Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
Ճապոնական բանակը ըստ միջազգային դասակարգումների աշխարհի հզորագույններից մեկն ա, Ճապոնիան էլ նկատի ունեցածս Կալիֆորնիայից մեծ տնտեսություն ունեցող երեք երկրներից մեկն ա, մյուս երկուսը բնականաբար Չինաստանն ու Գերմանիան են: Եթե էս պահի դրությամբ այլ երկրներ ավելի մեծ ռազմական բյուջե ունեն պատերազմական պայմաններում Ճապոնիայի տնտեսական պոտենցիալը ամեն դեպքում իրան թույլ տալիս իր բանակի հզորությունը ավելի կայուն պահել: Չեմ ջոկում Ճապոնիայի օրինակը ինչի ես բերում, երբ պնդմանդ հակառակն ա ապացուցում:
Ուղղակի հիշեցնեմ, որ խոսքը տնտեսություն/ռազմական հզորություն հարաբերակցության մասին էր, ինչպես նաև սպորտի:
Բայց թող քո սրտով լինի` համեմատենք

Չեմ ուզում անդրադառնալ "պատերազմական պայմանների պոտենցյալներին", չեմ կարծում, որ ձեռքի տակ բավարար ինֆորմացիա ունեմ

Ներկայումս Ճապոնիան համարվում է 3-րդը տնտեսությամբ, բայց PowerIndex-ով զիջում է իրենից ՀՆԱ-ով հետ Հնդկաստանին, Ֆրանսիային, դե էլ չեմ ասում Ռուսաստանին: ՀՎ. կորեայի հետ էլ համարյա հավասար են:

Հիմա հուսով եմ պարզ է, թե Ճապոնիայի օրինակը ինչու բերեցի` ոչ մի բան էլ հակառակը չի ապացուցում