Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
Անձամբ ես չեմ ուզի, որ ամուսինս ներկա գտնվի։ Կարծում եմ դա կանանց հերթական սադիստական դրսևորումներից է (էն դեպքում, երբ տղամարդը չի ուզում, բայց իրենք ստիպում են, որ՝ չէ, պետք ա կողքիս լինես, եթե ինձ սիրում ես.. և այլն)։ Եթե երկուսն էլ երազում են էդ մասին, էդ դեպքում խնդիր չկա։ Եթե տղամարդը քեզ սիրում ա, պարտադիր չի տեսնի, ոնց տանջվեցիր, որ ավելի գնահատի։ Հետո ցանկացած քիչ թե շատ բանական մարդ գիտի, որ ծննդաբերությունը ցավոտ է, դժվար և այլն, պետք չի դա նրան ապացուցել։ Մի խոսքով, ես էլի տղերքի կողմից եմ Իրանք մեղք են, ավելի նուրբ ու քնքուշ, մի տանջեք ձեր ամուսիններին, ի սեր աստծո Էդ ոչ մի բանը կապ չունի լավ ամուսին ու լավ հայր լինելու համար, դրանք սուտ բաներ են, սիրող և նվիրված մարդը միշտ էլ կմնա սիրող և նվիրված, անկախ որևէ բանից, և՝ հակառակը։
Արիադնա, ստեղ խնդիրը միայն կինը չի, ավելին՝ կինը երկրոդական ֆակտոր է խոսքը սեփական երեխայի ծնունդը տեսնելն է, որը տենց արնաշաղախ ու սադիստական տեսարան չի բնավ. ամեն ինչ շատ պուպուշ ու շաաատ հետաքրքիրն ա լինում...