Հիմա նենցա, որ վիճակը գնալով սրվումա ու բոլորը հասկանում են, որ էսպես շարունակվել չի կարող:
Սառը պատերազմին վերադառնալը ամբողջ աշխարհի համար մի մեծ քայլ կլինի դեպի հետ, որից միայն ՌԴ-ն չի, որ կտուժի:
Պուծինն ու Լավրովը անում են մաքսիմալը՝ ստեղծված իրավիճակի մասին արևմուտքի հետ քաղաքական երկխոսություն սկսելու համար:
Բնականա, որ վաղ թե շուտ էդ երկխոսությունը կսկսվի ու նա, ով էս խաղում ավելի շատ դիվիդենտներ կորցնի, ավելի շատ բան ստիպված կլինի զիջել՝ հանուն խաղաղության վերականգնման:
Բայց էս սաղ մի կողմ:
Ինձ ավելի շատ հետաքրքրումա, թե արդյո՞ք մեր ԱԳՆ-ն կֆայմի կամ դուխը կհերիքի ԱՄՆ-ի ու եվրոպական Հայ Դատի գրասենյակների միջոցով (եթե ոչ ուղիղ ՀՀ դեսպանների մասնակցությամբ) առաջ քաշել պահանջ, որ ՌԴ-ն՝ ի թիվս այլ զիջումների, պարտավորվի այլևս զենք չվաճառել հակամարտող կողմերին:
Էջանիշներ