էսպես չի մնա
Ընդհանուր վերցրած հոր ներկայությունը ձևական բանա... ով որ շատա ուզում թող գնա կանգնի, անձեռոցիկ բան էլ կհասցնի ձեռի հետ: Առհասարակ ծննդատուն օտար մարդ չպետք է մտնի, էլ ուր մնաց գնան ցցվեն ծնարանում: Առաջ սկի ծաղիկ չէին թույլատրում ուղարկել ծննդատանը պառկած կանանց, իսկ հիմա ով ասես մտնում դուրս ա գալիս: Մնացել էր ծնարանը անձեռնմխելի տեղ դա էլ հարամենք պրծնենք բա ոնց:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Բարձրահասակ (23.07.2009)
Խալաթը եթե նորմալ հագնես ու կապես հնարավոր է որ ձևական չլինի, իսկ եթե անկապ գցում են ուսերին դա արդեն ձևական է:
Բացի դրանից մարդ կարող է հիվանդ լինի ու դրա մասին չիմանա էլ:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Ariadna (23.07.2009)
Բայց էրեխեք արտասահմանում խալաթ-մալաթ, տենց բաներ չկան: Սովորական շորերով են նրանք, ովքեր ուզում են ներկա գտնվել: /ի դեպ, պարտադիր չի մենակ ամուսինը, ով ուզի կարող է մնալ/: Ու ընդհանրապես շատ տնային, ույուտ միջավայր ա, սովորական սենյակ` տան պես կահավորված, պատից նկարներ կախված, մի խոսքով տան մթնոլորտ ա: Իսկ այ, եթե պետք եղավ, նկարը կարող ա մեկ էլ տեղաշարժվի, ու հետևից ապարատուրա դուրս գա![]()
Ամուսնուն էլ լավ սպասարկում են, կերակրում![]()
Բայց եթե լուրջ, անկեղծ ասեմ, ցավերի ժամանակ կնոջ մոտ /ու ես գիտեմ, որ բոլոր կանանց մոտ է այդպես/ պահանջ է առաջանում սեղմելու մոտ մարդու ձեռքը, ոչ թե ուղղակի ֆիզիկապես սեղմելու, այլ մի ուրիշ տեսակ այսպես կոչված ձեռքային կոնտակտի խիստ կարիք ա զգացվում, ու մանկաբարձուհու ձեռքը սեղմելը լավագույնը չի, որ կինը ուզում ա էդ պահին /ու ճիշտն ասած` մանկաբարձուհին էլ/
Եթե ուժեղ ձեռքեր ունես, շատ պետք կգան կնոջդ, ասեմէնքան ա սխմրտելու, ինչը պետադինի չափ համարյա օգնում ա
Բայց մի բան ասեմ /ստիպված/. էնքան վստահ խոսում ու պնդում եք մի բանի մասին, որից միայն ենթադրություններ ու տեսական տեսակետ ունեք. ես երկու տարբերակն էլ փորձել եմ` և առանց, և ամուսնու հետ, ու տարբեր նրբությունների եմ ծանոթ: Եթե մի քիչ վստահում եք, հավատացեք, որ իրականում, ռեալում, դեպքի վայրում, դեպքի ընթացքում ու բոլոր էտապներում իրավիճակը շատուշատ այլ է, քան էսպես "օդում" կարող եք ենթադրել:
Ուլուանա (24.07.2009)
Դե լավ, մի բան պատմեմ ներվերից թույլ տղամարդկանց մասին ու համար.
ընկերներ ունեմ` ամուսնական զույգ, ամուսինը էսպես հսկա, հաղթանդամ, սոլիդնի տղամարդ, ժայռը տեղից կպոկի, մի հատ էլ որ գոռում ա /ներկայիս երեխայի վրա/` ասենք` "չի' կարելի", վախից ցնցվում եմ ու ինձ սարսափելի մեղավոր զգում![]()
![]()
Երեխայի ծնունդին ամուսինը ներկա է եղել, կնոջը հավասար ծծնդաբերել ա: Չէ, ինչ հավասար, կինը էդքան չի ապրել էդ ամենը, ինչքան ամուսինը: Եթե կինը ասենք մեծ մասամբ ֆիզիկապես ա տառապել / դե էդ պահին ֆիզիկական ցավերը գերհաղթում են մնացած բոլոր զգացմունքները /, ապա ամուսինը էմոցիոնալ լրիվ ծննդաբերական ցիկլ ա անցել: Ու վերջում, երբ երեխան ծնվեց, էդ հսկա, հուժկու տղամարդը` բեղ-մորուքով, հեկեկալով գրկել էր երեխային ու կնոջը, ու արցունքներով ողողելով իրեն աշխարհի ամենաերջանիկ մարդն ա զգացել ...
Ինձ թվում ա մարդ կյանքում գոնե մի անգամ պետք ա իմանա թե էդ երջանկությունը որն ա:
Դա այնքան մարդկային ա, ու այնքա'ն տղամարդկային![]()
![]()
Մենք որ ծառայում էինք ասում էի՞նք թող աղջիկներն էլ գան, ներկա լինեն, տենան ոնց են սողեսող պլացի վրա 20 կմ/ժ արագությամբ սլանում: Գան տենան ոնց ենք 50 կգ մարտական կոմպլեկտը ուսներիս 10 կմ մարշ անում:
էսպես չի մնա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ