Varzor (15.07.2019)
Փաստորեն ռուսների հիշողությունն էլ է շատ կարճ։ Պուտինը երևի Քեմալին մոռացելա։
Լավ, էլ քանի անգամ պիտի թուրքերը ռուսներին քցեն, որ վերջիններս հասկանան, որ Թուրքիայի հետ գործ բռնելուց իրենք չեն շահելու։
Ռուսաստան մեկնած 100 թուրք մասնագետներ կսովորեն շահագործել Ս-400-ը
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Varzor (15.07.2019)
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Varzor (19.07.2019)
Էս շաաաատ լավա, ես սրան վաղուց, անհամբեր սպասում էի: Առաջին իսկ օրից, երբ խոսք գնաց Ս-400 գնելու մասին
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Գաղթական (18.07.2019)
Կոնցեպտուալ պահով՝ ես գերադասում եմ, որ Թուրքիան Ֆ-35-ներ չունենա, այլ ունենա Ս-400-ներ:
Ֆ-35-ը հարվածային, բազմաֆունկցիոնալ զենք է, օդային գերակայություն ձեռք բերելու համար այս պահին գործնականում իդեալական, ագրեսիվ, հարվածային մի միջոց: Ս-400-ը, ընդհակառակը, պաշտպանողական զենք է, ընդ որում դրա հնարավորությունները կարծես թե որոշակիորեն ուռճացված են, համենայն դեպս Ս-300-ները Սիրիայում դեռևս որևէ կերպ չեն փայլել, իսկ մասնագետներն ասում են, որ Ս-400-ը շատ չի տարբերվում Ս-300-ից:
Այս պահին Թուրքիայի հետ հնարավոր պատերազմում մեր պարագայում ամենամեծ սպառնալիքը իրենց մոտ 200 հատ Ֆ-16-ներն են, որոնց մենք հակադարձելու գրեթե բան չունենք: Այսինքն՝ իրենք ճիշտ մարտում մեզ հետ կմղեն և մեզ կմնա միայն ժամանակի գործոնը, որ մենք դիմանանք, իսկ աշխարհն աղմկի, դաշնակիցները օգնության գան, ինչպես նաև՝ համառ մարտում թշնամու արյուն խմելը, բայց դա մեզ էլ էժան չի նստի: Այս առումով ես մի ուրիշ տիպի չէի ուզենա գլխիս վրա առաջնակարգ Ֆ-35-ներ տեսնել, բայց փոխարենը, որպես չարյաց փոքրագույն, տեղը վատ չէր լինի ինչ որ տեղ Անկարայի մոտակայքում ունենալ Ս-400-ներ, որոնք, ցանկացած դեպքում, այդ պարագայում մեր երկնքում խփելու բան չեն ունենա, քանի որ իրենց Ֆ-16-ները վաղուց արդեն գրաված կլինեն մեր երկինքը:
Այսինքն՝ մեզ համար ինքը ոչինչ է:
Միակ անհանգստացնող պահը, որ մեր Սու-30-նները գան ու դրանք թիրախավորվեն սրանց կողմից, բայց դե այդ պարագայում կարծում եմ, որ, հաշվի առնելով նույն արտադրողին, իրենք չեն կարողանա Սու-երի դեմ արդյունավետ աշխատել, չնայած կրկին, այդ պարագայում իրենց մոտ 200 Ֆ-16-ները, թեկուզ և մի քանի տասնյակ կորստի գնով, բայց ցանկացած դեպքում կհաղթեն մեր 12 Սու-30-ններին ու երկինքը կրկին իրենց կմնա...
Թուրքիայի դեմ մեր դիմանալու միակ շանսը ուժեղ կործանիչ ավիացիա ունենալն է, իդեալում՝ իրենցինից ուժեղ, այսինք իրենց մոտ 200 Ֆ-16-ների դեմ մեր գոնե 150 Սու-30-նները, իսկ ավելի լավ կլինի՝ թեկուզ մի քանի տասնյակ Ֆ-35-ներ, ինչքան շատ, այնքան լավ սկզբունքով: Օդը եթե մեզ վերցրինք, իրենք մեկ քայլ իսկ չեն կարողանա անել Արաքսից այս կողմ և, ընդհակառակը, դեռ հնարավոր է մենք հակահարվածներ հասցնենք, բայց... օդը վերցնելը հեշտ բան չէ և թանկ, շաաատ թանկ հաճույք է:
Վերջին խմբագրող՝ Lion: 19.07.2019, 00:09:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լիոն ջան դու շատ քիչ գիտելիքներ ունես, թե ավիացիայից և թե ՀՕՊ ից, խի ես փիլիսոփայում?
Դե հիմի, ապեր, գիտելիքներ քիչ ունենալը դրա հեչ չի խանգարում...
Ոնց հասկանում եմ, վերջերս Ակումբում նոր մոդա է՝ ասելիք չունենալը դիմացինի անձին պիտակավորելով քողարկելը...
Վերջին խմբագրող՝ Lion: 19.07.2019, 00:17:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լիոն ջան, իմ կարծիքով հրաշալի ա, եթե էսօր Հայաստանում թուրքիայի շատ հավանական ագրեսիայի դեմն առնելու մասին մտածող կա:
Բայց, կներես, հիմիկվա պայմաններում թուրքիայի հետ մեր հնարավոր պատերազմում դիմադրել կարողանալու կամ, առավել ևս, ինչ-որ հաղթական հաջողություն գրանցելու մասին խոսելը մի քիչ ծիծաղելի է:
Մենք ըսկի թուրքիայի հետ սահման չենք կարում մենակով պահել, դու ասում ես 12 Սու-30-ով իրանց 200 Ֆ-16-ների հետ մարտի կբռնվենք ու իրանք մի քանի տասնյակ կորուստ կունենան:
Լավ, բա իրանց հետևակի հե՞տ ինչ ենք անելու, որ 2017-ի տվյալներով 350K ակտիվ ու 525K ռեզերվայինից ա բաղկացած..
Հլը մնացած զինանոցից ու իրանց տարեկան 17.5մլրդ $ ռազմական բյուջեից չխոսանք..
Բայց, ամեն դեպքում, թուրքիան մեզ թշնամի երկիր ա ու ոչ ոքի կողմից չպատժվող բազում ագրեսիվ գործողություններ ա կատարում իրա անմիջական հարևանների դեմ:
ՈՒ, հենց մեր հերթը հասնի, դրա դեմն առնելու մասին դեռ երեկվանից սկսած պիտի մտածած ու պատրաստված լինենք:
Էլ չեմ ասում, որ իրա հնարավոր ագրեսիան մի կողմ, մենք էլ վայթե քիչ պարտք ու պահանջ չունենք իրանցից..
Էս առումով լիքը խաղեր կարելի ա տալ:
ՈՒ դրա համար էլ ա շատ կարևոր Մնացականյանի ջանքերով վերջերս հույների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները` Հայաստան-Հունաստան-Հյ.Կիպրոս եռանկյունու ստեղծման մասին:
ՈՒ որպես դրա առհավատչյա` Երևանը մի հատ էլ մռնչաց թուրքիայի վրա` Կիպրոսում դրա վերջին գործողությունների դեմ:
Սրանից բացի էլ` պետք ա անընդհատ ուշի-ուշով հետևել թուրքիայի աշխարհում օրեցօր վատթարացող իմիջին ու տեղ-տեղ մուղամով բենզին լցնել կրակին (ոնց էլ հիմա փաստորեն մերոնք սկսում են անել):
Դե կողքից էլ աշխատել PKK-ի մնացորդների, Հյ.Իրաքում քրդական ինքնավարության ու թուրքերից ռեժիմով ճնշվող Ասադի կաբինետի հետ:
Իդեալական տարբերակում` նաև Իսրայելի հետ, որն էլի արդեն լուրջ ատամ ունի սրած թուրքիայի վրա:
Իսկ ամենա-ամենա իդեալական տարբերակում` կարելի ա արահետներ փնտրել աշխարհի թուրքերի մի զգալի մասին իր շուրջը հավաքած էրդողանի ամենաոխերիմ թշնամի Գյուլենի հետ կապեր ստեղծելու, մեկ էլ թուրքական բանակում տիրող խորը դժգոհության ու ամեն վայրկյան ապստամբելու պատրաստ գեներալների հոծ զանգվածի դոսյեներն ուսումնասիրել:
ՈՒ էս սաղ վերոշարադրյալը մի շատ սիրուն հեքիաթ կլիներ 14 ամիս առաջ:
Բայց հիմա, երբ Հայաստանն արդեն ժողովրդավար ա, ազգը քնից զարթնել ու սկսել ա իրեն երկրի տեր զգալ (իհարկե` Հայաստանի ներքին կյանքում էդ սաղ խմորումները, որ հիմա տեղի են ունենում, մի քիչ ժամանակատար ա, բայց սպասելի էր ու ճանապարհ ա, որ պա-լյուբոմու պետք էր անցնել), երկրի վարկանիշը կտրուկ աճել ա ու աշխարհի բոլոր ծակերում ապրող հայերը (չմոռանանք նաև թուրքիայի մոտ 7-8մլն ծպտյալ ու մահմեդական հայերին) նորից պատրաստ են ավելի մեծ թափով իրենց ավանդը ներդնել Հայաստանի հզորացման գործում, էս ամեն ինչը էնքան ռեալ ա, որ էլ չասած:
Հա` բնականաբար թուրքիայի հետ հաշիվներ մաքրելուց առաջ ազերփայչանի ողնաշարն ա պետք կոտրել ու իրանց ազգային փոքրամասնություններին նորից ոտքի հանել, որ իրանք իրանց տրոհվեն-քայքայվեն, մեզնից յան տան...
#Կենաց
Վերջին խմբագրող՝ Գաղթական: 19.07.2019, 02:15:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Varzor (19.07.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ