Զարմանում եմ ինչպես կարելի է համեմատել էակի ծնւնդը "զզվելիին, սարսափելիին անգամ հոգեկան ծանր ապրումներին եվ այլն"…Իմ ամուսինը ներկա էր մեր աղջնակի ծնունդին, ու այդ թանկ պահերը անմոռաց կլինեն, նրա հուզմունքից լի աչքերը, ժպիտը, այդ յուրահատուկ պահը, որը մենակ մեր երեքիններ… Ինչ իւոսք դա մեծ Շոկ է, բայց ով ասեց որ դա միայն տղամառդկանց համար է, առաջին անգամ կանանց համարել է դա նույնքան անծանոԹ…Ենպես որ, մինչեվ հիմա ոչմի տղամառդ ծննդաբերելուց չի մահացել
Cassiopeia (23.07.2009), Second Chance (23.07.2009)
Ոնց ձեռ ա տալիս, նենց մեկնաբանում ե՞ք:
Ոչ ոք նման համեմատություն չի արել:
Նորից եմ ասում խոսքը սեփական ամուսնացած կոջ ՏԱՆՋԱՆՔՆԵՐԻՆ ներկա լինելն է:
Ասենք սրտի օպերացիան էլ ա հրաշք, երբ մարդու հիվանդ սիրտը պոկում հանում են, ու տեղը ուրիշ աշխատող սիրտ են դնում: Հաճելի կլինի՞ ներկա գտնվել սրտի տրանսպլանտացիայի գործընթացին(թեկուզ օտար մարդու):
Բժիշկներին, կամ հետաքրքրասերներին գուցե և հաճելի կլինի, բայց ոչ բոլոր մարդկանց առհասարակ:
էսպես չի մնա
Էլմո, բայց քո ասած էդ պահը, որ վախենում ես տեսնել , ծննդաբերության ամենավերջին էտապն ա ու դա տևում ա րոպեներ /ու հեչ պարտադիր չի, որ դա նայես/, իսկ դրանից առաջ ժամեր ու ժամեր են, որ կինը պադդերժկայի կարիք ա ունենում, չնայած մինչծննդաբերությունը ինքը չի էլ իմանալու, որ ունենալու ա էդ աջակցության կարիքը
Համ էլ էլ չեմ համոզելու :ձեռքը թափ տվող սմայլիկ![]()
Kita (23.07.2009)
Ես անձամբ ներկա եմ գտնվել իմ երեխաների ծնվելուց:
Ոչ խալաթ են տվել որ հագնեմ, ոչ էլ ուրիշ ատրիբուտներ, սենյակն էլ հեչ նման չի այն սենյակին՝ որ թվա, թե իբր դա ծնարանա:
Իսկ զգացմունքների պահով ասեմ, եթե ես և կինս մեր կյանքում ունեցել ենք շատ երջանիկ պահեր՝ դրանք բոլորը գումարած, դարձիալ չեն կարող ամբողջացնել այն՝ ինչը ապրել ենք այդ ժամերի ընթացքում, թե հուզմունքը, (հոգեպես տանջանքը) թե այն գեր երջանկությունը որ առաջի անգամ ճչացին երեխաներս ծնվելուց հետո: Ես կասեի, երբ սիրելիիդ հետ՝ թեկուզ քո ներկայությամբ, կիսում էս այն ճանապարհը, որ կյանքը միայն կնոջն է բաժին հանել, դա իր ազդեցությունն է ունենում հետագա ընտանեկան ընդհանուր հոգեբանության վրա:
Սակայն դա ամեն մեկի ընտրություննա, օրինակ՝ ընկերս շատ էր ուզում որ ներկա գտնվեր իր առաջի երխայի ծնվելուց և կինն էլ խրախուսում էր, ասում էր շատ կուզենամ, խնդրում եմ կողքս եղիր, քո ներկայությունը կօգնի ինձ ավելի ապահով և ուժեղ զգալու:
Սակայն ընկերս հինգ րոպե հետո իջավ ներքև մեզ մոտ, աչքերը լցված ու ասեց, չեմ կարողանում դիմանալ:
Հետո փոշմանել էր:
Փոշմանելն էլ ոնց եղավ, կինը հումորով ասում էր, փաստորեն դու իմ ամենադժվար պահին ինձ լքեցիր ու մենակ թողեցիր այս օտարության մեջ: Կնոջ այդ խոսքերը մեխվել էին ընկերոջս սրտին:
3 տարի անց ընկերս սկզբից մինչև վերջ, «քույրերի հետ հավասար» աշխատեց իր երկրորդ տղայի լույս աշխարհ գալու պրոցեսի վրա: Հետո պատմում էր, որ դարի հրաշքը, իր աչքերի առաջ է տեղի ունեցել, իր բոլոր խառը, բայց հաճելի զգացնունքների ներքո:
Այնպես որ, եթե մարդ կլինի որ չի կարող ներկա գտնվել՝ ունենալով հստակ շարժառիթ, պատճառ, մեղադրելու բան չկա: Նույնն էլ ով կարող է ներկա գտնվել թող ներկա գտնվի, հավաստիացնում եմ, անմոռանալի պահ է ապրելու, որ իր հիշողությամ մեջ դաջվելու է մինչև իր կյանքի վերջը:
Իսկ եթե ներկա չգտնվելը պատճառաբանվում է « զզվելի է» կամ նման ածականներով մեղմ ասած, դա «ուժեղ հումոր» է:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Ամեն դեպքում հոր` երեխային ավելի շատ սիրելը կամ կապված լինելը ոչ մի կապ չունի ներկա գտնվելու հետ![]()
Ներկա գտնվելը ուղղակի մեծացնում ա աշխարհահայացքը ամենալայն առումով
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 23.07.2009, 20:05:
Շատ կներեք, հազար անգամ ներեղություն - օրինակ այն, որ կինը ծննդաբերության ժամանակ կարող է իր կամքից անկախ կատարել այնպիսի բան, որը սովորաբար անում են զուգարանում...
Սա լրիվ ուրիշ դեպք է: Քո դեպքում տղամարդը պարտավոր է աջակցել, օգնել և բուժել իր կողակցին, իսկ այս դեպքում կողակցին օգնում են մասնագետներ...Լիոն, եթե կինը ծանր հիվանդությամբ հիվանդնանում է, օրինակ՝ հեպատիտով, որի ժամանակ մաշկը դեղնում է, եղջերաթաղանթները դեղնում են, մարմնի ջերմությունը բարձրանում է, առաջանում են մարսողական որոշ խնդիրներ, ապա բուժումից հետո պետք է ամուսինը սառի?:
Էնա կարճ-կոնկրետ ասա. «կինը չպետք է հիվանդանա» ու վերջ, էլի:
Այնքան ծանր հիվանդություններ կան, որոնց ժամանակ մարդու օրգանիզմում բոլորի համար տեսանելի Չհմայիչ ու Տգեղ բաներ են լինում, որ ծննդաբերության բուն պրոցեսը դրանց համեմատ ոչինչ կթվա:
Ասեմ - մասնագետ-հոգեբաններն են այս կարծիքինԻսկ այս երկրորդ դիտարկումն ընդհանրապես անհիմն է: Ի՞նչ մեղքի զգացողություն: Ի՞նչ տառապանք: Հա տառապում է կինը, բայց ի՞նչ է՝ կինն ու ամուսինը նախքան երեխա պլանավորելը չգիտեի՞ն, որ ծննդաբերությունը ցավոտ է:
Ինչու՞ ամուսինն է նրան տանջում:
Ոչ, քանի որ նրանք հետագայում «չեն սիրում» կոնկրետ այդ կնոջը: Խոսքը կոնկրետ կնոջ ու նրան սիրող տղամարդու մասին է:Այսինքն՝ որոշ մանկաբարձ-գինեկոլոգներ հոգեբանորեն իմպոտենտ են՞…
Ողջ աշխարհում կա այս խնդիրը...Ողջ աշխարհում հոգեբանական իմպոտենտություն չառաջացավ, մեր հայերիս մոտ, որպես ամենահին ու ամենահամաշխարհային ազգ, պետք է զարգանա հոգեբանական իմպոտենտություն:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Հա, հետո՞… Նկատի ունես ակամա դեֆեկացիան… Ի՞նչ: Որ որոշ աղիքային հիվանդությունների ժամանակ խուղակ են տեղադրում, աղիքի պարունակությունը դուրս հանելու համար, ու հետո բարեհաջող ավարտում են, հիվանդը լավանում է, ամուսինն սկսում է զզվե՞լ…Շատ կներեք, հազար անգամ ներեղություն - օրինակ այն, որ կինը ծննդաբերության ժամանակ կարող է իր կամքից անկախ կատարել այնպիսի բան, որը սովորաբար անում են զուգարանում...
Իսկ, ընդհանրապես, հաշվի առ, որ ամուսինը իր կնոջ ծննդաբերության ժամանակ ուղղակի ոչ մի տարբերակ չունի տեսնելու, թե ինչ է կատարվում կնոջ շեքային շրջանում:
Հա, հասկացանք… Դու շեղվում ես: Հա, բայց հո չի սկսում զզվելը կնոջից:Սա լրիվ ուրիշ դեպք է: Քո դեպքում տղամարդը պարտավոր է աջակցել, օգնել և բուժել իր կողակցին, իսկ այս դեպքում կողակցին օգնում են մասնագետներ...
Խայտառակ աննորմալ կարծիք ունեն այդ հոգեբանները:Ասեմ - մասնագետ-հոգեբաններն են այս կարծիքին
Գրեթե բոլոր գինեկոլոգները ներկա են լինում հենց իրենց կնոջ ծննդաբերությանը:Ոչ, քանի որ նրանք հետագայում «չեն սիրում» կոնկրետ այդ կնոջը: Խոսքը կոնկրետ կնոջ ու նրան սիրող տղամարդու մասին է:
Ես չեմ էլ կասկածում: Շատ լուրջ խնդիր է: Ես նույնիսկ կասեի՝ լրջագուն խնդիր է, որի առաջ կանգնել է ողջ աշխարհը, պարզապես անլուծելի թվացող…Ողջ աշխարհում կա այս խնդիրը...![]()
.Բայց համաձանիր, որ ցանկալի չէ, որ ամուսինը տեսնի դա...Հա, հետո՞… Նկատի ունես ակամա դեֆեկացիան… Ի՞նչ: Որ որոշ աղիքային հիվանդությունների ժամանակ խուղակ են տեղադրում, աղիքի պարունակությունը դուրս հանելու համար, ու հետո բարեհաջող ավարտում են, հիվանդը լավանում է, ամուսինն սկսում է զզվե՞լ…![]()
Չեմ եղել, չգիտեմ... Բայց ինչու ո՞չ: Օրինակ, ինձ պատմել են, հազար ներեղություն կրկին ու կրկին, որ նման դեպքերի համար կնոջ ոտքերի ներևում ջրով լցված թաս են դնում: Հիմա ինչ պետք է, որ ամուսինը տեսնի այդ գործընթացը...Իսկ, ընդհանրապես, հաշվի առ, որ ամուսինը իր կնոջ ծննդաբերության ժամանակ ուղղակի ոչ մի տարբերակ չունի տեսնելու, թե ինչ է կատարվում կնոջ շեքային շրջանում:
Չես կարող ասել: Կարող է այնպիսի բաներ տեսնի, որ... զզվի: Հոգեբանությունը, մարդկային հոգեբանությունը, անկանխատեսելի մի բան էՀա, հասկացանք… Դու շեղվում ես: Հա, բայց հո չի սկսում զզվելը կնոջից:
Չէ, իրոք կա այդ կարծիքը: Ես չեմ հորինում...Խայտառակ աննորմալ կարծիք ունեն այդ հոգեբանները:
Լրջագույն է այնքանով, ինչքանով ցանկացած այլ հոգեբանական խնդիր...Ես չեմ էլ կասկածում: Շատ լուրջ խնդիր է: Ես նույնիսկ կասեի՝ լրջագուն խնդիր է, որի առաջ կանգնել է ողջ աշխարհը, պարզապես անլուծելի թվացող…![]()
![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լրիվ նույն բանն էի ուզում ասել։
Ի դեպ, եթե ուշադրություն դարձնենք, կնկատենք, որ էս թեմայում բոլոր դեմ արտահայտվողները խոսում են զուտ ենթադրությունների վրա հիմնված ինչ–որ զգացողությունների ու ինչ–որ երևակայական սարսափազդու կամ զզվելի տեսարանների մասին։ Իսկ բոլոր նրանք, ովքեր անձամբ ծննդաբերել են կամ իրենց կանանց ծննդաբերությանը ներկա են գտնվել, միայն դրական զգացողությունների մասին են խոսում, որոնք, ինչպես նկատեցիք, ոչ մի ընդհանրություն չունեն նկարագրված տեսարանների հետ։ Էդ հանգամանքը պիտի որ գոնե մի քիչ մտածելու տեղիք տա, իմ կարծիքով։
Մեկ էլ մի հարց բոլոր նրանց, ովքեր համոզված են, որ իրենց սիրտը կվատանա, երբ կնոջն այդ վիճակում տեսնեն (առայժմ խոսքը զուտ վախի մասին է). ի՞նչ կանեիք, եթե ձեր կինը, Աստված չանի, հայտնվեր այնպիսի ծանր ֆիզիկական վիճակի մեջ, որ ստիպված լինեիք նրան անձամբ օգնություն ցույց տալ։ Հա, ասենք, շրջապատում ուրիշ մարդիկ էլ կան, որոնք կարող են օգնել, բայց դու ինքներդ էլ կփորձեք մոտենալ, ինչ–որ բան ձեռնարկել, օգնել, չէ՞, ոչ թե կպատճառաբանեք, որ դուք նման տեսարաններից վատանում եք, դրա համար պետք է հեռու մնաք, որ չվատանաք։ Ինձ թվում է՝ էդ պահին դա բնազդաբար կլինի նույնիսկ, առանց մտածելու։ Դրա համար լավ չեմ հասկանում, թե ծննդաբերության դեպքում էդ վախը կոնկրետ ինչից է։ Ինձ թվում է՝ տղամարդիկ ուղղակի լավ չեն պատկերացնում էդ իրավիճակը։ Ինչպես արդեն նշվեց, տղամարդիկ բուն ծննդաբերության տեսարանը տեսնելու հնարավորություն չեն ունենում նման դեպքերում, կնոջ գլխավերևում կանգնում են, ձեռքը բռնում, հոգեպես ու մի քիչ էլ ֆիզիկապես (սեղմելու համար ձեռքը տրամադրելով) աջակցում։ Հետևաբար ի՞նչ զզվելի ու զարհուրելի տեսարանների մասին է խոսքը։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Askalaf (29.09.2011), Cassiopeia (24.07.2009), Մարկիզ (25.07.2009)
Լիոն, քո՝ էս թեմայում արած գրառումները կարդալիս մարդ ակամա հիշում է «Տղամարդկանց հիասթափությունները» թեմայի գրառումներդ։Էնտեղ էլ էիր կնոջ բոլոր բնականոն, բայց ոչ ներկայանալի վիճակներից հեշտությամբ հիասթափվում, չէ՞։ Ուղղակի պետք է ի սկզբանե գիտակցել ու մեկընդմիշտ մտապահել, որ էն գեղեցիկ, թարմ, խնամված ու գրավիչ կինը, որի հետ ամուսնանում եք, ձեզ նման հասարակ մահկանացու է, և հաստատ երբեմն էլ լինելու է հիվանդ, չխնամված, ոչ գրավիչ, երբեմն նույնիսկ տգեղ, ինչպես նաև գնալու է զուգարան և այլն։ Իսկ ով պատրաստ չէ էդպիսի անխուսափելի իրողություններին առերեսել, ուրեմն հետագա դաժան հիասթափություններից զերծ մնալու համար ճիշտ կլինի միանգամից մոռանա նորմալ, ամուր ընտանիք կազմելու մասին։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Cassiopeia (24.07.2009), Chilly (24.07.2009), Kita (24.07.2009), Second Chance (24.07.2009), Ռուֆուս (24.07.2009), Սելավի (24.07.2009)
կարծում եմ սա արհեստածին ինչ որ մի բան է:Ամուսնու ներկայությունը ծննդալուծման գործընթացին
բնություն մեջ այսպիսի բան համարյա թե չի հանդիպում կաթնասունների մոտ:
իսկ հակառակը հանդիպում է: որ էգը ծնելուց միշտ առանձնանում է:
…
ինչ որ արհեստական ճանապարհով "սեր" արթնացնել, կամ թեժացնել չի կարելի: իսկ խղճահարություն զգացում ծնել, կամ մեղքի զգացում առաջ բերել է՝ դա կարելի է:
…
նախօրոք ասեմ, տաքգլուխ մարդիկ գրածիս առաջին մասը կարող են և չկարդալ....!
եթե ծննդաբերությունը համարում եք զզվելի (տղամարդկանց մասին ա խոսքս), ուրեմն սեքսը ձեզ համար տանջանք է... հաստատ ծննդաբերությունն ավելի ստերիլ պայմաններում ա տեղի ունենում, քան ցանկացած ինտերկուրս: Ինչու ա ձեզ թվում, որ կարելի ա մի օրգանով , որով "զուգարան" եք գնում, նաև լինել նուրբ ու ուժեղ, բայց դիմացինին զզվանք չպատճառել? ծիծաղս ա նույնիսկ գալիս![]()
ի՞նչ կա զզվելի, զգալ ու տեսնելու մեջ, թե ինչպես է կինը, որին սիրել ու գուրգուրել ես ժամեր ու օրեր շարունակ, լույս աշխարհ բերում մեկին, ում սեփական կյանքիցդ առավել ես սիրելու: Ինձ համար անձամբ, այդ սերն ու զզվանքը մի տողում չեն տեղավորվում...
2րդն ասեմ, որ պարտադիր չի ամուսինը գլուխը մանկաբարձի հետ միասին արգանդի մեջ մտցնի, կներեք արտահայտությանս համար, կան բազմաթիվ այլ ձևեր, որ տղամարդը կարող է ներկա գտնվել և օգնել թե ֆիզիկապես, թե հատկապես հոգեպես: Ինչպես արդեն նշեցին , որ ձեռքերի ճզմվելամերսման համար շաաաաատ հարմար առիթ ա, բայց կատակը մի կողմ: Անձամբ ամուսինս և ես որոշել ենք հաճախել Լա Մազի դասերի (նամազի հետ սանսեմ կապ չունի), որտեղ սովորեցնում են տղամարդուն լինել կնոջ անհատական մարզիչը ծննդաբերության ժամանակ: Այսինքն, սովորեցնում են ճիշտ շնչել, երբ մերսել մեջքը, որ դրությամբ պառկեցնել կնոջը, ինչպես ոգևորել ու նույնիսկ կտրել պստլոյի պորտը: Այսքանի մեջ զզվելի բան տեսնող մարդկանց, առաջարկում եմ երեխայի ծնվելուց մի 2 շաբաթ առաջ տունը լքել ու չվերադառնալ մի 5 տարի, որովհետև "զզվելի" պրոցեսների շարանն ընդամենը սկսվում է երեխայի ծնունդով... =)
Երկու երեխա էլ ես ունեմ: Ցավոք առաջինի ծնվելուց հեռու եմ եղել` երկրում չէի: Բայց կլինեի, եթե կինս ժամանակին ծննդաբերեր: Ժամանակից մի ամիս շուտ ծննդաբերեց, դրա համար էլ չհասցրեցի:
Երկրորդի ծնվելուց առաջ կնոջս հետ քննարկել ենք ներկա գնտվել չգտնվելու հարցը: Կինս գիտի, որ ես սրտից թույլ եմ ու ասում էր "եթե վստահ ես որ կդիմանաս արի, վստահ չես` մի արի"" Ծննդաբերելուց կես ժամ առաջ կնոջս հետ ման ենք եկել միջանցքում, կինս ասեց "քու տունը շինվի, դեմքիդ գույնը նենց ա, ոնց որ դու ես ծննդաբերում, ոչ թե ես": Ընթացքում դուրսն եմ եղել, մի երկու շիշ վալերյանկայով: Ծննդաբերությունից մի 15 րոպե հետո մտել եմ սենյակ ու նույն կերպ գրկել եմ կնոջս ու երեխայիս, ու էլի ապրել եմ էն նույն բերկրանքը, ինչի մասին էսքան խոսում են: Ծննդաբերության ժամանակ ներկա չլինելս մի գրամ ոչ ավելացրել, ոչ էլ պակասեցրել ա կնոջս ու երեխայիս նկատմաբ զգացումունքներս:
Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ներկա գտնվել, մաղթում եմ ամուր նյարդեր: Բոլոր նրանց , ովքեր չեն ցանկանում ներկա գտնվել, համոզված ասում եմ, որ դա ըստ էության ոչ մի բան էլ չի փոխում - կարելի է ներկա չգտնվել, բայց ամբողջ կյանքում լինել լավ ամուսին ու հայր: Նույն կերպ, համոզված եմ, որ կան լիքը ներկա գտնվածներ, որոնք հետո շատ հեշտությամբ թողել են իրենց կնոջն ու երեխային ու գնացել են ինչ-որ ստրիպտիզյոռշայի հետ են ապրում:
Այ մարդ սկի ընկերոջս կնիկն էր ծնում, ես ներքևում սփրթնած ծխում էի, բա որ իմ կնիկը ըլնի վալերյանկեն արաղով պետք ա խառնեմ ու ներերակայինՀա, համաձայն եմ, որ շատ կանայք կուզենան էդ պահին մոտակայքում ամուսին տեսնել, բայց ախր մեխկ ենք էլի, մարդ ենք մենք էլ, ձեր առողջությունն էլ չունենք:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ