User Tag List

Էջ 11 80-ից ԱռաջինԱռաջին ... 7891011121314152161 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 1199 հատից

Թեմա: Նորություններ՝ դեսից-դենից

  1. #151
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Magic-Mushroom-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարիխուանա, Կալիֆորնիա, Կարոտ


    Ռոյթերզը հաղորդում է, որ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում նոյեմբերին հանրաքվեի է դրվելու մարիխուանայի լեգալացման հարցը: Ըստ այդմ, առաջարկվում է, որ 21 տարեկանից բարձր անձինք կարող են իրենց մոտ ունենալ մինչեւ 28 գրամ մարիխուանա, որը թմրամիջոցի տեսակ է: Նաեւ թույլատրվելու է, եթե իհարկե հանրաքվեով արժանանա հավանության, որ մարդիկ իրենց անձնական օգտագործման համար աճեցնեն մարիխուանա: Եթե հանրաքվեն ունենա դրական արդյունք, ապա Կալիֆորնիա նահանգը կլինի ԱՄՆ առաջին նահանգը, որտեղ թույլատրվում է մարիխուանայի օգտագործումը: Մինչ այժմ Կալիֆորնիայում մարիխուանան թույլ են տալիս օգտագործել միայն բժշկական նպատակներով:

    Կալիֆորնիայում ապրում է մոտ մեկ միլիոն կամ ավելի հայ, որոնց մեծ մասը հայաստանցիներ են, այսինքն Հայաստանից են տեղափոխվել Կալիֆորնիա: Թերեւս հայերը կողմ կքվեարկեն հանրաքվեին: Դա իհարկե դեմ է հայի նկարագրին, սակայն մյուս կողմից հայրենիքի կարոտը թերեւս հնարավոր կլինի խեղդել միայն մարիխուանայի ծխով : Իսկ Կալիֆորնիայում երեւի թե չկա մի հայ, որը չկարոտի Հայաստանը եւ չերազի Հայաստանի մասին, չապրի Հայաստանի համար, չտենչա Հայաստանի երկինքն ու ջուրը, օրը երեք անգամ չբացականչի Հայաստան ջան, տարին երկու անգամ չորոշի վերջնականապես վերադառնալ Հայաստան:
    Հղում http://www.hayafisha.am/lifestyle/2276.html
    Շատ հուզիչ էր, կարոտողների մեջ նաև ես եմ և իրոք շատ դժար է հայրենասեր հայի համար առանց Հայաստան, նա մանավանդ երբ նա գաղթել է Հայաստանից: Ես էլ եմ ամեն օր բացականչում Հայաստան ջան և երազում որ մի օր տուն կվերադառնամ մշտական բնակության Իսկ մարիխունայի պահով ասեմ որ ես հավատում և համոզված եմ որ դա երբեք չի իրականանա և հայերի մեծամասնությունը կասի ՈՉ այդ քվեարկությանը, ի՞նչա Մաջիք ջան ուզում ես որ չքնաղ Կալիֆորնիան նմանվի պլանքաշ Հոլանդիային
    Վերջին խմբագրող՝ Արծիվ: 09.08.2010, 09:15:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մարկիզ (15.08.2010)

  3. #152
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Antalia-Turkey - Տուրիզմը Թուրքիայում

    Կնոջ դին գտել են ճահճուտի մեջ, իսկ նրա կողքին ընկած է եղել պորտալարով մորը կպած երեխայի դին

    09:56 • 11.08.10
    Հայկական ժամանակ» թերթի թղթակիցը երեկ հանդիպել է Թուրքիայում անհետացած, իսկ այնուհետև մահացած վիճակում հայտնաբերված Աննա Դավթյանի հարազատներին: Դավթյանի քույրը որոշ բացահայտումներ է արել, որոնք ուղղակի սահմռկեցուցիչ են:
    Մինչ լրատվամիջոցներում բազմաթիվ վարկածներ են շրջանառվում, երիտասարդ կնոջ ընտանիքի անդամները հրաժարվում են դեպքի մասին որևէ տեղեկություն փոխանցել և հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին։ Աննա Դավթյանի քույրը, որը չցանկացավ հայտնել իր անունը, այն փաստը, որ ինքը հրաժարվում է պատասխանել լրագրողների հարցերին, բացատրեց նրանով, որ ինքը և իր ընտանիքի մյուս անդամները վիրավորված են որոշ լրատվամիջոցների հրապարակումներից, որ Աննան իբր Անթալիա էր մեկնել ոչ թե ամուսնու, այլ իր ընկերոջ հետ։ «Նա 6-7 ամսվա հղի կին էր, ինչ ընկեր, նա ամուսին ուներ»,-ասաց քույրը և ավելացրեց, որ ոչ ինքը, ոչ իր ծնողները չեն ցանկանում Աննայի հետ տեղի ունեցածը որևէ կերպ մեկնաբանել։
    Երեկ մեզ հաջողվեց որոշ տեղեկություններ պարզել Աննա Դավթյանի հետ կատարվածի վերաբերյալ։ Աննա Դավթյանը անցյալ տարի էր ամուսնացել։ Ըստ որոշ տեղեկությունների, նրա ամուսինը սփյուռքահայ է։ Նա ապրում է Անգլիայում, հաճախ մեկնում է Դուբայ։ Ամուսինները որոշել էին մեկնել Անթալիա՝ հանգստանալու։ Հուլիսի 15-ին Աննան Հայաստանից էր մեկնել Թուրքիա, ամուսինը՝ Անգլիայից։ Հուլիսի 17-ին ամուսինը Աննային ուղեկցել էր մինչև ավտոկայան, որտեղից Աննան ավտոբուսով պետք է վերադառնար Հայաստան։ Ինքն էլ իր հերթին ինքնաթիռով վերադարձել էր Անգլիա։ Ավտոկայանից Աննան զանգահարել է մորը և ասել, «Մամ, գալիս եմ»։ Դրանից հետո երիտասարդ կնոջը ոչ ոք այլևս չի տեսել։ Արդյոք Աննան նստե՞լ է ավտոբուս, թե՞ ոչ, և ո՞ր ընկերությունն էր իրականացնում Անթալիա– Երևան այդ երթուղին՝ երեկ մեզ պարզել չհաջողվեց, իսկ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ի պատասխան մեր հարցի՝ ասաց. «Եթե նույնիսկ դա հայտնի լինի, ես չեմ կարող դա ձեզ ասել, որովհետև դա ծնողները պետք է հրապարակեն։ Մինչև ծնողների համաձայնությունը ես չստանամ՝ չեմ կարող։ Իսկ ծնողները, որքանով որ ես գիտեմ, դեմ են այս հարցը հրապարակայնացնելուն»։
    Ըստ որոշ տեղեկությունների, ամուսինների բաժանումից որոշ ժամանակ անց Աննայի ամուսինը Անգլիայից զանգահարել է մորը և հարցրել, թե արդյոք Աննան նորմա՞լ է տուն հասել, մայրը ասել է, որ աղջիկը չի հասել։ Հարազատները զանգահարել են Աննայի բջջային հեռախոսին, սակայն հեռախոսազանգերին որևէ մեկը չի պատասխանել։ Աննայի անհետանալուց մոտ 15 օր անց երիտասարդ կնոջ դիակ է հայտնաբերվել Թուրքիայի քաղաքներից մեկում։ Դիակը հայտնաբերել են ընկույզ հավաքողները։ Կնոջ դին գտել են ճահճուտի մեջ, իսկ նրա կողքին ընկած է եղել պորտալարով մորը կպած երեխայի դին։ Գտնված դիակի դեմքն այն աստիճան այլայլված է եղել, որ հնարավոր չի եղել նրան ճանաչել։ Երբ Աննայի մայրը՝ Կարինե Դավթյանը այցելել է դիահերձարան՝ դիակը ճանաչելու, այն գրեթե ամբողջությամբ փակված է եղել։ Մորը թույլ են տվել նայել միայն դիակի ձեռքերն ու ոտքերը։ Դրանից հետո մայրը ասել է, որ հնարավոր է, որ դա իր դուստրը լինի։ Դավթյանների ընկերներից մեկի փոխանցմամբ, երբ տիկին Կարինեն այցելել է դիահերձարան՝ աղջկա դեմքը փակ է եղել թերթով։ Սակայն մի պահ թերթը վայր է ընկել, մայրը տեսել է այլայլված դեմքը և ուշագնաց եղել։

  4. #153
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բրիտանացի գիտնականը հորդորում է մարդկությանը բացահայտել տիեզերքը




    Բրիտանացի աշխարհահռչակ աստղաֆիզիկ Սթիվեն Հոկգինսը (իմ ամենասիրած գիտնականներից է ) համոզված է, որ մարդկությունը արագ տեմպերով պետք է պատրաստվի տիեզերքում բնակվելուն։ Հակառակ դեպքում մարդկությունը դատարապարտված է ոչնչացման, հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները։

    Գիտնականի կարծիքով մարդկությունը պետք է մոտական 100 տարվա ընթացքում սկսի բնակեցում տիեզերքում, քանի որ մեր Երկիր մոլորակին սպառնում են նոր պատերազմներ, գերբնակչություն, բնական ռեսուրսների անբավարարություն։ Հոգկինսը պարզաբանում է. «Մոտակա 100 տարվա ընթացքում անհնար է լինելու խուսափել աղետներից, էլ չեմ ասում հազարավոր և միլոնավոր տարիների մասին»։ Այդ պատճառով էլ, ըստ Հոգկինսի, տիեզերքում բնակություն հաստատելը մարդկության փրկության միակ ճանարապհն է։

    «Վերջին 100 տարիների ընթացքում գիտությունը հասել է ֆանտաստիկ հաջողությունների։ Բայց եթե ուզում ենք, որ մարդկությունը շարունակի իր գոյությունը, ապա հարկավոր է հենց այսօր գիտակցել, որ նրա ապագան Տիեզերքում է», ասում է գիտնականը։

    Հիշեցնեմ, որ Սթիվեն Հոգկինսը ամբողջությամբ անդամալույծ է և նույնիսկ չի կարողանում խոսել։ Նրա ձայնային համակարգի դերը տանում է հատուկ համակարգիչը, որի միջոցով նա շփվում է մարդկանց հետ։ Սակայն նա աչքի է ընկնում իր բացառիկ լավատեսությամբ։ Պատկերացրեք, տասնամյակներով գամված լինելով հաշմանդամի սայլակին և ամբողջությամբ անդամալույծ լինելով, նա Տիեզերագիտության բնագավառում հասել է ապշեցուցիչ հաջողությունների և գրել է մի քանի բեսթսելերներ գիտության և տիեզերքի մասին։ Այդ գրքերը աչքի են ընկնում հասարակ ընթերցողին մատչելի լեզվով։

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (15.08.2010), Արևածագ (12.08.2010), Հայկօ (14.08.2010), Հարդ (13.08.2010), Ուլուանա (13.08.2010)

  6. #154
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Յարոսլավում 46–ամյա հայ տղամարդը երկու աղջկա է բռնաբարել


    Յարոսլավի բնակիչ՝ 46-ամյա Անդրանիկ Այվազյանը, հետաքննության վարկածով, սպանելու սպառնալիքով բռնաբարել է երկու աղջկա՝ 18 և 22 տարեկան։ Հանցագործությունը կատարվել է ապրիլին։ Երեկ Այվազյանի դեմ մեղադրանք է հարուցվել։

    Հետաքննությունը պարզել է, որ նա աղջիկներին բռնաբարել է ոչ սթափ վիճակում իր կողմից ժամանակավորապես վարձված բնակարանում։
    Նախկինում նա արդեն դատված է եղել բռնաբարության և կողոպուտի մեղադրանքով։ Անդրանիկը Ռուսաստանում բնակվում է առանց քաղաքացիության։ Նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում։
    Թերթ

    Ռուսաստանը շոկի մեջ է, երևի:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 12.08.2010, 21:52:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (13.08.2010), Երվանդ (13.08.2010), Ձայնալար (12.08.2010)

  8. #155
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենակ թե չարտաքսեն Հայաստան:

  9. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (13.08.2010), Ambrosine (12.08.2010), Chuk (13.08.2010), davidus (14.08.2010), Jarre (13.08.2010), Kuk (13.08.2010), Nadine (13.08.2010), Դեկադա (13.08.2010), Երվանդ (13.08.2010), Հարդ (13.08.2010)

  10. #156
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Թերթ

    Ռուսաստանը շոկի մեջ է, երևի:
    Կուկ ջան շոկի մեջ չէ, ոնց էր ասում, ահաբեկչական պայթյուններ են ամբողջ Ռուսաստանով մեկ

  11. #157
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Թերթ

    Ռուսաստանը շոկի մեջ է, երևի:
    ետաքննությունը պարզել է, որ նա աղջիկներին բռնաբարել է
    ոչ սթափ վիճակում իր կողմից ժամանակավորապես վարձված բնակարանում։
    չեմ հասկանում, թե ինչ՞ կապ ունի, բնակարանը վարձել է սթափ վիճակում՞, թե՞ հարբած է եղել այդ ժամանակ

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (13.08.2010), Ուլուանա (13.08.2010)

  13. #158
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես տենց էլ գիտեի. վերջը Ադրբեջանն էլ ընկավ շոկի մեջ:

    Ադրբեջանցի հոգևորականը մզկիթում կնոջ է բռնաբարել


    Ադրբեջանի Գեյչայի շրջանի Վերին մզկիթի մեդրեսեի շենքում հոգևոր համայնքի ղեկավար Ասկեր Բաբաևը բռնաբարել է մի կնոջ։ Այս մասին հայտնում է Trend-ը։ Հուլիսի 29-ին տեղի ունեցած բռնաբարության դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել։ Հետաքննություն է ընթանում։
    Թերթ

    ---------- Ավելացվել է՝ 19:33 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:16 ----------

    Ըհը, էնքան արին, Էյփրիլն էլ ընկավ շոկի մեջ:

    Donald Duck-ը մեղադրվում է սեռական ոտնձգության համար



    Walt Disney-ի հանրաճանաչ մուլտ հերոս Donald Duck-ը մեղադրվում է սեռական ոտնձգության համար:

    Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ` 27-ամյա ամերիկուհի Էյփրիլ Մագոլոնը հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ Walt Disney ընկերության և պահանջում է 50 հազար դոլարի փոխհատուցում այն բանի համար, որ տարիներ առաջ Ֆլորիդայի Epcot զվարճանքների կենտրոնում ինչ-որ մեկը Donald Duck-ի համազգեստով մոտեցել է իրեն և սեռական ոտնձգություն արել:

    Երկու երեխայի մայր Մագոլոնի խոսքով` դեպքը տեղի է ունեցել երկու տարի առաջ իր երեխաների աչքի առջև: Ամերիկուհին նշել է նաև, որ այդ դեպքից հետո ինքը ստացել է հոգեբանական տրավմա և այժմ տառապում է անքնությամբ:

    Walt Disney ընկերության մամուլի խոսնակ Բրայեն Մալենիուսը հայտարարել է, որ իրենք ուսումնասիրում են բողոքը:
    Թերթ

    Բացել ա ինձ Դոնալդի մոտ էլ ա պայթում տեղի ունեցել
    Վերջին խմբագրող՝ Kuk: 14.08.2010, 18:37:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  14. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (15.08.2010), Chuk (14.08.2010), davidus (14.08.2010), einnA (14.08.2010), Life (14.08.2010), Rammstein (27.08.2010), Smokie (17.08.2010), Աթեիստ (14.08.2010), Երվանդ (15.08.2010), Հայկօ (14.08.2010), Ձայնալար (14.08.2010), Շինարար (15.08.2010), Ուլուանա (15.08.2010)

  15. #159
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա ինչ Դիսնեյլենդը շոկի մեջա?
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (15.08.2010)

  17. #160
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փաստորեն, էդ կինը երկու տարի անքնությամբ տառապելուց հետո մեկ էլ հանկարծ տեղն ա բերել, որ էդ ամեն ինչը էն Դոնալդ բադիկի արած սեռական ոտնձգությունից էր, հա՞։ Աննորմալ են լրիվ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (27.08.2010), Աթեիստ (15.08.2010)

  19. #161
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա ինչ Դիսնեյլենդը շոկի մեջա?
    Մի հատ ռուս շոկի մեջ ընգած վարսավիր կա, ոնց որ իրա մշտական շոկի պատճառն էլ ա պարզվում, հը՞

  20. #162
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բրիթնի Սփիրսի ծամած ծամոնը, Շերի սև կրծկալը, Փրեսլիի մազափունջը. Ամենախելահեղ աճուրդային լոտերը



    Երկրպագուները հանուն իրենց կուռքերի շատ բանի են պատրաստ։ Նրան ամեն ինչ անում են իրենց պաշտելի աստղի կողքին լինելու համար, իսկ եթե դա անհնար է, փորձում են նրանից գոնե ինչ-որ մասնիկ ունենալ, և դրա համար փող չեն խնայում։

    Հոլիվուդյան հայտնի շիկահեր Մերիլին Մոնրոյի կյանքի ամենանշանակալի օրերից մեկը 1962թ. մայիսի 19-ն էր, երբ նա կատարեց «Ծնունդդ շնորհավոր, պարոն նախագահ» երգը։ Այն նվիրված էր ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի 45-ամյակին։ Այդ օրը նրա կրած զգեստը աճուրդում վաճառվել է 1,27 մլն դոլարով։ Այս մասին գրում է rbc.ru-ն։

    Սակայն Մոնրոյի միայն հագուստը չէ, որ նման պահանջարկ ունի։ Նրա կրծքավանդակի ռենտգենի երեք նկարները վերջերս վաճառվել են 45 հազար դոլարով։

    2000-ականների սկզբին սկանդալային փոփ աստղ Բրիթնի Սփիրսը գտնվում էր ճանաչման գագաթնակետին։ Նա այնքան հայտնի էր, որ նույնիսկ նրա ծամած ծամոնը 2002թ. eBay աճուրդում վաճառվել է 14 հազար դոլարով։

    Դերասանուհի և երգչուհի Շերի սև կրծկալը բաժին է հասել Hard Rock Hotel ցանցի ներկայացուցիչներին։ Աստղային կրծկալը ձեռք է բերվել Լաս Վեգասում ներքնազգեստի ցուցադրության համար։ Շերի ներքնազգեստի արժեքը չի նշվում, սակայն հայկական արմատներ ունեցող աստղը վստահեցնում է, որ այդ գումարի մեծ մասը տրամադրվել է բարեգործությանը։

    Էլվիս Փրեսլիի երկրպագուն վճարել է 15 հազար դոլար իր սիրած երգչի մազափնջի դիմաց։ Ավելի խելահեղ լոտ է եղել Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի շնչով լեցուն շիշը, որը վաճառվել է 530 դոլարով։

    Լեգենդար Ջոն Լենոնի թալիսման վզնոցը, որով նա նկարահանվել է Յոկո Օնոյի հետ իր առաջին համատեղ Two Virgins ալբոմի շապիկի համար, վաճառվել է 528 հազար դոլարով GottaHaveRockandRoll.com կայքի օնլայն աճուրդում։

    2000թ. Նյու Յորքում անցկացված շոուի ժամանակ Ջասթին Թիմբերլեյքը չէր հասցրել մինչև վերջ ուտել ֆրանսիական տոստը, և աստղային ավելցուկը աճուրդում վաճառվել է 3 հազար դոլարով։ Իսկ Մայքլ Ջեքսոնի՝ թանկարժեք քարերով զարդարված կուլտային ձեռնոցը վաճառվել է 160 հազար դոլարով։
    Թերթ

    Սրանից հետո սաղ ծամոններս պահելու եմ. կարողա մի օր աստղ դառնամ, կհանեմ աճուրդի
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (15.08.2010)

  22. #163
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավելի խելահեղ լոտ է եղել Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի շնչով լեցուն շիշը, որը վաճառվել է 530 դոլարով։
    Տապալեց : Օդից փող կպցնելը այ էս ա: Հարգում եմ վաճառողին՝ ով ուզում ա լինի:
    DIXI
    carpe noctem

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (27.08.2010), matlev (15.08.2010)

  24. #164
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սերժ Թանկյանի կծած սեխի կլեպը ուզող լինի, ձեն հանեք:

  25. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (16.08.2010), Kuk (18.08.2010), VisTolog (16.08.2010), Դարք (18.08.2010), Լեո (18.08.2010), Ներսես_AM (15.08.2010)

  26. #165
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխարհի 100 լավագույն երկրները՝ ըստ NEWSWEEK-ի
    THE WORLD'S BEST COUNTRIES


    Ամերիկյան Newsweek ամսագիրը հրապարակել է լավագույն 100 երկրների ցանկը՝ տնտեսության, առողջապահության, կյանքի որակի, կրթական և քաղաքական իրավիճակի տեսանկյունից։
    Ըստ ամսագրի՝ առողջապահության լավագույն համակարգ ունեցող երկիր է համարվել Ճապոնիան, ինչը դրական է անդրադառնում քաղաքացիների կյանքի միջին տևողության վրա՝ 82 տարի։
    Սինգապուրը ճանաչվել է «տնտեսության ոլորտում ամենադինամիկ» երկիրը։ Փորձագետները դա կապում են այդ երկրի բաց տնտեսության, ցածր հարկերի, ինչպես նաև կաշառակերության ցածր մակարդակով։
    Աշխարհի ամենալավ երկիր է ճանաչվել Ֆինլանդիան, որին հաջորդում են Շվեյցարիան և Շվեդիան։ Լավագույն տասնյակի մեջ են նաև Ավստրալիան, Լյուքսենբուրգը, Նորվեգիան, Կանադան, Հոլանդիան, Ճապոնիան և Դանիան։
    ԱՄՆ–ը զբաղեցնում է 11–րդ, Գերմանիան՝ 12–րդ, Մեծ Բրիտանիան՝ 14–րդ, Ֆրանսիան՝ 16–րդ հորիզոնականները։ Արևելյան և Հյուսիսային Եվրոպայի ամենաառաջադեմ երկիր է համարվել Չեխիան (25), այնուհետև՝ Խորվաթիան (28) և Լեհաստանը (29)։
    Նշենք, որ այս վարկանշային աղյուսակում ընդգրկված չեն Հայաստանն ու Վրաստանը , մինչդեռ Ադրբեջանը զբաղեցրել է 69–րդ հորիզոնականը։
    Ռուսաստանը զբաղեցրել է 21–րդ, իսկ Թուրքիան՝ 52–րդ հորիզոնականները։
    Վերջին խմբագրող՝ Արծիվ: 18.08.2010, 01:16:

  27. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (18.08.2010), Ariadna (18.08.2010), Kuk (18.08.2010), Ձայնալար (18.08.2010)

Էջ 11 80-ից ԱռաջինԱռաջին ... 7891011121314152161 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հետաքրքիր տեղեկություններ դեսից–դենից
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 543
    Վերջինը: 24.01.2020, 03:06
  2. Տեսահոլովակներ դեսից-դենից
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 427
    Վերջինը: 24.02.2017, 21:22
  3. Երաժշտական քննարկումներ դեսից-դենից
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 27.09.2011, 16:43

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •