Նախ ասեմ, որ եթե լար առնես, ոչ թե միանգամից լրիվ կհանես ու միանգամից նորերը կդնես, այլ` հատ-հատ: Լարեը կիթառի գրիֆին միշտ լարման մեջ են պահում ու ցանկալի չի էդ լարումը թուլացնել:
Ինչ վերաբերում ա լար առնելուն. առնելուց պիտի արտադրող ֆիրմային նայես, որտեւ չես կարա մտնես լարի մեջ իմանաս` լավն ա, թե չէ:

Ես էլ էդ ֆիրմաներից մի եսիմինչ ձեւի գլուխ չեմ հանում, բայց եթե Հայաստանում լինեիր, խորհուրդ կտայի D'Addario-ի լարեր, ստեղ ինձ հանդիպածների մեջ ամենալավը դրանք են: Էդտեղ էլ կարաս հարցնես, ինձ թվում ա կլինի: Կամ էլ խանութում հարցրու, թե որն ա լավը, ինձ թվում ա կարան ճիշտ խորհուրդ տան:
Երեւի նեյլոնից լարեր պիտի առնես, չէ՞: Լարերի որակների տարբերությունը հիմնականում մաքուր հնչողության մեջ ա, մեկ էլ իրա փափկության ու դիմացկունության:
Էջանիշներ