Եթե ուշադրություն դարձնենք շրջակա միջավայրին, ապա կարելի է նկատել, որ մենք ապրում ենք երկակի աշխարհում: Գործնականում ամեն ինչ ունի իր հակադրությունը: Գիշեր-ցերեկ, ծնունդ-մահ, լավ-վատ, տղամարդ-կին: Բայց իրականում հակադրությունները գոյություն ունեն միայն գլխում: Եվ մի զույգ հակադրությունները կարող են մեկի համար ակտուալ լինել, մյուսի համար` ոչ:
այսպես վատ է- այնպես լավ է
ես տխուր եմ- ուզում եմ ուրախություն
Բևեռները գոյություն ունեն այնքնան ժամանակ, քանի դեռ մարդու ենթագիտակցության մեջ կա լիցք, որ նրանց բաժանում է: Եթե վերացնենք այդ լիցքը, ապա բևեռները միանում են, ինչպես մագնիսները, որոնց միջև վերացրել են արգելքը:
Ցանկացած զույգ բեռևեռների ինտեգրացումից հետո
-սուբյեկտիվ մակարդակում վերանում է նրանց միջև տարբերությունը: Տարբերության մասին կարելի է հիշել օգտվելով հիշողությունից, սակայն իրենց էությամբ նրանք դառնում են նույնը:
-անջատվում է ենթագիտակցության մեջ կուտակված էներգիայի մի մասը, լուծվում են անձնական բրոբլեմները և մարդը ազատվում է մի շարք ներքին սահմանափակումներից:
Ցանկացած բրոբլեմի հիմքում ընկած է երկու տարբեր հակասությունների միջև լիցքը: Սովորամար պրոբլեմները ստեղծում են այնպիսի բևեռները ինչպիսիք են` լավ-վատ, ուզում եմ պետք է, դուր է գալիս-դու չի գալիս և այլն:
Եթե ուշադիր նայենք ցանկացած պրոբլեմի, ապա նրան կարելի է բաժանել մեկ կամ մի քանի այդպիսի զույգերի: Սակայն հին ժամանակների սկսած տարբեր փիլիսոփաներ, մտածողներ ու մտավորականներ պնդում են որ, ցանկացած մարդու կյանքում գոյություն ունի մի զույգ բևեռներ, որոնք ամենամեծ հետքն են թողնում մարդու ամբողջ կյանքի վրա: Այդպիսի բևեռները կոչվում են Առաջնային Բևեռներ: Առաջնային Բևեռները ղեկավարում են մարդու կյանքի անգիտակցական խաղը: Սկսզբում մի բևեռը դառնում է ամենամեծ ու ամենացանկալի նպատակը, իսկ երկրորդը` հակառակը-բացասական նպատակը, որից պետք է խուսափել:Որոշ ժամանակ անց այդ բևեռները փոխվում են տեղերով, ինչպես ավազե ժամացույցները: Առաջին բևեռը դրականից դառնում է բացասական և հակառակը: Արդյունքում մարդուն անգիտակցորեն ձգում է հակառակ ուղղությամբ: Մինչև որոշ ժամանակ անց բևեռները փոխվում են տեղերով:
Եթե այդպիսի բևեռները ձեր ճանապարհին են կանգնած, ապա նպատակը դժվար թե իրականանա:
Էջանիշներ