Երեկ երեկոյան.
Երեկ երեկոյան.
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Մի փոքր Երևանում օր չկա, որ ավտովթար չլինի: Փողոցները խայտառակ վիճակում են գտնվում, բայց դա ոչ մեկին չի հետաքրքրում: Ինչքան լսես, բարեփոխումներ, բարեկարգումներ են անում, թե դրա արդյունքն ինչի տեսքով ա երևալու, երբ ա երևալու, ոչ ոք տեղյակ չի:
Վթար Թումանյան փողոցում
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
tikopx (04.06.2010), Ungrateful (21.05.2010)
Պահոո,ես պատկերացնում եմ ինչ քաոս վաղը կլինի,Աստված տա էս տարի թեթև միջադեպերով պրծնենք![]()
Meme (23.05.2010)
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Հերթական վթարը
Երեք մեքենա իրար են բախվել:
![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ու էլի մեր բաղրամյանի վրա
Ուֆ-ուֆ...
Մարդ վախում է քայլել, նույնիսկ կանաչի տակ![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Աբելյան (22.05.2010)
Մայիսի 20 -ին Վոլգոգրադի նորակառույց կամրջով դադարեցվել է ավտոմեքենաների երթևեկությունը: Ուժեղ քամու պատճառով կամրջի երկաթե կոնստրուկցիաներն սկսել են ճոճվել: Ճոճման ամպլիտուդան հասել է մոտ երկու մետրի: Կամրջի շինարարությանն իր անմիջական մասնակցությունը բերած մեր հայրենակից, շահագործող կազմակերպություններից մեկի գլխավոր ինժեներ Արմեն Մարգարյանն ասում է, որ նախագծման աշխատանքներում հաշվի է առնվում նման դեպքերի հնարավորությունը «100 տարին մեկ» հաճախականությամբ: Ինչևէ, շինարարներին առայժմ որևէ մեղադրանք չի ներկայացվել, իսկ երկաթե թռիչքային կոնստրուկցիաներն ու հենասյուները որևէ վնասվածք ստացե՞լ են թե՝ ոչ, կպարզի պետական վերահսկող հանձնաժողովի փորձաքննությունը:
Հ.Գ Արմեն Մարգարյանը համագյուղացիս է ու համատեղության կարգով՝ նաև ամուսինս:
Վերջին խմբագրող՝ Արևածագ: 22.05.2010, 16:31:
Վոլգոգրադում շարունակվում են կամրջի փորձարկումները, որը փակվել էր քամուց ճոճվելու պատճառով: Կամրջի եռակցման բոլոր կարերն ուլտրաձայնով ստուգելուց հետո՝ անցել են բեռնատարների միջոցով փորձարկմանը: Փառք աստծո, որ հիմա չի կիրառվում կամուրջը սարքող ինժեներների ողջ ընտանիքով կամրջի տակ կանգնելու պրակտիկան, այլապես հիմա համակարգի առաջ նստած չէի լինի և արդեն թեթևացած սրտով՝ այս լուրերը չէի գրի:
Ավազով բեռնված բեռնատարների շարասյունը, յուրաքանչյուրի քաշը քսան տոննա, հաջողությամբ անցել է կամրջի մի ծայրից մյուսը: Հաշվի առնելով, որ «ճոճքը» կամրջին որևէ վնաս չի պատճառել, նույնիսկ ասֆալտ-բետոնային ծածկույթը իդեալական վիճակում է, մոտ օրերս այն կվերաբացվի ավտոմեքենաների երթևեկության համար: Իմիջիայլոց, Վոլգոգրադում դեռ քննարկում էին, ինչպէ՞ս կոչել կամուրջը, բայց վերջին պատահարից հետո անունն այդպես էլ մնալու է՝ «Պարող կամուրջ»:
Այսօր մայիսի 23-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Քանաքեռ վարչական շրջանի Ինտերպոլի ազային բյուրոյի դիմաց հաստաբուն ծառը , ըստ ամենայնի քամու ուժգնությունից, արմատախիլ է եղել եւ ընկել հարեւանությամբ կայանված ավտոմեքենայի վրա:
Դեպքի պահին մեքենայի մեջ են եղել ընտանիքի չորս անդամները, նրանցից տուժել է միայն 13-ամյա Նվարդ Գագիկի Գյուլնազարյանը: Նրան մարմնական վնասվածքներով տեղափոխել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, որտեղ երեխայի մոտ ախտորոշվել է գանգուղեղային տրավմա :
Հաստաբուն ծառը փակել է ճանապարհի երթեւեկելի հատվածը, իսկ արտակարգ իրավիճակների եւ ճանապարհային ոստիկանները այս պահին փորձում են Էլեկտրասղոցների միջոցով ծառը հեռացնել ճանապարհից:
Դեպքի վայր է ժամանել Քանաքեռ վարչական շրջանի ղեկավար Արայի Քոթանջյանը:
Դեպքի քննությունը վարում է Ոստիկանության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանպորտային բաժինը:
Աղբյուրը
Վթար. Կան զոհեր
«Նիվան» հայտնաբերվել է
Քիչ առաջ, ժամը 23:45-ին, Հերացու փողոցի վրա, անհայտ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երկու աղջիկների եւ դիմել փախուստի:
Աղջիկները` երկուսն էլ , տեղում մահացել են:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հաղորդում է, որ ըստ ականատեսների, ամենայն հավանականությամբ մեքենան եղել է Նիվա մակնիշի:
Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարում է Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը:
Այժմ սպասում են դատաբժիշկների ժամանմանը:
Ըստ նախնական տեղեկությունների աղջիկները փողոցը անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված տեղով:
A1+
Գիշերը ժամը 1.30-ի սահմաններում Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Էրեբունի փողոցի բակերից մեկում հայտնաբերել են «Նիվա» մակնիշի այն ավտոմեքենան, որը Հերացի փողոցի վրա վրաերթի էր ենթարկել երկու աղջիկների եւ դիմել փախուստի:
Մեքենայի համարանիշներն են 70 ՐՕ 070, իսկ համարանիշը ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են «Նիվա» մակնիշի մեքենայում բեռնախցիկում: Մեքենան վարել է 1990 թվականին ծնված Խաչիկ Կոսյանը:
Վրաերթից մահացած աղջիկները զարմուհիներ են, երկուսն էլ 18 տարեկան: Վիկտորյա եւ Ալբինա Մակինյանները Գյումրիից էին եւ, ըստ մեր տեղեկությունների, սովորում էին Բժշկական համալսարանում:
Աղջիկները ճանապարհն անցել են հետիոտնի համար նախատեսված վայրով, իսկ վարորդն այնքան արագ է վարել ավտոմեքենան եւ հարվածն այնքան ուժեղ է եղել, որ աղջիկներից մեկը հարվածի արդյունքում շպրտվել եւ դիպվել է հանդիպակաց սլացող ավտոմեքենային:
ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական բաժնի Ճանապարհային հանցագործությունների քննչական բաժնում սկսվել է նախաքննություն:
---------- Ավելացվել է՝ 16:45 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:42 ----------
Երեխան ընկել է 8-րդ հարկից
1.5 տարեկան Ներսես Մեսրոպյանը Ադոնց փողոցի 13 շենքի 8-րդ հարկից ընկել է շաբաթ առավոտյան:
Ծնողները նրան անգիտակից վիճակում անմիջապես տեղափոխել են «Արաբկիր» բժշկական կենտրոն: Երեխայի մոտ եղել են գանգուղեղային տրավմաներ` գլխուղեղի սալջարդ եւ գանգի կոտրվածք, եւ անհրաժեշտ է եղել մասնագիտական բուժում:
Ուստի, փոքրիկ Ներսեսին տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժկական կենտրոնի վերկենդանացման բաժանմունք:
Բաժնի վարիչ Աննա Չոբանյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ երեխան դեռեւս անգիտակից վիճակում է եւ նրան արհեստական շնչառություն է տրվում:
«Ներսեսի վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն` կայուն է: Երեխային դեղորայքային քնեցում ենք տվել, սակայն հիմա փորձում ենք նրան հանել այդ վիճակից»,-«Ա1+»-ին ասաց նա:
Հայաստանում կրկին մրցում են «քթերը»
Արդեն 7–րդ տարին է, Հայաստանում Քանաքեռ–Զեյթուն բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության բաժինն ավանդաբար անցկացնում է «Ամենահայկական քիթ» մրցույթը։
Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց բաժնի վարիչ Կարեն Դանիելյանը, մրցույթի հաղթողը որպես մրցանակ ստանում է քիթն անվճար վիրահատելու հնարավորություն։
Երեկ ամփոփվել են այս տարվա մրցույթի արդյունքները և, բաժնի վարիչի խոսքով, այս անգամ հաղթել է մի աղջիկ Ալավերդիից, որն անչափ ուրախացել է, որ կարող է անվճար վիրահատել իր քիթը։
tert.am
Արևածագ (03.06.2010)
Աղբյուր՝ Լրագիր89-ԱՄՅԱ ԱՐԱՄԱՅԻՍԸ ՈՐԴԻ Է ՈՒՆԵՑԵԼ
Երիտասարդ հայր` 89 տարեկան: Արմավիրում, հայրենական մեծ պատերազմի վետերան Արամայիս Նազարովի ընտանիքում որդի է ծնվել: Փոքրիկի մայրը 35 տարեկան է, եվ ծննդատան աշխատակիցների խոսքով, սա առաջին դեպքն է, երբ երեխայի ծնողների տարիքային տարբերությունը 54 տարի է: Երեխան` 3 կգ 700 գրամ քաշով, լույս աշխարհ է կել նախատեսված ժամանակին: Բժիշկներն ասում են, որ նա չունի առողջական որեւէ խնդիր: Նրա անունը դրել են Արտյոմ: Նա վետերանի 4-րդ զավակն է: Նրա մյուս երեխաների տարիքն է 60, 50, 12: Այդ մասին հաղորդում է Ռոսիա 24 հեռուստաալիքը:
Բիձա եմ ասել է![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
[QUOTE=Chuk;2022228]Աղբյուր՝ Լրագիր
Բիձա եմ ասել է[/QUOT
Ես Էլ եմ ասել է:
Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:
ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ
Մալադեց բիձաՉնայած կասկածներ մոտս առաջացան, որ երեխան կարող ա ուրիշինը լինի
Իսկ էն 50 ու 60 տարեկան ախպերներին տեսնես ի՞նչ ա ասելու![]()
I may be paranoid but no android!
A.r.p.i. (03.06.2010), Life (03.06.2010), My World My Space (03.06.2010), Արևհատիկ (04.06.2010), Հայուհի (03.06.2010)
My World My Space (03.06.2010), VisTolog (03.06.2010), Արևհատիկ (04.06.2010)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ