Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Համեցիր նորաբաց ֆորում` "ԱՆՁՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԱԿՈւՄԲ"
Ազատությունն ի ծնե է տրված մարդուն, բայց սահմանափակումներ կան ու դա կողմնակի ուժերն են` որոնց մենք կամա- ակամա ենթարկվում ենք:Այ եթե մենք դեպի ազատություն տանող ճանապարհին չենթարկվենք կամ կարենանք շրջանցել այդ ուժերին , ուրեմն կհասնենք նրան:Թեպետ այդ սահմանափակումնրը երբեմն մարդուն հետ են պահում սխալ քայլերից:Ընդհանրապես երբ ինչ որ բանի մասին սկսում ես մտածել դառնում ես նրա գերին....Գևոր-ի խոսքերից
Եվ գուցե էդ ժամանակ պարզվի, որ մեզ ոչ մի ազատություն էլ պետք չի, քանի որ ոչ մի սահմանափակում չկա:
Դաոսիզմում Ին և Յանը հանդիսանում են իրար լրացնող էներգիաներ, որոնք միշտ փոխհամագործակցում են գոյության ցանկացած բնագավառում: Այնտեղ, որտեղ կա Յան էներգիան, նույնպես գոյություն ունի Ինը, և հակառակը: Երբ Յանը հասնում է իր բարձրագույն ուժին, սովորեցնում է մեզ Ի-ցզին, Ինի ուժը ծնվում է նրա մեջ, որովհետև ցերեկը սկսվում է գիշերվա ամենամութ ժամանակ, ինչպես գիշերը` ցերեկվա ամենապայծառ ժամանակ: Իրականության ամենախոր մակարդակում Ին և Յանը անբաժանելի են: Բևեռները իրենց էությամբ հանդիսանում են միևնույն բանի երկու ծայրահեղությունները: Մետաղադրամը երկու կողմ ունի և այդ երկու կողմերն էլ նույն մետաղադրամինն են:
Մթությունը գոյություն ունի միայն լույսի նկատմամբ: Անշարժությունը և շարժումը կարելի է դիտարկել իրար նկատմամբ: Ամեն ինչ կրում է իր մեջ իր սեփական հակադրությունը, և երբ նա հասնում է իր զարգացման գագաթնակետին , դառնում է հակադրություն:Իրականության ամենախոր մակարդակում (Ստատիկա, Բրախմա, Աստված, Այն Սոֆ, Դատարկություն, Բարձրագույն Բանականություն, Քվանտային վակուում և այլն) ամեն ինչ միասնություն է: Այդ պատճառով, որոշ ուսմունքների համաձայն, ցանկացած մարդու բարձրագույն նպատակը այդ միասնությանը հասնելն է:
Համեցիր նորաբաց ֆորում` "ԱՆՁՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԱԿՈւՄԲ"
Ավելացնեմ, որ Չինաստանի ողջ իմաստությունը հենվում է Յինի և Յանի վրա:Յինը ձևավորեց երկինքը, իսկ Յանը երկիրը:Յինը կանացի սկիզբն է, իսկ Յանը տղամարդկային:Յինը ներքինն է`այսինքն սիրտը, լյարդը, երիկամները, իսկ Յանը արտաքինը`աղիները, միզապարկը, մաշկը, մազերը:
Գևոր (03.09.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ