Շատ կներեք, հազար անգամ ներեղություն - օրինակ այն, որ կինը ծննդաբերության ժամանակ կարող է իր կամքից անկախ կատարել այնպիսի բան, որը սովորաբար անում են զուգարանում...
Սա լրիվ ուրիշ դեպք է: Քո դեպքում տղամարդը պարտավոր է աջակցել, օգնել և բուժել իր կողակցին, իսկ այս դեպքում կողակցին օգնում են մասնագետներ...Լիոն, եթե կինը ծանր հիվանդությամբ հիվանդնանում է, օրինակ՝ հեպատիտով, որի ժամանակ մաշկը դեղնում է, եղջերաթաղանթները դեղնում են, մարմնի ջերմությունը բարձրանում է, առաջանում են մարսողական որոշ խնդիրներ, ապա բուժումից հետո պետք է ամուսինը սառի?:
Էնա կարճ-կոնկրետ ասա. «կինը չպետք է հիվանդանա» ու վերջ, էլի:
Այնքան ծանր հիվանդություններ կան, որոնց ժամանակ մարդու օրգանիզմում բոլորի համար տեսանելի Չհմայիչ ու Տգեղ բաներ են լինում, որ ծննդաբերության բուն պրոցեսը դրանց համեմատ ոչինչ կթվա:
Ասեմ - մասնագետ-հոգեբաններն են այս կարծիքինԻսկ այս երկրորդ դիտարկումն ընդհանրապես անհիմն է: Ի՞նչ մեղքի զգացողություն: Ի՞նչ տառապանք: Հա տառապում է կինը, բայց ի՞նչ է՝ կինն ու ամուսինը նախքան երեխա պլանավորելը չգիտեի՞ն, որ ծննդաբերությունը ցավոտ է:
Ինչու՞ ամուսինն է նրան տանջում:
Ոչ, քանի որ նրանք հետագայում «չեն սիրում» կոնկրետ այդ կնոջը: Խոսքը կոնկրետ կնոջ ու նրան սիրող տղամարդու մասին է:Այսինքն՝ որոշ մանկաբարձ-գինեկոլոգներ հոգեբանորեն իմպոտենտ են՞…
Ողջ աշխարհում կա այս խնդիրը...Ողջ աշխարհում հոգեբանական իմպոտենտություն չառաջացավ, մեր հայերիս մոտ, որպես ամենահին ու ամենահամաշխարհային ազգ, պետք է զարգանա հոգեբանական իմպոտենտություն:
Էջանիշներ