Ռուսաստանի "նվերը" դագերին`
Ամբողջական հոդվածը` Դաղստանի գյուղերը հանձնել են Ադրբեջանին` բնակիչներով հանդերձ
Պարզվում է` դեմարկացիայի մասին պայմանագրով ՌԴ-ն Դաղստանից տարածքներ է հանձնել Ադրբեջանին, իսկ հիմա էլ արագ տեմպերով ընթանում են այդ աշխատանքները: Գյուղերից մեկի բնակիչները համաձայնել են ընդունել ադրբեջանական քաղաքացիություն, նրանց սպառնացել են անգամ դեպորտացիայիով, իսկ մյուս գյուղի բնակիչները` ոչ: Արդյունքում 140 ընտանիք անհեռանկար ապագայով է մնացել: Ոչ պաշտոնական աղբյուրները նշում են, որ սա արվել է` Ադրբեջանից էժան նավթ ստանալու համար: Բայց ռուսական կողմը խայտառակվեց նրանով, որ պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանը նրանց "դուրս մղեց" Գաբալայից: Դաղստանի նախկին նախագահը հրաժարվել է ստորագրել այս պայմանագիրը և Բաքվում Լավրովին ասել է բառացիորեն հետևյալը` "ես գիտեի` դու ՌԴ ԱԳ նախարարն ես, բայց պարզվում է, որ ադրբեջանական նախարար ես": Իսկ հաջորդ նախագահը արդեն ստիպված է եղել ստորագրել:
Էջանիշներ