Inna (18.02.2011)
Չէ: Բոլոր կիթառների միջից կլասիկն ամենադժվարն ա նվագելը: Սովորական ակուստիկից իրա գրիֆը տարբերվում ա նրանով, որ ամբողջ 1 սմ-ով հաստ ա: Եթե պատրաստվում ես ժամանակակից երաժշտություն (ռոք, փոփ) նվագել, western առ, իսկ եթե պատրաստվում ես էս ձյաձյայի պես՝ դասական:
Ամեն դեպքում, գնելուց անպայման շեշտի, թե ինչ ես ուզում:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Inna (18.02.2011)
Ես ամառը մոտ մեկուկես ամսով ընկերոջիցս դասական կիթառ վերցրեցի ու դրանով սկսեցի սովորել` դե սկզբից ակորդները, հետո էլ մի քիչ ծնգծնգացնելՍկսնակի համար դասականը ամենալավնա իմ կարծիքով... Գրիֆի լայնությունն էդքան էլ պրոբլեմ չի լինում, որովհետև սկզբնական շրջանում եսիմինչ ակորդներ չես բռնում, իսկ լարերը համեմատաբար փափուկ են ու ձեռքերի վնասվածքներն ավելի քիչ են լինում
Հետո սեպտեմբեր-հոկտեմբեր ընդմիջում տվեցի ու նոյեմբերին որոշեցի կիթառ առնելԴե արդեն մատներս հղկված էին ու պատրաստ ակուստիկի, դրա համար ակուստիկ առա: Նենց որ նույն կերպա իմ խորհուրդը մնացածին, եթե ռոքոտ բաներ եք ուզում նվագել, ամեն դեպքում` մի ամիս դասականով պարապեք, հետո նոր անցեք ակուստիկին
![]()
Inna (19.02.2011)
դասական ասելով ի՞նչ ի նկատի ունես Բեթովեն.Բախ,Մոցարտ,Կարկաս եթե սրչանց հետես չեի ասի,սրանք սկսնակի համր շատ դժվար են…Սկսնակի համար դասականը ամենալավնա իմ կարծիքով...
հավատա տարբերությունը մեծ չի,երկուսեվլ կարաս ռոքտ բներ նվագելդասականով պարապեք, հետո նոր անցեք ակուստիկին,իմը կլասիկա բայց վրեն ՄԵՏԱԼ եմ ջարդում
![]()
Երեխեք, սուտ ա!! Համ էլ մարդը, ոնց հասկացա, պատրաստ ա ահագին փող ծախսի լավ կիթառ առնելու համար: Մի ամսվա համար ի՞նչ իմաստ ունի դասական առնելը: Հետո հաստատ փոշմանելու ա: Ես մինչև էլեկտրո առնելը 7 ամիս դեպրեսվում էի դասականի ձեռը: Գրիֆի հաստությունը եքա նշանակություն ունի: Չես կարողանում ձախ ձեռքի բութ մատը օգտագործել վերևից բասը կամ բարդ ակորդներ պահելու համար՝ պայմանով, որ ձեռքդ արջի թաթ չի: Չես կարողանում բարձր նոտաներ պահել դրա վրա: Ավելին, խորհուրդ կտամ western առնել ու անպայման ուշադրություն դարձնել, որ cutaway լինի, այսինքն՝ ներքևի մասը կիսալուսնաձև կտրվածքով բացված:
Հա, թերություններից մեկն էլ էն ա, որ էդ կլորիկ, գնդլիկ նեյլոնի լարերի վրա մարդավարի նվագել չի լինում, սղում են էս կողմ - էն կողմ:![]()
Սկսնակի համար երկաթի լարերի վրա մատներն ավելի շատ կցավան, հա, բայց մեկ ա, սենց, թե նենց ցավում են, նեյլոնի վրա էլ:
Դասական արժի կողքից ունենալ՝ տեխնիկան զարգացնելու համար: Բայց մենակ ինքը նա *** ոչ մի բանի էլ պետք չի: :Պ
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Inna (20.02.2011)
Չէ, ես ուղղակի սկզբանական շրջանում ակորդներ սովորելու համար եմ ասում, թե չէ մնացած հարցերում համաձայն եմԵս էլ էի դասականի վրա ռոք նվագում, բայց դե ինչ ուզում ես ասա, ձենը էն չէր
Ռաբիզին ավելի նման էր ստացվում, քան ռոքին
Ես նկատի չունեի առնել... Կարելիա նաև ուրիշից վերցնելՄնացած հարցերում համաձայն եմ
Հ.Գ. Էս դու էլէկտրո ունես փաստորեն...Նախանձվանք![]()
Հա, դասականի մի թերություն էլ՝ զուտ հայաստանյան պայմանների հետ կապված ու որը հատկապես ինձ շատ-շատ ա տանջել: Ես ինչքան հարցրել եմ խանութներում, ՈՉ ՄԻ ՏԵՂ հաստ գրիֆի համար կապո չեն ունեցել: Ակուստիկ գործեր նվագելիս կապոն շատ ա պետք գալիս, մանավանդ եթե ձայնդ բարձր ա ու ուզում ես հետը երգես:
Իսկ բարակի համար կան, հա: :Պ
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Inna (20.02.2011)
Velvet Bride-ի հետ համաձայն եմ. եթե հաստատ չգիտես, որ քեզ անպայման դասական՝ նեյլոնե լարերով գիթառ ա պետք, կամ էլեկտրո, կամ ուրիշ եսիմինչ, ավելի լավ ա ակուստիկ՝ մետաղական լարերովը ընտրես: Ձայնը մի քիչ ավելի «սուր» ա, քան դասականինը (ամենամոտ բառը երևի էդ ա), գրիֆը զգալիորեն ավելի նեղ ա, ինչը հեշտացնում ա դժվար ակորդները բռնելը, action-ը՝ լարերի հեռավորությունը գրիֆից, հիմնականում ավելի ցածր ա, այսինքն՝ լարերը հեշտ են սեղմվում... Պողպատե լարերը, իհարկե, սկզբում շատ ավելի են վնասում մատները, քան նեյլոնե լարերը, բայց ժամանակի ընթացքում համապատասխան ստրատեգիական կոշուկներ են ձևավորվում մատների վրա, ու դադարում ես ցավ կամ անհարմարություն զգալուց:
Ժամանակին իմ գիթառը առել եմ Forte-ից: Պուշկինի վրա ա՝ նախկին Պիցցա-Պաստայի կողքը, հեռախոսի համարը՝ 010.53.47.99: Եթե չեմ սխալվում՝ իրենք Yamaha-ի ներկայացուցիչն են էստեղ, ու կարելի ա ցանկացած մոդել պատվիրել, իրենք կբերեն: Գները նորմալ են: Ես ընտրել էի FS720S մոդելը՝ հիմնականում կորպուսի պատճառով, որը ավելի կոմպակտ էր, քան մյուս մոդելներինը (էսպես կոչված folk-guitar ա): Դա ամեն ինչով շատ հաջող գործիք ա համարվում՝ թե՛ գնի, թե՛ որակի, թե՛ համարության առումով. ինտերնետում կարծիքները բավականին շատ են, կարող եք ինքներդ էլ համոզվել: Ցավոք սրտի՝ գործիքս եկավ-տեղ հասավ դեֆեկտով՝ գրիֆի վրա ճաք կար: Ինձ առաջարկեցին մի քիչ փող ավելացնել ու վերցնել FG370S մոդելը, որը ավելի բարձրակարգ գործիք ա համարվում, քան իմ ընտրածն էր, բայց կորպուսն էլ ա մի քիչ ավելի մեծ (համարյա dreadnought): Որոշ չեմուչումով համաձայնեցի, հիմա շատ գոհ եմ:
Ամեն դեպքում՝ հիմա մտածում եմ, որ չարժեր ավել փող տալ FS-ի կամ FG-ի համար (FG730S-ը վրաս մոտ 120.000 դրամ նստեց), այլ կարելի էր մի քիչ ավելի պարզ մոդել առնել F սերիայից: Սկսնակ նվագողը հաստատ ոչ մի տարբերություն չի զգա. հնարավոր ա, որ ոչ սկսնակն էլ:
Նկարները (տարբեր գույների կան).
FS720S
FG730S
F325
JR1
![]()
DIXIcarpe noctem
Inna (20.02.2011), Yellow Raven (20.02.2011)
Ես էլ էի Yamaha-ի ակուստիկներից ուզում, բայց էդքան փող չկար
Հիմա, որ իմ առածը համեմատում եմ Yamahaճի ցանկացած մոդելի հետ, տարբերությունը ակնհայտա... Վերջինս ավելի փափուկա նվագվում, չգիտեմ ինչի հետա կապված էդ չորությունը, բայց ես որ զգում եմ
Չնայած էլի դժգոհ չեմ, կարևորը դեֆեկտներ չկան, ձայնն էլ վատը չի![]()
Inna (20.02.2011)
Ժող ջան կարող է չի համապատասխանում թեմային, բայց ուզում եմ մանկությանս ընկերոջ արդյունքները ցույց տալ, ինքը ընդամենը 6 ամիս ա նվագում` ինքնուրույն ա սովորել:
(երեկ, Stop Club-ում)
AniwaR (21.02.2011), Inna (21.02.2011), Yellow Raven (22.02.2011)
Համենայն դեպս էստեղ էլ դնեմ հղումը. Ռուբեն Հախվերդյան - Իմ քաղաքը:
DIXIcarpe noctem
Հաաա, ապրի:Բայց դե Knockin' on heaven's door-ը համ երգելու, համ նվագելու առումով ամենահեշտ երգերից ա. ընդամենը 4 ակորդ՝ էն էլ ամենապարզ: Ձենն էլ ա լավը: Թող գոլխրած պարապի: Մեկ էլ հետաքրքիր ա՝ առաջ երգե՞լ ա կամ ինչ-որ ուրիշ բան նվագել:
Էս էլ, ի դեպ, իմ 7-8 ամսվա նվագածն ա (էլեկտրոյի վրա fingerpicking ամեն օր չեք տեսնի): Դասական կիթառս ապրիլին էի առել, բայց արանքում 2-3 ամիս Հայաստանում չեմ եղել, մոտս կիթառ չի եղել:
Ուշադրություն. խորհուրդ է տրվում ականջները փակել նայելուց առաջ.
Գիտեմ՝ շատ վատ եմ նվագում ու երգում: Ինչքան նայում եմ, էնքան ավելի վատն ա դառնում, բայց դե \m/ լավին մեկից չես հասնի!!!Հա, համ էլ էս պահին ավելի լավ եմ նվագում ու երգում, քան վիդեոյի մեջ:
Հա, ես էլ եմ ինքնուրույն սովորում: :/
Վերջին խմբագրող՝ AniwaR: 21.02.2011, 21:53:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Inna (21.02.2011), Rammstein (21.02.2011), Reh32 (22.02.2011), Skeptic (21.02.2011), Yellow Raven (22.02.2011), Դատարկություն (22.02.2011), Նաիրուհի (22.02.2011), Ֆոտոն (03.03.2011)
AniwaR (21.02.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ