User Tag List

Էջ 3 39-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 582 հատից

Թեմա: Միջազգային անցուդարձ

  1. #31
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճաքը գնաց...

    Լիբիայի ներքին գործերի նախարարն անցել է ժողովրդի կողմը
    10:46 • 23.02.11

    Լիբիայի ներքին գործերի նախարար Աբդել Ֆաթթահ Յունես ալ Աբիդին կոչ է արել բանակին միանալ ապստամբած ժողովրդին, հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով ում է Al Jazeera հեռուստաալիքը ։

    Նախարարն աջակցություն է հայտնել Կադաֆիի վարչակարգի դեմ ուղղված ժողովրդական զանգվածային ելույթներին և հայտարարել, որ անցնում է ցուցարարների կողմը։

    Հեռուստաեթերում ցուցադրվել է սիրողական տեսագրություն, որտեղ Ալ-Աբիդին սեղանի մոտ նստած՝ կարդում է հայտարարությունը, որում կոչ է անում Լիբիայի բանակին միանալ ցուցարարներին և կատարել նրանց «օրինական պահանջները»։

    Լիբիայում բողոքի ակցիաները սկսվել են մեկ շաբաթ առաջ, զոհերի թիվն արդեն հասել է մի քանի հարյուրի։

    Երեկ նախագահ Կադաֆին, ելույթ ունենալով երկրի հեռուստատեսությամբ, ասել է, որ ինքը հեղափոխական առաջնորդ է և որ ինքն իրեն մինչև կյանքի վերջ կզոհաբերի որպես մարտիրոս՝ ակնարկելով, որ չի լքի երկրի ղեկավարի պաշտոնը:

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (23.02.2011), murmushka (23.02.2011), Ձայնալար (23.02.2011)

  3. #32
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ ա ջոկեցին ինչ պիտի անեն...
    Տենանք հաջորդն ով ա...

    Պերուն խզում է դիվանագիտական հարաբերությունները Լիբիայի հետ
    11:39 • 23.02.11

    Պերուն խզում է դիվանագիտական հարաբերությունները Լիբիայի հետ, հայտարարել այդ լատինամերիկյան հանրապետության նախագահ Ալան Գարսիան։ Նա ավելացրել է, որ հարաբերություները կվերականգնվեն այն ժամանակ, երբ «կդադարեցվի ժողովրդի նկատմամբ ուժի կիրառումը», հաղորդում է Ազաատություն ռադիոկայանը։

    Միաժամանակ երկու լատինամերիկյան պետություններ՝ Կուբան և Նիկարագուան իրենց աջակցությունն են հայտնել Լիբիայի նախագահ Մուամմառ Կադաֆիին՝ գտնելով, որ վերջինս ցանկանում է խաղաղություն պահպանել երկրում։

    Լիբիայում բողոքի ակցիաները սկսվել են մեկ շաբաթ առաջ, զոհերի թիվն արդեն հասել է մի քանի հարյուրի։

    Երեկ նախագահ Կադաֆին, ելույթ ունենալով երկրի հեռուստատեսությամբ, ասել է, որ ինքը հեղափոխական առաջնորդ է և որ ինքն իրեն մինչև կյանքի վերջ կզոհաբերի որպես մարտիրոս՝ ակնարկելով, որ չի լքի երկրի ղեկավարի պաշտոնը:

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. #33
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բանակում շատանում են հրամաններ չկատարողները.

    Հերթական փախուստը լիբիական բանակից. Մալթային է մոտեցել լիբիական մի ռազմանավ

    Այս գիշեր Մալթայի մայրաքաղաքի մերձակայքում հայտնվել է Լիբիայի զինված ուժերի ռազմանավերից մեկը: Նավի դրոշը իջեցված է, և շատերը կարծում են, որ սա հերթական դասալիք նավն է: Այս մասին հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը:

    Հայտնի է, որ նավի վրա մի քանի հարյուր մարդ է գտնվում, սակայն տեղեկություններ չկան՝ դրանք միայն զինվորականնե՞ր են, թե՞ նրանց մեջ կան նաև քաղաքացիական անձինք: Այս տեղեկությունները պաշտոնապես դեռ չեն հաստատվել: Իսկ նավի առկայության մասին հայտնել են Իտալիայի ռազմածովային նավատորմի ներկայացուցիչները, որոնք հետևում են լիբիական նավի գործողություններին:

    Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Մալթայում վայրէջք էին կատարել Լիբիայի ռազմաօդային ուժերի երկու ռազմական ինքնաթիռ, որոնց օդաչուները հետագայում քաղաքական ապաստան էին խնդրել Մալթայի իշխանություններից` իրենց փախուստը պատճառաբանելով խաղաղ բնակիչների վրա կրակելու հրամանը չկատարելով:

    1in.am

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (23.02.2011), Tig (23.02.2011)

  6. #34
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ Կադաֆին ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ: Ելույթը տևել է ուղիղ 22 վայրկյան : Այսինքն՝ ուղիղ այնքան, ինչքան հարկավոր է՝ մարդկանց տեղեկացնելու համար, որ ինքը բոլորին հատ-հատ ցցի կհանի, կքառատի, կմորթի և այլն : Կադաֆին նաև ավելացրել է, որ ինքը երկիրը չի լքելու և հիմա Տրիպոլիում է:
    DIXI
    carpe noctem

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (25.02.2011)

  8. #35
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քադաֆին ասել ա, որ էդ ամենը դրսի ուժերի գործ ա, որ իրանք ԱՄՆ-ի դեմ էլ կարան պայքարեն (էն տեղը որտեղ ելույթ ա ունեցել, մի հատ քանդակ կա` լիբիացու ձեռքը ամերիկյան սամալյոտ ա ճզմում), "ես եմ հեղափոխությունը", "ես նախագահ չեմ", "ես հրաժարական չեմ տալու", "զոհերը ոստիկաններն ու բանակայիններն են", "ցուցարարները ջահել են, երեխեքի են համոզում որ գան": Մյուս կողմից Բենգազին ու մնացած համեմատաբար մեծ քաղաքները համարյա ցուցարարների ենթակայության տակ են, իսկ Քադաֆիի ձեռի տակ մնացել ա Տրիպոլին:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (25.02.2011)

  10. #36
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիբիական բանակը ռմբակոծել է Ալ Զավիա քաղաքի մզկիթը

    Լիբիական բանակն այսօր ռմբակոծել է Տրիպոլիից հարավ գտնվող է Ալ Զավիա քաղաքի մզկիթը, որի մոտ տեղի էր ունենում բողոքի ակցիա, հաղորդում է Associated Press-ը։

    Գործակալության տվյալներով՝ նախագահ Մուամմառ Կադաֆիին հավատարիմ զինվորականներն օգտագործել են ավտոմատներ և հրթիռներ։ Արդյունքում ավերվել է Ալ-Զավիայի մզկիթի մինարեթը։ Ականատեսների խոսքերով՝ մեծ թվով ցուցարարներ են զոհվել, սակայն զոհերի թվի մասին կոնկրետ տվյալներ չկան։

    Փետրվարի 16-ից սկսված հակակառավարական ելույթների հետևանքով Լիբիան փաստացիորեն բաժանվել է 2 մասի։ Արևելյան մասը՝ Բենղազի քաղաքով, փաստացի վերահսկվում է ընդդիմադիրների կողմից, մինչդեռ արևմուտքը՝ Տրիպոլի մայրաքաղաքով, շարունակում է մնալ իշխանությունների ձեռքին։

    Արևմտյան մասում շարունակվում են բախումները ցուցարարների և կառավարական ուժերի միջև։ Ինչպես հաղորդում է CNN-ը, այսօր ցուցարարները իրենց հսկողության տակ են վերցրել Միսուրատան՝ մեծությամբ երրորդ բնակավայրը Լիբիայում։ Ըստ Agence France-Presse-ի՝ կառավարական զորքերը և ոստիկանությունը լքել են Տրիպոլիից 120 կմ հարավ գտնվող Զուարա քաղաքը։

    Մայրաքաղաք Տրիպոլին շարունակում է մնալ Կադաֆիի վերահսկողության տակ։ Բնակիչներին արգելվում է դուրս գալ քաղաքից, բնակչության մեծ մասը ընդհանրապես դուրս չի գալիս տներից։

    Հակակառավարական ցույցերի հետևանքով միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով արդեն զոհվել է մոտ 600, վիրավորվել շուրջ 4000 մարդ։
    tert.am
    Վերջին տվյալներով զոհերի թիվը անցելա 1000-ից:

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (24.02.2011), Kuk (25.02.2011), Tig (24.02.2011)

  12. #37
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էլ նոր խաղի ձևա՞...

    Կադաֆիի որդին միացել է ցուցարարներին. իրանական լրատվամիջոցներ
    10:27 • 25.02.11

    Լիբիայի առաջնորդ Մուամմար Կադաֆիի որդին՝ Սայֆ ալ Իսլամը, միացել է լիբիացի ցուցարներին։ Այս մասին հաղորդում է իրանական PressTV հեռուստաալիքը։

    Հեռուստաալիքի տվյալներով՝ Սայֆ ալ Իսլամ Կադաֆին փետրվարի 24–ին միացել է Լիբիայի Բենղազի քաղաքի բողոքի ակցիաների մասնակիցներին։

    Press TV–ի փոխանցմամբ՝ Սայֆ ալ Իսլամը նաև հասկացրել է, թե իր հայրը հրաժարականի փոխարեն դիտարկում է Հարավային Ամերիկա փախչելու, կամ՝ ինքնասպանության տարբերակները։

    Նշենք միայն, որ Սայֆ ալ Իսլամ Կադաֆին վերջերս մի քանի անգամ լիբիական հեռուստատեսությամբ ելույթ է ունեցել՝ հայտարարելով, թե Լիբիայում սկիզբ առած բողոքի ակցիաների հետևում «արտաքին թշնամիներն են» կանգնած և նրանց նպատակը Լիբիան մի քանի իսլամականացված պետությունների բաժանելն է։ Փետրվարի 15-ից սկսված հակակառավարական բողոքի ակցիաների արդյունքում Լիբիան երկու մասի է բաժանվել. արևելյան մասը՝ Բենղազի քաղաքով, վերահսկում են ընդդիմադիրները, արևմուտքը՝ Տրիպոլի մայրաքաղաքով, շարունակում է մնալ Կադաֆիի վարչակազմի վերահսկողության տակ։

    Իսկ բախումները ցուցարարների և կառավարական ուժերի միջև շարունակվում են։

    Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ Լիբիայում բախումների հետևանքով 600– 1000 մարդ զոհվել, շուրջ 4000–ը վիրավորվել են։

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (25.02.2011)

  14. #38
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիբիայի գլխավոր դատախազն անցել է ժողովրդի կողմը
    16:54 • 25.02.11

    Լիբիայի գլխավոր դատախազ Աբդուլռահման ալԱբբարը հրաժարական է տվել և միացել գործող վարչակարգի հրաժարականը պահանջող ցուցարարներին, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով «Ալ Արաբիա» հեռուստաալիքը։

    «Ես հստա կ ասում եմ, որ հրաժարվում եմ գլխավոր դատախազի պաշտոնից և հայտարարում, որ միանում եմ լիբիացի ժողովրդի կամքին, որն արտահայտվում է փետրվարի 17-ի Հեղափոխություն շարժմամբ»,- ասել է Ալ Աբբարը հեռուստաալիքի եթերում։

    Նրանից առաջ հրաժարական էին տվել հայտնել և ցուցարարներին միացել այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավորապես ներքին գործերի և արդարադատության նախարարները։ Բացի այդ, հրաժարական են տվել և իշխանություններից գործողություններից դժգոհություններ հայտնել տարբեր երկրներում Լիբիայի դեսպանները, այդ թվում Ֆրանսիայում Լիբիայի դեսպանը։

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (26.02.2011)

  16. #39
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիբիական Էլ-Զավիա քաղաքը գրոհել են Կադաֆիի վարձկանները. 50 մարդ զոհվել է
    Լիբիայի հյուսիս-արևմուտքում զինված բախում է տեղի ունեցել Մուամմար Կադաֆիին հավատարիմ զինված խմբավորումների և ռեժիմի դեմ հանդես եկողների միջև: Զոհվել են տասնյակ մարդիկ:

    Ինչպես հայտնում է Reuters-ը, գլխավոր իրադարձությունները տեղի են ունենում Էլ-Զավիա քաղաքում, որը երկրի նավթավերամշակման արդյունաբերության կենտրոններից մեկն է: Ամբողջ բնակավայրը վերահսկվում է Կադաֆիի հակառակորդների կողմից, սակայն ծայրամասերում գերիշխում են նրա կողմնակիցները: Ականատեսները վկայում են, որ Էլ-Զավիայի կենտրոնը գնդակոծվել է ծանր հրետանիով: Ըստ չճշտված տեղեկությունների` զոհվել է շուրջ 50 մարդ:

    ՄԱԿ-ի գնահատականներով՝ տասնօրյա հուզումների ընթացքում առնվազն 1000 մարդ է զոհվել Լիբիայում: Երկրի ղեկին 42 տարի գտնվող Մուամմար Կադաֆիի հրաժարականի պահանջով զանգվածային հուզումներն սկսվել են փետրվարի 15-ին: Ներկայում, բացառությամբ մայրաքաղաք Տրիպոլիի, Կադաֆին կորցրել է իշխանությունը երկրում, իսկ մայրաքաղաքում մարտեր են ընթանում կառավարական և ընդդիմադիր ուժերի միջև:

    ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում երեկ կառույցի բոլոր 15 անդամները միաձայն քվեարկել են Լիբիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու օգտին:

    Tert.am

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (28.02.2011), Tig (27.02.2011)

  18. #40
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց ոնց եմ ես զզվուուում միջազգայնի հանրությունիիիիիից

    Ըստ «Ամերիակայի ձայնի»` Ֆրանսիայի արտգործնախարար Միշել Ալիոթ-Մարինն էլ ասել է, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան համատեղ առաջարկել են Լիբիայի նկատմամբ կիրառել զենքի մատակարարման արգելք և տնտեսական պատժամիջոցներ։ Նա առաջարկել է նաև, որպեսզի Միջազգային քրեական դատարանը գործ հարուցի՝ մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեղադրանքով։

    Եվրամիությունն արդեն իսկ կայացրել է Լիբիայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին որոշում: ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց համաձայն, նման միջոցառումների կիրառման հնարավորությունը դեռևս քննարկվում է։
    Ուրեմն Լիբիայում արդեն հեսա-հեսա Տրիպոլին գրավում են ու ուրորայա Քադաֆիին կախելու են, սրանք զենքի մատակարարման էմբարգո մտցնելու հնարավորությունն են դեռ քննարկում, մեկ էլ Քադաֆիին ու ընտանիքին արտասահման ուղևորությունների մեկնելուց են զրկում: Միջազգային հանրությունը միջազգային հանրությանը լրիվ էշի տեղ ա դրել:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (28.02.2011), Tig (28.02.2011), Ձայնալար (28.02.2011)

  20. #41
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ոնց եմ ես զզվուուում միջազգայնի հանրությունիիիիիից



    Ուրեմն Լիբիայում արդեն հեսա-հեսա Տրիպոլին գրավում են ու ուրորայա Քադաֆիին կախելու են, սրանք զենքի մատակարարման էմբարգո մտցնելու հնարավորությունն են դեռ քննարկում, մեկ էլ Քադաֆիին ու ընտանիքին արտասահման ուղևորությունների մեկնելուց են զրկում: Միջազգային հանրությունը միջազգային հանրությանը լրիվ էշի տեղ ա դրել:
    Ապեր բայց որ մտնեին Քադաֆին կախնեին պիտի ասեիր բեսպրդել ա...Միջազգային օրենքներվ ինչ կարան էտ են անւոմ ու լավ են անում: Բա կարողա ֆրանսիացի զինվորը գնար զոհվեր լիբիացու համար...Ամենակարոևը Քադաֆին փախնելու տեղ չւոնի: Երևի...

  21. #42
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր բայց որ մտնեին Քադաֆին կախնեին պիտի ասեիր բեսպրդել ա...Միջազգային օրենքներվ ինչ կարան էտ են անւոմ ու լավ են անում: Բա կարողա ֆրանսիացի զինվորը գնար զոհվեր լիբիացու համար...Ամենակարոևը Քադաֆին փախնելու տեղ չւոնի: Երևի...
    Ռամ, էտ շիզոֆռենմիկին թող կախեն, ով ուզում ա թող կախի: Չնայած նախընտրում եմ, որ լիբիացիներն իրանց ձեռով կախեն:

    Բայց մեկա միջազգային հանրությունը մազալույա:

  22. #43
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    36
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց ինչ՜ դեմք է Քադաֆին,լավ է անում ,շատ լավ ասա ապրում էին,ում էր պետք այդ ցույցերը:
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  23. #44
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Magic-Mushroom-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինչ՜ դեմք է Քադաֆին,լավ է անում ,շատ լավ ասա ապրում էին,ում էր պետք այդ ցույցերը:
    հուսով եմ սա շաաաաաատ նուրբ սարկազմ է, այնքաննւրբ որ ես չեմ հասկանում հակառակ դեպքում....... սա ուղղակի ցինիզմ է
    ցույցերի միջոցով իր դժգոհությունը հայտնելու սահմանադրական իրավունք ունի ցանկացած ոք , իսկ պետությունը միմիայն նրա համար է, որ պաշտպանի իր քաղաքացու սահմանադրական իրավունքը
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (28.02.2011)

  25. #45
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    36
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այդ բոլորը կազմակերպված էր նավթին տիրանալու համար՝երկրորդ Իրաքն էր ցանկանում դարձնել արեւմուտքը,ես Քադաֆիի տեղը լինեի պարտվելուց առաջ կվոչնչացն էի բոլոր նավթի տեղերը
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

Էջ 3 39-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օգոստոսի 13 ձախլիկների միջազգային օր.
    Հեղինակ՝ Arpine, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 17.08.2012, 23:45
  2. Համբույրների միջազգային օր...
    Հեղինակ՝ Universe, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 07.07.2010, 00:00
  3. ՀՀ-ն և միջազգային իրավական համակարգը
    Հեղինակ՝ Մեմի, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 24.02.2009, 22:52
  4. Միջազգային մնջախաղի փառատոն
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 08.08.2008, 15:02
  5. շրջակա միջավայրի միջազգային օր
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 10.06.2008, 23:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •