Ժող, զարմանում եմ, (կներեք, որ անդրադառնում եմ) հարգելիներս, ակումբցիներ կան, որ անալ ու օրալ սեքսը համարում են ընդունելի և նույնիսկ գեղեցիկ, իսկ երեխայի լույս աշխարհ գալու տեսարանը համարում են տհաճ ու զզվելի:
Ժող, զարմանում եմ, (կներեք, որ անդրադառնում եմ) հարգելիներս, ակումբցիներ կան, որ անալ ու օրալ սեքսը համարում են ընդունելի և նույնիսկ գեղեցիկ, իսկ երեխայի լույս աշխարհ գալու տեսարանը համարում են տհաճ ու զզվելի:
Cassiopeia (23.07.2009), Kuk (23.07.2009), REAL_ist (23.07.2009), Second Chance (23.07.2009), Xelgen (23.07.2009), Փոքրիկ (23.07.2009)
Մարկիզ ջան, դեմ խոսողներից մեկը ես եմ, ու շատ հարցերում էստեղ քեզ հետ համաձայն եմ, ես ընդամենը ասում եմ, որ եթե տղամարդը չի ուզում, պետք չի բռնանալ նրա վրա, ասել եթե չես ուզում ներկա լինես ուրեմն չես սիրում և այլն... Իսկ եթե դեմ չի, էդ արդեն նույն քո ասած օրալի ու անալի տարբերակն ա, որ եթե երկուսն էլ կողմ են արդեն ոչ մեկի գործը չի; Ես ընդամենը դեմ եմ տղամարդու վրա բռնանալուն
Հ.Գ. Սուր ջան, մեկ էլ մի մոռացի, որ դու բժիշկ ես ու էն, ինչը քեզ համար լրիվ նորմալ ա ու նույնիսկ սիրուն, կարող է ինժեների համար սարսափելի լինել
Վերջին խմբագրող՝ Ariadna: 23.07.2009, 10:11:
When life gives you lemons, make lemonade
Սուր դու բժիշկ ես, կարող ա քո համար մարդու փորը բացել ու ներս նայելն էլ տհաճ չլինի: Գուցե հիացնի մարդու օրգանիզմի կատարելությունը, կազմակերպվածությունը: Քո համար կարա հանած ուղեղն էլ գեղեցիկ երևա, բայց մենք հասարակ մահկանացու ենք, ու վախենում ենք:
էսպես չի մնա
Չեմ հասկանում ինչն է այդպես վախենալու ու զզվելի: Ի՞նչ է ամուսինը պետք է գա ու կանգնի կնոջ ոտքերի առաջ ու մանրամասն ուսումնասիրի այդ պրոցեսը: Նրան ընդամենը պետք կնոջ կողքին լինել ու բռնել նրա ձեռքը, որպեսզի հոգեբանորեն օգնի նրան, հատկապես եթե խոսքը առաջին ծննդաբերության մասին է: Իսկ այդ «արնաշաղաղ վաղենալու» և այլ պրոցեսները իսկի կինն անձամբ չի տեսնում /որքանով, որ տեղյակ եմ/:
Իսկ կամեռայով նկարողները չգիտեմ էլի, շատ "բեսամթ" էքստրեմալ հաճույքի սիրահարներ են երևի:
Love has an enemy, but it is already defeated!
Ուլուանա (24.07.2009)
Հա բա որ գնացել հասել ես, պետք ա ուշադիր նայես, որ սաղ ճիշտ անեն, հարցեր տաս ընթացքում: Ոնց-որ ես եմ անում մեր արհեստավորներին Թե չէ հավայի նստես կգժվես
Դոկտոր ջան, իմ համար զզվելի ու տհաճ չի, պռոստը վախում եմ: Դու բժիշկ մարդ ես, հազար բան ես տեսել էս կյանքում: Մենք հասարակ մահկանացուներս նախապաշարմունքներ ունենք: Հիմա ինչքան էլ որ ասես դա նորմալ բնական պրոցես ա, ծննունդը բնության հրաշք ա ու սենց բաներ, ամեն ինչի հետ կհամաձայնվեմ: Բայց ապեր էտ ծննունդը ամեն օր չենք տեսնում, որ մեր համար սովորական բան լինի ու ասենք, դե հիմա էլ իմ կինն ա ծննդաբերում, գնամ կանգնեմ կողքը:
Տրիբուն ու Էլմո ջաներ, հենց հարցն էլ այն է, որ վախենալու բան չկա: Իհարկե, եթե մարդը չի ուզում, չես էլ կարող նրան ստիպել: Սա ես հասկանում եմ:
Ես ուղղակի էն բանի վրա եմ զարմանում, որ մարդիկ ասում են կնոջից ամուսինը կհիասթափվի, տեսնելով էդ վիճակում, հետագայում սառնություն կառաջանա և այլն:
էսպես չի մնա
Ընդհանուր վերցրած հոր ներկայությունը ձևական բանա... ով որ շատա ուզում թող գնա կանգնի, անձեռոցիկ բան էլ կհասցնի ձեռի հետ: Առհասարակ ծննդատուն օտար մարդ չպետք է մտնի, էլ ուր մնաց գնան ցցվեն ծնարանում: Առաջ սկի ծաղիկ չէին թույլատրում ուղարկել ծննդատանը պառկած կանանց, իսկ հիմա ով ասես մտնում դուրս ա գալիս: Մնացել էր ծնարանը անձեռնմխելի տեղ դա էլ հարամենք պրծնենք բա ոնց:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Բարձրահասակ (23.07.2009)
Լիոն, եթե կինը ծանր հիվանդությամբ հիվանդնանում է, օրինակ՝ հեպատիտով, որի ժամանակ մաշկը դեղնում է, եղջերաթաղանթները դեղնում են, մարմնի ջերմությունը բարձրանում է, առաջանում են մարսողական որոշ խնդիրներ, ապա բուժումից հետո պետք է ամուսինը սառի?:
Էնա կարճ-կոնկրետ ասա. «կինը չպետք է հիվանդանա» ու վերջ, էլի:
Այնքան ծանր հիվանդություններ կան, որոնց ժամանակ մարդու օրգանիզմում բոլորի համար տեսանելի Չհմայիչ ու Տգեղ բաներ են լինում, որ ծննդաբերության բուն պրոցեսը դրանց համեմատ ոչինչ կթվա:
Իսկ այս երկրորդ դիտարկումն ընդհանրապես անհիմն է: Ի՞նչ մեղքի զգացողություն: Ի՞նչ տառապանք: Հա տառապում է կինը, բայց ի՞նչ է՝ կինն ու ամուսինը նախքան երեխա պլանավորելը չգիտեի՞ն, որ ծննդաբերությունը ցավոտ է:2. Տեսնելով կնոջ տառապանքները, տղամարդու մոտ կարող է առաջանալ "մեղքի զգացում", որը կարող է բերել սառնություն կնոջ նկատմամբ (որ հետագայում նրան կրկին "չտանջի") և, ընդհանրապես, որոշ դեպքերում կարող է հանգեցնել տղամարդու հոգեբանական իմպոտենտության:
Ինչու՞ ամուսինն է նրան տանջում:
Այսինքն՝ որոշ մանկաբարձ-գինեկոլոգներ հոգեբանորեն իմպոտենտ են՞… Ողջ աշխարհում հոգեբանական իմպոտենտություն չառաջացավ, մեր հայերիս մոտ, որպես ամենահին ու ամենահամաշխարհային ազգ, պետք է զարգանա հոգեբանական իմպոտենտություն:ընդհանրապես, որոշ դեպքերում կարող է հանգեցնել տղամարդու հոգեբանական իմպոտենտության:
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 23.07.2009, 12:38:
Եթե ուժեղ ձեռքեր ունես, շատ պետք կգան կնոջդ, ասեմ էնքան ա սխմրտելու, ինչը պետադինի չափ համարյա օգնում ա
Բայց մի բան ասեմ /ստիպված/. էնքան վստահ խոսում ու պնդում եք մի բանի մասին, որից միայն ենթադրություններ ու տեսական տեսակետ ունեք. ես երկու տարբերակն էլ փորձել եմ` և առանց, և ամուսնու հետ, ու տարբեր նրբությունների եմ ծանոթ: Եթե մի քիչ վստահում եք, հավատացեք, որ իրականում, ռեալում, դեպքի վայրում, դեպքի ընթացքում ու բոլոր էտապներում իրավիճակը շատուշատ այլ է, քան էսպես "օդում" կարող եք ենթադրել:
Ուլուանա (24.07.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ