Շինարար (09.03.2011)
Կրկնում եմ ևս մեկ անգամ, ինֆորմացիայի բազմակի աղբյուրները միշտ ավելի լավն են քան մի կողմանի…Երկրորդ ես չեմ հասկանում ես քանի անգամ պետքա նույն բանը գրեմ, հազար անգամ ասեցինք, որ դու բռնել ես մի հատ հակառուսական գիծ ֆլագի նման ու ցանկանում ես քո ասածով անես, ու արդեն նեց տպավորությունա ստեղծվում, որ մեյլ.ռու-ն դա, ըստ քեզ ամենանհավստի ինֆորմացիան է տալիս, ես ասում եմ դա այդպես չէ…
Ձայնալար (09.03.2011)
Վրաստանն իր բարեփոխումներով տարածաշրջանում «նոր կարգ» է հաստատում
Civil Georgia-ի հաղորդմամբ, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր Նյու Յորքում վրացական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Վրաստանում ընթացող բարեփոխումների շնորհիվ այն հետխորհրդային շատ երկրների համար դարձել է օրինակելի պետություն:
«Նմանատիպ գործողություններով Վրաստանը պատմական առաքելություն է ստանձնել` ամբողջ հետխորհրդային տարածաշրջանի համար: Եվ ոչ միայն հետխորհրդային, քանի որ Թունիսի և Եգիպտոսի հեղափոխությունների արդյունքում շատերը ցանկություն են հայտնում, որ Վրաստանը գա և իրենց ռեֆորմներ սովորեցնի: Մենք ստեղծել ենք ինչ-որ մի ունիկալ բան և պետք է այն հասցնենք մինչև վերջ»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Նրա խոսքերով, բարեփոխումները Վրաստանում երիտասարդության համար նոր հնարավորություններ են ստեղծել, ինչի արդյունքում «ամեն տարի էլ ավելի շատ հայրենակիցներ են վերադառնում Վրաստան, քան մեկնում երկրից, քանի որ մեր տարածաշրջանի համար մենք հանդիսանում ենք դեմոկրատիայի Սինգապուր, որը դառնալու է Եվրոպայում ամենազարգացող տնտեսությունը»:
«Դա երևակայություն չէ, և դա իմ կարգախոսը չէ»,- հավելել է Սաակաշվիլին:
1ին
Էսքանից հետո Քադաֆին հաղթո՞ւմ ա...
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
http://www.1in.am/arm/world_weurop_13308.htmlՖրանսիան մի քանի ժամից «պատերազմ» կսկսի Լիբիայի դեմ
Ֆրանսիայի կառավարությունն առաջիկա ժամերին ռազմական գործողություններ է սկսելու Լիբիայի դեմ: Այս մասին հայտարարել է կառավարության ներկայացուցիչ Ֆրանսուա Բարուենը,- հաղորդում է France Presse գործակալությունը:
Բարուենը, սակայն, չի նշել, թե ինչ կարգի գործողություններ են իրականացնելու զինվորականները: Նա ասել է, որ առաջիկա գործողության նպատակն է պաշտպանել Լիբիայի ժողովրդին և աջակցել նրա ազատատենչ ձգտումներին:
Մենք տեղեկացրել էինք, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարները որոշում էին կայացրել համատեղ գործողություններ իրականացնել Լիբիայում: Իրենց աջակցության մասին են հայտարարել Իտալիայի, Նորվեգիայի և Դանիայի իշխանությունները:
Հիշեցնենք նաև, որ այս գիշեր ՄԱԿ-ն ընդունել է բանաձև, որով թույլատրել է Լիբիայի նկատմամբ ռազմական գործողություններ իրականացնել, քանի դեռ չեն դադարեցվել խաղաղ բնակչության նկատմամբ բռնի ուժի կիրառումն ու քաղաքների ռմբակոծությունը:
Ֆրանսիան ռմբակոծում է Լիբիան
http://www.bbc.co.uk/news/
Ձայնալար (20.03.2011)
Ռուսաստանում հնարավո՞ր է սոցիալական բունտ և առավել ևս` կառավարության հեռացում
http://infox.ru/authority/party/2011...rmi_miti.phtml
Մտածում եմ` ռուսները գազը Ռուսաստանում մեր խնդրանքով են թանկացրել, որ հանկարծ մեզ վատ չզգանք, թե մենք ենք գազը թանկ գնում :Ճ՜
Այս ամենին ի պատասխան`
http://www.ryzkov.ru/look_new.php?id=12283
Ամենահեշտ ձևն է` ժողովրդին շեղելու. անհրաժեշտ է միայն համագործակցության կոչ անել:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Աբդուլլահ Օջալանը քրդերին կոչ է անում ապստամբել թուրքական իշխանությունների դեմ
12:22 • 30.04.11
Թուրքիայում ցմահ բանտարկության դատապարտված Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը նախորդ օրն իր փաստաբանների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել քուրդ ժողովրդին ոտքի ելնել Թուրքիայի իշխանությունների դեմ։ Այս մասին գրում է թուրքական «Վաթան» օրաթերթը։
Նշելով, որ այլևս հույս չի մնացել քրդական հարցի կարգավորման առնչությամբ՝ Օջալանն ասել է. «Եթե դուք վստահ եք, հետևեք Եմենի և Թունիսի օրինակներին, ես ձեզ չեմ պահում։ Եթե ձեր ուժը կբավականացնի, իրականացրեք աշխատանքներ և ժողովրդավարական ինքնավարություն հռչակեք»։
«Ստացվում՝ քաղաքական և ռազմական գործողությունները չեն դադարելու։ Նույնիսկ ավելի մեծ չափերի են հասնելու։ Ընտրություններից հետո գործողություններն ավելի խորքային բնույթ կարող են ստանալ՝ ուղղվելով խորհրդարանականների, քաղաքական գործիչների դեմ»,– նշել է Օջալանը։
Անդրադառնալով օրեր առաջ ԱՄՆ–ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ–CIA) ղեկավարի՝ Թուրքիա կատարած գաղտնի այցելությանը՝ Օջալանն ասել է. «ԿՀՎ–ի ղեկավարը 5 օր շարունակ Թուրքիայում պարապ նստած չէր։ Կարելի է ասել, որ Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև գաղտնի համաձայնություն է ձեռք բերվել, որի համաձայն՝ թուրքական կողմն աջակցելու է ԱՄՆ–ի՝ Սիրիայի, Իրանի և Լիբիայի հարցերում որդեգրած քաղաքականությանը»։
Քուրդ առաջնորդը հայտարարել է նաև, որ թուրքական իշխանությունները ցանկանում են ստեղծել կեղծ քրդական կուսակցություն։
«Ռազմական և քաղաքական գործողություններով ցանկանում են ոչնչացնել «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությանն ու PKK–ին։ Դրա փոխարեն ցանկանում են ստեղծել կեղծ քրդական կազմավորում»,– ասել է Աբդուլլահ Օջալանը։
Tert.am
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Adriano (30.04.2011)
Սպանվել է Ուսամա բեն Լադենը
Օբամայի ելույթը, որը պաշտոնապես հաստատում է աշխարհի լրատվական ծառայություններով հայտնած լուրը.
http://www.bbc.co.uk/news/world-us-canada-13256676
Moonwalker (02.05.2011), Sagittarius (02.05.2011)
Իրավիճակը իրանում բարդանում է, պայմանավորված երկրի հոգևոր առաջնորդի և նախագահի՝Ահմադինեջադի, միջև հակամարտությամբ …
Կարդացեք հետաքրքիրա…
Մեծ Բրիտանիայի ռեգիոնալ ընտրություններում սենսացիոն իրադարձություն է եղել… Մասնավորապես շոտլանդիայի ազգայնականների կուսակցությունը՝ SNP-ին, գրավել է առաջին տեղը… Խայտառակ ձևով են հանդես եկել իշխող պահպանողական կուսակցությունը՝ CON, զբաղեցնելով միայն երրորդ տեղը, լեյբորիստները՝LAB, երկրորդ տեղը… Արդյո՞ք սա Մեծ Բրիտանիայի վերջի սկիզբն է…
Աղբյուր
Չեմ հասկանում Շոտլանդիային պահելու իմաստը որնա, իրա անջատումից ՄԲ-ն թիզ անգամ չի տուժի, ուղղակի հարաբերությունները մի փոքր այլ հարթություն կտեղափոխվեն՝ ասենք ԵՄ շրջանակներում: Կամ էլ կարան կոնֆեդերացիա ստեղծեն, որը շոտլանդների սուվերենությունը կապահովի: Եթե Շոտլանդիան միակ տարածքային խնդիրը լիներ երևի այդպես էլ կվարվեյին:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ