Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
Լիոն ջան, իմ կարծիքով հրաշալի ա, եթե էսօր Հայաստանում թուրքիայի շատ հավանական ագրեսիայի դեմն առնելու մասին մտածող կա:

Բայց, կներես, հիմիկվա պայմաններում թուրքիայի հետ մեր հնարավոր պատերազմում դիմադրել կարողանալու կամ, առավել ևս, ինչ-որ հաղթական հաջողություն գրանցելու մասին խոսելը մի քիչ ծիծաղելի է:
Ցավոք՝ այո, բայց մենք պետք է ամեն կերպ դրան պատրաստվենք, քանի որ էդ ուղտը կարա մի օր մեր դուռը չոքի: Բնականաբար, լրիվ խնդիր է, ծայրից ծայր, այդ թվում նաև ցամաքային պահը: Մենք պետք է այդ ամենին պատրաստ լինենք:

Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
Առանց հասկանալու ասում ես, եթե 150 հատ ունենանք տերմինատոր երկիր կունենանք։ 150 հատ դաժե Ռուսաստանը չունի
Այ, որ գիտելիք ունենայիր գրածդ իրենից արժեք կներկայացներ, ոչ թե կգրեիր գրելու համար։
Հա, ապեր, դու գիտելիքներ ոնց որ թե ունես, պռոստո մինչև հիմա ցույց չես տվել: Վատ թե լավ, կես էջ բան եմ գրել, դու, գոնե ձևի համար, կես էջ չէ, 3 տող գրի, հետո նոր մեծամիտ և գոռոզ տոնով ինչ որ գնահատական տուր: Այնքան ուշադիր չես, որ չես տեսնում, որ ես գրել եմ իդեալի մասին: Հարուստ եղանք, կառնենք, ավելի ուժեղ եղանք՝ կարտադրենք: Իսրայելը կարողացելա, չէ՞, հասնել նման մի վիճակի...

Բայց չէ, դու մի կարդա էս, գոռոզ-ուսուցողական տոնով հերթական մի բան գրի, Ակումբում ոմանց աչքը մտի, խոսակցության մակարդակը իջեցրա պլինդուզից ցած ու... գոհ մնա: