User Tag List

Էջ 1 39-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 582 հատից

Թեմա: Միջազգային անցուդարձ

  1. #1
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Միջազգային անցուդարձ

    Առաջարկում եմ , այստեղ տեղադրել միաջազային քաղաքական ասպարեզում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները:

    Բելառուսներն առաջնորդվելու են վրացական օրենքներով

    Բելառուսի արտաքին գործերի նախարարությունն իր երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հաշվի առնել վրացական օրենքները՝ Հարավային Օսիա և Աբխազիա այցելելիս:

    Ինչպես հաղորդում է Эхо Москвы-ին, Բելառուսի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել Աբխազիա և Հարավային Օսիա այցելել, համապատասխանաբար, Վրաստանի Զուգդիդիի և Գորիի շրջաններից: Բելառուսի արտաքին գերատեսչության հյուպատոսական վարչության ղեկավար Ալեքսանդր Լուկաշևիչը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ տվյալ երկրներ այցելելիս հարկավոր է առաջնորդվել Վրաստանի օրենքներով:

    Համաձայն Վրաստանի օրենքների՝ Հարավային Օսիա և Աբխազիա հնարավոր է մուտք գործել միայն վրացական շրջաններից: Իսկ ցանկացած այլ ուղղությունից առանց Վրաստանի իշխանությունների հատուկ թույլտվության սահմանն անցնելն արգելվում է և պատժելի է երկրի քրեական օրենսգրքով:

    Ւնչպես նշում են դիտորդները, Բելառուսի ԱԳՆ-ի նման տրամադրվածությունը խոսում է այն մասին, որ Մինսկը մտադիր չէ մոտ ապագայում ճանաչել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը:

    Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռևս մարտին Դմիտրի Մեդվեդևին խոստացել էր, որ հանրապետությունների ճանաչման հարցը քննարկվելու է Բելառուսի խորհրդարանի կողմից: Մինչև այժմ, սակայն, դա տեղի չի ունեցել:
    www.tert.am
    Բացահայտ դեմարշ Ռուսաստանի դեմ, այն էլ այն պետության կողմից, որը ավանդաբար համարվում է Ռուսաստանի ազդեցության գոտի: Համարվում էր , որ Ռուսաստանը 2 ֆորպոստ ունի՝ Բելառուս և Հայաստան, կարելի է համարել , այժմ մեկով պակաս:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Հայկօ (23.07.2009), Ձայնալար (23.07.2009)

  3. #2
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Տաջիկ ըլնեմ...

    ՏԱՋԻԿՍՏԱՆԸ ՄՈՍԿՎԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ Է ԴՆՈՒՄ

    Տաջիկստանը մտադիր է ստիպել ռուսաստանին, որպեսզի վերջինս վճարի այդ երկրի տարածքում տեղակայված 201 ռազմաբազայի համար, ինչպես նաեւ վերջնականապես դուրս բերել Ռուսաստանի սահմանապահ զորքը: ՌԴ նախագահ Մեդվեդեւը այցելելու է Դուշանբե՝ բանակցություններ վարելու այս հարցերի շուրջ:

    Նշենք, որ Հայաստանում նույնպես կա ռուսական ռազմական բազա, որը ոչ միայն չի վճարում տեղակայման համար, այլեւ հակառակը, Հայաստանի պետական բյուջեից գումար է հատկացվում դրա որոշ կարիքներ հոգալու համար:

    Լրագիր

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (30.07.2009)

  5. #3
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Ընտրվեց ԵՄ նոր նախագահը

    Եվրամիության անդամ երկրների ղեկավարները Միության նախագահ են ընտրել Բելգիայի վարչապետ, 62-ամյա Հերման Վան Ռոմպիին:

    Նրա պաշտոնավարելու 2010 թվականի հունվարի 1-ից' 2,5 տարի ժամկետով:

    Հայտնի է, որ Հերման Վան Ռոմպին ընդդիմանում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գաղափարին։
    www.a1plus.am

  6. #4
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Տոկիոն պաշտոնապես Հարավային Կուրիլները «օկուպացված» է ճանաչել

    Ճապոնական կառավարությունը վերջնականապես Հարավային Կուրիլները ճանաչել են ըարածքներ, որ «ապօրինաբարար զավթվել են Ռուսաստանի կողմից»: Ավելի վաղ Ճապոնիան փաստաթուղթ էր հրապարակել, որում ասված է զավթման մասին: Սակայն այդ փաստաթուղթը հետագայում հետ էր կանչվել: Դեռ գարնանը Ճապոնիայում պաշտոնատար անձինք խոսում էին Կուրիլների օկուպացման մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ն դա անտեղի եւ ընդունելի է որակել:

    Սեպտեմբերի սկզբին Ճապոնիայի Յուկիո Հաթոյաման մտադրություն էր հայտնել լուծել տարածքային վեճին եւ խաղաղ պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ: Տոկիոն հավակնում է Հարավային Կուրիլների չորս կղզիների նկատմամբ՝ Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի եւ Հաբոմաիի նկատմամբ: բայց Մոսկվան պնդում է, որ դրանք անցել են ԽՍՀՄ-ին, որի իրավահաջորդն է Ռուսաստանը, երկրորդ աշխարհամարտի արդյունքում:
    www.news.am

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (02.12.2009), Rammer (25.11.2009), Հայկօ (25.11.2009)

  8. #5
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    ԱՄՆ-ը ու Մեծ Բրիտանիան փակում են իրենց դեսպանատները Յեմենում
    Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի դեսպանատները Յեմենում փակվել են` ելնելով «Ալ-Ղաիդայի» կողմից հնչող սպառնալիքներից: Այդ մասին հաղորդում է BBC-ն:

    Նշենք նաև, որ Միացյալ Նահանգների դեսպանատունը նախազգուշացրել է ԱՄՆ քաղաքացիներին պահպանել զգոնություն:

    Այդ ժամանակ էլ Իրաքում և Աֆղանստանում ամերիկյան զորամիավորումների հրամանատար, գեներալ Դեյվիդ Պետրեուսը քննարկում է Յեմենում տեղի իշխանությունների հետ փոխհամագործակցության հնարավարությունը` ուղղված ահաբեկչության դեմ պայքարին:
    Ավելացնեմ, որ իրենց դեսպանատները արդեն փակել են, նաև Ֆրանսիան և Ճապոնիան:

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (05.01.2010), helium (05.01.2010), Rammer (05.01.2010)

  10. #6
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Խաղաղասեր ՆԱՏՕ-ն, դե բախտի բերմամբ թե պատահմամբ Աֆղանստանում սպանել է քսանքանի (թիվը չեմ հիշում, Հայլուրով լսեցի)խաղաղ բնակիչների, այդ թվում երեխաների:

    Հա ի դեպ, Աֆղանստանի նախագահը ինչ որ ջղայնացել է: Նրանք էլ, բա ներող լինես ցավդ տանեմ:

    Ակամայից հիշեցի Թումանյանի քառյակը`

    Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
    Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
    Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,
    Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան։

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  11. #7
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բելոռուսի նախագահ, եվրոպայի վերջին դիկտատոր`Ա.Լուկաշենկոն զայրանում է?

    Վերջին գազային պատերազմը ՌԴ-ի ու Բելոռուսի միջև ևս մեկ անգամ հաստատեցին, որ այս երկու կարծես թե դաշնակից երկրները այնքան էլ իրար հետ չունեն: Իսկ Լուկաշենկոյի վերջին ինտերվյուն եվրոնյուզին լրիվ ցնցող էր: Այդտեղ Բելոռուսը ՌԴ-ին մեղադրում է կայսերական քաղաքականության մեջ և կոչ է անում եվրոպային զգույշ լինել ՌԴ-ի հետ, որոնել այլընտրանքային միջոցներ տնտեսությունները էներգիայով ապահովելու համար: Իսկ ամենացնցողը այն էր, որ ՌԴ-ի ուզած գումարը Լուկաշենկոն վերցրել է Իլհամ Ալիևից, մարդը Լուկաշին 200 մլն պարտքով փողա տվել մեկ օրվա ընթացքում: Խնդրեմ դիտեք ինտերվյուն վերջնա.

    http://www.euronews.net/2010/06/25/l...public-sector/

  12. #8
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.01.2010
    Գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Բելոռուսի նախագահ, եվրոպայի վերջին դիկտատոր`Ա.Լուկաշենկոն զայրանում է?

    Վերջին գազային պատերազմը ՌԴ-ի ու Բելոռուսի միջև ևս մեկ անգամ հաստատեցին, որ այս երկու կարծես թե դաշնակից երկրները այնքան էլ իրար հետ չունեն: Իսկ Լուկաշենկոյի վերջին ինտերվյուն եվրոնյուզին լրիվ ցնցող էր: Այդտեղ Բելոռուսը ՌԴ-ին մեղադրում է կայսերական քաղաքականության մեջ և կոչ է անում եվրոպային զգույշ լինել ՌԴ-ի հետ, որոնել այլընտրանքային միջոցներ տնտեսությունները էներգիայով ապահովելու համար: Իսկ ամենացնցողը այն էր, որ ՌԴ-ի ուզած գումարը Լուկաշենկոն վերցրել է Իլհամ Ալիևից, մարդը Լուկաշին 200 մլն պարտքով փողա տվել մեկ օրվա ընթացքում: Խնդրեմ դիտեք ինտերվյուն վերջնա.

    http://www.euronews.net/2010/06/25/l...public-sector/
    Փաստորեն Լուկաշենկոն նոր է հասկացել: Գերհզոր պետությունների արտաքին քաղաքականության նեոիմպերիալ կուրսը իր համար հայտնություն էր: ինքը պարզվում է, նոր է գլխի ընկել: Ծիծաղելի է նույնիսկ: Դե ԵՄ_ն էլ առիթը չի կորցնում: Մինչև ես վերջերս Լուկ. որպես վերջին դիկտատոր Եվրոպայում լուտանքների էր առժանանում, հիմա սկսել են կատվի նման կողքերը ման գալ: տեսնես կգա մի օր, որ քաղաքական դաշտը նման անողնաշար ղեկավարներից մաքրվի:

  13. #9
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում pispers-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն Լուկաշենկոն նոր է հասկացել: Գերհզոր պետությունների արտաքին քաղաքականության նեոիմպերիալ կուրսը իր համար հայտնություն էր: ինքը պարզվում է, նոր է գլխի ընկել: Ծիծաղելի է նույնիսկ: Դե ԵՄ_ն էլ առիթը չի կորցնում: Մինչև ես վերջերս Լուկ. որպես վերջին դիկտատոր Եվրոպայում լուտանքների էր առժանանում, հիմա սկսել են կատվի նման կողքերը ման գալ: տեսնես կգա մի օր, որ քաղաքական դաշտը նման անողնաշար ղեկավարներից մաքրվի:
    Այո տեսանք էլի Սադամի հետ ինչ եղավ, մեկ ռուսաստան էր կուրսը, մեկ ԱՄՆ, մեկ արաբական աշխարհ, վերջում սաղ հավաքվան ու ջարդը տվին: Իսկ Լուկաշի էս պահվածքը շատ տարօրինակ է, կարողա երկրի ներքին քաղաքական աչոկներա հավաքում, կամ ինչ-որ մեկը եվրոպայից, ԱՄՆ-ից մի բան են խոսատցել դրա դիմաց:

  14. #10
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպես գիտենք Ղրղզստանում, անցկացվեց հանրաքվե, որը մեծամասնությամբ ընդունվեց և երկիրը փաստացի վերածվեց պարլամենտականի, որի ապագայի վրա կասկածներ ունեն Մեդվեդևը և մի շարք քաղաքագետներ: Վերջիններս իրենց կարծիքները պարզաբանում և հիմնավորում են նրանով, որ եթե եվրոպայի զարգացած երկրներում պառլամենտական համակարգը ունի ուժեղ հենքեր, ապա Ղրղզստանում այդ հիմքերը չկան: Հատկանշական էր հետևյալ հարցումը.
    Ինչպես եք կարծում ԱՊՀ երկրներից որ մեկում կարող են կրկնվել Ղրղզական դեպքերը: Ամենաշատ ձայները հավաքել է ՈՒզբեկիստանը մոտ 21 տոկոս, իսկ Հայատսնը 3 տոկոս, Ադրբեջանը 4 տոկոս: Սակայն հետաքրքիր ևս մեկ բան կա հարցման մեջ: Այստեղ չի նշվում ռուսաստանի դաշնությունը:
    Ահա և աղբյուրը.
    http://news.mail.ru/politics/4031181...=1#articlepoll

  15. #11
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դավութօղլուն բռունցքով հարվածել է սեղանին և բղավել Քլինթոնի վրա
    Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հունիսի 14-ին Վաշինգտոն կատարած այցելության ժամանակ բղավել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վրա:

    Թուրքական Radikal օրաթերթը, վկայակոչելով բրիտանական Financial Times պարբերականը, գրում է, որ «Ազատության տորմիղի» և իսրայելական բանակի զինվորների միջև տեղի ունեցած միջադեպից հետո Դավութօղլուն մեկնել էր Վաշինգտոն` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ «Մավի Մարմարա» նավի ուղևորներին Թուրքիային հանձնելու առնչությամբ բանակցություններ վարելու նպատակով:

    Քլինթոնի հետ հանդիպման ընթացքում Դավութօղլուն բարկանալով մի քանի անգամ բռունցքով հարվածել է սեղանին և բղավել Միացյալ Նահագների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի վրա:

    Դավութօղլուն, հրաժարվելով Financial Times-ին մեկնաբանել տեղի ունեցածը, պարզապես հայտարարել է. «Որևէ երկիր օրենքից վեր չպետք է լինի»:

    Tert.am
    Բայց թուրքերը բեսամթ հաբռգել են ջոգում եք, չնայած երբ համբռգած չեն եղել
    Իսկ մեր Էձիկին մենակ պոնչիկ են անում

  16. #12
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Դավութօղլուն բռունցքով հարվածել է սեղանին և բղավել Քլինթոնի վրա

    Բայց թուրքերը բեսամթ հաբռգել են ջոգում եք, չնայած երբ համբռգած չեն եղել
    Ասում եմ իրոք գժվել են, յանիմ իրանք շատ օրենքով են շարժվում, ուրիշներին էլ խորհուրդ են տալիս:

  17. #13
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բելգիան՝ մասնատման շեմին. Եվրոպայի սրտում նոր պետություն կարող է հայտնվել

    Բելգիայի կառավարության ձևավորման շուրջ բանակցությունները հերթական անգամ փակուղի են մտել։ Վալոնների առաջնորդ Էլիո դի Ռուպոն վայր է դրել բանակցային գործընթացի պատասխանատուի իր լիազորությունները։ Նոր միջնորդները ստիպված են լինելու ամեն բան սկսել զրոյից, սակայն շանս, որ նրանց կհաջողվի ելք գտնել եռամյա քաղաքական ճգնաժամից, փաստացի չկա։

    Փորձագետները կարծում են, որ ֆրանսախոս Վալոնիայի ու հոլանդախոս Ֆլանդրիայի միջև տարաձայնություններն անլուծելի են, և որ նախկինում երկիրը երբեք այսքան մոտ չի եղել մասնատմանը։

    Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին հաղթեցին ֆլամանդացի անջատողականներն ու վալոնացի սոցիալիստները, որոնց բաժանում են ոչ միայն լեզվական տարբերությունները, այլև տրամագծորեն հակառակ քաղաքական ու տնտեսական ծրագրերը։

    Աջակողմյան «Ֆլամանդյան նոր դաշինք» կուսակցության առաջնորդ Բարտ դը Վեվերը ցանկանում է, որ տնտեսապես զարգացած հոլանդախոս Ֆլանդրիային շնորհվի առավելագույն ինքնավարություն՝ ընդհուպ մինչև նրա անջատումը՝ Եվրամիությանը ինքնուրույն անդամակցելու համար։ Նրա կարծիքով՝ երկրի մասնատման ճանապարհին անհրաժեշտ է, որ Բելգիան վերափոխվի կոնֆեդերատիվ պետության։ Սակայն ավելի հետամնաց ֆրանսախոս Վալոնիայի Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Էլիո դի Ռուպոն պնդում է, որ Բելգիայի պետական կառուցվածքը հարկ է պահպանել։ Մոտ երեք ամիս էր, ինչ կողմերի սկզբունքայնությունը թույլ չէր տալիս հաջողության հասնել կառավարության ձևավորման հարցում։

    Կուսակցությունների առաջնորդները չէին կարողանում պայմանավորվածության գալ հետևյալ երեք հարցերի շուրջ՝ Բրյուսել-Հալե-Ուիլվորդ երկլեզու ընտրական շրջանի վարչական բաժանում, իշխանության բաժանում շրջաններում և մայրաքաղաք Բրյուսելի բյուջեի ֆինանսավորում։ Հենց այս խնդիրներն էին, որ վաղաժամկետ ընտրությունների անցկացման պատճառ դարձան։
    Իրադրության վատթարացումից խուսափելու համար թագավոր Ալբերտ 2-րդն անմիջապես նոր միջնորդներ է նշանակել։ Եթե նրանց նույնպես չհաջողվի կառավարություն ձևավորել, Բելգիան ստիպված կլինի ևս մեկ անգամ վաղաժամկետ ընտրություններ անցկացնել։ Քաղաքագետները զգուշացնում են, որ այդ դեպքում երկրին ֆլամանդական ընտրազանգվածի կտրուկ արմատականացում է սպասվում։ Չի բացառվում, որ հոլանդախոս անջատողականներն էլ ավելի շատ ձայներ ստանան խորհրդարանում, և այդ ժամանակ կոալիցիոն կառավարության մասին արդեն խոսք անգամ չի լինի. երկիրը կհայտնվի մասնատման սահմանագծին։

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (08.09.2010), Հայկօ (08.09.2010)

  19. #14
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուկրաինուհիները մերկացել են ընդդեմ Պուտինի. Ուկրաինան հասարակաց տուն չէ



    Ուկրաինայում գործող Femen կազմակերպության ներկայացուցիչներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ ընդդեմ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի Կիև այցելության:

    Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ` կիսամերկ ուկրաինուհիները հավաքվել են Կիևում Լենինի արձանի դիմաց` Պուտինի հասցեին վանկարկելով բավական անպարկեշտ կարգախոսներ:

    Femen-ի ներկայացուցիչներն իրենց բողոքի ակցիայի ժամանակ հիշել են մարմնամարզուհի Ալինա Կաբաևային և բացականչել. «Ոչ թե Ուկրաինայի, այլ սիրուհուդ հետ զբաղվիր…», «Ուկրաինան Ալինա չէ» և ցենզուրայից դուրս այլ կարգախոսեր։
    «Պուտինը քանի սիրուհի ուզում է, թող պահի, քանի ապօրինի երեխա ուզում է, թող ունենա, սակայն Ուկրաինան նրան անձնատուր չի լինի»,- հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը:

    Femen կազմակերպությունը դեմ է ռուս-ուկրաինական բարեկամությանը: Իսկ Ուկրաինայում նախագահական ընտրությունների ժամանակ Femen-ի ներկայացուցիչները մտել էին այն ընտրատարածք, որտեղ քվեարկում էր Ուկրաինայի ներկայիս նախագահ Վիկտոր Յանուկովիչը և պարել մերկապար:











  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (28.10.2010), davidus (28.10.2010), Norton (28.10.2010), Աբելյան (20.12.2010), Հայկօ (28.10.2010), Ռուֆուս (28.10.2010)

  21. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ուկրաինայի նախագահ լինեի, ցուցարարներին հրավիրեի «զրուցելու»

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աբելյան (20.12.2010)

Էջ 1 39-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օգոստոսի 13 ձախլիկների միջազգային օր.
    Հեղինակ՝ Arpine, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 17.08.2012, 23:45
  2. Համբույրների միջազգային օր...
    Հեղինակ՝ Universe, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 07.07.2010, 00:00
  3. ՀՀ-ն և միջազգային իրավական համակարգը
    Հեղինակ՝ Մեմի, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 24.02.2009, 22:52
  4. Միջազգային մնջախաղի փառատոն
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 08.08.2008, 15:02
  5. շրջակա միջավայրի միջազգային օր
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 10.06.2008, 23:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •