User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 602 հատից

Թեմա: Միջազգային անցուդարձ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիշ, տեսե՞լ ես էդ էդ դեսպանատան վրա «հարձակումն» ինչ ա ու ինչու ա էղել։

  2. #2
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշ, տեսե՞լ ես էդ էդ դեսպանատան վրա «հարձակումն» ինչ ա ու ինչու ա էղել։
    Անձամբ իմ աչքերով չեմ տեսել ։Ճ Էս բազարը արդեն 40 տարի ու ավել պատմություն ունի ու ահագին ծավալուն թեմա է, ու ես ամերիկացիներին ու կոնկրետ Թրամփին բացարձակ չեմ ուզում արդարացնել։ Ամերիկացիք լիքը համը հանել են Իրանի գործերի մեջ խառնվելով, բայց դե նենց չի, որ իրանցիք էլ սուրբ նստած էին իրենց համար, ու երկուստեք լիքը սուտ ու կեղտոտություն կա, ինչն էլ բերել է ու բերում է կոնֆլիկտի թեժացմանը։ Հարցը էն ա, որ ռադիկալ քայլերը, ինչպիսիք են ասենք գեներալին ու էլի մի քանիսի ռակետներով սպանելը կթուլացնի՞, թե՞ հակառակը, կսրի իրավիճակը։ Ըստ իմ դիտարկածի, լիքը ամերիկացիների աչքին Թրամփը բարձրանում է, որ ռակետներով պայքարում է «բոբոների» դեմ ի տարբերություն Օբամայի, որ կոմպրոմիսային էր, ինչը այդ նույն ամերիկացիների կարծիքով փալասություն էր որակվում։ Ոմանք ասում են, որ խրոնիկ կոնֆլիկտային դեպքերում երբեմն ռադիկալ քայլերը անհրաժեշտ են ու արդարացված, օրինակ բերելով ասեն Ճապոնիայի վրա ատոմային ռումբեր նետելը․․․
    Si vis pacem, para bellum

  3. #3
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ապեր, շատ ես խորանում:
    Սաղ փողի համարա, միայն և միայն փողի: Էդ "փողի" անունն ինչ ուզում եք դրեք` իշխանություն, քաղաքականություն, ֆլան ու ֆստան: Էս պարագայում մարդն ընդամենը ռեսուրսներից մեկն է նպատակին հասնելու համար:
    Աշխարհում չկա և մի պատերազմ, որը հրահրված չէ իշխանության/փողի համար: Մնացած գաղափարախոսությունները զուտ դատարկություն են միջին վիճակագրական քաղաքացիների աչքում գործողություններն արդարացնելու համար:
    Էս սաղ ԱՄՆ-ի հորինածը չի, ուղղակի ԱՄՆ-ը լավ էլ էդ խաղը խաղում է, ու դեռևս բավականին հաջող է խաղում: Թե էդ խաղի ընթացքում քանիսը կզոհվեն, քանիսը կտուժեն` իրենց լեքսուսին չի:
    Իրանի հարցում ամեն ինչ վաղուց պարզից էլ պարզ է: Իրանական ռեսուսրենրը, մասնավորապես նավթը, վաղուց գռգռում են տարբեր երկրների հաստաքսակավորների ախորժակը: Ու էդ հաստաքսակավորներից հենց իրանում էլ կան: Երկուստեք էլ նույն խաղի մեջ են:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (05.01.2020), Lion (05.01.2020)

  5. #4

    Իրանի ու ԱՄՆ֊ի լարվածությունը 1953 թվից ա, երբ Իրանի՝ դեմոկրատիկ ընտրված նախագահին ԱՄՆ֊ն հեղաշրջմամբ գցեց։ Բայց էդ դեսպանատան վրա «հարձակման» մասին ասում եմ, որտև մեդիան ահագին աղավաղում ա։ Վերնագիրը կարդում ես, թե՝ Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա են հարձակվել կամ նույն Թրամփն ա հարձակման մասին խոսում։ Բայց որ նույն հոդվածի տեքստը նայում ես, պարզվում ա՝ անզեն ցուցարարները շրջափակել են ԱՄՆ դեսպանատունը՝ ի դժոգոհություն ԱՄՆ զինված ուժերի որոշակի գործողությունների, դեռ մի բան էլ ցուցարարներին արցունքաբեր գազով ցրել են։
    Իսկ դե Թրամփի իդիոտիզմն էլ նորություն չի։

  6. #5
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրանի ու ԱՄՆ֊ի լարվածությունը 1953 թվից ա, երբ Իրանի՝ դեմոկրատիկ ընտրված նախագահին ԱՄՆ֊ն հեղաշրջմամբ գցեց։ Բայց էդ դեսպանատան վրա «հարձակման» մասին ասում եմ, որտև մեդիան ահագին աղավաղում ա։ Վերնագիրը կարդում ես, թե՝ Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա են հարձակվել կամ նույն Թրամփն ա հարձակման մասին խոսում։ Բայց որ նույն հոդվածի տեքստը նայում ես, պարզվում ա՝ անզեն ցուցարարները շրջափակել են ԱՄՆ դեսպանատունը՝ ի դժոգոհություն ԱՄՆ զինված ուժերի որոշակի գործողությունների, դեռ մի բան էլ ցուցարարներին արցունքաբեր գազով ցրել են։
    Իսկ դե Թրամփի իդիոտիզմն էլ նորություն չի։
    Դեսպանատան վրա հարձակումը բազմաթիվ իրավիճակներից մեկն է ընդամենը, ու չեմ կարծում որ հենց դրա պատճառով Սոլեյմանիին խփեցին, Սոլեյմանիին վաղուց էին ուզում սպանել: Թրամփի «իդիոտիզմ»-ն էլ վստահ չեմ, որ իսկապես իդիոտիզմ ա, սենց հազար տոկոսանոց չեմ պնդի…
    Si vis pacem, para bellum

  7. #6
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, շատ ես խորանում:
    Սաղ փողի համարա, միայն և միայն փողի: Էդ "փողի" անունն ինչ ուզում եք դրեք` իշխանություն, քաղաքականություն, ֆլան ու ֆստան: Էս պարագայում մարդն ընդամենը ռեսուրսներից մեկն է նպատակին հասնելու համար:
    Աշխարհում չկա և մի պատերազմ, որը հրահրված չէ իշխանության/փողի համար: Մնացած գաղափարախոսությունները զուտ դատարկություն են միջին վիճակագրական քաղաքացիների աչքում գործողություններն արդարացնելու համար:
    Էս սաղ ԱՄՆ-ի հորինածը չի, ուղղակի ԱՄՆ-ը լավ էլ էդ խաղը խաղում է, ու դեռևս բավականին հաջող է խաղում: Թե էդ խաղի ընթացքում քանիսը կզոհվեն, քանիսը կտուժեն` իրենց լեքսուսին չի:
    Իրանի հարցում ամեն ինչ վաղուց պարզից էլ պարզ է: Իրանական ռեսուսրենրը, մասնավորապես նավթը, վաղուց գռգռում են տարբեր երկրների հաստաքսակավորների ախորժակը: Ու էդ հաստաքսակավորներից հենց իրանում էլ կան: Երկուստեք էլ նույն խաղի մեջ են:
    Սենց կարելի է ցանկացած թեմա պրիմիտիվացնել ու փակել՝ սաղ փողի համար ա, քաղաքականությունը պոռնկություն ա, բլա բլա բլա․․․
    Թրամփն էլ մինչև պրեզիդենտ դառնալը դեմոկրատների ժամանակ էլ միլիարդատեր էր, նա՞ ֆիգ ծերության օրոք թաթախվեր լիքը բազարների մեջ ու առիթ-անառիթ թքեր-մրվեր, քո տրամաբանությամբ։
    Ես առհասարակ ուրիշ հարց էի փորձում քննարկել։
    Si vis pacem, para bellum

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (09.01.2020), Աթեիստ (07.01.2020), Տրիբուն (06.01.2020)

  9. #7
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեռախոսով եմ: Երկար մտորումներ ունեմ էս թեմայով, մտորումներ, ոչ թե կարծիք: Կարճ` ինձ շատ նեղմիտ ա թվում կատեգորիկ կերպով Արևմուտքին Մերձավոր Արևելքի բոլոր չարիքների մեջ մեղադրելը: Իհարկե արտաքին միջամտությունը չարիք ա, բայց նենց չի որ Մերձավոր Արևելքը ինչ-որ միաբան ամբողջություն ա ու սաղ Ամերիկան ա խառնում: Խառնելու բան չլինի ինչը պիտի խառնի: Չեմ արդարացնում, բայց եթե տեղում խնդիրներ չլինեն, դրսից տենց հեշտ չեն միջամտի: Գիտեմ` ասելու են եթե չխառնեն, ներսում իրանց հարցերը հեշտ կլուծեն: Ես էլ կասեմ` լավ էլի: Արևմուտքը հենց չմիջամտի` Թուրքիան, Իրաքը, Իրանը ու Սիրիան Մերձավորարևելյան միություն են ձևավորելու` Հրանտ Մաթևոսյանի երազանքը կատարվի: Մեկը ասում ա` սաղ արևմտյան լրագրողները հարցնում են` ինչ էր անում իրանցի գեներալը Բաղդադում, ոչ մեկը չի հարցնում` ինչ են անում ամերիկացիք էնտեղ: Խելքիդ մեռնեմ: Իրանցի գեներալի մահվան կապակցությամբ ենք իրար գլուխ հավաքվել, երևի դրա համար իր մասին են հարցնում: Ցավոք, ամբողջ ձախական դիսկուրսը էս մակարդակի վրա ա, դրա համար էլ Թրամփ, Բորիս, Բրեքսիթ և այլն: Հայերն էլ ոգևորված Բերնիի փոսթն են շեյր անում ամերիկյան ներկայությունը Մերձավոր Արևելքում դադարեցնելու մասին: Ես ձեր ցավը տանեմ, հա բա ինչ Հայաստանի ապագան էլ թողնում ենք Ռուսաստանի և Թուրքիայի հայեցողությանը:

    Իմ ողջ համակրանքը Իրանի կողմն ա` մեր հարևանն ա, մեր բարեկամը, Իրանում պատերազմը, Իրանի ապաստաբիլացումը մեզ համար աղետալի կարող ա լինի: Մյուս կողմից նենց չի որ Իրանը միատարր, իրոք ստաբիլ երկիր ա: Թերևս էսօրվա ստաբիլության ամուր հենասյուներից մեկը արտաքին թշնամին ա` ԱՄՆ-ը, որ իշխանությունները հմտորեն օգտագործում են: Որ օրը էդ արտաքին թշնամին չլինի, բոլոր ներքին խնդիրները կարող են վեր բարձրանալ` ընդհուպ մինչև տարբեր անկախական շարժումներ, հարևանների հետ տարածքային վեճեր:

    Ինձ թվում ա` եթե տարածաշրջանում չենք ուզում արտաքին միջամտություն, պիտի կարողանանք իրար հետ լեզու գտնել, ոնց որ Եվրոպական միությունում են անում: Երբ հայ ու թուրքը կռվում են, կողմերից յուրաքանչյուրը պիտի փորձի դրսից դաշնակիցներ բերել:

    Մի խոսքով` հանաք-հանաք ահագին էլ գրեցի:

    Իրավաչափ ոչ իրավաչափ չգիտեմ: Ինձ համար սա նման ա նրան, որ երկու կողոպտիչ պատահական ամենքը իր հերթին մտնի ուրիշի տուն, ու մեկը մյուսին խփի: Եսիմ որն ա իրավաչափ, երբ երկուսի էդտեղ լինելն էլ իրավաչափ չէր:

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (08.01.2020), Freeman (06.01.2020), John (06.01.2020), Life (06.01.2020), Varzor (09.01.2020), Աթեիստ (07.01.2020), Յոհաննես (06.01.2020), Նաիրուհի (08.01.2020), Նիկեա (07.01.2020), Վիշապ (06.01.2020), Տրիբուն (06.01.2020)

  11. #8
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շինի էս վելուծությունը ավելի լավն էր, քան վերջին օրերին մեր սաղ քաղաքական «մեկնաբանների» վերլուծությունները միասին վերցրած։

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (06.01.2020), Life (06.01.2020), Աթեիստ (07.01.2020), Յոհաննես (06.01.2020), Նաիրուհի (08.01.2020)

  13. #9
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սենց կարելի է ցանկացած թեմա պրիմիտիվացնել ու փակել՝ սաղ փողի համար ա, քաղաքականությունը պոռնկություն ա, բլա բլա բլա․․․
    Թրամփն էլ մինչև պրեզիդենտ դառնալը դեմոկրատների ժամանակ էլ միլիարդատեր էր, նա՞ ֆիգ ծերության օրոք թաթախվեր լիքը բազարների մեջ ու առիթ-անառիթ թքեր-մրվեր, քո տրամաբանությամբ։
    Ես առհասարակ ուրիշ հարց էի փորձում քննարկել։
    Հա ապեր, սաղ աշխարհն էլ իրականում նույն պրիմիտիվ խաղնա` ստավկեքն են տարբեր:
    Քեզ թվումա քաղաքական բազարները բիսեդկի բազարից ինչով են տարբերվում? Հենց ստավկեքով` ավելի խոշոր են:
    Ու արդեն վաղուց պիտի գլխի ընկած լինեիր, որ ինչ-որ մի տեղ պատերազմ սկսելու, մարդ խփելու ու եսիմ ինչի անելու իրական որոշում ընդունողը ԱՄՆ-ը նախագահը չի: Էդ նախագահը հենց ընենց չի դառել, մենակ ինքն իրան չի ներկայացնում: Ավելի լավա չխորանանք, թե չէ կհասնենք դավադրությունների տեսությանը

    Եթե ուզու էիր քննարկել, թե դա ինչ հետևանքներ կունենա կամ ազդեցություն կունենա ՀՀ վրա, ապա ես դա չէի հասկացել, ներող:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  14. #10
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    Եթե ուզու էիր քննարկել, թե դա ինչ հետևանքներ կունենա կամ ազդեցություն կունենա ՀՀ վրա, ապա ես դա չէի հասկացել, ներող:
    Ոչ էլ էդ էի ուզում քննարկել:
    Ու առհասարակ՝ լիքը մարդկանց համար փողը գերագույն արժեք ու նպատակ է, քանի դեռ էդ փողից չունեն: Բայց ես թեման փողի մասին չի, փողից բացի ավելի կարևոր խնդիր կա՝ անվտանգությունը:
    Si vis pacem, para bellum

  15. #11
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ էլ էդ էի ուզում քննարկել:
    Ու առհասարակ՝ լիքը մարդկանց համար փողը գերագույն արժեք ու նպատակ է, քանի դեռ էդ փողից չունեն: Բայց ես թեման փողի մասին չի, փողից բացի ավելի կարևոր խնդիր կա՝ անվտանգությունը:
    Դե դու էդ կասես են մարդկանց, ովքեր մի քանի կյանքի ծախսելու փող ունեն, բայց մեկա էլի շարունակում են բազմապատկել ունեցածը

    Ճիշտ ես, անվտանգությունը խիստ կարևոր և անհրաժեշտ պայման է մարդավարի ապրելու համար:
    Ու, կարծում եմ, ԱՄՆ շարքային քաղաքացուն հենց դրանով էլ թոզ են փչում, որ յանի "Իրանը բոբոյա, որ սպառնում է ձեր American Dream-ին":
    Բայց արդյոք իրականում դա այդպես է? Ասենք, որ Իրանին մի 100 տարի էս վիճակում թողնեն, որ մի 200 տարի էլ հետ ընկնի ԱՄՆ-ից, էլի վտանգավոր կլինի ԱՄՆ-ի համար?

    Բայց, փիլիսոփայական բարձրունքներից ցած իջնեմ, փորձեմ հասարակ մահկանացու ՀՀ քաղաքացու տեսանկյունից դատել.
    Հեչ լավ չի, որ մեր հարևան պետությունը կոնֆլիկտի մեջ է մոլորակի ռասմատնտեսական հզորներից (եթե ոչ ամենազորեղի) հետ:

    Ու, ԻՀԿ, քանի դեռ կոնֆլիկտը իրական "խփոցու" չի հասել, որն անկասկած ծանր հետևանքներ կունենա նաև ՀՀ համար, կարող է արդեն ժամանակն է, որ մեր քաղգործիչները Իրանից մազ պոկելու հարցում էլ իրար գան?

    Անկեղծ ասեմ, չեմ էլ կարող իրական գնահատել, թե ԱՄՆ-Իրան լարված իրավիճակն ինչքանով է ձեռնտու/վնաս ՀՀ-ին, բայց փաստը մնում է փաստ` էդ լարվածությունը սպառնալիք է նաև մեր անվտանգությանը: Ու էդ տեսանկյունից նայելով` հեչ լավ չի, որ իրավիճակը սրվում է:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օգոստոսի 13 ձախլիկների միջազգային օր.
    Հեղինակ՝ Arpine, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 17.08.2012, 23:45
  2. Համբույրների միջազգային օր...
    Հեղինակ՝ Universe, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 07.07.2010, 00:00
  3. ՀՀ-ն և միջազգային իրավական համակարգը
    Հեղինակ՝ Մեմի, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 24.02.2009, 22:52
  4. Միջազգային մնջախաղի փառատոն
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 08.08.2008, 15:02
  5. շրջակա միջավայրի միջազգային օր
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 10.06.2008, 23:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •