User Tag List

Էջ 7 8-ից ԱռաջինԱռաջին ... 345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 106 հատից

Թեմա: Վիրտուալ զբոսաշրջություն: Ակումբցիները աշխարհի շուրջ

  1. #91
    Սկսնակ անդամ Miss SN-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2012
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աշխարհի ամենա անսովոր եկեղեցիները

    «Տիրամայրը լացում է» (Իտալիա) sobr Наша леди в слезах в Сиракузах, Италия.jpg Կանաչ եկեղեցին (Արգենտինա) Зеленая церков&#11.jpg Կրտսեր եղբայր մատուռը (Կոլորադո, ԱՄՆ)Кадетская часо&#10.jpg Մայր տաճար Ռիո դե Ժանեյրոյում (Բրազիլիա)Кафедральный с&#10.jpg
    Կցված նկարներ Կցված նկարներ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (23.07.2012)

  3. #92
    Սկսնակ անդամ Miss SN-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2012
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միլանյան տաճար, որը կառուցվել է ավելի քան հինգ դար առաջМиланский собо&#10.jpgԼաս-Լախաս տաճարը ԿոլումբիայումСобор Лас-Лахас (&.jpgՆոտր-Դոմը ՖրանսիայումНотр-Даме дю От (Р.jpgՍուրբ Ավգուստինի եկեղեցին ՖիլիպիններումПаой, или церков&#.jpgՍուրբ տիրամոր եկեղեցին ԲրազիլիայումСобор благосло&#10.jpg

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (23.07.2012)

  5. #93
    Սկսնակ անդամ Miss SN-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2012
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծովային ամրոցներ

    Ջեֆորսոն ամրոցը ԱՄՆ-ում: Կառուցվել է 1822թ.No Mans Land Fort.jpgNo Mans Land Fort 2.jpg
    Flakfortet ամրոցը Դանիայում: Այն որպես ամրոց ծառայել է 1914թ մինչեւ 1968 թ.Форт Flakfortet, Дания.jpgФорт Flakfortet, Дания 2.jpg
    Maunsell ամրոցը, գտնվում է Թեմզաի գետաբերանին, կառուցվել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակМорские форты М&#1.jpg

  6. #94
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր Քիշինաույում գինու ֆեստիվալ էր:

    Լիքը համով գինի, լիքը երաժշտություն, լիքը մարդ, որոնք մեծ ու փոքրով հավեսով ուրախանում էին: Լաաաաաաաաաաավ խմել եմ

    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 07.10.2012, 21:28:

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (07.10.2012), keyboard (07.10.2012), One_Way_Ticket (07.10.2012)

  8. #95
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ստրասբուրգի տրամվայը



    Ամեն անգամ որ մի տեղ տրամվայ եմ տեսնում, ալամ աշխարհի քֆուրներն եմ տալիս մեր գեղցիներին՝ Քոչարյանի գկխավորությամբ, որ հերիք չի Երևանից տրմավյաը հանեցին, մի հատ էլ ինֆրաստրուկտուրան ընենց քանդեցին ու փոշիացրեցին, որ մի հազար տարի էլ Երևանում տրամվայ չունենանք: Զզզզզզզզզզզզվուուուուուում եեեեեեեեեեեեեմ ......

  9. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (30.04.2013), Arpine (23.10.2012), einnA (23.10.2012), keyboard (22.10.2012), Mr. Annoying (20.10.2015), One_Way_Ticket (22.10.2012), StrangeLittleGirl (22.10.2012), yerevanci (24.10.2012), Արէա (23.10.2012), Ռուֆուս (23.10.2012)

  10. #96
    Պատվավոր անդամ Valentina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2010
    Գրառումներ
    861
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Յանն Արտյուս Բերտրադնի մասին իմացել եմ 2 տարի առաջ, իսկ մի ամիս առաջ նայեցի "Home" փաստավավերագրական ֆիլմը` երկիր մոլորակի ոչնչացող գեղեցկության մասին:
    Ֆիլմը նկարահանվել է ուղղաթիռից ՝ պրոֆեսիոնալ Cineflex տեսախցիկի միջոցով:



    18 ամսվա ընթացքում նկարահանող խումբը եղավ աշխարհի 53 երկրներում: Ընդ որում Չինաստանում և Սաուդյան Արաբիայում նրանց արգելեցին նկարահանումներ կատարել:
    Հնդկաստանում նրանց նկարահանածի մոտ կեսը ջնջեցին, իսկ Արգենտինայում նկարահանող խումբը 1 շաբաթ անցկացրեց բանտում:

    Ֆիլմի պրեմիերան եղել է 2009 թվականին, այն աշխարհի մոտ 87 երկրների հրապարակներում դրվել է բաց ցուցադրության:
    Արժե HD տարբերակով նայել, որ տեսարանների գեղեցկությունը ավելի պարզ երևա.



    Հ.Գ. Ֆիլմը նայելուց հետո հասկացա, որ քրոմի հետևալ թեման, որ երկար ժամանակ զարդարում էր իմ բրաուզերը , դա ևս Յանն Արտյուս Բերտրանդի աշխատանքներից էր:
    Վերջին խմբագրող՝ Valentina: 30.04.2013, 12:23:

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Two-Face (01.05.2013), Անվերնագիր (30.04.2013), Հայկօ (30.04.2013), Ուլուանա (30.04.2013)

  12. #97
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեֆի էս գրառումը կարդացի ու, չգիտես ինչի, մի հետաքրքիր բան հիշեցի Կահիրեից:

    Կահիրեի փողոցներով անցնում էինք ու ճանապարհին անընդհանտ անշուք շենքեր էին հանդիպում: Ու կապ չուներ քաղաքի որ մասն էր, հա աչքիդ զարնում էր: Հետներս մի եգիպտացի կար, ով լավ ռուսերեն էր խոսում: Մայրը ռուս էր: Հարցրեցինք, թե էս ինչ հաշիվ ա: Պարզվեց, որ որ գեղեցիկ ճարտարապետական լուծումներով ու կոկիտ հարդարված շենքերի համար մեծ հարկեր են նախատեսված Կահիրեում, դրա համար էլ շենքերը դիտմամբ կառուցում են կիսատ, շատ ժամանակ առանց տանիքի, առանց արտաքին կոսմետիկ հարդարման և այլն՝ օրինական ճանապարհով հարկերի վճարումից խուսափելու համար:


  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (20.10.2015), Ռուֆուս (15.06.2014)

  14. #98
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրեցի ու ընկա հիշողությունների գիրկը: Մի քանի նկար ունեմ պահպանված՝ դրանց մասին էլ խոսեմ:

    Կահիրեն Աֆրիկայի ամենամեծ քաղաքներից մեկն է: Արաբերենից թարգմանաբար` հաղթական: Կահիրեի ամենահայտնի ու գեղեցիկ վայրերից մեկը, որ աչքի է ընկնում իր ուրույն ճարտարապետությամբ, թերևս, Կահիրեի միջնաբերդն է: Մեծամասշտաբ այս ամրոցը կառուցվել է 12-րդ դարում` սուլթան Սալահ ադ Դինի կողմից /առավել հայտնի է որպես սուլթան Սալադին/: Միջնաբերդի ներկայիս սիրտը համարվում է Մուհամեդ Ալիի մզկիթը: Այն կառուցվել է արդեն 19-րդ դարում:

    Ահա արտաքին տեսքը:





    Սա մզկիթի բակն է: Բակում գտնվող այս կառույցը նախատեսված էր լվացվելու համար: Բոլորն նրանք ովքեր աղոթքի համար պետք է մզկիթ մտնին պարտադիր այդտեղ մաքրվում էին:



    Իսկ սա էլ արդեն մզկիթը ներսից: Շուրջ բոլորը նման լույսեր էին կախված:



    Իսկ մեջտեղում մեծ ջահ: Մզկիթը ներսից ուղղափառ եկեղեցի էր հիշեցնում: Մանավանդ երբ վերև էիր նայում:


  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    melancholia (15.06.2014), Vardik! (15.06.2014), Ռուֆուս (15.06.2014)

  16. #99
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա էլ Կահիրեի եգիպտական թանգարանն է: Ի դեպ այն գտնվում է Կահիրեի հայտնի Թահրիր հրապարակի մոտ: Ոտքով մի քիչ անցնում էիր ու հրապարակն էր:



    Ֆասադը: Ասում էին, որ թանգարանի շենքը կառուցվել է 1900 թվականին:





    Թանգարանի բակը լավ խնամված էր ու շատ գեղեցիկ:



    Թանգարանը ուներ մոտ հարյուր սրահ: Բավականին երկար ժամանակ էր պետք բոլորն այցելելու համար: Եգիպտոսի տարածքում գտնված ցանկացած արժեքավոր էքսպանատ պարտադիր հայտնվում է այս թանգարանում: Թանգարանում պահվում էր մոտ 120 հազար տարատեսակ էքսպանատներ: Ցավոք թանգարանի ներսում տեսալուսանկարահանումը արգելված էր: Թանգարան ներս մտնելիս ի պահ էիր հանձնում ցանկացած լուսա-տեսա նկարահանող սարք:
    Վերջին խմբագրող՝ insider: 15.06.2014, 01:23:

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    melancholia (15.06.2014), Vardik! (15.06.2014), Ռուֆուս (15.06.2014)

  18. #100
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կահիրեում ժամանակակից, գեղեցիկ շինություններից է համարվում այս աշտարակը: Ցավոք աշտարակի պահպանված նկար չունեմ, ուստի բեռնել են ինետից; Այն գտնվում է 187 մետր բարձրության վրա: Գետը՝ Նեղոսն է: Քանի որ գետի իմ պատկերացումը սահմանափակվում էր հայաստանյան նեղլիկ գետերով՝ Նեղոսն ինձ մոտ ավելի շուտ լճի տպավորություն թողեց



    Իսկ աշտարակից պարզ երևում է միջնաբերդը և իհարկե եգիպտական բուրգերը :
    Իրականում բուրգերը գտնվում են Կահիրե քաղաքի արվարձաններից մեկում` Գիզայում: Մեքենայով Կահիրեից մի 20 րոպեի ճանապարհ էր:



    Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը` Քեոփսի բուրգը: Այն ամենամեծն է եգիպտական բուրգերից։ Բարձրությունը 146 մետր է, սակայն ասում էին, որ քայքայման արդյունքում 7-8 մետրով պակասել է: Այնպիսի տպավորություն էր, որ բուրգերը անտերության էին մատնված: Էլ պոկված քարերի կտորներ` տուրիստներն էլ իրենց հերթին ինչ ասես չէին հանում էտ բուրգի գլխին:



    Քեոփսի բուրգի հարևանությամբ գտնվում էր եգիպտական մեծ Սֆինքսը: Կնոջ գլխով, առյուծի մարմնով ու թաթերով, արծվի թևերով, ցլի պոչով արարածը։ Որքան հասկացա տվյալ պահին այն ռեստավրացիա էին անում: Հետին պլանում Քեոփսի բուրգն է:


  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    melancholia (15.06.2014), Mr. Annoying (20.10.2015), Vardik! (15.06.2014), Ռուֆուս (15.06.2014)

  20. #101
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հետաքրքիր բան էլ ավելացնեմ Կահիրեի մասին, որ նկատել եմ: Անկանոն երթևեկությունը: Դրան նպաստում էր նաև, որ շատ տեղերում լուսացույցեր ուղղակի չկաին՝ անկախ խաչմերուկի ծանրաբեռնվածությունից: Էտ եքա քաղաքում ես մի երկու հատ եմ տեսել, էն էլ մեկը չէր աշխատում: Վարորդները շատ ժամանակ իրենց մտադրությունների մասին հայտնում էին ձեռքի ժեստերով ու ձայնային ազդանշաններով: Եգիպտացին կատակով ասում էր, որ եթե Կահիրեում կարողանաս նորմալ, առաց վթարի, մեքենա վարես, ուրեմն աս էս ու որտեղ էլ դրանից հետո գնաս, հանգիստ կվարես:

    Եվ վերջում: Իմ կարծիքով, գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ ամենակեղտոտ ու ամենափնթի քաղաքներից մեկն աշխարհում: Փողոցներից մեկը:



    Հ.Գ. Կներեք նկարների վատ որակի համար, նկարներն արված էին հասարակ թվային չխկիկ ֆոտոապարատով:

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    melancholia (15.06.2014), Vardik! (15.06.2014), Ռուֆուս (15.06.2014), Տրիբուն (15.06.2014)

  22. #102
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, մի բան մոռացա ասեմ: Սա 2011 թվականին էր: Եգիպտոսում հեղափոխության խժդժոցը սկսվելուց մի երկու շաբաթ առաջ: Եգիպտացիները անընդհանտ բողոքում էին Մուբարաքից, նրա որդիներից, նրանց հսկա կարողությունից, որ չորս բոլորը, ինչ թանկ բան որ կար, նրանց կլանին էր պատկանում: Ճիշտը մեր երկրի նման: Երևի մի բան կանխազգում էին…

  23. #103
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխարհքս կարա ինչքան սիրուն լինի, էլի ․․․ հավատալու չի, բայց հեռախոսով եմ նկարել։


  24. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    insider (24.02.2016), ivy (16.02.2020), John (20.10.2015), Mr. Annoying (20.10.2015), Աթեիստ (20.10.2015), Զաքար (20.10.2015), Ձայնալար (20.10.2015), Մուշու (20.10.2015), Շինարար (20.10.2015), Ռուֆուս (20.10.2015), տեսիլք (20.10.2015)

  25. #104
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեմայում հինգ տարի բան չի գրվել, ամոթելա ․․․

    Ասեցի կիսվեմ, քանի որ հիմնական երազանքներից մեկն իրականացավ․ գնացի Անգկոր։ Բառերով դժվար ա նկարագրել էն հզոր տպավորությունը, որ թողնում ա Անգկոր Վատը, ու էտ տարածքի մնացած տաճարները։ Վերջը, շատ չերկարացնեմ, աշխարհքս մեծ ա, սիրուն ա, ու հա տեսնելու ու սովորելու բան կա։

    Մեծն Անգկորը․





    Բայոն տաճարի հայտնի դեմքերը, ու սենց 200-ից ավել։



    Ապսարա․


  26. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (17.02.2020), ivy (16.02.2020), Varzor (20.02.2020), Աթեիստ (16.02.2020), Արշակ (17.02.2020), Գաղթական (16.02.2020), Հայկօ (16.02.2020)

  27. #105
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տա Պռոմ տաճարը՝ իր հայտնի քարերից ու պատերից աճող ծառերով ու որտեղ նկարահանվել ա Անժելինա Ջոլիի Լառա Կռոֆտը:






  28. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (17.02.2020), ivy (16.02.2020), Quyr Qery (17.02.2020), Smokie (05.03.2020), Varzor (20.02.2020), Աթեիստ (16.02.2020), Արշակ (17.02.2020), Գաղթական (16.02.2020), Հայկօ (16.02.2020)

Էջ 7 8-ից ԱռաջինԱռաջին ... 345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կորած ակումբցիները
    Հեղինակ՝ Այբ, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 150
    Վերջինը: 12.07.2023, 22:27
  2. Ակումբցիները փոքր ժամանակ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 668
    Վերջինը: 28.05.2021, 23:15
  3. Մենակ ակումբցիները կարող են
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 200
    Վերջինը: 14.01.2014, 20:10
  4. Ակումբցիները և հանրահայտ մարդիկ
    Հեղինակ՝ malaletka, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 69
    Վերջինը: 30.01.2012, 09:18
  5. Ակումբցիները աստղային երկնքում
    Հեղինակ՝ Taurus, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.09.2008, 11:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •