User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Մարդու հակասական ցանկությունները: Հակադրությունների փոխհամաձայնեցում.

  1. #1
    - Գևոր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.07.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    187
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մարդու հակասական ցանկությունները: Հակադրությունների փոխհամաձայնեցում.

    Եթե ուշադրություն դարձնենք շրջակա միջավայրին, ապա կարելի է նկատել, որ մենք ապրում ենք երկակի աշխարհում: Գործնականում ամեն ինչ ունի իր հակադրությունը: Գիշեր-ցերեկ, ծնունդ-մահ, լավ-վատ, տղամարդ-կին: Բայց իրականում հակադրությունները գոյություն ունեն միայն գլխում: Եվ մի զույգ հակադրությունները կարող են մեկի համար ակտուալ լինել, մյուսի համար` ոչ:
    այսպես վատ է- այնպես լավ է
    ես տխուր եմ- ուզում եմ ուրախություն
    Բևեռները գոյություն ունեն այնքնան ժամանակ, քանի դեռ մարդու ենթագիտակցության մեջ կա լիցք, որ նրանց բաժանում է: Եթե վերացնենք այդ լիցքը, ապա բևեռները միանում են, ինչպես մագնիսները, որոնց միջև վերացրել են արգելքը:
    Ցանկացած զույգ բեռևեռների ինտեգրացումից հետո
    -սուբյեկտիվ մակարդակում վերանում է նրանց միջև տարբերությունը: Տարբերության մասին կարելի է հիշել օգտվելով հիշողությունից, սակայն իրենց էությամբ նրանք դառնում են նույնը:
    -անջատվում է ենթագիտակցության մեջ կուտակված էներգիայի մի մասը, լուծվում են անձնական բրոբլեմները և մարդը ազատվում է մի շարք ներքին սահմանափակումներից:
    Ցանկացած բրոբլեմի հիմքում ընկած է երկու տարբեր հակասությունների միջև լիցքը: Սովորամար պրոբլեմները ստեղծում են այնպիսի բևեռները ինչպիսիք են` լավ-վատ, ուզում եմ պետք է, դուր է գալիս-դու չի գալիս և այլն:
    Եթե ուշադիր նայենք ցանկացած պրոբլեմի, ապա նրան կարելի է բաժանել մեկ կամ մի քանի այդպիսի զույգերի: Սակայն հին ժամանակների սկսած տարբեր փիլիսոփաներ, մտածողներ ու մտավորականներ պնդում են որ, ցանկացած մարդու կյանքում գոյություն ունի մի զույգ բևեռներ, որոնք ամենամեծ հետքն են թողնում մարդու ամբողջ կյանքի վրա: Այդպիսի բևեռները կոչվում են Առաջնային Բևեռներ: Առաջնային Բևեռները ղեկավարում են մարդու կյանքի անգիտակցական խաղը: Սկսզբում մի բևեռը դառնում է ամենամեծ ու ամենացանկալի նպատակը, իսկ երկրորդը` հակառակը-բացասական նպատակը, որից պետք է խուսափել:Որոշ ժամանակ անց այդ բևեռները փոխվում են տեղերով, ինչպես ավազե ժամացույցները: Առաջին բևեռը դրականից դառնում է բացասական և հակառակը: Արդյունքում մարդուն անգիտակցորեն ձգում է հակառակ ուղղությամբ: Մինչև որոշ ժամանակ անց բևեռները փոխվում են տեղերով:
    Եթե այդպիսի բևեռները ձեր ճանապարհին են կանգնած, ապա նպատակը դժվար թե իրականանա:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆրեյա (31.07.2009)

  3. #2
    - Գևոր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.07.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    187
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հակադրությունների փոխհամաձայնեցում.

    "Կամ մեկը, կամ մյուսը, երրորդը տրված չէ" Արիստոտել

    Երկվությունը և բևեռների գոյությունը նյութական աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչի էությունն է:
    Բևեռները սահմանումը կարելի է այսպես տալ. երկու հակադիր բևեռացված ուժեր կամ հակադրություններ, վիճակներ կամ պայմաններ` մագնիսական երկու բևեռների նման: Հոգևոր զարգացումը մեծամասամաբ կայանում է գիտակցության մեջ նրանց նեյտրալիզացումից:

    Քվանտային ֆիզիկայի զարգացումը ցույց է տվել աշխարհի "երկվության" պատրանքը: Դրա համար գիտությանը անհրաժեշտ եղավ ուսումնասիրել մատերիայի խորագույն հիմքերը` իջնելով տարրական մասնիկների մակարդակի, որտեղ մատերիան չի տարբերվում էներգիայից: Բայց քվանտային մեխանիկայից շատ առաջ, բազմաթիվ մտավորականներ ու փիլիսոփաներ ցույց են տվել գիտակցության երկվության հաղթահարման անհրաժեշտությունը:

    "Ամեն ինչի էությունը մեկն է" Հերակլիտ

    Երկու մասի բաժանված շրջանը դաոսիզմում լավ հայտնի նշան է (Տայ ցզի տու): Այն ներկայացնում է ինտեգրացիա- Ին և Յանի չեզոքացումը ( Ին-դրականև ակտիվ էներգիա; Յան- բացասական և պասիվ էներգիա)
    Վերջին խմբագրող՝ Գևոր: 25.07.2009, 22:55:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (01.08.2009), Սելավի (31.07.2009), Ֆոտոն (26.07.2009), Ֆրեյա (31.07.2009)

  5. #3
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդու հակասական ցանկությունները: Հակադրությունների փոխհամաձայնեցում.

    Մոդերատորական: Խնդրում եմ հստակեցրեք թեմայի հարցադրումը: Ի՞նչ քննարկումներ եք ակնկալում, ի՞նչ հարցի պատասխան է ակնկալվում ստանալ:
    When life gives you lemons, make lemonade

  6. #4
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդու հակասական ցանկությունները: Հակադրությունների փոխհամաձայնեցում.

    Հետաքրքիր է քնարկել «Մարդու հակասական ցանկությունները»:
    Դոստոեվսկին իր «Ոճիր և պատիժ» վեպում շատ գեղեգցիկ անդրադարձել է այս հարցին:
    Ուր կարող են տանել մարդու հակասական ցանկությունները և ի վիճակի է մարդը վերահսկել իր ցանկություններին կրիտիկական պահին:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  7. #5
    - Գևոր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.07.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    187
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդու հակասական ցանկությունները: Հակադրությունների փոխհամաձայնեցում.

    Հիմա ես թարգմանություններ եմ անում էս թեմայով, Մեղապարտ շնորհակալություն գրքի համար, անպայման կկարդամ. Նոր թարգմանությունները կտեղադրեմ այստեղ:
    Թեման ավելի շատ ստեղծված է նյութի ծանոթության համար- ենթադրում եմ հետաքրքիր կլինի:
    Բևեռների մասին տեղեկությունները շատ քիչ են գրականության մեջ, որովհետև նրանց մասին ինֆորմացիան համարյա բոլոր ուսմունքների կողից գաղտնի է պահվել- հիմնականում կարելի է միայն ակնարկներ գտնել այդ մասին: Իսկ հիմա արդեն որոշ համակարգեր բացեիբաց խոսում են դրանց մասին: (Լավ բան ա ինտերնետը- վերջին 100 տարվա ընթացքում ինֆորմացիայի տարածման արագությունը մեծացել է մոտ միլիոն անգամ)

  8. #6
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդու հակասական ցանկությունները: Հակադրությունների փոխհամաձայնեցում.

    Մեջբերում Գևոր-ի խոսքերից Նայել գրառումը

    Շատ կարևոր է հակասակն ցանկությունների ստրուկտուրան:
    Մարդը մշտապես պատրաստ է քայլել և անցնել բարոյական սահման սակայն քչերին է հաջողվում իր համար հիմք ապահովել այդ քայլը անելու համար:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  9. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդու հակասական ցանկությունները: Հակադրությունների փոխհամաձայնեցում.

    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ կարևոր է հակասակն ցանկությունների ստրուկտուրան:
    Մարդը մշտապես պատրաստ է քայլել և անցնել բարոյական սահման սակայն քչերին է հաջողվում իր համար հիմք ապահովել այդ քայլը անելու համար:
    Մեղապարտ ջան, բարոյական սահման կոչվածն էլ է բեվեռացման արդյունք:
    Շատերի համար շատ բաներ կարող են դիտվել «անբարոյական», երբ նույն երևույթը շատերի համար «բարոյական» է:
    Հենց մարդու ուղեղի բեվեռացումից է որ մարդը նույն երևույթին տրբեր ածականներով է բնորոշում, դրանք երևույթներ են ընդհամենը, ոչ ավել՝ և կարիք չկա ինչ որ երևույթի անվանել բարոյական կամ անբարոյական, հետո զանազանել, դա լա՞վ է թե՞ վատ: Դրանք ոչ լավ են, ոչ էլ վատ, դրանք պարզապես տարբեր երևույթներ են ու հավասար իրավունք ունեն լինելու, քանզի մեր երրորդ տարածաչափության «իրականությունը» հենց բեվեռացման և երկակիություն վրա է հիմնված՝ ԱՌԱՅԺՄ:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  10. #8
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդու հակասական ցանկությունները: Հակադրությունների փոխհամաձայնեցում.

    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը

    Թեման խոստումնալից է հիմա շտապում եմ հետո կշարունակենք մեր զրույցը:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  11. #9
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդու հակասական ցանկությունները: Հակադրությունների փոխհամաձայնեցում.

    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    բարոյական սահման կոչվածն էլ է բեվեռացման արդյունք:
    Շատերի համար շատ բաներ կարող են դիտվել «անբարոյական», երբ նույն երևույթը շատերի համար «բարոյական» է:
    Սելավի.այս մոտեցումը իր մեջ խիստ թաքնված վտանգ ունի։իրականում կա հստակ տարանջատում լավի ու վատի միջև։հակառակ պնդումը տանում է ամեն ինչի տարալուծման ու քաոսի։լավի ու վատի հասկացողությունը տեղավորելով սուբյեկտիվիզմի մեջ.կամա թէ ակամա մերժում ես արարչագործությանը ու ընդունում աննպատակ ինքնառաջացումը։

  12. #10
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդու հակասական ցանկությունները: Հակադրությունների փոխհամաձայնեցում.

    Քանի որ լավի ու վատի միջև ՀՍՏԱԿ տարանջատում չկա լավն ու վատը փոխներհյուսված են ամենինչի մեջ....
    Ցանկացած երևույթ, գործընթաց, պատահար... ունի և' լավ, և' վատ կողմեր, ու կախված է քո նայելու տեսանկյունից
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  13. #11
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդու հակասական ցանկությունները: Հակադրությունների փոխհամաձայնեցում.

    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեղապարտ ջան, բարոյական սահման կոչվածն էլ է բեվեռացման արդյունք:
    Շատերի համար շատ բաներ կարող են դիտվել «անբարոյական», երբ նույն երևույթը շատերի համար «բարոյական» է:
    Հենց մարդու ուղեղի բեվեռացումից է որ մարդը նույն երևույթին տրբեր ածականներով է բնորոշում, դրանք երևույթներ են ընդհամենը, ոչ ավել՝ և կարիք չկա ինչ որ երևույթի անվանել բարոյական կամ անբարոյական, հետո զանազանել, դա լա՞վ է թե՞ վատ: Դրանք ոչ լավ են, ոչ էլ վատ, դրանք պարզապես տարբեր երևույթներ են ու հավասար իրավունք ունեն լինելու, քանզի մեր երրորդ տարածաչափության «իրականությունը» հենց բեվեռացման և երկակիություն վրա է հիմնված՝ ԱՌԱՅԺՄ:
    Բարոյական սահմանը հասարակական հարաբերրությունների ծնունդ է բեգվեռացումը այդ հասարակական հարաբերությունների արդյունքն է :
    Օրինակներ կաելի է շատ բերել ամենա հետաքրքիր որինակներից մարդակերությունը որը կարծես թե պետք է տեղ չունենար եվրոպական մշակույթի մեջ բայց այն կա և երբեմն երբեմն այն դրսևորվում է :
    Սա բեվեռացման ծայրագւյն դրսևորվում է :
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  14. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդու հակասական ցանկությունները: Հակադրությունների փոխհամաձայնեցում.

    Որպեսզի պարզ լինի իմ դիրքորոշումը, մի անգամից ասեմ ամեն ինչ երբ մարդը դասակարգում է լավի վատի, բացասականի դրականի, արժանիի անարժանի, հաջողակ անհաջողակի, դրա մեջ շատ խորքային թաքնված է էգոն:
    Այդ միջոցով մարդը ուզում է իրեն կանգնեցնել օլիմպիայ գագաթին, անտեսելով մնացածի ազատ ընտրության իրավունքը:
    Ես այդ ամենը մցնում եմ մարդու կողմից, փորձ՝ ձեռքբերման մեջ, և ամեն անհատ ենթագիտակցորեն ինքն է որոշում, թե ինչ փորձի ձեռքբերման կարիք ունի ինքը:
    Երբ մարդը համապատասխանաբար անցնում է այդ փորձի ձեռքբերումը, սկսում է իր համար տարանջատել, որի՞ դեպքում էր ինքը ավելի ներդաշնակ ու խաղաղ զգում, ո՞ր դեպքում էր լիցքավորվում իր համար հաճելի էներգիայով:
    Դրանից հետո անհատը սկսում է հասկանալ որ ոչ մի բան էլ վատ կամ լավ չէր, այլ՝ իր փորձի ձեչքբերման համար անհրաժեշտ նախապայմաններ էին այդ բոլոր երևույթները, որոնք էլ իրեն հասցրեցին, երկակիության երևույթի բացահայտմանը:
    Իսկ բեվեռացումը կրկին անհրաժեշտ նախապայման է, որպեսզի մարդը կարողանա զանազանի՝ եթե բարձրը չլինի, ոչ մեկն էլ չի կարող իմանալ թե ինչ է նշանակում ցածրը, եթե ատելությունը չլինի մարդը երբեք չի կարող իմանալ ինչ բան է սերը:
    Այնպես որ այս փորձերը մարդը ձեռք բերելով և խորքային հասկանալուց հետո, շատ շնորհակալ է լինում ատելության էներգիային, որ այդ երևույթը իրեն հնարավորություն տվեց ծանոթանալու սիրո հետ:
    Այդ ատելություն երևույթը ես երբեք չեմ դնում վատ կամ լավ հասկացողության մեջ, Եթե անգամ այդ տեսանկյունից էլ նայեմ, միևնունն է դա ինձ համար օգտակար ( այսինքը «լավ») երևույթ էր, քանզի ինձ հնարավորություն տվեց ծանոթանալու մեկ այլ երևույթի հետ, որը կոչվում է սեր, կամ նույն օրինակը կարող եք հակառակ կողմից շոշափել:
    Եվ այդմ էլ, մարդը իր համար որոշում է թե որ էներգիան էր իր համար ավելի հաճելի և ներդաշնակ:
    Դուք արդեն նայում եք այն տեսակետից որ անցել եք համապատասխան փորձի միջով և ձեզ համար որոշել եք հաճելի և դուրեկան էներգիան և դա բնորոշում եք «լավ» կամ «վատ» իսկ այն մարդիկ որոնք դեռ չեն անցել այդ փորձի միջով, նրանք դեռ պիտի ատեն, որպեսզի հասկանան որ սիրելը ավելի դուրեկան էներգիա է քան ատելության էներգիան:
    Ու հենց այստեղ է որ մարդը միշտ ուզում է իր դիմացինին ապացուցի իր ճիշտ լինելու մեջ:
    Բոլորն էլ ճիշտ են, նայած թե այդ մարդը իր փորձի որ փուլում է գտնվում, Մեղապարտը երբ գրում է եվրոպայի քաղաքակրթության մեջ տեղ գտած մարդակերության մասին՝ դա այդ փուլի մարդկության զարգացածության աստիճանի ճիշտն էր և մեղադրելու ոչ մի բան էլ չկա:
    Դա հիմիկվա զարգացածության աստիճանի շնորհիվ ենք հետադարձ հայացք գցում և մեղադրում:
    Նույն կերպ էլ Աստվածաշնչում նկարագրված որոշ զարհուրելի տեսարաններ, որ այդ ժամանակահատվածի համար համարվում էր նորմալ երևույթ, քանզի այդ ժամանակ այդ զարգացածության աստիճանի վրա էին գտնվում մարդիկ:
    Մի կասկածեք, որ կանցնի մի որոշ ժամանակ և այն՝ ինչ հիմա մնք բարոյական անբարոյական կամ լավ ու վատ ածականով ենք բնորոշում իր տեղը կզիջի մեկ այլ ուրիշ հասկացողության:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (01.08.2009), Գևոր (01.08.2009)

  16. #13
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդու հակասական ցանկությունները: Հակադրությունների փոխհամաձայնեցում.

    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    [/COLOR] ինքն է որոշում, թե ինչ փորձի ձեռքբերման կարիք ունի ինքը:

    Մեր խոսակցության սկզբից ես նշեցի Դոստոեվսկու «Ոճիր և Պատիժ» վեպը ոչ պատահական :Հեոսը Ռոման Ռասկոլնիկովը մի աղքատ ուսանող էր :Նա որոշեց որ ինքը Նապոլեոն Բոնապարտից ցածր չէ իր ունակություններով ,նա Ռասկոլնիկովը մտածում էր Նապոլեոնը իր նպատակին հասնելու համար սպանեց շատ մարդ:
    Ինքը ընդհամենը իր նպատակին հասնելու համար պետք է սպանի մի պառավ կին:

    Երբ մարդը համապատասխանաբար անցնում է այդ փորձի ձեռքբերումը, սկսում է իր համար տարանջատել, որի՞ դեպքում էր ինքը ավելի ներդաշնակ ու խաղաղ զգում, ո՞ր դեպքում էր լիցքավորվում իր համար հաճելի էներգիայով:

    Երբ նա հասավ իր նպատակին մարդ սպանելու միջոցով նա ընդհանրապես կորցրեց այն մինիմալ ներդաշնակությունը որ ուներ:

    Դրանից հետո անհատը սկսում է հասկանալ որ ոչ մի բան էլ վատ կամ լավ չէր,
    Դրանից հետո Ռասկոլնիկովը խելագարվեց:

    Եվ այդմ էլ, մարդը իր համար որոշում է թե որ էներգիան էր իր համար ավելի հաճելի և ներդաշնակ:
    Եթե այս տրամաբանութամբ իր վեպը շարունակեր Դոստոեվսկին ապա նա չէր հայտնվի եվրոպական գրականության Օլիմպում:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  17. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդու հակասական ցանկությունները: Հակադրությունների փոխհամաձայնեցում.

    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ նա հասավ իր նպատակին մարդ սպանելու միջոցով նա ընդհանրապես կորցրեց այն մինիմալ ներդաշնակությունը որ ուներ:
    Հա ի՞նչ, թող կորցնի, ինչա էղել (եթե կար, գոնե այդ մինիմալ ներդաշնակությունը) ուզում էս ասել դա վատա՞, պիտի կորցնի որ գտնելիքի համար տեղ ազատվի:
    Իսկ խելագարությունը ուրիշ հարդության մեջ է, որը կրկին պատահականություն չէ: Նույն կերպ դատում են մարդիկ, ասելով եթե՞ Աստված կա ինչու՞ այս երեխան ծնվեց ու մահացավ, կամ լավ մարդ էր ինչու՞ այսքան դժբախտություն եկավ այս մարդու գլխին:
    Այս տեսանկյունը ընդհանուր աշխարհաընկալման մեջ մարդկային ուղեղի միկռո մոտեցում է, համեմատած այն գլոբալ հասկացողության հետ որը իր մեջ պարփակում է ամեն երևույթ:
    Ժամանակն է որ մարդը վեր կանգնի իր ուղեղի մակերեսային վերլուծություններից, ամեն երևույթ շատ ավելի խորիմաստ նշանակություններ ունեն քան մենք վերլուծում ենք մեր սահմանափակ ուղեղի միջոցով:
    Ամեն բան էլ ծառայում է մարդկության զարգացման համար, եթե դու չիմանաիր որ Դասաևսկու այդ հերոսը գժվեց սպանություն կատարելուց հետո, մի գուցե «դու» էլ կփորձեիր ինչ որ նպատակի հասնելու համար մեկին սպանել, բայց քանի որ դու ավելի իմաստուն էս և ուրիշի փորձի շնորհիվ կարողանում էս ինչ որ բան սովորել, ուրեմ շնորհակալ եղիր այդ հերոսից որ քեզ բան սովորեցրեց իր «անձը վտանգելով»:
    Այդ հերոսը հենց դրա համար էր եկել երկիր մոլորակ որ (Մեղապարտը և Սելավին) շոշափեին այդ մարդու արարքը և իրենց համար պարզեին, թե ինչի է հանգեցնում ատելությամբ լցված էգո կոչվող տենդը, էներգիան:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (05.04.2010)

  19. #15
    - Գևոր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.07.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    187
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդու հակասական ցանկությունները: Հակադրությունների փոխհամաձայնեցում.

    Թվում ա թեման ուրիշ ուղղությամբ ա զարգանում.

    Հիմնական միտքն էն ա, որ մեր սուբյեկտիվ պրոբլեմները առաջանում են 2 հակասությունների միջև ընտրություն կատարելուց. Բայց բնության մեջ հակասություններ չկան. Կա միայն փոխհամաձայնեցում, տարբերությունների լրացում, կա միայն միասնություն:
    Երբ գիտակցության մեջ հակադրությունները նեյտրլիզանում են, պրոբլեմը անհետանում է:

    Օրինակ ինչ կլիներ եթե գիտակցության մեջ տարբերություն չլիներ >

    ես ճիշտ եմ - նա է ճիշտ
    ես խելացի եմ- նա ավելի խելացի է
    ես պիտի պաշտպանեմ իմ կարծիքը- ես պիտի փոխեմ իմ կարծիքը
    իմաստություն- հիմարություն
    շատ գիտեմ - քիչ գիտեմ
    ես- ուրիշը

    "Սովորական " Մարդը դժվարությամբ կամ ընդհանրապես չի կարողանում դա պատկերացնել, որովհետև մանկուց մեզ սովորեցնում են, թե որն ա լավ, որը վատ, որը " +", որը "- " :
    Ինչի վրա, որ մեր հայացքը հառնում ա, մենք անպայման պիտի պիտակավորենք այն (կամ նրան) ու դրանով սահմանափակենք ինքներս մեզ:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (05.04.2010), Սելավի (01.08.2009)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարդու հնարավորությունները
    Հեղինակ՝ Գեվորգ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 57
    Վերջինը: 19.04.2015, 20:01
  2. Ավատարը և մարդու էությունը…
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 21.04.2008, 20:19
  3. Մի բան ասեմ, մարդու չասես…
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 11
    Վերջինը: 16.04.2008, 09:37
  4. Մարդու տառապանքը…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 08.01.2007, 17:44

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •