Մինստր ջան, հիմա դու ես ծաղրահեղացնում, թե՞ ես: Կամուրջից քցվելը հարցի հետ ինչ կապ ունի, մենք խոսում ենք փողոցում քայլող ոչ մի օրենք չխախտող մարդուն՝ անկախ իր ապրելու կենսակերպից, հավատքից, քաղաքական հայացքներից, բլա, բլա, ձեռբակալավելու մասին: Իսկ փորձը ցույց ա տալիս, որ ոստիկանությունը մեծամասամբ խառնվում է ոչ այն ժամանակ, երբ պետք է, այլ այն ժամանակ, երբ նպատակահարմար են գտնում՝ դրանով իսկ խախտելով այն, ինչ պետք է պաշտպանեն ի պաշտոնե՝ ՀՀ-ում ընդունված օրենքները, իսկ մենք էլի մեր նպատակահարմարությունից ելենով արդարացնելով նրանց անօրինական քայլերը, ըստ էության աջակցում են նրան, որ անօրինականությունը շարունակվի:
Օրինակ շատ ՀՀ քաղաքացիները ոգևորված պաշտպանում են ոստիկանների ագրեսիվ պահվածքը ընդդիմադիր երիտասարդների նկատմամբ, ավելին ամեն կերպ ոգևորում են նրանց, բայց դրանից ամենևին չի բխում, որ ոստիկանությունը ճիշտ է վարվում: Ընդամենը հասարակության մի մասի մոտ աջակցություն են ստանում՝ իրենց անօրինական գործողություները շարունակելու համար: Հիմա դու այս պարագայում խաղում ես նույն դաշտում, որը հասարակության ոչ մի շերտի, այդ թվում քո շահերից չի բխում![]()
Վերջին խմբագրող՝ Norton: 20.11.2010, 20:01:
Զարմանալի է, որ ծնողները երբեք չեն մեղադրում իրենց երեխաներին: Մեղավոր են բոլորը, բացի իրենց երեխաներից:
Հիմա միշտ էլ ծնողները սվիններն առած պաշտպանում են իրենց երեխաներին` համայն հայկական "թշնամիներից"` ոստիկաններից /տվալ դեպքում/, ուսուցիչներից /դպրոցի կոնֆլիկտների ժամանակ/.... անմեղ տեղը ոչ ոք չի մեղադրի երեխային.... не бывает дыма без огня...
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
Հարդ (20.11.2010)
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Մինստր, այսինքն դու մտածում էս, ՀՀ ոստիկանության պես, որ սենց սև ու վարդագույն են հագնվում, մի օր էլ իրանց մոստից կգցեն
Իսկ դու թեման մի շեղիր, ընդդիմության "լոլոները" ընդամենը օրինակ էին, բավական նման նույն իրավիճակին, իսկ մենք հիմա խոսում են իրավապահ համակարգի գործողությունների օրինականության մասին, հարգելի Մինստր:
Իսկ քո գրածը ավելի շատ արկղում գտնվող նարինջի անեկդոտնա հիշացնում:
-Որ սև ու վարդագույն ա հանգված ուրեմն էմոյա
-Որ էմոյա ուրեմն հաստատ մոտը գանգիկ կունենա
-Եթե մոտը գանգիկ կա հաստատ ուզումա գնա իրան մոստից քցի, բռնենք տանենք բաժին՝ բացատրական աշխատանք տանենք, որ չքցվի![]()
Վերջին խմբագրող՝ Norton: 20.11.2010, 20:16:
Chuk (20.11.2010)
Նորթոն դու էլ մտածում ես զռ ընդդիմադիրի պես, եթե ոստիկանա, ուրեմն ազգի թշնամիաԷմոն միայն սև ու վարդագույնով չի, ոստիկանն էլ էդքան պրիմիտիվ չի: Եթե ուշադիր ես կարդացել հոդվածը, էդ աղջիկներից մեկի տուն թաղայինն էլ էր եկել: Հիմա ինչ քո կարծիքով թաղայինը բոլոր սև-վարդագույն հագնողներին հյուրա գնում?
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Էլիզե (20.11.2010)
Մինստր ջան, ազգի թշնամին ինչ կապ ունի, եթե կա օրենքով սահմանված լիազորությունների շրջանակ, որը ցավոք ՀՀ ամեն օր գերազանցվում են: Էմո չլինի ով ուզումա լինի, ոստիկանները կարան կամայական բռնեն ու բաժին տանեն, որի իրավունքը չունեն, եթե իհարկե չգիտեմ ինչ օպերատիվ տեղեկություններ չունեն, որ մասին էլ գիտենք ոնցա լինում:
Ես ընդհանրապես երևույթի մասին են խոսում, Մինստր ջան, թե չէ կարողա մի օր էլ ծիծակ կոշիկով, սև շորերով ու թրաշովերին տանեն, ասեն ինքը էս տեսքով թմրամոլիա նման: Իսկ թաղայինը կարողա շատ տարբեր հարցերով գա, իրա դերը շատ մի գերագնահատի![]()
Վերջին խմբագրող՝ Norton: 20.11.2010, 20:40:
Chuk (20.11.2010)
Դե եթե բերման ենթարկելու մասինա խոսքը, ապա նենց չի, որ ոստիկանն իրավունք չունի որևէ մեկին բերման ենթարկելու: Ինձ էլ են տարել ժամանակին, էն էլ ոչ ավել ոչ պակաս քաղաքային վարչություն) Բայց դա օրենքի խախտում չէր (չիմանաս ես էի օրենք խախտել)
![]()
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
V!k (22.11.2010)
Ազգի դավաճան ֆաշիզմի դեպքում համարվում են բոլոր ոչ ֆաշիստները:Հա, մեկը գյալըբոների համար, մեկը հաստավիզ տավարների, մեկը ազգի դավաճանների.. էն մեկն էլ նենց, զապաս:
Ահագին մեծ ճամբարա պահանջվելու, բոլոր հայ ոչ ֆաշիստներին գազախեղդ անելու համար:
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
Skeptic (20.11.2010)
Չեխիայում թույլատրվեց կոկաինի և մարիխուանայի օգտագործումը
Չեխիայում թույլատրել են կոկաինը, մարիխուանան և հալյուցինածին սնկերը։
Չեխիայում հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի օրենք, որը երկրի քաղաքացիներին թույլ կտա պահել մինչև 15 գրամ մարիխունա, էքստազիի մինչև 4 դեղահաբ, 2 գրամ ամֆետամին, կես գրամ հերոին, մեկ գրամ կոկաին։
Չեխական ԶԼՄ–ների փոխանցմամբ, նոր օրենքը երկրի քաղաքացիներին թույլ կտա նաև տան պայմաններում աճեցնել մինչև 5 թուփ կանեփ և 40 հալյուցինածին սունկ։
Տեղական ԶԼՄ–ների փոխանցմամբ՝ նոր օրենքի շնորհիվ երկրում թմրանյութերի գները 30–40 տոկոսով նվազել են։
Վիճակագրության համաձայն, 24 տարեկանից ցածր չեխերի 28%-ը տարեկան գոնե մեկ անգամ «խոտ է ծխում»։ Սա ամենաբարձր ցուցանիշն է ԵՄ–ում։ Սակայն մյուս կողմից ծանր թմրանյութեր չեխերը միջին հաշվով ավելի քիչ են օգտագործում, քան ԵՄ մյուս երկրների քաղաքացիները։ Այս մասին հայտնում է MIGnews.com–ը։
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Աթեիստ (22.11.2010)
Էսօր Windows-ի 25 ամյակն ա: Քառորդ դար: Շնորհավոր
:
![]()
DIXIcarpe noctem
*e}|{uka* (22.11.2010), Chuk (22.11.2010), Jarre (22.11.2010), LoK® (22.11.2010), Magic-Mushroom (22.11.2010), Norton (22.11.2010), Rammstein (22.11.2010), Skeptic (22.11.2010), Ungrateful (22.11.2010), V!k (22.11.2010), VisTolog (22.11.2010), Ապե Ջան (22.11.2010), Արևածագ (22.11.2010), Երվանդ (22.11.2010), Հարդ (22.11.2010), Ձայնալար (23.11.2010), Մանուլ (22.11.2010), Ռուֆուս (22.11.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ