User Tag List

Էջ 2 11-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 602 հատից

Թեմա: Միջազգային անցուդարձ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բելգիան՝ մասնատման շեմին. Եվրոպայի սրտում նոր պետություն կարող է հայտնվել

    Բելգիայի կառավարության ձևավորման շուրջ բանակցությունները հերթական անգամ փակուղի են մտել։ Վալոնների առաջնորդ Էլիո դի Ռուպոն վայր է դրել բանակցային գործընթացի պատասխանատուի իր լիազորությունները։ Նոր միջնորդները ստիպված են լինելու ամեն բան սկսել զրոյից, սակայն շանս, որ նրանց կհաջողվի ելք գտնել եռամյա քաղաքական ճգնաժամից, փաստացի չկա։

    Փորձագետները կարծում են, որ ֆրանսախոս Վալոնիայի ու հոլանդախոս Ֆլանդրիայի միջև տարաձայնություններն անլուծելի են, և որ նախկինում երկիրը երբեք այսքան մոտ չի եղել մասնատմանը։

    Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին հաղթեցին ֆլամանդացի անջատողականներն ու վալոնացի սոցիալիստները, որոնց բաժանում են ոչ միայն լեզվական տարբերությունները, այլև տրամագծորեն հակառակ քաղաքական ու տնտեսական ծրագրերը։

    Աջակողմյան «Ֆլամանդյան նոր դաշինք» կուսակցության առաջնորդ Բարտ դը Վեվերը ցանկանում է, որ տնտեսապես զարգացած հոլանդախոս Ֆլանդրիային շնորհվի առավելագույն ինքնավարություն՝ ընդհուպ մինչև նրա անջատումը՝ Եվրամիությանը ինքնուրույն անդամակցելու համար։ Նրա կարծիքով՝ երկրի մասնատման ճանապարհին անհրաժեշտ է, որ Բելգիան վերափոխվի կոնֆեդերատիվ պետության։ Սակայն ավելի հետամնաց ֆրանսախոս Վալոնիայի Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Էլիո դի Ռուպոն պնդում է, որ Բելգիայի պետական կառուցվածքը հարկ է պահպանել։ Մոտ երեք ամիս էր, ինչ կողմերի սկզբունքայնությունը թույլ չէր տալիս հաջողության հասնել կառավարության ձևավորման հարցում։

    Կուսակցությունների առաջնորդները չէին կարողանում պայմանավորվածության գալ հետևյալ երեք հարցերի շուրջ՝ Բրյուսել-Հալե-Ուիլվորդ երկլեզու ընտրական շրջանի վարչական բաժանում, իշխանության բաժանում շրջաններում և մայրաքաղաք Բրյուսելի բյուջեի ֆինանսավորում։ Հենց այս խնդիրներն էին, որ վաղաժամկետ ընտրությունների անցկացման պատճառ դարձան։
    Իրադրության վատթարացումից խուսափելու համար թագավոր Ալբերտ 2-րդն անմիջապես նոր միջնորդներ է նշանակել։ Եթե նրանց նույնպես չհաջողվի կառավարություն ձևավորել, Բելգիան ստիպված կլինի ևս մեկ անգամ վաղաժամկետ ընտրություններ անցկացնել։ Քաղաքագետները զգուշացնում են, որ այդ դեպքում երկրին ֆլամանդական ընտրազանգվածի կտրուկ արմատականացում է սպասվում։ Չի բացառվում, որ հոլանդախոս անջատողականներն էլ ավելի շատ ձայներ ստանան խորհրդարանում, և այդ ժամանակ կոալիցիոն կառավարության մասին արդեն խոսք անգամ չի լինի. երկիրը կհայտնվի մասնատման սահմանագծին։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (08.09.2010), Հայկօ (08.09.2010)

  3. #2
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուկրաինուհիները մերկացել են ընդդեմ Պուտինի. Ուկրաինան հասարակաց տուն չէ



    Ուկրաինայում գործող Femen կազմակերպության ներկայացուցիչներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ ընդդեմ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի Կիև այցելության:

    Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ` կիսամերկ ուկրաինուհիները հավաքվել են Կիևում Լենինի արձանի դիմաց` Պուտինի հասցեին վանկարկելով բավական անպարկեշտ կարգախոսներ:

    Femen-ի ներկայացուցիչներն իրենց բողոքի ակցիայի ժամանակ հիշել են մարմնամարզուհի Ալինա Կաբաևային և բացականչել. «Ոչ թե Ուկրաինայի, այլ սիրուհուդ հետ զբաղվիր…», «Ուկրաինան Ալինա չէ» և ցենզուրայից դուրս այլ կարգախոսեր։
    «Պուտինը քանի սիրուհի ուզում է, թող պահի, քանի ապօրինի երեխա ուզում է, թող ունենա, սակայն Ուկրաինան նրան անձնատուր չի լինի»,- հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը:

    Femen կազմակերպությունը դեմ է ռուս-ուկրաինական բարեկամությանը: Իսկ Ուկրաինայում նախագահական ընտրությունների ժամանակ Femen-ի ներկայացուցիչները մտել էին այն ընտրատարածք, որտեղ քվեարկում էր Ուկրաինայի ներկայիս նախագահ Վիկտոր Յանուկովիչը և պարել մերկապար:











  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (28.10.2010), davidus (28.10.2010), Norton (28.10.2010), Աբելյան (20.12.2010), Հայկօ (28.10.2010), Ռուֆուս (28.10.2010)

  5. #3
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոտ Դ՜Իվուարում զինվորականները կրակ են բացել ցուցարարների վրա (վիդեո)




    Փետրվար 22, 2011 | 10:15

    Զինվորականները կրակ են բացել ցուցարարների վրա Կոտ Դ՜Իվուարի մայրաքաղաք Աբիջանում, առնվազն 6 մարդ մահացել է, հաղորդում է BBC-ն:

    Ականատեսների վկայությամբ, գործող նախագահ Լորան Գբագբոյի բանակի զինվորները կրակել են Ալասսան Ուատտարայի կողմնակիցների վրա: Վերջինս հաղթանակ էր տարել նախագահական ընտրություններում:

    Զինվորական ոստիկանությունը շրջափակել է ցուցարարներին եւ կրակ բացել նրանց վրա, քանի որ վերջիններս Եգիպտոսի օրինակով հեղաշրջում էին պահանջում:

    Նշենք, որ նախկին նախագահ Լորան Գբագբոն հրաժարվում է ընդունել նախագահական ընտրությունների արդյունքները, որտեղ պարտություն էր կրել Ուատտարայից: ՄԱԿ-ի տվյալներով, նախագահական ընտրություններից հետո տեղի ուենցած բախումների արդյունքում զոհվել է մոտ 300 մարդ, մի քանի հարյուրին ձերբակալել են:

    http://www.youtube.com/watch?feature...&v=-mewYwASbpc

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (22.02.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ... գժանոց...

    Լիբիայում զոհերի թիվը հասել է 600–ի
    17:24 • 22.02.11

    Լիբիայում ցուցարարների և կառավարական զորքերի միջև տեղի ունեցած բախումների հետևանքով արդեն 600 մարդ զոհվել, հազարավոր մարդիկ վիրավորվել են։



    «Ալ Արաբիա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝այս տվյալներն այսօր հրապարակել է Հաագայի միջազգային քրեական դատարանը։

    Իսկ ավելի վաղ, Լիբիայի ընդդիմության առաջնորդներից մեկը լրագրողներին հայնել էր,թե բախումների արդյունքում 560 մարդ զոհվել, ևս 1400–ը անհետ կորել են։ Իսկ փետրվարի 21–ին Human Rights Watch–ը հայտնել էր 360 զոհի մասին։

    Հիշեցնենք, որ Լիբիայում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են հարևան Եգիպտոսում փետրվարի 11–ին տեղի ունեցած հեղափոխությունից հետո։

    Երեկ և այսօր Լիբիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծման են ենթարկել Լիբիայի մի շարք քաղաքները։ Իսկ Lenta.ru–ի փոխանցմամբ՝ Լիբիայի քաղաքների և բնակավայրերի մեծ մասում իշխանությունն անցել է ընդդիմության ձեռքը։

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  8. #5
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճաքը գնաց...

    Լիբիայի ներքին գործերի նախարարն անցել է ժողովրդի կողմը
    10:46 • 23.02.11

    Լիբիայի ներքին գործերի նախարար Աբդել Ֆաթթահ Յունես ալ Աբիդին կոչ է արել բանակին միանալ ապստամբած ժողովրդին, հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով ում է Al Jazeera հեռուստաալիքը ։

    Նախարարն աջակցություն է հայտնել Կադաֆիի վարչակարգի դեմ ուղղված ժողովրդական զանգվածային ելույթներին և հայտարարել, որ անցնում է ցուցարարների կողմը։

    Հեռուստաեթերում ցուցադրվել է սիրողական տեսագրություն, որտեղ Ալ-Աբիդին սեղանի մոտ նստած՝ կարդում է հայտարարությունը, որում կոչ է անում Լիբիայի բանակին միանալ ցուցարարներին և կատարել նրանց «օրինական պահանջները»։

    Լիբիայում բողոքի ակցիաները սկսվել են մեկ շաբաթ առաջ, զոհերի թիվն արդեն հասել է մի քանի հարյուրի։

    Երեկ նախագահ Կադաֆին, ելույթ ունենալով երկրի հեռուստատեսությամբ, ասել է, որ ինքը հեղափոխական առաջնորդ է և որ ինքն իրեն մինչև կյանքի վերջ կզոհաբերի որպես մարտիրոս՝ ակնարկելով, որ չի լքի երկրի ղեկավարի պաշտոնը:

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (23.02.2011), murmushka (23.02.2011), Ձայնալար (23.02.2011)

  10. #6
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ ա ջոկեցին ինչ պիտի անեն...
    Տենանք հաջորդն ով ա...

    Պերուն խզում է դիվանագիտական հարաբերությունները Լիբիայի հետ
    11:39 • 23.02.11

    Պերուն խզում է դիվանագիտական հարաբերությունները Լիբիայի հետ, հայտարարել այդ լատինամերիկյան հանրապետության նախագահ Ալան Գարսիան։ Նա ավելացրել է, որ հարաբերություները կվերականգնվեն այն ժամանակ, երբ «կդադարեցվի ժողովրդի նկատմամբ ուժի կիրառումը», հաղորդում է Ազաատություն ռադիոկայանը։

    Միաժամանակ երկու լատինամերիկյան պետություններ՝ Կուբան և Նիկարագուան իրենց աջակցությունն են հայտնել Լիբիայի նախագահ Մուամմառ Կադաֆիին՝ գտնելով, որ վերջինս ցանկանում է խաղաղություն պահպանել երկրում։

    Լիբիայում բողոքի ակցիաները սկսվել են մեկ շաբաթ առաջ, զոհերի թիվն արդեն հասել է մի քանի հարյուրի։

    Երեկ նախագահ Կադաֆին, ելույթ ունենալով երկրի հեռուստատեսությամբ, ասել է, որ ինքը հեղափոխական առաջնորդ է և որ ինքն իրեն մինչև կյանքի վերջ կզոհաբերի որպես մարտիրոս՝ ակնարկելով, որ չի լքի երկրի ղեկավարի պաշտոնը:

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  11. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բանակում շատանում են հրամաններ չկատարողները.

    Հերթական փախուստը լիբիական բանակից. Մալթային է մոտեցել լիբիական մի ռազմանավ

    Այս գիշեր Մալթայի մայրաքաղաքի մերձակայքում հայտնվել է Լիբիայի զինված ուժերի ռազմանավերից մեկը: Նավի դրոշը իջեցված է, և շատերը կարծում են, որ սա հերթական դասալիք նավն է: Այս մասին հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը:

    Հայտնի է, որ նավի վրա մի քանի հարյուր մարդ է գտնվում, սակայն տեղեկություններ չկան՝ դրանք միայն զինվորականնե՞ր են, թե՞ նրանց մեջ կան նաև քաղաքացիական անձինք: Այս տեղեկությունները պաշտոնապես դեռ չեն հաստատվել: Իսկ նավի առկայության մասին հայտնել են Իտալիայի ռազմածովային նավատորմի ներկայացուցիչները, որոնք հետևում են լիբիական նավի գործողություններին:

    Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Մալթայում վայրէջք էին կատարել Լիբիայի ռազմաօդային ուժերի երկու ռազմական ինքնաթիռ, որոնց օդաչուները հետագայում քաղաքական ապաստան էին խնդրել Մալթայի իշխանություններից` իրենց փախուստը պատճառաբանելով խաղաղ բնակիչների վրա կրակելու հրամանը չկատարելով:

    1in.am

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (23.02.2011), Tig (23.02.2011)

  13. #8
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սպանվել է Ուսամա բեն Լադենը
    Օբամայի ելույթը, որը պաշտոնապես հաստատում է աշխարհի լրատվական ծառայություններով հայտնած լուրը.
    http://www.bbc.co.uk/news/world-us-canada-13256676

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (02.05.2011), Sagittarius (02.05.2011)

  15. #9
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆրանսիան ռմբակոծում է Լիբիան

    http://www.bbc.co.uk/news/

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (20.03.2011)

  17. #10
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուսաստանում հնարավո՞ր է սոցիալական բունտ և առավել ևս` կառավարության հեռացում
    http://infox.ru/authority/party/2011...rmi_miti.phtml
    Մտածում եմ` ռուսները գազը Ռուսաստանում մեր խնդրանքով են թանկացրել, որ հանկարծ մեզ վատ չզգանք, թե մենք ենք գազը թանկ գնում :Ճ՜

    Այս ամենին ի պատասխան`
    http://www.ryzkov.ru/look_new.php?id=12283

    Ամենահեշտ ձևն է` ժողովրդին շեղելու. անհրաժեշտ է միայն համագործակցության կոչ անել:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  18. #11
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աբդուլլահ Օջալանը քրդերին կոչ է անում ապստամբել թուրքական իշխանությունների դեմ
    12:22 • 30.04.11

    Թուրքիայում ցմահ բանտարկության դատապարտված Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը նախորդ օրն իր փաստաբանների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել քուրդ ժողովրդին ոտքի ելնել Թուրքիայի իշխանությունների դեմ։ Այս մասին գրում է թուրքական «Վաթան» օրաթերթը։

    Նշելով, որ այլևս հույս չի մնացել քրդական հարցի կարգավորման առնչությամբ՝ Օջալանն ասել է. «Եթե դուք վստահ եք, հետևեք Եմենի և Թունիսի օրինակներին, ես ձեզ չեմ պահում։ Եթե ձեր ուժը կբավականացնի, իրականացրեք աշխատանքներ և ժողովրդավարական ինքնավարություն հռչակեք»։

    «Ստացվում՝ քաղաքական և ռազմական գործողությունները չեն դադարելու։ Նույնիսկ ավելի մեծ չափերի են հասնելու։ Ընտրություններից հետո գործողություններն ավելի խորքային բնույթ կարող են ստանալ՝ ուղղվելով խորհրդարանականների, քաղաքական գործիչների դեմ»,– նշել է Օջալանը։

    Անդրադառնալով օրեր առաջ ԱՄՆ–ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ–CIA) ղեկավարի՝ Թուրքիա կատարած գաղտնի այցելությանը՝ Օջալանն ասել է. «ԿՀՎ–ի ղեկավարը 5 օր շարունակ Թուրքիայում պարապ նստած չէր։ Կարելի է ասել, որ Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև գաղտնի համաձայնություն է ձեռք բերվել, որի համաձայն՝ թուրքական կողմն աջակցելու է ԱՄՆ–ի՝ Սիրիայի, Իրանի և Լիբիայի հարցերում որդեգրած քաղաքականությանը»։

    Քուրդ առաջնորդը հայտարարել է նաև, որ թուրքական իշխանությունները ցանկանում են ստեղծել կեղծ քրդական կուսակցություն։

    «Ռազմական և քաղաքական գործողություններով ցանկանում են ոչնչացնել «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությանն ու PKK–ին։ Դրա փոխարեն ցանկանում են ստեղծել կեղծ քրդական կազմավորում»,– ասել է Աբդուլլահ Օջալանը։

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adriano (30.04.2011)

  20. #12
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱՄՆ-ի 20 նահանգներ ցանկանում են դուրս գալ երկրի կազմից
    09:35 • 13.11.12

    ԱՄՆ-ի 20 նահանգներում 100 հազարից ավելի ամերիկացիներ ստորագրել են խնդրագրեր իրենց նահանգների՝ երկրի կազմից դուրս գալու մասին։ Ինչպես հայտնում է Вести-ն, խնդրագրերը ստորագրել են Տեխասի, Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Հյուսիսային և Հարավային Կարոլինայի, Ալաբամայի, Ջորջիայի, Ինդիանայի, Միչիգանի, Թենեսիի, Լուիզիանայի, Կենտուկիի, Արկանզասի, Կոլորադոյի, Հյուսիսային Դակոտայի, Ֆլորիդայի, Օրեգոնի, Միսիսիպիի, Միսուրի և Մոնտանայի բնակիչները։

    Այժմ ԱՄՆ-ի կազմից դուրս գալու մասին խնդրագրերը տեղադրված են Սպիտակ Տան ինտերնետ էջում, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է սեփական խնդրանքն ուղղել երկրի կառավարությանը։

    ИТАР-ТАСС-ի տվյալներով, վերնշված նահանգներից ԱՄՆ-ի կազմից ամենաշատն է ցանկանում դուրս գալ Տեխասը։ Այստեղ առանձնանալու որոշման օգտին քվերակել է 25 հազար մարդ, ովքեր կողմ են Միացյալ Նահանգների կազմից դուրս գալուն և սեփական կառավարությունը ստեղծելուն։

    Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ երկրի կազմից դուրս գալուն կողմ են արտահայտվել մասնավորապես այն նահանգների բնակիչները, որտեղ անցած նախագահական ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել է հանրապետական Միթ Ռոմնին։

    Թերթ.am
    Էս վերջի ուշագրավը վերջն էր , տենաս քանի՞ օր են վերլուծել:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (06.12.2012)

  22. #13
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    CNN-ի 03.12.12 լուրերի ընթացքում նշվեց հետևյալ միտքը` նորից լարված են Ռուսաստանի դաշնակիցներ Թուրքիայի ու Սիրիայի հարաբերությունները:

    հ.գ. Սա ուղեղի փայլատակում չէր, ուղղակի մի տեղ պետք է ամեն ինչ նորից մտածելու տեղիք տվող այս միտքը պահպանեի:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (04.12.2012), Varzor (06.12.2012)

  24. #14
    Պատվավոր անդամ Bruno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    706
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շան բախտ ունի:

    Վերջին խմբագրող՝ Bruno: 22.01.2013, 00:50:

  25. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    վերջը դիմեց
    Սպիտակ տունը խնդրել է վերանայել «ամուսնություն» բնորոշումը
    23.02.2013
    ԱՄն նախագահ Բարաք Օբամայի վարակազմը դիմել է երկրի Գերագույն դատարան՝ խնդրելով փոփել ամուսնություն հասկացության բնորոշումը, որն այժմ դիտարկվում է որպես միմիայն կնոջ եւ տղամարդու միություն:

    Դատավորներին Սպտիտակ տունը խնդրել է վերանայել 1996 թվականին ընդունված ամուսնության պաշտպանության օրենքը, որն արգելում է միասեռ ամուսնությունները:

    Բարաք Օբաման Միացյալ Նահանգների առաջին գործող նախագահն է, ով անցյալ տարի հանդես եկավ միասեռ ամուսնությունների արգելքը վերացնելու օգտին:

    Ներկայումս միասեռ ամուսնությունները թույլտրված են երկրի միայն որոշ նահանգներում, իսկ դաշնային մակարդակում ապօրինի են համարվում:
    http://www.azatutyun.am/archive/news...ml?id=24910760
    էտ ապուշ մեքսիկներն թող լավ տենան, թե ում էին հավանում շուտով իրանց տներից ներս են մտնելու երկու առնա.., իրար ձեռ ձեռ բռնած ու ասելու են,- պապա, օրհնիր մեզ
    լավ ա դրանց հասնում ա

    ու նաև ամերիկային ա հասնում, ոնց որ հռոմի վերջը տվին գերմանացիք, սենց էլ մեքսիկներն են ամերիկայի վերջը տալու:
    ...քիչ մնաց

    ու էս ֆոնի վրա իսկապես լուսավոր կետ ա վերջերս ռուսների ընդունած օրենքը էտ աննորմալների մասին:
    ոնց որ ասում էր Վիսոցկին "աննորմալը պետք ա լինի հոգեբուժարանում"

Էջ 2 11-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օգոստոսի 13 ձախլիկների միջազգային օր.
    Հեղինակ՝ Arpine, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 17.08.2012, 23:45
  2. Համբույրների միջազգային օր...
    Հեղինակ՝ Universe, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 07.07.2010, 00:00
  3. ՀՀ-ն և միջազգային իրավական համակարգը
    Հեղինակ՝ Մեմի, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 24.02.2009, 22:52
  4. Միջազգային մնջախաղի փառատոն
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 08.08.2008, 15:02
  5. շրջակա միջավայրի միջազգային օր
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 10.06.2008, 23:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •