Երեխեք, սուտ ա!! Համ էլ մարդը, ոնց հասկացա, պատրաստ ա ահագին փող ծախսի լավ կիթառ առնելու համար: Մի ամսվա համար ի՞նչ իմաստ ունի դասական առնելը: Հետո հաստատ փոշմանելու ա: Ես մինչև էլեկտրո առնելը 7 ամիս դեպրեսվում էի դասականի ձեռը: Գրիֆի հաստությունը եքա նշանակություն ունի: Չես կարողանում ձախ ձեռքի բութ մատը օգտագործել վերևից բասը կամ բարդ ակորդներ պահելու համար՝ պայմանով, որ ձեռքդ արջի թաթ չի: Չես կարողանում բարձր նոտաներ պահել դրա վրա: Ավելին, խորհուրդ կտամ western առնել ու անպայման ուշադրություն դարձնել, որ cutaway լինի, այսինքն՝ ներքևի մասը կիսալուսնաձև կտրվածքով բացված:

Հա, թերություններից մեկն էլ էն ա, որ էդ կլորիկ, գնդլիկ նեյլոնի լարերի վրա մարդավարի նվագել չի լինում, սղում են էս կողմ - էն կողմ:
Սկսնակի համար երկաթի լարերի վրա մատներն ավելի շատ կցավան, հա, բայց մեկ ա, սենց, թե նենց ցավում են, նեյլոնի վրա էլ:
Դասական արժի կողքից ունենալ՝ տեխնիկան զարգացնելու համար: Բայց մենակ ինքը նա *** ոչ մի բանի էլ պետք չի: :Պ
Էջանիշներ