User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 62 հատից

Թեմա: Ես երկնքին եմ նայում

  1. #1
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ես երկնքին եմ նայում

    Այս երկու ստեղծագործությունն իրարից անկախ են, ուղղակի գրված են նույն շրջանում, նման տրամադրոթյան մեջ: Այդ պատճառով միավորել եմ մի թեմայի մեջ:


    Մենակություն

    Ես մենակ եմ, և միշտ էլ այդպես է լինելու: Թեկուզ ունեմ ինձ տանը սպասող ծնողներ, չսպասող ընկերներ, միևնույնը չէ՞, մի՞թե նրանցից մեկը կարող է մտնել իմ ներսը, որտեղ ես մենակ եմ: Լավագույն դեպքում նրանք կողքիս են: Ինքներս մեզ փարատում ենք, իբր մենակ չենք: Ասենք .... մենակությունից մի՞թե պետք է փախչել: Այն, միևնույն է, միշտ մեզ հետ է: Գոնե պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել: Ահա և նա չկա: Էլ չկա: Եվ ի՞նչ օգուտ դրանից: Նույնիսկ վնաս չկա դրանից: Միայն մնացել են հաճելի հիշողություններ և անբացատրելի սև արկղիկ, որում կարծես մի գաղտնիք է փակված, բոլոր հակասությունների բանալիները, բազմակետերի հաջորդիվները: Նա չկա: Բայց միայն մեր երևակայությունն է այդպես կարծում: Հանկարծ եթե նա հայտնվի տեսադաշտում, ի՞նչ կապրեիք: Նա կա, այն էլ ինչպես կա: Եվ կյանքի ճանապարհին այսպես արկղիկներ ենք հավաքում, որոնցից մի քանիսը միգուցե բացում և հիերոգլիֆներ ենք հայտնաբերում, ոմանց մեջ, ի զարմանս մեզ, ոչինչ չենք հայտնաբերում: Եվ դրանում ել կյանքի առեղծվածն է:
    Վախենո՞ւմ ես, լողա՛, մոլորվե՞լ ես, շնչի՛ր, տրվի՛ր . կստանաս ինքդ քեզ: Չե՞ս հավատում, դա ամենևինէլ կարևոր չէ, չգիտե՞ս ինչ անել, ուրեմն արդեն լավ է: Եթե հարցը տվել ես, պատասխանը կգա:



    Օդում եմ՝ լողում եմ

    Օդում եմ՝ լողում եմ գրավիտացիոն և արքիմեդյան ուժերի ազդեցությամբ: Ազատորեն շնչում եմ: Պղպջակները գնացքի վագոնների նման կանոնավոր հեռանում են: Ականջներումս խշշում են ծառերը: Քամուց ամբողջ օդն ու բնությունը ծավալային շարժման մեջ են. զգում եմ, թե ինչպես է քամին մազերս ծածանում աջից, ձախից, մեկ դեպի վեր, մեկ՝ առաջ, մեկ առնում տակից և փափուկ վայրէջքի թողնում, խշշացնում ծառերը, մեկ թռչում գիրկս, համբուրում, ապտակում, խաղում է երեխայի պես, մեկ ֆշշացնում օձի պես՝ նախապատրաստում հարված, բայց հանդարտվում ու ժպտում է կրկին: Արևը նախապատրաստվում է մայրամուտին այստեղ լողացողներիս կարծիքով, այնինչ՝ արևը միշտ էլ զենիթում է իր տեսանկյունից: Արևը վարագուրվել է ամպերով, կարծես հանդերձափոխվում է երեկոյան տոնակատարության համար: Լուսավոր է դեռ: Քամուց ծածանվող ուռենիները փոքրիկ տերևիկներին են զոհաբերում, որոնք մոլորված երեխաների պես, քամու գրկին հանձնված, դեռ շնչում են: Դրանք հետո ընկնում են, կարծես հողը սարսռա, վազեվազ խուտուտ են տալիս: Ինչպես երբեք, դեմքիս ոչ մի մկան լարված չէ, չեմ էլ պատկերացնում՝ ինչպիսի տեսք ունեմ: Քամուց նույնիսկ կոպերս ու թարթիչներս են ծածանվում: Իմ զգացողություն-ները լողում են օդում, ջանք չեմ թափում շնչելու համար: Կարծես երազում՝ և՛ սպասում եմ, և՛ չեմ սպասում: Տրվում եմ զգացողություններին, որոնք լցվում են իմ ներսը, ինչպես օվկիանոսում խորտակվող նավի մեջ է լցվում ջուրը:...
    Վերջին խմբագրող՝ Ֆոտոն: 22.07.2009, 15:26:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (12.06.2010), Chuk (29.07.2009), E-la Via (02.02.2010), Jarre (04.10.2009), Lion (02.08.2009), Փոքրիկ (30.07.2009)

  3. #2
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Եկեք զբաղվենք սիրով

    Սկզբի վրա խնդրում եմ մեծ ուշադրություն չդարձնել: Համարյա օրագրային հորինվածք է՝ գրված դիպլոմ ստանալու օրը:


    Եկեք զբաղվենք սիրով


    Թուղթ: Թուղթ, որ ձեռքումս է, հինգ տարվա արդյունք կամ ընդամենը ոչինչ չասող թուղթ: Դրանից հարյուրավորներն ունեն: Ո՛չ առավելություն է տալիս, ո՛չ էլ պակասություն, ինչիս է պետք, չգիտեմ: Կարծես ավելորդ ապրած հինգ րոպեներ լինեն, երբ վատնեցի թուղթը ներսից-դրսից տնտղելու վրա: Իսկ հիմա դատարկ ծանրություն է պայուսակումս:


    Եկեք զբաղվենք սիրով: Ես եսասեր եմ: Ուղևորվում եմ պաղպաղակ գնելու, վերցնում եմ և մտնում մոտակա այգին: Հաճույքով պատրաստվում եմ սնվելուն: Հացուպանիր եմ ուտում՝ ախորժակով ծիկրակելով արդեն լուծվող սուրճով պատված հալվող պաղպաղակիս: Սնվելուց հետո անցնում եմ հաջորդ վայելքին՝ ընթերցանությանը: Ինչ-որ ժամանակ սուզվել էի այդ գրքային «հեշտանքի» մեջ, որից ինձ կտրեց նստարանի հոգնեցուցիչ չորությունը և դեպի արևմուտք արևի թեքվելը: Ոտքերս այրվում էին: Տեղափոխվեցի մեկ այլ այգի: Շարունակում եմ «հեշտանքը» բնության գրկում: Նստարանի վրա կրկին ճաշակեցի նույն անհարմարությունները: Հետո մտա խոտերի մեջ: Նստեցի ու ծառին հենվեցի: Ինչքա՜ն բնական է. ինձ զգում եմ ինչպես կամ: Սքանչելի զգացում է: Պառկում եմ՝ դարձյալ անվարան: Մի քանի ժամ հետո ընթերցանությունն ընդմիջեցի: Պառկել եմ մեջքիս: Ինչպես միշտ, երբ տրամադրությունս սարսափելի վատ չէ, սկսեցի նայել երկնքին, մտորել, երազել: Բարդիների կատարները ճոճանակի պես տատանվում էին: Քիչ էր մնում մինչև գետինը ճկվեին: Օդային հոսանքները շոյում էին մարմինս, սլանում, խուտուտ տալիս: Քամուց օրորվող ծառերի տերևները արևից ցոլցլում էին ու խշշում: Այգում՝ շուրջս, նստարաններ են: Տիպիկ հայկական տեսարան է. բոլոր նստարանները զբաղեցրել են սիրող զույգեր՝ ցանկացած սեռի զուգակցումով երկու հոգի: Զբաղված են իրենցով: Եվ ես ինձ ճիշտ եմ զգում: Ես էլ եմ սիրով զբաղված: Ես էլ եմ զույգով՝ ինքս ինձ հետ: Երջանիկ եմ զգում ինքս ինձ հետ: Երբեմն, ճիշտ է, վիճում ենք, սիրո հարցում միշտ համակարծիք ենք, այսինքն՝ համակարծիք «եմ»:... Ինքս ինձ սիրում եմ: Ինձ չեմ խաբում: Ամեն ինչ անում եմ միայն ինձ համար: Չեմ զիջում, արդեն: Պետք էլ չի: Ինչո՞ւ ինձ զոհեմ որ: Բոլորը կլքեն ինձ, թեկուզ նա, ում համար ցանկություններս, կյանքս ու ինձ զոհեմ: Բայց մի՞թե այդ դեպքում ինքս ինձ դավաճանած չեմ լինի: Պատկերացնո՞ւմ ես, հանկարծ, եթե մի օր ես ինքս ինձնից խռովեմ ու հեռանամ: Ի՞նչ կլինի ինձ հետ: Այսինքն՝ միակ հավատարիմը հեռանա: Ի՞նչ կզգամ ես: Երևի հենց դա կորակեմ իբրև դժոխային: Մի՞թե ինքս ինձ հետ չեմ ուրախության ու տխրության, ցավի ու հեշտանքի, հիվանդության ու երջանկության պահերին, այն ժամանակ, երբ միայնակ լալիս եմ, փնտրում ընկեր, որ կարդա ու հասկանա ստեղծագործությունս, մի՞թե ինքս ինձ չեմ բացում սիրտս, վիճում, լիցքաթափվում, փարատում....
    Ես սիրում եմ ինքս ինձ, միակ հավատարիմն իմ:
    Ու հիմա կրկին սիրով եմ զբաղվում այս այգում՝ լսելով զույգերի ձայներ իմ շուրջը: Նրանք ինձ վրա ուշադրություն չեն դարձնում. Այս այգում բնական է սիրելը:....





    2 հուլիսի 2009թ
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (29.07.2009), Chuk (26.07.2009), comet (27.07.2009), E-la Via (02.02.2010), Jarre (04.10.2009), Ribelle (23.07.2009), Second Chance (29.07.2009), Ժունդիայի (13.06.2010), Կաթիլ (26.07.2009), Ներսես_AM (17.08.2009), Սելավի (23.07.2009)

  5. #3
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Օդի պակաս

    Օդի պակաս


    Վեր թռա այն բանի գիտակցումից, որ ինձ գրկեց մեկը, որին երբեք չեմ սիրել, չնայած համարել եմ նուրբ զգացմունքների տեր: Նա ինձ ձեռքերի վրա գրկած տանում էր, չգիտեմ ինչու, և դա շատ բնական էր: Եվ մինչ երազից իրականություն հասա, մի քանի լուսատարի ճանապարհ անցա. ի՞նչ օր է, ուշանո՞ւմ եմ դասից, կարծես դա վաղուց էր, քննությա՞ն եմ, արագ դոփում է սիրտս՝ անհայտ մեղքով ծանրացած՝ ուսանողին հատուկ պատճառաբանություններով գերբեռնված: Օ՜, ո՛չ, ժամադրվա՞ծ եմ, ո՞ւմ հետ: Ո՞ր ամիսն է, կողքս ժամացույցն եմ փնտրում, երեքն անց տասնութ, բայց ըստ սովորության համոզված եմ, որ սխալ եմ կարդացել, արդեն չեմ շտապում անհանգստանալ, միշտ էլ նույնն է:

    Խշ՜շ, խշ՜շ, խշ՜շ-հա՜, խշ՜շ-փս՜ս, խշ՜շ-խշ՜շ, ... Ոտքերիս տակ փշրվելու պես ձայնահարում են քարերը, խշ՜շ, լարախաղացի նման աջ ու ձախ հավասարակշռվելով քայլում եմ ոտաբոբիկ, շուրջս ազատ անսամանություն է, խշշ-խշշ, զգում եմ մոնալիզյան ժպիտը դեմքիս, ինձ թվում է՝ նույնիսկ ժպիտս տեսնում եմ: Ոտքիս մի անկյունը սառչում է՝ ալիքներից թրջված և մեղմ քամուց: Ինձ ո՞ւր է տանում նա, մի՞թե ես նրան ճանաչում եմ, այո՛, համոզված եմ, բայց դա ներքին զգացողություն է: Ինչ-որ տնքոց, վեր եմ թռչում, կողքի սենյակից էր, հայրս էր, ուրեմն ականջներս քնած չեն: Ի՞նչ էի փնտրում, ուշացա՞, ի՞նչ օր է,... ուրեմն հայրս քնած է: Ինչո՞ւ է լուսավոր, արևային, ...

    Խշ՜շ-խշ՜շ, խս՜ս- փս՜ս, շը՜րշ-շը՜րշ...
    Կարդում եմ.«Բայց հանկարծ Ադեն մի ստվեր տեսավ, իր ներսում ալեկոծվեց ու փոթորկվեց, դուրս թռավ պանդոկից, անցավ մի քանի խաչմերուկ, միայն հագուստի մոխրագույնն էր տպավորվել: Մի զգացում էր պատել. հետապնդել. բայց մի՞թե իսկապես տեսավ, թե ցնորք էր, միգուցե դեմքն էր նման:»

    Ես մենա՞կ եմ, սա՞ է իմ տունը: Այո՛, իմ սենյակում եմ: Երերալով մոտենում եմ հայելուն, արդեն սովոր եմ այդ անակնկալ հյուրերին, որոնց ամեն օր տեսնում եմ հայելուց այն կողմ, սկզբում խոժոռ նայեց, մազերը ցաքուցրիվ, դեմքն ուռած, բայց հաճելիորեն մանկական: Հոգնատանջ է: Ներքին համաձայնության պես ծանո-թացանք, ողջունեցինք իրար: Սիրտս դեռ բաբախում է անհանգստորեն, ուզում եմ ընկնել մեկի գիրկը բարուրի պես, զգալ գգվանք ու հոգատարություն: Աչքերս ալարելով եմ բացում: Դուռը ետևիցս փակում եմ այնքան շտապ, երբ դեռ ձախ ոտքս նախորդ սենյակում է, այն կրում է դռան հարվածը: Միշտ այդպես է, չնայած՝ հենց այսպես առաջինն էր, նախորդ անգամ դռան տակ թողեցի այն ձեռքս, որով դուռը փակել էի, և էլի անկրկնելի է առավոտյան թմրած կիսաամպոտ անկանխատեսելի երկինքը: Մի օր, երբ իմ հիշողության շարժանկարը պատրաստ կլինի, ես կհայտնաբերեմ, որ կյանքում ամենաշատը երկնքին եմ նայել, նույնիսկ երազում: Դուրս եմ գալիս պատժգամբ. հովիկն է խաղում: Օդը սառն է: Հարևանները նույն աշխույժությամբ անցուդարձում են, գնումներ անում:
    - Բարև, Մանիկ,- բղավում է կողքի շենքից մի կին:
    - Բարև՜, հազար բարև, ուր որ գնում ես, հաջողություն լինի,- ծոր տալով պատասխանում է հերթապահի պես իր ճիշտ ժամին մուտքի մոտ նստող տատին, որ ամեն օր մաքրում է առաջին հարկից դեպի դուրս տանող աստիճանավանդակը:
    - Լիֆտը աշխատում ա, Ժենյա ջան, թոռդ ո՞նց ա, առողջությո՜ւն...,- բղավում է Մանիկ տատին մյուսին: - Կանաչին լավն ա, Աննա ջան,...

    Ու այսպես, կարծես լավ մոնտաժած կենդանի դրվագ, ամեն օր կարելի է լիցքավորվել այս կատակերգությամբ: Հորանջում եմ, մի ամպիկ , փոքրիկ երեխայի պես, մեծերից առաջ է անցնում, կարծես ինձնից է ամաչում, իսկապես, դեռ ես չեմ հագնվել: Ահա երեխաների մի զանգված, որ գոռում-ճչում է, գնդակի ետևից վազում: Մայրը երեխան գիրկը վազում է ենթադրաբար հիվանդանոց, չգիտեմ՝ ինչու այդպես կարծեցի: Վերևի հարկից լսվում են ռիթմիկ դմբդմբոցներ, ցնկցնկոցներ, պետք է ներս շտապել, միևնույն է, ես ռեպից հաճույք չեմ սարքի: Ի՞նձ էր գրկել նա, Լազարը, որ երբեք ինձ չի դիպել, բայց ինչո՞ւ, ես նրան չեմ սիրում, և ինչո՞ւ էր այդքան բնական: Ա՜խ, դա երազ էր, թող այն չլիներ...

    Ճռ-կծ-բտ-բծ-բծ-ծխ. ստամոքսից են. կրկին խոհանոց, մի քիչ կսպասի:

    Կտամ քեզ այն, ինչ՝ ինքդ քեզ,
    Զուր ես նայում ինձ այդպես,
    Դարձյալ կերգեմ սերս քեզ,
    Արդյոք դո՞ւ ես, իմ անտես: ...

    Սա՞ ով է, ա՜խ, կրկին հյուր, ինչքան ուշ եմ ընտելանում հյուրերին, ողջո՜ւյն, ի՞նչ ես անթարթ ուսումնասիրում: Ինչ կնճիռ է, տե՛ս... Բազուկս ցավում է, կարծես վրան եմ պառկել, չի շարժվում, ա՛խ-ա՛խ, ոչինչ, միշտ էլ այդպես է: Կոշիկներ՝ արագորեն մի կողմ հրված, երևի հայրս ուշացել է աշխատանքից: Իսկ ե՞ս, մայի՞ս է, հունիս, թե՞ նոյեմբեր, չէ՛, եղբայրս տանը չէ: Հուլիս: Չէ փետրվար է, չէ, քննություն չունեմ, կրկնություն, օրը, օ՜ֆֆ, ո՞ւր է օրագիրս... Տոպ-տոպ, դմփ, սա՞ է իմ տունը, գլուխս խփեցի, էլի նույնը: Այսօր պետք է գնամ լողի՞, պարի՞, երգի, հաց ուտեմ, հետո, չեմ ուտի, կպարապեմ, չգիտեմ՝ ինչ: Լավ, պարզ է, այսօր ազատ օր է: Ինչ արևոտ է տան հակառակ կեսը, արևով ողողված դրախտ, դմփ, կրկնություն, մոռացել էի,սենյակից անցումները տարբեր բարձրություն ունեն: Իսկ ով էր կողքինս լուսանկարում...
    - Բարի լո՜ւյս, Անժելա, կուսակցությունից էին եկել...
    -
    - Ընտրեցի՞ր:
    -
    -
    - ..., դու կգաս ... մի օր հարևանի ...
    Հաստատ լսեցի, ուրեմն մտքումս չէր, քնած չեմ, երազ չէ... հարևաններն էին միջանցքից...

    Չէ, այս իմ սենյակը չէ: Դռները փակում եմ, փակում եմ պատուհանս, վարագույրն էլ վրա քաշում: Երիցուկներս չորացել են, ինչպես ուզում էի: Դեղին, կանաչ, կարմիր, մոխրագույն, չէ, ավելի լավ է, կիթառ լիներ :

    Շուրթեր կարմիր ու փափուկ,
    Անիրական ստվեր հեռու,
    Ինչու, չգիտեմ, չես հասու,
    Կայի՞ր, թե ...
    Հնչում է մեղեդի: Փաստորեն մինչ այդ կարծես լռության մեջ էի՝ չնայած ... Ծանոթ է, Մոցա՞րտ է, միգուցե, բայց ինչու է հնչում: Ես չմիացրի երաժշտություն ... . շորերս չեմ հագել, ինչ արևոտ է այս սենյակը, դմփ: Հա: Էլի: Ինչ- որ զանգ է, ո՞ր հեռախոսի, հիշեցի, տան: Ո՞ւր է այն, ո՞ր սենյակից է: Հնչում է դեռ, ով կլինի... , ո՞ր կոճակը սեղմեմ, բոլորը: Հետո՞, ձա՞յն արտաբերեմ, ի՞նչ ասեմ: Բարև: Չէ՛, ո՞վ է ... և ակամայից.
    - Ալլո,- տեսնես ձայնս լսվե՞ց, թե մտքումս ասացի:
    -
    -
    -
    (Տասնհինգ րոպե, միգուցե մի ժամ անցավ...)
    -
    -Լավ, հաջող:

    Լռություն դատարկ, շշ՜շ, խշ՜շ-շշ՜շ, սշ՜շ-փշ՜շ, ծովի ափին, արևի տակին, խշշացող ալիքներ, անսահման երկինք, ամպեր գեղեցիկ, խշ՜շ-շշ՜շ, զգում եմ երակներովս հոսող արյան ճնշումը, լսում սրտիս բաբախյունը, ամբողջ մարմնովս արյան հարվածների հերթագայումն եմ զգում: Հայացք: Հուզված աչքեր, շիկնած այտեր, բարձրահասակ երիտասարդ, որ անթարթ նայում է ինձ ու կմկմում, իսկ կողքին կանգնած ընկերը անտարբեր զննում է մեր հայացքները, բայց չի կարողանում ճեղքել մեր կապը, այն մագնիսացված է, ինքներս չենք կարողանում պոկվել դրանից: Մոգոնում եմ հարցեր, որպեսզի բացեմ լեզվիս քարկապը, բայց հարցս չի ձևակերպվում: Մտքերս լույսի արագությամբ հարվածում են այս ու այն կողմին: Մի՞թե ինքն էլ է դա զգում: Շփոթահար երկարաձգում ենք այդ անհարիր վայրկյանները սարդոստայնի թելի պես: Եվ հանկարծ շպրտում ենք իրար երեսի «հաջողություն» բառը ու քայլում առաջ: Խեղդվում եմ: Շտապ պարզում եմ, որ շունչս պահել էի, կրծքավանդակս տատանվում է ամբողջ մակերեսով, այնքան անհանգիստ: Չեմ հասկանում՝ ինչ եղավ: Փորձում եմ շնչել, մոռացել էի փաստորեն: Ընկերուհիս՝ Լեյլին, որ վկա էր ամենին, անհանգստանում է.
    - Ջե՞ն, լա՞վ ես, ինչո՞ւ ես ճոճվում,...
    - Լավ եմ, կանցնի, միշտ էդպես է, գլխապտուտ է:
    Չկարողանալով խույս տալ՝ բախվում եմ ուսանողական արագ հոսքին ...
    Գույներ, լույսեր, մութ ծվեններ ...
    - Ջե՞ն, ուշքի եկար: Դասից կուշանանք ...
    - Ի՞նչ եղավ, Լեյլի: Լավ, մի՛ ասա, կրկնություն:
    Դատարկություն, դա՞ս: Ժա՞մ, ուշանալ:

    -Ողջու՜յն, Դեն:
    -Ողջու՜յն, Ջեն:-Լուսավոր և դանդաղ հնչում է ուղեղումս:

    -Ողջու՜յն, Դեն:
    -Ողջու՜յն, Ջեն:-Այն ժամանակ մեր ողջույնները հնչեցին միասին ու շփոթեցրին երկուսիս էլ:

    -Ողջու՜յն, Դեն:
    -Ողջու՜յն, Ջեն: -Այնքան դանդաղ է հնչում ուղեղումս, որ ես հասկանում եմ ժամանակի դանդաղելու ֆիզիկան:
    Կրկին նույն մագնիսական շիկացումը, կրկնություն, կմկմոցներ:
    Ի՞նչ էի ուզում անել:... Հագնվեմ: Փակել պատուհանը. աչքեր, մազեր, մտածկոտ հոնքեր, կնճիռ: Ո՞վ է, կրկին հյուր: Մի՞թե նուն հյուրն է, թե ուրիշ է, ոչ մի կերպ չեմ հիշում այդ դեմքը: Երևի ես եմ: Տարօրինակն է:
    Ի՞նչ, ախ հա, փակեցի պատուհանը: Հնչում է միտքս: Դմփ, լա՛վ, արթնացել ես, ջերմությո՞ւն ունես, կուզեիր երևի, մի սպիտակ սենյակում
    լինել ուրվական հորիզոնական,
    զգալ շոյող հայացք,
    գգվող թաթիկ,
    համբույր բարի ու շշուկ,
    խշշոց ծառի,
    ծփանք արտի,
    մենա՞կ եմ ես կրկին: Խոսո՞ւմ եմ, թե մտորում, կրկնություն, միևնույնն է: Ողջույն, իմ ջութակ, երգիր իմ երգը հուզիչ, հարիր ներքին քնարս, շշնջա քո տրտում մեղեդին:
    Կգար մի հյուր, ինչպես միշտ, անակնկալ, երազի պես բնական: ...




    21 հունիսի 2009
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (04.10.2009), Chuk (01.08.2009), cold skin (30.07.2009), Jarre (02.12.2009), Whyspher Whisper (02.02.2010)

  7. #4
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Պատ. Ես երկնքին եմ նայում

    Լուսնի լույսի տակ

    Սիրտս դոփում է. սովորական բան չի: Ի՞նչ անել: Արդեն ինքնահանգստացման տարբերակներս փորձեցի: Միևնույնն է: Արագ է բաբախում: Լսվում է ձայնը: Չի անցնում: Նույնիսկ արագանում է գուգլթոքի էջը բացելիս: Ի՞նչ անել: Չեմ դիմանում: Էս ի՞նչ է, հը՞:
    Պառկում եմ քնելու՝ որպես փախուստ սրտիս դոփյունից:
    Ավա՜ղ: Սրտիս ձայնը լսվում է անկողնու միջով: Ի՞նչ անել: Լսում եմ Մոցարտի՝ իմ սիրելի ադաջոն: Պրծավ: Նորից եմ միացնում: Էդպես մի հինգ անգամ:
    Դոփում է: Էս ի՞նչ կրակ է: Ի՞նչ անեմ:
    Որոշում: գիշերվա ժամը հինգն է: Մարզանք: Լուսապայծառ հոգիս համաձայնում է: Աչքերս փակ են, լույսը հանգցրել եմ: Ինձնից գոհ ձգվում եմ մեկ այս, մեկ այն կողմ: Աջ ու ձախ ծռվում: Հույս ունեմ, է՞լի:
    Ավա՜ղ, չանցավ: Ի՞նչ անել: Խորը շնչում եմ մի քանի անգամ: Էս մեկն էդքան էլ չեմ սիրում, բայց հույս է, է՞լի:
    Բայց արդեն չափն անցնում է. ոչ մի տեղաշարժ: Մտքերս հավաքելն էլ օգուտ չի տալիս: Ոնց որ մտածելու թեման արգելափակված լինի, նույնիսկ տեղեկացման հնարավորությունը չի աշխատում: Միտքս էլ է դոփում: Ապշած եմ վերջինի վրա: Ուղեղս էլ ցիկլի մեջ է: Ա՛յ քեզ բան:
    Նոր որոշում: Քիթս հանեցի պատուհանից, և ուղեղս նոր միտք փայլատակեց: Կռահեցի՞ք: Հնարավոր բան չի:
    Ահա նոր միտքը. քնել բաց պատշգամբում, որտեղ պիտի հայտնվեմ սենյակիս պատուհանից անձայն ցատկելով: Հա՛, էլի՛ լավ է, բայց ախր չի անցնում սրտիս դոփյունը: Չեմ խաբում, առանց չափազանցնելու: Ի՞նչ անեմ:
    Արդեն պառկած եմ պատշգամբում, լուսնի լույսն է պայծառ: Հիշեցի: Անկողնուս կողքի աթոռանման դարակում թուղթ ու մատիտ-գրիչ կա: Պետք է գրել ամենը:
    Արդեն գրում եմ: Արագ, շատ արագ: Կրակայրիչիս ու լուսնի լույսի տակ ձեռքս խզմզում է: Բա՞յց ... լսում եմ սիրտս. հա՛. է՞լի, սիրտս տրոփում է: Էս ի՜նչ լուսնյակ գիշեր է, հը՞...
    Վերջին որոշում... չեմ գնա... կարողացա քնել... անուշ քուն... երեք ժամ...
    Մի պահ արթնացա, ստուգեցի ու ուրախացա, որ հանդարտվել է սիտս ու նորից ընկղմվեցի առավոտյան լույսի ու սառնորակ օդի պատշգամբյան անկողնում:...
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (06.08.2009), Chuk (06.08.2009), E-la Via (04.02.2011), Jarre (02.12.2009), Tig (07.08.2009)

  9. #5
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես երկնքին եմ նայում

    Էս ի՞նչ օր է, էէէ՞է՞է՞....
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (02.12.2009)

  11. #6
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես երկնքին եմ նայում

    Երբևէ եղե՞լ եք տխուր և ուրախ միաժամանակ...
    Սրտի թրթիռով, հուզումնալից, ... երջանիկ այնքա՜ն, որ արտասվեք...
    Երբևէ եղե՞լ եք այնպես տխուր, որ այս կամ այս՝ արտահայտությամբ ընկնեք երազների գիրկը:
    Երբևէ ունեցե՞լ եք ինքներդ ձեզ գրկելու, փաթաթվելու... ցանկություն:
    Նուրբ զգացմունքների հերթագայումը պարուրում է հոգիս, ...
    երևի էդ հնարավոր չի նկարագրել... հա՞... (չհավատացիք երևի)
    Ունեցե՞լ եք այնպիսի տրամադրություն, որ ցանկացած բան կներեք այդ պահին, որքան էլ աններելի լինի:
    Այսպիսի փափուկ ու նուրբ տրամադրության մեջ եմ լողում: Հաճելի է ու տխուր, երազային ու սիրուն:
    Ու կրկին,... ինչպես հաճախ, ... մտքումս ... երկնքին եմ նայում...
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (17.08.2009), E-la Via (05.02.2011), Empty`Tears (24.09.2009), No Broken Hearted Girl (01.11.2009), Norton (17.08.2009), snow (06.10.2009), Արևհատիկ (06.02.2010), Ուլուանա (28.11.2009)

  13. #7
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Ես երկնքին եմ նայում

    Օրվա նախաշեմին


    Էլի խառնաշփոթ ու կարգավորվածություն, որ չէի սպասում: Նույն մտային ցիկլերը, որ տանում են ոչ մի տեղ: Քանի օր է, սիրտ չեմ անում գրել, բայցևայնպես օրագիրս շատ եմ սիրում, թերևս ամենաշատն այս անիրական պատրանքին եմ վստահում:

    Սերս ու փնթփնթանքներս էլ հանձնում եմ զմայլախառն կարգավորված քաոսին, որ կոչվում է օրագիր:

    Կասեք, թե՝ «ինչ՞ օրվա նախաշեմ է, որ...»: Իսկ ես չեմ ասի: Ա՜հ... դրանից բան դուրս չի գա: Շատ զգայուն օր է, որ միշտ գցել է ծայրահեղ մտքերի գիրկը:
    Օրինակ՝ կուզեի այդ օրն անց կացնել թռչկոտելով, հա՛, խե՛նթ եմ, ու ի՞նչ...
    Կուզեի մտքերիս հետ առանձնանալ, բայց կթողե՞ն: Կուզեի այդ օրը չլիներ, կասեք՝ «սո՛ւտ է»:
    Ու ո՞րն է ճիշտը,
    12 Կուլ գնալ հասարակության պահանջների՞ն,
    11 Թե՞ կոտոշներ տնկած գիժ լինել հավետ:
    10 Մնալ թուլակազմ՝ իբրև հպատա՞կ,
    9 Թե՞ սիրել ըզ եսն ապիկար:

    8 Փոխել ինքզինքը, ժպտալ հաշվով,
    7 Շնչել, տեսնել մտածված,
    6 Բամբասել ու ստել,
    5 Ու... հանուն ինչի՞...

    4 Երկարաշունչ....
    3 Նվազող...
    2 Հանգով..
    1 Գիր.

    0

    -1

    ... Մնաց

    Սերս սրտում,
    Կյանքս հոգում,
    Ապագաս բռում,
    Շնչյունս մտքում...

    Սպասում...
    ... ... ...
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (25.09.2009), cold skin (24.09.2009), Empty`Tears (24.09.2009), Jarre (02.12.2009), Norton (24.09.2009)

  15. #8
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես երկնքին եմ նայում

    Էսպես մտքեր դեռ շատ վաղուց,
    Էնքան վաղուց, որ եսիմ երբ
    Ծնվել էին մանուկ գլխիս
    Տակավին ո՛չ խելոք մասում:

    Հիմար կատակ մը արեցի,
    Ընկերներիս նեղացուցի...


    Է, վե՞րջն ի՞նչ ըլլար...
    Լավ բան չըլլար:


    Հագեցուցի զփափագս:
    Դե վերջը, որ պիտ էս ըլլար,
    Չէի անիլ զհիմար կատակս,
    Իբր ջարդուխուրդ եղիլ իմ ոտք:

    Է, ի՞նչ էնեմ, մի բան էնեմ,
    Ամոթին մեջ շվար կեցած,
    Ընկերներիս ի՞նչ պիտ էնեմ,
    Սրտերն առնիմ, պաքեմ թուշը:


    Ներողություն պիտ ըսեմ,
    Է ո՞նց ըսեմ, ի՞նչ ձև ըսեմ...


    Սիրտս ինձմե նեղվեցավ,
    Ընկերներս նեղվեցան,
    Է՛. սրտիս սի՞րտ դի առնիմ, թե՞
    Մոտիկներուս սրտերն առնիմ:


    Էսպես շիվար, որ կեցա,
    Կրկին զհիմար միտք հղացա.
    Ձայն տալ սրտիս լարերուն,
    Ներեցե՛ք,_ կսե զսիրտս:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (04.10.2009), Chuk (04.10.2009), Nadine (05.10.2009), Norton (04.10.2009), Whyspher Whisper (02.02.2010), Yeghoyan (26.11.2009)

  17. #9
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես երկնքին եմ նայում

    Էսօր երկնքին չեմ նայել, ինչ անսովոր է:
    Լավ: Գտա:
    Էսօր էլ գիշերային երկնքին կնայեմ:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (02.12.2009)

  19. #10
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես երկնքին եմ նայում

    Խնդրում եմ ներել, որ արձակ չկարողացա գրել, չստացվեց Մտքերս ոտանավորվեցին անտաղանդ ձևով:

    «Քեզ չե՛մ սիրում»,- ասում եմ ես,
    Եվ իսկապես չեմ ստում ես:
    Մե՛կ նեղվում եմ, որ չեմ սիրում,
    Մե՛կ խաղաղվում, որ չեմ ստում:

    Քեզ չեմ սիրում, - կրկին ներսից
    Ասես ցավից թռչում են դուրս
    Բառերն այս պարզ ու բազմիմաստ՝
    Կայծակ, որոտ, ըմբոստ,... չեզոք:

    Անպետք բառեր, ի՞նչ եք թառել
    Բկիս նեղուց խողովակին:

    Ախր ոչ մի իմաստ չունի՝
    Ասես-չասես, դե կերևի,
    Մտքիս թելից, աչքիս թեքից,
    Մազիս ծուռից ու վարմունքից:

    Դե էս պահին ինձ բացատրի՛,
    Ի՞նչ ասել է՝ «չեմ սիրում քեզ»,
    Ու՞մ և ինչու՞ պիտի ասես
    Էս չորացած երեք բառը:

    * * *
    Էսօր մտքիս ծեփից թռավ՝
    Սիրում եմ քե՜զ, սիրո՜ւմ եմ քեզ...
    Մի պահ լռի ու հասկացա՝
    Ինչ ասել է՝ «չեմ սիրում քեզ»:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (31.10.2009), Chuk (15.10.2009), comet (16.10.2009), Life (15.10.2009), Nadine (15.10.2009), Second Chance (03.11.2009), Yeghoyan (26.11.2009), Մանուլ (15.10.2009)

  21. #11
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես երկնքին եմ նայում

    Օրագրումս «անկապ օրագրի»ս անկապ գրառումները կապում եմ, որ հուշատետր դառնա:


    281
    Ես որոշել եմ ապրել մինչև 125 տարեկանս…
    321
    Աննիկ

    Գետնից քարտ գտնելով՝ երեխան դիմում է մայրիկին.
    - Մա՛մ, վիվասել:
    - Կեղտոտ է, հենց հիմա գցիր ցած, Աննի՛կ:
    - Տուն կտանենք կլվանանք, մամ:
    333
    Էն օրը կարդում էի դպրոցական ժամանակվաս օրագիրը: Նկարագրված էր մի օր, որ սովորականից տարբերվում էր:[/URL]
    Մի հետաքրքիր դրվագ կար: Երթուղայինն անհայտ պատճառով կանգնել էր ու վարորդը իջել: Մոտ տաս րոպե սպասելուց հետո շատերս ցանկացանք դուրս գալ: Բայց պարզվեց, որ դուռը բացվում է վարորդի մոտից և դրսից: Պարզ է, որ մեկին կանչեցինք ու իջանք: Այնուհետև, որպես օրվա ոչ սովորական շարունակաություն, որոշել էի տուն ոտքով գնալ: Բնականաբար ոչ սովորական դեպքերում մի քանի բան են միաժամանակ անսովոր լինում: Մոտակա տատիկից արևածաղիկ եմ գնում: Ու ի՞նչ հարցնի տատին, որ լավ լինի: Հարցրեց՝ տղա՞ եմ, թե՞ աղջիկ:

    Ու էնքան հանգիստ տոնով էի այս միտքը հավերժացրել
    338
    Մի պարսիկի եմ ծանոթացել այսօր: Էնքան վատ էր անգլերեն խոսում, որ…
    Այնպիսի հարց տվեց, որ ծիծաղս չկարողացա զսպել. ստիպված եմ անգլերեն գրել
    When you sleep good morning?
    Հայերեն՝
    Երբ ես քնում բարի լույս առավոտյան…
    344
    Էնքան եմ ուրախանում, երբ նամակ եմ ստանանում: Մեկ էլ անչափ ուրախանում եմ, երբ իմ փնտրած բաների կայքը ակումբցիներն ասում են: Ուրախությունից երբեմն հուզվում եմ: ուզում եմ փաթաթվել «փրկակարին»:
    347
    Էնքան հաճելի տրամադրությամբ օր եմ ապրել այսօր: Ամբողջ ժամանակ համարյա եղել եմ ինքս ինձ հետ: Իսկապես երջանիկ եմ ես: Այդ զգացումն է ինձ ուղեկցել: Նույնիսկ օրվա ավարտն էր հրճվալից: Անպայման ուզում էի այս մասին ձեզ ասել: Նույնիսկ էական բանով չեմ զբաղվել ու այսքան հավեսով օր: Նշանակում է՝ կարելի է երջանիկ լինել առանց նպատակին հասնելու կամ ...............
    Միայն պետք է զգալ ու վերջ:
    Վերջին խմբագրող՝ Ֆոտոն: 16.10.2009, 00:27:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (02.12.2009)

  23. #12
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես երկնքին եմ նայում

    348
    Քանի օր վրա-վրա չեմ քնել ինչպես հարկն է /Երևի կհասկանաք. ակումբից չեմ կարողանում կտրվել, որ քնեմ:/, դե որոշել էի այս հաճելի օրս ընդմիջել հաճելի ու անհոգ քնով, բայց, ինչպես միշտ, մինչև 5,30 դեռ պտտվելու եմ ակումբում:
    Տեսնելով Ձեր շնորհակալությունները կրկին հուզվեցի, նորից տրամադրոթյունս սանդղակիս առավելագույնին է, ես էլ՝ համակված երջանկությամբ:
    /Իհարկե, որ դեմքս տեսնեք, ասածիս չեք հավատա: Հեսա աչքերս կկպնեն: Իսկ տառերի տեղերը արդեն հազիվ եմ գտնում:/
    351
    Այսօրը իմ օրագրի հազվադեպ հանդիպող էջերից: Մի քանի բան իրար հետևից տրամադրությունս գցեցին: Օրագիրս կարդացողների տրամադրությունը իհարկե չէի ուզենա գցել, բայց էլ ի՞նչ օրագիր, որ չկիսվես հետը:
    Ես էլ չգիտեմ՝ ինչպես սկսվեց՝ ես էի այդպես տրամադրվե՞լ, թե եղավ: Էական չէ: Մեծ մասամբ, ինչպես միշտ, տրամադրությանս վրա ազդեցին մանուքները. երթուղայինի սև ու կեղտոտ, կարգին չբացվող վարագույրները, ռաբիզը /և ոչ այնքան դա, որքան իմ անհողդողդ պահելաձևը, կարող էի ասել վարորդին կամ իջնել/, վարորդի ծխելը /պարզ է՝ո՛չ հենց ծխելու պրոցեսը, այլ տհաճ հոտը, որից զզվանք եմ զգում/: Տհաճություններին միացավ ոմանց անպատասխանատվությունը: Վերջում էլ՝ մի տեսություն, որ ինձ կարծես կստիպի թողնել իմ սիրելի զբաղմունքը տվյալ խմբում: Հակասությունները իմ ուղեղի «վիրուսն» են, որոնց դեմ չունեմ անտիվիրուս:
    Ինչ արած՝ կարծես վատ չեմ զգում ինձ, բայց իմ օրագիրը գիտի, որ հենց այնպես ոչինչ չի լինում՝ հենց այնպես չէի գրի:
    352
    Կրկին հրաշքներ:
    cardreader ս չէր աշխատում երեկ, որովհետև կոտրված մասեր կային մեջը: Կարծես այսքանը դեռ նորմալ է: Այսօր գնեցի նույնից, ու՞...
    կրկին նույն բանը գրեց էկրանին, նույն սխալը: Դե արի ու հասկացի, թե ի՞նչ է համակարգիչն ուզում: Մի քանի հիմար ձև փորձարկեցի, էլի չաշխատեց: Մնաց վերջինը: Կռահեցի՞ք:

    -Համակարգիչ ջան, խնդրում եմ:

    Անմիջապես բացեց /ախր Տրիատլոնի 267 նկարը չէի կարողանում հանել, նեղվում էի/: Պատճենեցի:
    Զարմանալին այն է, որ մարդկային էներգետիկ դաշտը համակարգիչը ընկալում է:
    Ասանք պաներ:
    355
    Թարմ - թարմ

    Երթուղայինում այսօր մեկը մոտը փող չուներ ու թերթ տվեց վարորդին: Կարծես վարորդն էլ ուրախացավ, որ զբաղվելու բան ընկավ ձեռքը:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (02.12.2009)

  25. #13
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես երկնքին եմ նայում

    360
    Մոցարտ- Ավե Վերում
    Հոգևոր լուսավոր տրամադրություն ունեմ: Ներքին ժպիտ, հաճելի միայնություն...
    Միտքս պարզ է, ներքին անդորր...
    Տեղին են իմ երգի խոսքերը.

    Ես կրկին փակում եմ աչքերս
    Ու կյանքին նայում եմ սրտանց,
    Ժպտում եմ խաղաղ ու սիրով,
    Վերստին ապրում եմ, շնչում:

    Ահա կրկին իմ մեջ ծաղկում է
    Լույսը, հույսն ու կյանքի սերը,
    Կրկին լցվում եմ ջերմ արևով,
    Ճախրում, սավառնում ամպերում:

    Րոպեն վարարուն բնություն,
    Ժպիտս անսպառ, բերկրալի,
    Միտքս հանդարտ, պարզ` մանկան պես,
    Ծաղիկները ժպտուն, նազելի:

    Շունչս բացվում է թարմությամբ,
    Աչքերս բացվում են սիրով,
    Քնքշանքն է պարուրում հոգիս.
    Սերս ինձ իր մոտ է կանչում:
    361
    Էս ինչ քնքուշ անձրևային օր է: Խենթությունների գիրկն է ուղարկում:

    Հիշեցի դպրոցական ժամանակների հոկտեմբերյան օրերը, երբ չէի իմանում՝ ինչ հագնեմ, որովհետև առավոտյան ցուրտ էր լինում, իսկ ցերեկը շոգից խեղդվում էինք: Պայուսակումս վեց գիրք կար, առնվազն էդքան էլ տետր: Ուրիշ բաներ էլ էի վերցնում միշտ ընդմիջումներին կամ անհետաքրքիր դասերին կարդալու համար. մի օր նոտաներ, մի օր անգլերեն գիրք, երբեմն էլ նոտայի մաքուր թուղթ՝ ստեղծագործելու համար: Այդ պատճառով ել հովանոցի ծանրությունը միշտ էլ ավելորդ էի համարում:
    Էսպիսի մի օր էլ հիշեցի, հենց անձրևային էր, իսկ ես սովորության համաձայն նայում էի երկնքին: Դասամիջոցին ամեն մեկը մի բան խզբզում էր գրատախտակին: Ես էլ: Այդ անգամ մի քիչ թիթիզություն արի ու հնգագծեր արեցի: Ու հանկարծ ձեռքս արագ-արագ նոտաներ նկարեց: Էդպես մի քանի տող: Մեկ էլ ՝ հնչեց զանգը: Սովորաբար այդ պահին գրատախտակը մաքրում ու թռնում էի նստում տեղս: Էդպես անել շատ էի սիրում: Բայց էս դեպքում կկորցնեի թանկ գրառումս: Ուսուցիչը մտավ, բայց ես ինձ չկորցրի: Ասացի.
    -Էրէխե՛ք, չջնջե՛ք: Արտագրեմ, հետո:...
    Էսպիսի դեպքերում ինձ ուրախ վեհություն է պատում: (Մտքումս էլ հնչում է գրառումս. ուրախությունից ցնծում եմ
    Իսկապես քնքուշ է այսօրվա անձրևը: Ուզում եմ փաթաթվել անձրևին:
    Փաթաթվում եմ բոլոր խենթերին:
    Վա՜ա՜ա՜յ, փաստորեն Նավասարդի առիթով բնությունը, ձմեռվա ձյան համանմանությամբ, անձրևով է շնորհավորում:

    Սիլլի Վիզըրդ- Գոլդըն, գոլդըն
    387
    Մամ ջան, ժպտա...
    Մի բան պատմեմ, չծիծաղեք:
    Երեկոյան տուն գալիս հայրիկս զանգեց, որ գլխացավի դեղ տանեմ հետս, մամայի համար: Այդպես էլ արեցի: Նաև վերցրի մի տուփ քաղցր ձողիկներ:
    Մտա, սեղանին դրի դեղը ջրով, իսկ ձողիկները մամային մեկնեցի: Չեք պատկերացնի, թե ի՜նչ մանկական ու չարաճճի սիրով նայեց: Սկսեց ուտել: Հայրիկը՝ «դեղը խմիր, հե՛ս ա»: Մաման ձողիկներով է տարված դեռ: Պրծավ: Հարցրի՝«մամ, գլուխդ չի ցավու՞մ»: Ասաց՝ անցավ:
    Ասածս ի՞նչ է: Ամեն մարդ ունի սիրելի բաների շարքը, որոնցով ուրախութուն պատճառելը թանկ ու դժվար չէ: Երջանկացնելու կամ մի ժպիտ նվիրելու համար մի տուփ ձողիկն էլ բավական է:

    Այս դեպքից հետո, երբ ձողիկի անուն եմ տալիս, մաման նույն չարաճճի հայացքով ու փայլուն աչիկներով շողում է: Մամ ջա՜ն,

    Հ.Գ. Իսկ դուք գիտե՞ք, թե ինչով կարելի է ուրախացնել Ձեր ծնողներին ու ընդհանրապես, մտերիմներին:

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (02.12.2009), snow (16.10.2009), Սելավի (16.10.2009)

  27. #14
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին օրերին մեծ ոգևորություն ու ուրախություն են պատճառել ինձ երեք բան, այնքա՜ն, որ ցեցոտել եմ, պիտի գրեմ, պիտի հայտարարեմ:


    աշխարհի լավագույն 24 երգչախմբերի ելույթներն են
    միակ մանկականը Հայ Փոքրիկ Երգիչներն են:
    ԱՄՆ, Մինեսոտտա նահանգի, Մինեապոլիս քաղաքում 2002թ

    Հ.Գ. Շատ շնորհակալ եմ Արս83 - ից այս ՆՎԵՐի համար:



    Այնպես եմ տպավորվել, որ , ուրիշ բառ էլի չեմ գտնում, ցեցոտել եմ:
    Շնորհակալ եմ Ծովինարից հրաշք ՆՎԵՐի համար:
    Իհարկե չեմ մոռանում, որ Չուկն է խորհուրդ տվել կարդալ: Շնորհակալ եմ:

    • Ճարտարապետական ակուստիկայի մասին գիրք,

    որ Չուկը գտավ ինձ համար: Շնորհակալ եմ ՆՎԵՐի համար:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (12.06.2010), Chuk (31.10.2009)

  29. #15
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Chuk- Ուշադիր ................................ Ֆոտոն- Ուշակալ

    Քայլ առ քայլ՝ դարից դար
    ........... Քայլ առ քայլ՝ դարից դար սիրով

    Խենթ եմ
    ................................Խելռուկ եմ

    avtest.gif friendsCartoon.jpg fot.gif


    Հ.Գ. Սա էլ պատմության համար: Մի օր զրուցարանի այս գրառումս կջնջվի, ավատարս ու ստորագրությունս կփոխվեն: Իսկ այս էջը...

  30. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (12.06.2010), Chuk (31.10.2009), Jarre (02.12.2009), Ungrateful (31.10.2009), VisTolog (21.04.2010), Yeghoyan (26.11.2009), Ժունդիայի (13.06.2010), Մանուլ (31.10.2009), Նաիրուհի (11.06.2010)

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞ր հեռուստաալիքն եք ամենաշատը սիրում, նայում:
    Հեղինակ՝ vkmkpok, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 08.02.2011, 00:45
  2. Գրառումներ: 116
    Վերջինը: 19.01.2009, 11:54
  3. Ինչո՞ւ է միշտ ընկերուհին նայում
    Հեղինակ՝ Գլոբալ Հայացք, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 10
    Վերջինը: 05.06.2008, 23:52
  4. Սյուզի - Նայում Էս Իմ Վրա (2008)
    Հեղինակ՝ Հենո, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 20.01.2008, 03:31

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •