User Tag List

Էջ 6 39-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 582 հատից

Թեմա: Միջազգային անցուդարձ

  1. #76
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր և սպասելի զարգացումներ
    Երբ դառնում է սկզբունքի հարց

    Հաագայի միջազգային քրեական դատարանը սանկցիա է տվել Մուամմար Քադաֆիին ձերբակալելու համար, նրա մերձավոր երկու զինակիցների հետ միասին: Թե ինչով կավարտվի Քադաֆիի ճակատագիրը, կձերբակալե՞ն արդյոք նրան, թե՞ նա իր մահկանացուն կկնքի ՆԱՏՕ-ի զինուժի ռմբակոծություններից որևէ մեկի ընթացքում, դժվար է ասել: Սակայն տվյալ պարագայում խնդիրը ունի նաև այլ ենթատեքստ, որն ուղղակիորեն վերաբերում է հայաստանյան իրավիճակին: Խոսքը մասնավորապես այն նախաձեռնության մասին է, որով ընդդիմությունը քայլեր է ձեռնարկում Մարտի 1-ին սեփական ժողովրդի վրա կրակելու համար Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային դատարանի առաջ կանգնեցնելու համար, որպես մարդկության դեմ հանցագործություն կատարած գործչի:

    Այստեղ էական չէ նաև այն, թե որքան կհաջողի ընդդիմությունն այդ հարցում, առավել ևս, որ ընդդիմադիր առաջնորդները հայտարարել են, որ իրենք իհարկե շատ կկամենային, որ Քոչարյանը դատվեր Հայաստանի դատական համակարգում, և բանը չհասներ միջազգային ատյաններ: Այնպես որ, եթե Հայաստանում իշխանփոխությունը շատ ավելի շուտ լինի, քան Հաագայի դատարանը կսկսի զբաղվել Քոչարյանի գործով, ապա մեծ է հավանականությունը, որ բանը Հաագա չի էլ հասնի: Խնդիրը տվյալ դեպքում այն հակադարձումներն էին, որոնք իշխանությունն անում էր` ընդդիմության Հաագա ներկայացրած հայցին ի պատասխան` հայտարարելով, որ Հայաստանը Հռոմի ստատուտին միացած պետություն չէ, հետևաբար Հաագայի միջազգային դատարանի առաջ պարտավորություններ չունի, որպեսզի հանցագործ ղեկավարներին հանձնի դատարանին:

    Իսկ ի՞նչ կապ ունի այստեղ Քադաֆիի դեպքն ու դրա ենթատեքստը: Կապն այն է, որ Լիբիան նույնպես Հռոմի ստատուտին չմիացած պետություն է, սակայն Հաագայի դատարանը, իր նախաձեռնությամբ քննելով Քադաֆիի հարցը, տալիս է նրան ձերբակալելու միջազգային սանկցիա: Փաստորեն, Հաագայի դատարանը, ըստ էության, վճռում է Քադաֆիի հարցը, ինչը ցույց է տալիս, որ եթե միջազգային օրակարգում է հայտնվում որևէ գործչի անձեռնմխելիության հարցը, ապա այս դեպքում արդեն ստատուտին միացած կամ չմիացած լինելը էական դեր չի կատարում:

    Այսինքն, իշխանության այդ հակադարձումները, թե ընդդիմության ջանքերն իզուր են, որովհետև Հայաստանը միացած չէ Հռոմի ստատուտին, Քադաֆիի պարագայով ուղղակիորեն հերքվում են: Իհարկե, այստեղ շատերը կարող են ասել, որ Քոչարյանին ու Քադաֆիին համեմատելը սխալ է: Իհարկե, Քադաֆին երկարատև պատերազմ է մղում սեփական ժողովրդի դեմ և արյուն հեղում անխնա, իսկ Քոչարյանը բավարարվեց ընդամենը տասը մարդու կյանքով, թեև եթե ընդդիմությունն ի վերջո մարդկանց կյանքը չգնահատեր և չգնահատեր երկրի կայունությունը արտաքին թշնամուն առիթ չտալու համար, ապա կասկած չկա, որ Քոչարյանը Քադաֆիից հետ չէր մնա և իրեն ավելի զուսպ չէր պահի:

    Բայց փաստն իհարկե այն է, որ նրանց թափած արյան չափն անհամեմատ տարբեր է: Բայց խնդիրն այստեղ համեմատությունները չեն, այլ սկզբունքը: Հետևաբար, երբ որևէ նախկին կամ ներկա բռնապետի հանդեպ միջազգային հանրության վերաբերմունքը դառնում է սկզբունքի հարց, ապա այդ հարցը լուծելը միջազգային ատյանների և տերությունների համար դառնում է տեխնիկայի խնդիր, անկախ փաստաթղթային բյուրոկրատական քաշքշուկներից:
    Ափսոսում եմ, որ նման ցածրորակ ու անհիմն հոդվածներ են հայտնվում: Քադաֆիի գործով գործը Հաագայի դատարանի նախաձեռնությամբ չի սկսվել, այլ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևով: Սա Հռոմի ստատուտի այն միակ հնարավոր դեպքն է, երբ անդամությունը կարևոր չէ, քանզի Անվտանգության խորհրդի որոշումները պարտադիր են բոլորի համար և ենթակա են անհապաղ կատարման` անկախ մյուս բոլոր իրավական կարգավորումներից: Իսկ թե որքանով է հնարավոր ԱԽ-ի բանաձևի ընդունումը Քոչարյանի գործով թող ամեն ոք ինքնուրույն դատի:

    հղումը մոռացա. http://1in.am/arm/armenia_analysis_19782.html
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 17.05.2011, 16:41:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  2. #77
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու էս երկիրը նման օրենքներ ունենալով հավակնում ա Եվրոխորհուրդ մտնելո՞ւն: Եվրոխորհուրդ էլ դեռ մտածո՞ւմ ա, ընդունի՞. թե չէ՞...

    Թուրքիայի ՍԴ-ն ուժի մեջ թողեց ցեղապաշտական օրենքը. հայերն իրավունք չունեն կրել հայկական ազգանուններ
    10:13 • 13.07.11

    Թուրքիայի Սահմանադրական դատարանը երկրի Մայր օրենքին համապատասխան է համարել և ուժի մեջ թողել 1934թ. ընդունված օրենքը, որի համաձայն Թուրքիայի քաղաքացիներն իրավունք չունեն կրել օտար ազգանուններ: Այս մասին տեղեկացնում է քրդական «Ֆըրաթ» գործակալությունը` նշելով, որ այդ «ցեղապաշտական» օրենքն արգելում է հայերին, քրդերին, ասորիներին, չերքեզներին և հրեաներին կրել իրենց ազգային ազգանունները:

    «Ֆըրաթի» տեղեկացմամբ` ազգությամբ ասորի Ֆավլուս Այը իր անուն ու ազգանունը փոխելու և Պաուլուս Բարթումա դարձնելու համար հայց էր ներկայացրել Միդյաթի դատարան: Սակայն դատարանը, հիմք ընդունելով 1934թ. ազգանունների մասին օրենքը, որի համաձայն` արգելվում է կրել օտար ծագում ունեցող ազգանուններ, մերժել էր Ային վերցնել ասորական Բարթումա ազգանունը:

    Ֆավլուս Այը Միդյաթի դատարանից պահանջել էր կայացված որոշումը չեղյալ հայտարարելու համար դիմել Սահմանադրական դատարան:

    Իր դիմումում ասորի քաղաքացին նշել էր, որ 1934թ. ի վեր գործող ազգանունների մասին օրենքը խոչընդոտում է ոչ թուրքական ծագում ունեցող ազգանուններ կրելուն, որը ազգային խտրականություն է: Այը, ուշադրություն հրավիրելով Սահմանադրությամբ ամրագրված հավասարության մասին սկզբունքին, ընդգծել էր, որ թուրքերենի և թուրքական արմատ ունեցող ազգանունների նկատմամբ արտոնյալ վերաբերմունքը բացահայտորեն հակասում է հավասարության սկզբունքին:

    Սահմանադրական դատարանի բոլոր 9-ը անդամները դեմ էին քվեարկել Ֆավլուս Այի` Միդյաթի դատարանի որոշումը չեղյալ հայտարարելու պահանջին:

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (13.07.2011)

  4. #78
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ժող, էս Տիմոշենկոյին ինչի՞ են բռնել

  5. #79
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, էս Տիմոշենկոյին ինչի՞ են բռնել
    Ոնց որ, թե պաշտոնական պատճառը դատարանի հանդեպ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքն է:
    Տոտալիտար ռեժիմի հերթական զոհը: Չնայած ինքն էլ մի բարի պտուղ չի:

  6. #80
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց որ, թե պաշտոնական պատճառը դատարանի հանդեպ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքն է:
    Տոտալիտար ռեժիմի հերթական զոհը: Չնայած ինքն էլ մի բարի պտուղ չի:
    Նարնջագույն հեղափոխությունից հետո, ուզում եմ հասկանամ էս Տիմոշենկոն ռուսամետա՞, թե՞ Ամերիկանամետ ու ոնց գցում-բռնում եմ, սովորական սուչկայա*:

    *Իգական սեռի շուն ռուսերեն:

  7. #81
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,725
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, էս Տիմոշենկոյին ինչի՞ են բռնել
    փողային մախինացիաներ` գազային պահերով
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  8. #82
    Վերելք aragats-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2011
    Գրառումներ
    224
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, էս Տիմոշենկոյին ինչի՞ են բռնել
    Մեր ղեկավարների նման լավ թալանում էր, միայն ի տարբերություն մերոնց՝ հակառուսական քաղաքականություն էր վարում:

  9. #83
    Վերելք aragats-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2011
    Գրառումներ
    224
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Նարնջագույն հեղափոխությունից հետո, ուզում եմ հասկանամ էս Տիմոշենկոն ռուսամետա՞, թե՞ Ամերիկանամետ ու ոնց գցում-բռնում եմ, սովորական սուչկայա*:

    *Իգական սեռի շուն ռուսերեն:

    Սովորական չի, շատ խելացի .....յա

    Ի դետ, մեջը հայկական արյուն էլ կա, բայց ինքը չի ընդունում ,« հերը փոքր ժամանակ թողել ա իրանց»:

  10. #84
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծես թե Իսրայելն ու Թուրքիան նորից, մեղմ ասած, սկսում են իրար թարս-թարս նայել: Ինչ մտքեր կան, ինչ նորություններ?
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. #85
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ռուսաստանը կարծես WTO յա մտնում:

    Ռուսները հիստերիայի մեջ են http://www.regnum.ru/news/1463522.html

  12. #86
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քաոս Հունաստանում. նպաստ ստանալու համար մարդիկ գիտակցաբար ՁԻԱՀ-ով են վարակվում
    13:13 • 24.11.11

    Հունաստանում տնտեսական խորը ճգնաժամի պայմաններում քաղաքացիները տարբեր միջոցների են դիմում պետությունից ֆինանսական աջակցություն ստանալու համար։

    Ինչպես տեղեկացնում են հունական լրատվամիջոցները, Հունաստանի առողջապահության նախարար Անդրեաս Լովերդոսը և ՁԻԱՀ–ի դեմ պայքարի հունական կազմակերպության ղեկավար Մարիոս Լազանասը հայտարարել են, որ քաղաքացիների մի մասը, մասնավորապես թմրանյութերից կախվածություն ունեցող երիտասարդները, գիտակցաբար իրենց ներարկում են ՁԻԱՀ վարակ՝ ամսական 700 եվրո նպաստ ստանալու համար։

    «Հիմնականում թմրամիջոցներից կախվածություն ունեցող քաղաքացիները գիտակցաբար օգտագործում են ՁԻԱՀ–ով վարակված ներարկիչներ։ Այդ կերպ նրանք կարողանում են ամսական ստանալ 700 եվրո նպաստ»,– ասել է Լազանասը՝ ընդգծելով, որ վերջին ամիսների ընթացքում Հունաստանում ՁԻԱՀ–ով վարակվելու դեպքերը հասել են ահռելի չափերի։

    «Այս ամենի բացահայտումը մեզ ուղղակի շոկի մեջ է գցել, սակայն անելու ոչինչ չի մնում, քան մի կողմից բնակչության շրջանում շարունակել իրազեկման արշավը, մյուս կողմից համապատասխան բուժօգնություն տրամադրել հիվանդներին»,– ասել է Մարիոս Լազանասը։

    Ավելի վաղ բրիտանացի գիտնականները հայտարարել էին, որ Հունաստանում տնտեսական ճգնաժամը բացասաբար է ազդում երկրի բնակչության առողջական վիճակի վրա։ Գիտնականները փաստել էին, որ ճգնաժամի պայմաններում ավելացել է թմրամոլների և մարմնավաճառների թիվը, ինչն էլ իր հերթին նպաստում է բնակչության շրջանում ՁԻԱՀ–ով վարակվածների թվի աճին։

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mark Pauler (24.11.2011)

  14. #87
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մահացել է Պեկտուսանի պայծառ աստղը, նույն ինքը՝ Յուրի Իրսենովիչ Կիմը, նույն ինքը՝ Կիմ Չեն Իրը: Դիակը շուտով կտեղադրվի Պհենյանի հայտնի դամբարանում՝ հոր՝ Կիմ Իր Սենի մումիայի կողքին: Հյուսիսկորեական ժողովրդի նոր հայրն այսուհետ օղորմածիկի կրտսեր որդին՝ Կիմ Չեն Ունը:


    Հս. Կորեայի առաջին ու երկրորդ ղեկավարները՝ Կիմ Չեն Իրը և Կիմ Իր Սենը:


    Էս էլ նոր ղեկավարը՝ Կիմ Չեն Ունը:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (19.12.2011), Ambrosine (20.12.2011), Varzor (19.12.2011)

  16. #88
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեսանյութերը նայելով չգիտեմ` ինչ մտածեմ. մտածեմ, որ բնակիչները հեռուսատույցով մենակ իրան են տեսել, իր անունով երդվել, հիմա էլ երբ իրենց իդեալը չկա, իրենց ծվատում են, թե՞ մտածեմ, որ կամերաների համար լացում են, որ հետո գնան տուն ու պատրաստվեն ամանորյա խոզի բուդը բռնատերազերծ միջավայրում ուտելուն :

    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  17. #89
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տենց մի բան, Astg ջան, չհաշված իհարկե որոշ տոկոս հիպնոսացվծների - վերջը տոտալիտար երկիր է ու փորձիր չլացել... կլացացնեն
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (23.12.2011), dvgray (20.12.2011)

  19. #90
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հը՞...

    ...օրեր առաջ թուրքական Sabah թերթը գրել էր, որ Սիրիան իր միջին հեռահարության հրթիռների վրա տեղակայել է զանգվածային ոչնչացման քիմիական զենքի մարտագլխիկներ և դրանք տեղակայել Թուրքիայի սահմանի երկայնքով։ Այդ նպատակով գործածվել է 600 տոննա քիմիական զենք։ Այդ հրթիռների հեռահարությունը կազմում է 1300 կիլոմետր, ինչի շնորհիվ դրանք «ծածկում» են Թուրքիայի տարածքի զգալի մասը։
    http://www.1in.am/arm/regional_turkey_50613.html
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Էջ 6 39-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օգոստոսի 13 ձախլիկների միջազգային օր.
    Հեղինակ՝ Arpine, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 17.08.2012, 23:45
  2. Համբույրների միջազգային օր...
    Հեղինակ՝ Universe, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 07.07.2010, 00:00
  3. ՀՀ-ն և միջազգային իրավական համակարգը
    Հեղինակ՝ Մեմի, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 24.02.2009, 22:52
  4. Միջազգային մնջախաղի փառատոն
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 08.08.2008, 15:02
  5. շրջակա միջավայրի միջազգային օր
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 10.06.2008, 23:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •