Էրեխեք, ինձ թվում ա կոմպրոմիսի գալու ժամանակն ա։ Էկեք սենց անենք, էլ իրար չենք համոզում, մարդիկ տարբեր են, աշխարհընկալումը տարբեր է, ցանկություններն ու պահանջները տարբեր են, մեկին պետք է որ ամուսինը կողքին լինի, որ ձեռքը սեղմի, մյուսի համար դա ոչ մի կապ չունի սիրո հետ։ Դրա համար էլ սիրեք ըզմիմյանս և ապրեք հարմոնիայի մեջ, չեղած բաներից պրոբլեմ մի սարքեք, եթե ձեր ամուսինը չի ուզում մասնակցի, մի մտածեք որ ձեզ պակաս է սիրում, փորձեք նրան էլ հասկանալ, եթե ձեր կինը ուզում է իսկ դուք չեք ուզում, փորձեք գիտահանրամատչելի ձևով բացատրել թե ինչու, նա կհասկանա, եթե ձեր ամուսինն է ուզում, բայց դուք չեք ուզում (էդ էլ ա չէ՞ տարբերակ), կրկին օգտվեք գիտահանրամատչելի բացատրման տարբերակից, իսկ եթե երկուսդ էլ ուզում եք, ապա աղոթեք աստծոն, որ կյանքում բոլոր հարցերում էդքան համերաշխ լինեք ու միակարծիք![]()
Էջանիշներ