Երկրագնդի վրա այնքան շատ հրաշալիքներ կան, որ մի կյանքը չի բավականացնի դրանք բոլորը տեսնելու համար:
Եկեք այս թեմայում կիսվենք մեր սիրած ճարտարապետական կառույցներով, բնության գողտրիկ անկյուններով: Տեղադրում ենք նկարներ ու կարճ մեկնաբանություններ:
Երկրագնդի վրա այնքան շատ հրաշալիքներ կան, որ մի կյանքը չի բավականացնի դրանք բոլորը տեսնելու համար:
Եկեք այս թեմայում կիսվենք մեր սիրած ճարտարապետական կառույցներով, բնության գողտրիկ անկյուններով: Տեղադրում ենք նկարներ ու կարճ մեկնաբանություններ:
I may be paranoid but no android!
Մոն Սեն Միշել, Ֆրանսիա
Գտնվում է Նորմանդիայում, ցամաքից ոչ հեռու գտնվող կղզու վրա: Եկեղեցին կառուցվել է 708թ-ին, մնացած կառույցները ավելացվել են մինչև 15-րդ դարը:
Տեղատվության ժամանակ ծովի մակարդակը այնքան է իջնում, որ հնարավոր է լինում ցամաքից մինչև կղզի ոտքով քայլել
Տեսարան Մոն Սեն Միշել գյուղից
Մոն Սեն Միշելի օրինակով է կառուցվել "Մատանիների տիրակալը" ֆիլմի Մինաս Տիրիթ քաղաքը
Գտնվում է Յունեսկոյի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում
I may be paranoid but no android!
aerosmith (24.07.2009), Amaru (23.07.2009), Ameli (28.07.2011), Ariadna (23.07.2009), Arpine (06.11.2011), Benadad (11.07.2010), CactuSoul (30.11.2009), cold skin (23.07.2009), Empty`Tears (24.05.2010), Enigmatic (23.07.2009), Enipra (29.08.2009), impression (29.08.2009), Jarre (23.07.2009), Kita (23.07.2009), Lanterfant (21.05.2010), Life (30.11.2009), Lusina (10.01.2011), Lyonik (08.10.2009), Manya (23.07.2009), MaryMay (05.05.2010), Nadine (23.07.2009), Nareco (05.12.2009), Norton (23.07.2009), REAL_ist (23.07.2009), Ribelle (23.07.2009), Second Chance (23.07.2009), Ungrateful (23.07.2009), VisTolog (28.04.2012), xaladilnick (23.07.2009), Yeghoyan (31.08.2009), Yevuk (23.07.2009), zanazan (25.05.2010), Անամնիսիս (04.08.2010), Արծիվ (05.08.2010), Արևհատիկ (19.12.2009), Բարձրահասակ (23.07.2009), Գաղթական (09.12.2009), Գուգօ (08.10.2009), Երկնային (16.12.2009), Լուսիանա (29.03.2010), Հոգեվարք (10.12.2009), Մարկիզ (23.07.2009), Նաիրուհի (03.08.2010), Նարե (23.07.2009), Նիկեա (15.06.2014), Ուլուանա (24.07.2009), Ռեդ (23.07.2009), Փոքրիկ (23.07.2009), Ֆոտոն (23.07.2009), Ֆրեյա (23.07.2009)
Սեգովիայի Ամրոցը, Իսպանիա
Սեգովիայի Ալկասարը (ամրոցը) կառուցվել է արաբական բերդի հիմքերի վրա:
Միջնադարում Սեգովիայի Ալկասարը եղել է իսպանական թագավորների ամենասիրած նստավայրը:
1258թ-ին Իսպանիայի թագավոր Ալֆոնսո 10-րդը վերակառուցում է ամրոցը, ի թիվս այլ փոփոխությունների ավելացվում է պառլամենտի համար նախատեսված դահլիճը (Արքաների դահլիճը):
16-րդ դարում Իսպանիայի թագավորների հիմնական նստավայր է դառնում Մադրիդը, իսկ Սեգովիայի Ալկասարը կամաց կամաց կորցնում է իր նշանակությունը:
Այսօր Ալկասարը Իսպանիայի ամենահանրահայտ զբոսաշրջային վայրերից է: Ամրոցի դահլիճներից մեծ հետաքրքրություն են ներկայացնում Ախիմեսես դահլիճը, որտեղ պահվում են արվեստի բազմաթիվ գործեր և Արքաների դահլիճը, որտեղ պատկերված են իսպանական բոլոր թագավորներն ու թագուհիները սկսած Աստուրիասի արքա Պելագիուսով, վերջացրած Իսպանիայի թագուհի Խուանա Խելագարը:
I may be paranoid but no android!
Amaru (23.07.2009), Ambrosine (30.08.2009), Arpine (06.11.2011), CactuSoul (30.11.2009), cold skin (23.07.2009), Enigmatic (23.07.2009), Enipra (29.08.2009), Jarre (23.07.2009), Kita (23.07.2009), Lyonik (08.10.2009), miracle (22.05.2010), Nadine (23.07.2009), Nareco (05.12.2009), Norton (23.07.2009), StrangeLittleGirl (29.08.2009), Ungrateful (23.07.2009), Valentina (03.08.2010), xaladilnick (23.07.2009), Yeghoyan (31.08.2009), Yevuk (23.07.2009), Անամնիսիս (04.08.2010), Արծիվ (05.08.2010), Արևհատիկ (19.12.2009), Բարձրահասակ (23.07.2009), Գաղթական (10.12.2009), Գուգօ (08.10.2009), Երկնային (16.12.2009), Մարկիզ (23.07.2009), Փոքրիկ (23.07.2009), Ֆոտոն (23.07.2009), Ֆրեյա (23.07.2009)
Աթոս Լեռը, Հունաստան
Աթոս լեռը գտնվում է Հունաստանի հյուսիսում նույն անունը կրող թերակղզու վրա:
Թերակղզին ցամաքից անջատում են բարձր անանցանելի լեռները, թերակղզին հասանելի է միայն ծովային ճանապարհով:
Աթոս լեռը հանդիսանում է հսկայական ուղղափառ վանական համալիր, այստեղ են գտնվում քսան մեծ վանքեր (գրեթե բոլորը հունական են, բացառությամբ ռուսական, սերբական և բուլղարական վանքերի):
Առաջին վանքերը հիմնադրվել են 7-8-րդ դարերում, մնացածը միջնադարում:
Աթոսում իրավունք ունեն գտնվել միայն արական սեռի ներկայացուցիչները, կանանց մուտքը խստիվ արգելվում է: Աթոսում նույնիսկ արգելվում է պահել իգական սեռի ընտանի կենդանիներ, այնտեղ չկան հավեր, կովեր, էգ ոչխարներ, խոզեր, սագեր....
Յունեսկոյի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում է:
I may be paranoid but no android!
aerosmith (24.07.2009), Amaru (23.07.2009), Ambrosine (30.08.2009), Ariadna (23.07.2009), ars83 (23.07.2009), Benadad (11.07.2010), CactuSoul (30.11.2009), cold skin (23.07.2009), Enigmatic (23.07.2009), Jarre (23.07.2009), Kita (23.07.2009), Lyonik (08.10.2009), miracle (22.05.2010), Nadine (23.07.2009), Nareco (05.12.2009), Norton (23.07.2009), Ungrateful (23.07.2009), xaladilnick (23.07.2009), Yeghoyan (31.08.2009), Yevuk (23.07.2009), Անամնիսիս (04.08.2010), Արծիվ (05.08.2010), Արևհատիկ (19.12.2009), Բարձրահասակ (23.07.2009), Գաղթական (10.12.2009), Գուգօ (08.10.2009), Երկնային (16.12.2009), Երվանդ (23.07.2009), Մարկիզ (23.07.2009), Նաիրուհի (03.08.2010), Ռեդ (23.07.2009), Փոքրիկ (23.07.2009), Ֆոտոն (23.07.2009), Ֆրեյա (23.07.2009)
Ես այդտեղ եղել եմ 2005-ի ամռանը, տպավորիչ վայր է: Կառուցվել է իբրև «երկնքից իջնող Նոր Երուսաղեմ» (Աստուածաշունչ, Յայտնութիւն, Գ․27): Երբ հետվից ես նայում մառախուղի ժամանակ, ժայռը, որի վրա կանգնած է համալիրը, չի երևում, և տպավորությունն, իրոք, այնպիսին է՝ կարծես եկեղեցին օդում է կախված:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Շատ գեղեցիկ նկարներ են Հայկ ջան: Իսկ Աթոս լեռան բարձրությունն ինչքան է՞:
Benadad (11.07.2010)
Աթենք: Իմ ամենասիրած քաղաքներից մեկը…
Ակրոպոլիսի մուտքը՝ Պրոպիլներ:
Ակրոպոլիս՝ Էրեխտեում:
Ակրոպոլիս՝ Պարթենոն:
Ագորա՝ Հեփեստոսի տաճարը: Գրեթե ամբողջությամբ կանգուն մնացած տաճար է:
Ariadna (30.11.2009), CactuSoul (30.11.2009), dvgray (30.08.2009), Enigmatic (29.10.2009), Kuk (29.10.2009), miracle (22.05.2010), Nadine (08.10.2009), Nareco (05.12.2009), Norton (29.10.2009), Yeghoyan (31.08.2009), Արևհատիկ (19.12.2009), Գաղթական (10.12.2009), Գուգօ (08.10.2009), Երկնային (16.12.2009), ԿԳԴ (29.08.2009), Հայուհի (13.05.2010), Նաիրուհի (11.05.2011), Նիկեա (15.06.2014), Ռուֆուս (29.08.2009), Ֆոտոն (30.08.2009)
Լինդոս: Փոքրիկ, ամբողջությամբ սպիտակ քաղաք Ռոդոս կղզում: Երկու կողմերից ծովածոցեր են, իսկ մեջտեղում՝ բարձր ու ժայռոտ բլրի գլխին, գրեթե ամբողջությամբ կանգուն ամրոց: Ամրոցում համակցված են ինչպես հելենիստական, այնպես էլ խաչակիրների ժամանակաշրջանի հուշարձաններ:
Լինդոսի ամրոց-ակրոպոլիսը ծովի կողմից…
Ariadna (30.11.2009), CactuSoul (30.11.2009), dvgray (30.08.2009), Enigmatic (29.10.2009), Enipra (29.08.2009), Kuk (29.10.2009), miracle (22.05.2010), Nadine (08.10.2009), Nareco (05.12.2009), Norton (29.10.2009), Yeghoyan (31.08.2009), Արևհատիկ (19.12.2009), Գաղթական (10.12.2009), Ֆոտոն (30.08.2009)
Ռոդոս: Կղզու ամենամեծ քաղաքը: Հայտնի առևտրական կենտրոն ու նավահանգիստ դեռ հելենիստական ժամանակաշրջանում: Ամենամեծ նավահանգիստ Դոդեկանեսյան կղզիներում:
Միջնադարում անցել է խաչակիր Հոսպիտալիերների տիրապետության տակ: Հետո, հետո Օսմանյան կայսրության, հետո Վենետիկի: Ու տարօրինակաբար, այդքան ձեռքից ձեռք անցնելուց հետո էլ, ամբողջությամբ կագնուն են հին քաղաքաի պարիսպները, բոլոր փողոցներն ու պալատներն ու եկեղեցիները: Նույնիսկ մզկիթները Հին քաղաքն ինչպես ապրում էր նախկինում, այնպես էլ ապրում է հիմա - խանութներ, պանդոկներ, ու վենետիկցիների բանկերում էլ, հիմա տեղավորվել են հունական բանկերը: Երբ մտնում ես քաղաք, տպավորություն է ստեղծվում, որ հիմա մեքենաների հետևից ձիավոր ասպետներ են դուրս գալու, որ ճանապարհ բացեն Հոսպիտալիերների մագիստորսի համար: Ու էլի, ինչպես Լինդոսում, հելենիստական հուշարձանները համակցված են միջնադարյան հուշարձանների հետ՝ ինչպես քրիստոնեական, այնպես էլ իսլամական:
Ռոդոս՝ քաղաքի մուտքի դարպասներից մեկը…
Ռոդոս՝ մագիստրոսների պալատը:
Ariadna (30.11.2009), CactuSoul (30.11.2009), dvgray (30.08.2009), Enigmatic (29.10.2009), Kuk (29.10.2009), miracle (22.05.2010), Nadine (08.10.2009), Nareco (05.12.2009), Yeghoyan (31.08.2009), Արևհատիկ (19.12.2009), Գաղթական (10.12.2009), Գուգօ (08.10.2009), Հայուհի (13.05.2010), Ռուֆուս (30.08.2009), Ֆոտոն (30.08.2009)
Հայկ, Սեգովիային նայելիս էնտեղ գնալու նեեեեեեեենց ցանկություն առաջացավ: Մի ժամանակ Սեգովիան ինձ համար ընդամենը մի քաղաք էր քարտեզի վրա, որը կրում էր գիտական ղեկավարիս ազգանունը: Հեմինգուեյի "For Whom The Bell Tolls"-ից հետո հետաքրքրություն առաջացրեց: Իսկ էս նկարները նայելուց հետո ուղղակի ցանկացա այնտեղ լինել:
Ռոդոսի Մագիստրոսների պալատի ներսում այժմ թանգարան է: Առաջին հարկում նկարել թույլ չէին տալիս: Մեկ էլ մի հատ քարտեզի մոտեցա, որը ցույց էր տալիս Ռոդոսի առևտրային կապերը Միջերկրականի մյուս երկրների հետ: Ու ամեն երկրի կողքին փակցված էր միջնադարում այդ երկրում հատվող դրամները: Մեկ էլ աչքս ընկավ Armenia (Կիլիկյան Հայաստանի տեղում էր գրված, ի միջի այլոց) ու կողքն էլ Ռուբինյան-Հեթումյանների դրամներից: Տենց էլ չկարողացա պարզ տեսնել, թե թագավորներից որի հատած դրամն էր, բայց ասեցի - տուգանում են, ջհանդամիին տուգանեն, նկարելու եմ: Թանգարանում միլիոն նայելու բան կար, բայց ես մի կես ժամ ես մի մետաղադրամին եմ նայել:
Ambrosine (30.08.2009), Ariadna (30.11.2009), CactuSoul (30.11.2009), dvgray (30.08.2009), Enigmatic (29.10.2009), Kuk (29.10.2009), Nadine (08.10.2009), Nareco (05.12.2009), Safaryan (05.05.2010), Yeghoyan (31.08.2009), Արևհատիկ (19.12.2009), Գաղթական (10.12.2009), Գուգօ (08.10.2009), Նիկեա (15.06.2014), Ռուֆուս (30.08.2009), Քամի (30.08.2009)
Ռոդոս կղզի: Կամիրոս քաղաքի ավերկաները: Նայում էի, համ հիանում էի, համ տխրում, քանի որ շատ նման էր մեր Էրեբունու, Կարմիր Բլուրի պեղված ավերակներին: Բայց մաքուր էր, սիրուն: ՏԵՐ ԿԱՐ: Ու սիրստ կտոր-կոտր եղավ, որ իմ նման մեկը գա Երևան, կամաչեմ տանել Էրեբունին ցույց տալու: Մտածեցի, ջհանդամին, ես էլ իրան կտամ Արիացիների նամակները կարդա, թող տենա, որ մենք իրա պապան ենք, հա ինչ անենք, որ կեղտոտ ենք, ու մեր ունեցածին տեր կագնելու փոխարեն ընել ենք բոլորի նախնին լինելու պատմական արդարացիության վերահաստատման հետևից: Եթե չհավատա, Հերունու ծանր գրքով կտամ գլխին - դոդ անտեր:
Ambrosine (30.08.2009), Ariadna (30.11.2009), CactuSoul (30.11.2009), dvgray (30.08.2009), Enigmatic (29.10.2009), Kuk (29.10.2009), miracle (22.05.2010), Nadine (08.10.2009), Nareco (05.12.2009), One_Way_Ticket (30.08.2009), Yeghoyan (31.08.2009), Արևհատիկ (19.12.2009), Գաղթական (10.12.2009), Գուգօ (08.10.2009), Հայկօ (30.08.2009), Հայուհի (13.05.2010), Ռուֆուս (30.08.2009), Քամի (30.08.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ