User Tag List

Էջ 2 39-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 582 հատից

Թեմա: Միջազգային անցուդարձ

  1. #16
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ սենց ա լինում ցույցն ու երթը :

    Տեսնես ինչ-որ մեկը էդ պլակատների վրայի գրածները կարդացել ա՞ :

  2. #17
    Մշտական անդամ Գանգրահեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.08.2010
    Գրառումներ
    153
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆրանսիայի հերթական փողոցային բողոքը

    Ֆրանսիայում տեղի է ունենում հասարակական ցույցեր ուղղված կենսաթոշակի բարեփոխումների դեմ:Այսօր մեծ քաղաքներում կրկին խաթարվել էր փոխադրամիջոցների երթևեկության և հասարակական կառույցների աշխատանքը:Ֆրանսիայի խորհրդարանը երեկ վերջնականապես ընդունել է մի օրինագիծ ըստ որի կենսաթոշակային տարիքը բարձրացվելու է 60-ից 62 տարեկան:Այժմ այն պետք է ստորագրի Նիկոլայ Սարկոզին:Ըստ հարցումների՝ֆրանսիացի ժողովրդի մոտ 2/3-ը դեռևս դեմ է բարեփոխումներին:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mark Pauler (31.01.2011)

  4. #18
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    http://kp.ru/daily/24610/779836/
    * Александр Лукашенко - 79,67%
    * Андрей Санников - 2,56 %,
    * Ярослав Романчук - 1,97 %,
    * Григорий Костусев - 1,97 %,
    * Владимир Некляев - 1,77%,
    * Алексей Михалевич - 1,2 %,
    * Виталь Рымашевский - 1,1%,
    * Николай Статкевич - 1,04,
    * Дмитрий Усс - 0,48 %
    * Против всех - 6,47%.
    Բրավո: Հետո էլ ասում ենք Հայաստան, Ադրբեջան... Ավելի զարգացած տեխնոլոգիաներ էլ կան:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (24.02.2011)

  6. #19
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չնայած սա ֆինանսական խնդիրա, բայց քաղաքական ենթատեքստ կարելի է տեսնել… Գնալով արևմուտքը ավելի ու ավելի է կախվածության մեջ ընկնում արևելքից…


    Արևմուտքին օգնության է գալիս Արևելքը. Ըստ փորձագետների` Արևմուտքին դա էլ չի փրկի
    11:05 • 13.01.11

    Ճապոնիան ընթացիկ ամսում կգնի Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի (European Financial Stability Facility, EFSF) կողմից թողարկվող միասնական պարտատոմսերի` E-բոնդերի 20%-ը: Այս մասին նախօրեին հայտարարել է Ճապոնիայի ֆինանսների նախարար Յոսիհիկո Նոդան: Վերջինիս խոսքով` Տոկիոն E-բոնդերի գնումը կկատարի եվրոյով (ոսկու և արժութային սեփական պահուստներից): Նոդան թեև նշել է, որ Ճապոնիան դիմում է այս քայլին EFSF-ի նկատմամբ ներդրողների վստահությունը բարձրացնելու նպատակով, սակայն չի տեղեկացրել, թե Ճապոնիան ինչքան գումար կծախսի E-բոնդերի գնման նպատակով: Այս մասին գրում է «Կապիտալ» օրաթերթը։

    Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Չինաստանը հայտարարել էր, թե մտադիր է գնել Իսպանիայի պետական պարտատոմսերը (€6 մլրդ ծավալով): Բացի այդ` ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների` 2010թ. դեկտեմբերին Լիսաբոնը և Պեկինը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Չինաստանը կմարի Պորտուգալիայի պարտքի մի մասը (€4-5 մլրդ ծավալով):
    Նշենք, որ մի շարք փորձագետներ հոռետեսորեն են վերաբերվում Ճապոնիայի և Չինաստանի կողմից Եվրոպային տրամադրվող աջակցությանը: Այսպես՝ ըստ ամերիկյան Citigroup-ի փորձագետ Թոդ Էլմերի` Նոդայի հայտարարությունն էականորեն չի ազդի եվրոգոտում ստեղծված իրադրության վրա: Ավելին` Էլմերի խոսքով` չնայած միջազգային ակտիվ աջակցությանը` այսպիսի նախաձեռնությունները չեն կարող լուծել եվրոյի ճգնաժամի հիմքում ընկած խնդիրները: Իրավիճակը չի փոխվի այնքան ժամանակ, քանի դեռ եվրոպական իշխանությունները չեն ստեղծի պարտքային ճգնաժամի հաղթահարման ավելի արդյունավետ համակարգ:

    Նշենք, որ EFSF-ն մտադիր է 2011թ. ընթացքում թողարկել €16,5 մլրդ-ի E-բոնդեր: Հետևապես` մի քանի մլրդ-ի պարտատոմսերի գնումը էական փոփոխություն չի ունենա Ճապոնիայի` ոսկու և արժութային պահուստների համար: Ի դեպ` ըստ Ճապոնիայի ֆինանսների նախարարության նախօրեին հրապարակած տվյալների` ոսկու և արժութային պահուստների ծավալների ցուցանիշը 2010թ. դեկտեմբերին կազմել է $1,1 տրլն:

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (31.01.2011), Գանգրահեր (31.01.2011)

  8. #20
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիբիայի իրավապահները հրազենով են ցրել ցուցարարներին. զոհվել է 19 մարդ
    09:31 • 18.02.11

    Լիբիայի հարավային Բենգազի և Էլ Բայդա քաղաքներում հակակառավարական ցույցերը ցրելիս իրավապահները հրազեն են կիրառել։ Ցուցարարների և իրավապահների միջև բախումների զոհերի թիվը հասել է 19-ի։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն։

    Ավելի վաղ «Ֆրանս պրեսը», վկայակոչելով լիբիական ընդդիմությունը, հաղորդել է, որ Լիբիայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Բենգազիում, զոհվել է վեց մարդ։ Ընդդիմադիր կայքերում նշվում էր, որ քաղաքներում տեղի են ունեցել «դաժան բախումներ», 35 մարդ վիրավորվել է։

    Նախորդ օրերին հաղորդվում էր, որ անվտանգության ուժերը ցուցարարներին ցրում են արցունքաբեր գազով, մահակներով և տաք ջրով։

    Միաժամանակ լիբիական պաշտոնական ԶԼՄ–ները հաղորդում են, որ ամբողջ երկրում անցկացվում են ցույցեր՝ ի պաշպանություն նախագահ Մուամմար Կադաֆիի։

    Փորձագետները, այնուամենայիվ, հավաստիացնում են, որ ավելի քան 40 տարի իշխանությունն իր ձեռքում պահող Կադաֆիին տապալում չի սպառնում։

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  9. #21
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընկավ Լիբիայի մեծությամբ երրորդ քաղաքը
    Լիբիայի մեծությամբ երրորդ Ալ-Բայդա քաղաքն անցել է ցուցարարների ձեռքը: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Լիբիայի երկու ընդհատակյա կազմակերպությունների հայտարարությունը: Ըստ այդ տեղեկությունների` 1969-ից երկիրն իշխող Մուամմառ Կադաֆիի իշխանությունը քաղաքում դադարել է այն բանից հետո, երբ ցուցարարների կողմն է անցել տեղի ոստիկանությունը:

    Ոստիկաններն այդօրինակ քայլի են դիմել այն բանից հետո, երբ քաղաքում «վարձկաններ» են հայտնվել աֆրիկյան այլ երկրներից, որոնք առավելագույն դաժանությամբ սկսել են ճնշել լիբիացիների զանգվածային հուզումները: Տևական բախումներից հետո ցուցարարներին ու ոստիկանությանը հաջողվել է համատեղ ուժերով քաղաքը մաքրել վարձկաններից:
    Ականատեսները Twitter ցանցում գրում են, որ ոստիկանությունը Լիբիայի երկու այլ քաղաքներում` Մարջայում և Դերնում, ևս սկսել է անցնել ցուցարարների կողմը: Իշխող վարչակարգի դեմ զանգվածային հուզումները չեն դադարում նաև երկրի` մեծությամբ երկրորդ Բենղազի քաղաքում:
    Ինչ վերաբերում է մայրաքաղաք Տրիպոլիին, ըստ Reuters-ի, այնտեղից հուզումների մասին լուրեր առայժմ չկան: Տրիպոլին համարվում է Կադաֆիի պատվարը, որի բնակիչների մեծ մասը պաշտպանում է իր առաջնորդին:
    Լիբիայում զանգվածային հուզումներն սկսվեցին փետրվարի 17-ին, երբ ընդդիմությունը հայտարարեց «Ցասման օրվա» մասին: Զանգվածային անկարգությունների արդյունքում արդեն մի քանի մարդ զոհվել, հարյուրավորները վիրավորվել են:
    Հունվարից սկիզբ առած արաբական հեղափոխությունների ալիքի արդյունքում արդեն տապալվել են Թունիսի և Եգիպտոսի նախագահները: Զանգվածային բողոքի ակցիաները շարունակվում են Եմենում, Բահրեյնում, Իրաքում։
    Tert.am

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (19.02.2011), Tig (19.02.2011)

  11. #22
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    http://1in.am/arm/world_wmiddleeast_10433.html
    Լիբիական ռեժիմը ցուցարարներին գնդակահարում է ուղղաթիռներից. զոհերի թիվն անցնում է 200-ից (տեսանյութ)
    Ինչպես հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները, Բենղազիի բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 200-ի: Այս մասին մասնավորեպս հայտնում է բրիտանական The Independent-ը: Ըստ Sky News-ի` մարդկանց նույնիսկ գնդակահարում են ուղղաթիռներից, իսկ Մուամար Քադաֆին անվտանգության ուժերը համալրելու համար Լիբիա է բերել օտարերկրյա վարձկանների: Շատ վայրերում զինվորականները հրաժարվում են կրակել ցուցարարների վրա:

    Երեկ բախումները սկսել են վաղ առավոտյան, երբ Քադաֆիի զինված կողմնակիցները (ըստ որոշ տվյալների` կրկին վարձկաններ) հարձակվել են Բենղազիի արևելքում կազմակերպված ընդդիմության վրանային քաղաքի վրա` սպանելով տասնյակ մարդկանց: Ավելի ուշ նրանք հարձակվել են բախումների ժամանակ զոհվածների թաղման արարողության մասնակիցների վրա: «Մենք այստեղ սպանդի ենք ենթարկվում: Տասնյակ մարդիկ են սպանվել», Reuters գործակալությանն ասել է ցույցի մասնակիցներից մեկը:

    Հայտնի է նաև, որ Լիբիայում տասնյակ օտարերկրացիներ են ձերբակալվել` հիմնականում արաբական երկրներից, որոնց Քադաֆիի վարչակարգը մեղադրում է բախումներ հրահրելու, անկարգություններ կազմակերպելու մեջ: Ըստ ռեժիմի ներկայացուցիչների` օտարեկրացիներն այստեղ ցանց են ստեղծել` երկիրն ապակայունացնելու համար: France Press գործակալության փոխանցմամբ` ձերբակալվածների մեջ են Թունիսի, Սիրիայի, Եգիպտոսի, Սուդանի, Պաղեստինի, ինչպես նաև Թուրքիայի քաղաքացիներ:

    Al-Jazeera-ն հեռախոսով զրուցել է Լիբիայում հայտնի իրավապաշտպան Աբու Սալիմի հետ, որի ձերբակալությունը փետրվարի սկզբին հանգեցրել էր բախումների Բենղազիում: Եվ չնայած Աբու Սալիմը բաց էր թողնվել, սակայն բախումները չէին դադարել: Հեռուստաալիքին վիդեոկապով նա հայտնել է, որ մարդկանց հարյուրներով գնդակահարում են փողոցներում: Հնարավոր է` զոհերի թիվը հասնի մի քանի հարյուրի:

    Խիստ հայտարարությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը. «Մենք ցանկանում ենք, որ Լիբիայի կառավարությունը հասկանա, որ այն փաստը, որ տեսախցիկներ չկան այն վայրում, որտեղ տեղի են ունենում բախումները Լիբիայում, չի նշանակում, որ աշխարհը չի հետևում, և դա չի նշանակում, որ աշխարհը անտեսելու է այն, թե ինչպես են վարվում ցուցարարների նկատմամբ», ասել է Հեյգը:
    միթե իշխանությունը պահելու մոլուցքն այսքան մեծ է, չեմ հասկանում

  12. #23
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրաքում ոտքի են կանգնել քրդերը (լուսանկարներ)

    Երեկ Իրաքում նույնպես հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոց: Այս դեպքում մարդաշատ է եղել քրդական Սուլեյմանիա քաղաքում: Ըստ CNN-ի փոխանցած տվյալների` ոստիկանության հետ բախումների հետևանքով տուժել է 14 մարդ: Ցուցարարները փողոց են դուրս եկել` կառավարությունից պահանջելով քաղաքական բարեփոխումներ իրականացնել: Բացի այդ, նրանք պահանջել են, որպեսզի հետաքննություն անցկացվի ոստիակնության կողմից փետրվարի 17-ին ցուցարարների վրա կրակ բացելու փաստով, որի արդյունքում կային բազմաթիվ տուժածներ և սպանվածներ:

    Բաղդադում նույնպես տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր: Այստեղ կանայք և երեխաները պահանջել են իրենց իրավունքների և ազատությունների ավելացում և հարգում
    :
    http://1in.am/arm/world_wmiddleeast_10432.html

  13. #24
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արաբական հեղափոխության ուրվականը հասավ Չինաստան

    Չինաստանի իշխանություններն այսօր ուժի գործադրմամբ սկսել են լռեցնել «Հասմիկների հեղափոխության» առեղծվածային առցանց կոչը, որն ակնհայտորեն նման է Մերձավոր Արևելքում մոլեգնող հեղափոխությունների մոդելին:

    Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Չինաստանի իշխանությունները ձերբակալել են առցանց կոչերի հեղինակներին և մայրաքաղաք Պեկինում, Շանհայում ու երկրի 11 այլ խոշոր քաղաքներում մեծացրել ոստիկանների թիվը: Առցանց տարածված կոչը եղել է հետևյալը. «Մենք ուզում ենք սնունդ, աշխատանք, տուն և արդարություն»:

    Առաջին նմանօրինակ կոչը տպագրվել է ամերիկյան չինալեզու իրավապաշտպան Boxun.com կայքում: Կայքն այսօր ենթարկվել է հակերային հարձակման:
    Եգիպտոսի, Թունիսի, Բահրեյնի, Եմենի, Ալժիրի և Լիբիայի հեղափոխությունների ֆոնին Չինաստանի իշխանություններն առավել զգուշավոր են դարձել` սահմանափակելով այդ իրադարձությունների մասին լրատվական բոլոր տեսակի, այդ թվում առցանց տեղեկատվությունը:
    Associated Press-ի պեկինյան թղթակիցը գրում է, որ Պեկինում ձերբակալվել է, օրինակ, մի երիտասարդ, որը «ՄակԴոնալդսի» առջև սպիտակ հասմիկներ է շաղ տալիս եղել: Առցանց հաղորդագրությունների համաձայն` իշխանություններից դժգոհողները ծրագրել էին հավաքվել հենց «Մակդոնալդսի» մոտ: Ռեստորանը ներկայում շրջափակված է ոստիկաններով:

    Շանհայում էլ երեք հոգի են ձերբակալվել, որոնք Starbucks սրճարանի առջև իրենց գործողություններով փորձել են գրավել մարդկանց ուշադրությունը:

    Երկրում, ընդհանուր առմամբ, ավելի քան 100 հոգի է ձերբակալվել:

    Այսօր Չինաստանի ամենամեծ Renren.com թվիթերանման միկրոբլոգում արգելափակվել է «հասմիկ» բառով որոնումը: Ընդ որում, «հասմիկ» բառով որոնման հրաման տալու դեպքում էկրանին նախազգուշացում է հայտնվում` «ձեռնպահ մնացեք քաղաքական և ոչ այլ պատշաճ հաղորդագրություններ տարածելուց»: Չինաստանի խոշորագույն China Mobile բջջային օպերատորը «տեխնիկական խնդիրների պատճառով» դադարեցրել է կարճ հաղորդագրությունների ծառայությունը:

    Ըստ Associated Press-ի պեկինյան թղթակցի` «Հասմիկների հեղափոխության» կոչը համացանցում հայտնվել է այն բանից հետո, երբ երկրի նախագահ Հու Ձինթաոն չինացի բարձրաստիճան պաշտոնյաներին այսօր առավոտյան կոչ է արել բնակչությանն ավելի լավ սոցիալական ծառայություններ մատուցել և բարելավել տեղեկատվության կառավարումը համացանցում` «հանրային կարծիքն ուղղորդելու նպատակով»:

    Հիշեցնենք, որ արաբական աշխարհում մոլեգնող հեղափոխություններն արդեն տապալել են Թունիսի և Եգիպտոսի իշխող վարչակարգերը:


    (Հեռախոսով արված լուսանկարում չինացի ոստիկանները շրջափակել են Պեկինի «ՄակԴոնալդսներից» մեկը):

    http://www.tert.am/am/news/2011/02/2...482e88%2C0/?sw

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (22.02.2011)

  15. #25
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բենգազիում մարդկանց վրա բացահայտ կրակում են վերտալյոտներից: Ընդհանուր առմամբ մոտ 200 զոհ էս քանի օրվա մեջ:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  16. #26
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում murmushka-ի խոսքերից Նայել գրառումը
    http://1in.am/arm/world_wmiddleeast_10433.html

    միթե իշխանությունը պահելու մոլուցքն այսքան մեծ է, չեմ հասկանում
    Արմիշ ջան, սրա ռոժին նայի, սրանից ի՞նչ ես սպասում:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (22.02.2011), murmushka (22.02.2011)

  18. #27
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    արաաաաա, սրանք լրիվ գիժ են…

    Ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Լիբիայի Տրիպոլի, Ալ Զավիա, Միսուրատա քաղաքները
    11:47 • 22.02.11

    Լիբիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծման են ենթարկել Տրիպոլի, Ալ Զավիա, Միսուրատա քաղաքները. ոչ պաշտոնական տվյալներով՝ առնվազն 250 մարդ է զոհվել։

    «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ռմբակոծման և գնդակոծման են ենթարկվել ոչ միայն ցուցարարները, այլ՝ Տրիպոլիի բնակելի շրջանները։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Լիբիայի մայրաքաղաքի փողոցները լի են օտարազգի վարձկան զինվորներով, որոնք կրակում են բնակիչների վրա, իսկ ռեժիմին համատարիմ անվտանգության ուժերի աշխատկիցները ներխուժում են հիվանդանոցներ և հարձակվում բժիշկների և վիրավորների վրա։

    Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Լիբիայի իշխանությունները,Կադաֆիի վարչակազմին «աջակցելու» համար, վարձկան զինվորներին օրական 2000 դոլար են առաջարկում։

    Իսկ պաշտոնական իշխանությունները (այդ թվում՝ Կադաֆին) հերքում են բնակելի թաղամասերի ռմբակոծման մասին լուրերը։

    Հաղորդվում է նաև, որ լիբիական երկու կործանիչների և երկու ինքնաթիռների հրամանատարներ հրաժարվել են կրակել ժողովրդի վրա և լքել են իրենց պաշտոնները։

    Բացի այդ, Լիբիայի բանակի բարձրաստիճան սպաների մի մասը կոչ է արել գահընկեց անել երկրի առաջնորդ Մուամառ Կադաֆիին։

    Միաժամանակ, Կադաֆին ազգային հեռուստատեսության ուղիղ եթերով ելույթ է ունեցել՝ հերքելով երկիրը լքելու մասին լուրերը։

    Իսկ ավելի ուշ հայտնի է դարձել, որ Լիբիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը տնային կալանքի է ենթարկվել ՝ երկրում ստեղծված քաոսից դուրս գալու ուղղությամբ քայլեր չձեռնարկելու համար։

    Իսկ ահա եգիպտա–լիբիկան սահմանը հսկող զորքերը թողել են իրենց դիրքերը և հեռացել՝ սահմանը առանց հսկողության թողնելով։ Արդյունքում՝ եգիպտացի սահմանպահները ստիպված են եղել իրենց կողմից փակել սահմանակետերը՝ լիբիացի փախստականների հոսքից խուսափելու համար։ Ավելի վաղ սակայն, հայտարարվել էր, թե Եգիպտոսը ճամբար է բացում Լիբիայի փախստականներին «հյուրընկալելու» համար։ Հաղորդվում է, որ առնվազն մի քանի հարյուր մարդ արդեն անցել է սահմանը։

    Հիշեցնենք, որ Լիբիայում զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին հարևան Եգիպտոսում փետրվարի 11–ին տեղի ունեցած հեղափոխությունից հետո։ Միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ Լիբիայում անկարգությունների հետևանքով արդեն մոտ 500 մարդ զոհվել և շուրջ 4000–ը վիրավորվել է։

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  19. #28
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Լիբիայի Տրիպոլի, Ալ Զավիա, Միսուրատա քաղաքները
    կներեք. բայց....
    սատկացնել է պետք դրանց, բոլորին, հրապարակայնավ

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (22.02.2011)

  21. #29
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոտ Դ՜Իվուարում զինվորականները կրակ են բացել ցուցարարների վրա (վիդեո)




    Փետրվար 22, 2011 | 10:15

    Զինվորականները կրակ են բացել ցուցարարների վրա Կոտ Դ՜Իվուարի մայրաքաղաք Աբիջանում, առնվազն 6 մարդ մահացել է, հաղորդում է BBC-ն:

    Ականատեսների վկայությամբ, գործող նախագահ Լորան Գբագբոյի բանակի զինվորները կրակել են Ալասսան Ուատտարայի կողմնակիցների վրա: Վերջինս հաղթանակ էր տարել նախագահական ընտրություններում:

    Զինվորական ոստիկանությունը շրջափակել է ցուցարարներին եւ կրակ բացել նրանց վրա, քանի որ վերջիններս Եգիպտոսի օրինակով հեղաշրջում էին պահանջում:

    Նշենք, որ նախկին նախագահ Լորան Գբագբոն հրաժարվում է ընդունել նախագահական ընտրությունների արդյունքները, որտեղ պարտություն էր կրել Ուատտարայից: ՄԱԿ-ի տվյալներով, նախագահական ընտրություններից հետո տեղի ուենցած բախումների արդյունքում զոհվել է մոտ 300 մարդ, մի քանի հարյուրին ձերբակալել են:

    http://www.youtube.com/watch?feature...&v=-mewYwASbpc

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (22.02.2011)

  23. #30
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ... գժանոց...

    Լիբիայում զոհերի թիվը հասել է 600–ի
    17:24 • 22.02.11

    Լիբիայում ցուցարարների և կառավարական զորքերի միջև տեղի ունեցած բախումների հետևանքով արդեն 600 մարդ զոհվել, հազարավոր մարդիկ վիրավորվել են։



    «Ալ Արաբիա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝այս տվյալներն այսօր հրապարակել է Հաագայի միջազգային քրեական դատարանը։

    Իսկ ավելի վաղ, Լիբիայի ընդդիմության առաջնորդներից մեկը լրագրողներին հայնել էր,թե բախումների արդյունքում 560 մարդ զոհվել, ևս 1400–ը անհետ կորել են։ Իսկ փետրվարի 21–ին Human Rights Watch–ը հայտնել էր 360 զոհի մասին։

    Հիշեցնենք, որ Լիբիայում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են հարևան Եգիպտոսում փետրվարի 11–ին տեղի ունեցած հեղափոխությունից հետո։

    Երեկ և այսօր Լիբիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծման են ենթարկել Լիբիայի մի շարք քաղաքները։ Իսկ Lenta.ru–ի փոխանցմամբ՝ Լիբիայի քաղաքների և բնակավայրերի մեծ մասում իշխանությունն անցել է ընդդիմության ձեռքը։

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

Էջ 2 39-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օգոստոսի 13 ձախլիկների միջազգային օր.
    Հեղինակ՝ Arpine, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 17.08.2012, 23:45
  2. Համբույրների միջազգային օր...
    Հեղինակ՝ Universe, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 07.07.2010, 00:00
  3. ՀՀ-ն և միջազգային իրավական համակարգը
    Հեղինակ՝ Մեմի, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 24.02.2009, 22:52
  4. Միջազգային մնջախաղի փառատոն
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 08.08.2008, 15:02
  5. շրջակա միջավայրի միջազգային օր
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 10.06.2008, 23:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •