Եթե տղամարդը շատ ա սիրում կնոջը, էդ դեպքում էդ երեխան երկրորդական ա լինում ավելի։ Օրինակ պապաս ասում է, որ երբ լսել է մամաս ոնց է գոռում ցավից, ասել է չեմ ուզում երեխես, մենակ Հասմիկիս մի բան չլինի։ Իսկ եթե բացի գոռոցից տեսներ նաև էդ ամբողջ տեսարանը, հաստատ ավելի մեղք կլիներ, ու եթե տեսներ մեզ ծնվելու պահին, չեմ կարծում, որ ինչ որ բան ավել էր լինելու, ավելի շատ էր սիրելու մեզ քան հիմա։ Բայց նորից եմ կրկնում, եթե տղամարդը դա ուզում է, երազում է, թող ներկա լինի, ես դեմ եմ, երբ տղամարդը չի ուզում, իսկ կինը ստիպում է, կամ թեկուզ խնդրում։
When life gives you lemons, make lemonade
Արիադնա ջան, էդ երազելը որ շեշտում ես, շատ հավակնոտ ա դարձնում վերաբերմունքդ ու շեշտում ա դրա բացասականությունը` թվացյալ չեզոքության տակ: Ոչ մի տղամարդ էլ չի երազում այդ մասին օրուգիշեր, ու ոչ էլ դա նպատակ ա, պարզապես դա անձնական ընտրություն ա, որը, ի դեպ, մինչև չընտրես, չես հասկանա ինչի մասին եմ խոսում, ինչքան էլ որ պատմություններ լսես` սարսափելի, թե ռոմանտիկ
Երևի վաղուց ներսում չես եղել, Բարեկամ ջան։ Ասեմ, որ էստեղ էլ, ցանկացած նորմալ կին, թե իր հագուստն է պատրաստում հիվանդանոցի համար, թե պեդիկյուր մանիկյուրն է անում։ Ընկերուհիս նախավերջին օրը կանչեց տուն, ինքը արդեն չէր կարողանում շարժվեր, եկավ մատնահարդարը տանը արեց էդ պրոցեդուրաները, բայց ասեց, որ կեսարյանի դեպքում ձեռքի մատները չի կարելի քսել, եղունգները պետք ա երևան։ Էդպես ձեռքերը մնացին անլաք
When life gives you lemons, make lemonade
Ariadna (22.07.2009)
Էրեխեք մի բան էլ պատմեմ, չնայած ես ինքս դրա մասին չեմ կարդացել, դրա համար չէի ուզում նաև խոսել, բայց որ էսպիսի անկեղծ խոսակցություն գնաց, ասեմ
Ուրեմն ծանոթներիցս մեկը ամուսնացավ ԱՄՆ–ում մի բուլղարացի տղայի հետ։ Շատ երջանիկ էին, շատ էին սիրում իրար, ու էդ տղան ինքն էր ասել, որ ուզում է ներկա լինել ծննդաբերության ժամանակ։ Տղա ունեցան, ամուսինն էլ ներկա էր գտնվել էդ ընթացքում։ Բայց արդեն երեխան չորս տարեկան ա, ամուսինը կնոջը մատով չի կպնում։ Ապրում են մի տան մեջ` հարևանների նման։ Շատ լավ են իրար հետ, ընդհանուր բյուջե, համատեղ ճաշ, բայց քնում են առանձին։ Ծննդաբերությունը տեսնելուց հետո էդ տղան սարսափում ա կնոջը կպնել։ Ու ասել էին, որ էդպիսի սինդրոմ գոյություն ունի, որ իբր ներկա լինող տղամարդկանց չգիտեմ քանի տոկոսը, հետո էդպիսի վիճակում է հայտնվում։ Նորից եմ ասում, ես էդ սինդրոմի մասին չեմ կարդացել անձամբ, ու ոչինչ չեմ կարող ասել, թե իրականում որքանով է էդ սառնությունը կապված ներկա գտնվելու հետ, բայց փաստը մնում է փաստ, որ մինչև էդ նորմալ զույգ են եղել, ու անմիջապես դրանից հետո տղամարդը լրիվ սառել է։
Ու նաև ասեմ, որ իմ բացասական վերաբերմունքը էդ երևույթի նկատմամբ, որևէ կերպ կապված չէ էս դեպքի հետ, էստեղ կարծում եմ, ամեն դեպքում տղայի մի ծալը պակաս է եղել, էդ ստրեսսից հետո ավելի է արտահայտվել
When life gives you lemons, make lemonade
Սլիմ (22.07.2009)
Տենց որ լինի գինեկոլոգ տղամարդիկ պետք ա ուրեմն կամ հոմո լինեն կամ ասեքսուալ` լավագույն դեպքում
Կոնկրետ էս դեպքի հետ կապված նկատի ունեցի, որ իրական մանրամասները երբեք չես իմանա, բայց ինքդ մտածի, էդ ի~ինչ պետք ա տեսած լինի, որ իր համար հայտնություն ա եղել Ինձ թվում ա թդ տղան մինչ էդ էլ իր կնոջ հետ կապ չի ունեցել կամ շատ մակերեսային
Անձամբ ես կողմ եմ… Ամուսինը ուժ և ինքնավստահություն կհաղորդի կնոջը: Կինը ավելի իրեն ապահով կզգա: Իսկ ամուսնու համար էլ, ավելի հեշտ կլինի այդ լարված ժամերը տանել: Ու հետագայում էլ ավելի նրբորեն կվերաբերվի կնոջը: Ականատես լինելով այդ պռոցեսին:
Ես դեմ եմ: Ինձ ահավոր լարված կզգամ ու անգամ անհարմար, որովհետև հեռուստացույցով տեսել եմ ծննդաբերություն, սկի ինձ հաճելի չէր, ուր մնաց տղամարդուն: Համել տղամարդիկ ավելի պանիկյոր են ուշուտ են ազդվում նման բաներից: Արիադնայի հետ լրիվ համաձայն եմ, լավ բացատրել ա
Բա Ամերիկայում վապշե դեմք են, վիդեոկամերաներով պապaները նկարում են ողջ պրոցեսսը
Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.
Կինը երևի թե իրեն ավելի ապահով կզգա, բայց դե տղամարդու համար ահավոր սթրես ա, ամեն մարդ չի դիմանա, կարող ա նեռվայնությունից ասենք բժիշկին ծեծի, կամ ինֆարկտ ստանա Կարելի ա սկզբում անծանոթ կանանց ծննդաբերություններին ականատես լինել, միքիչ աչքը սովորացնել:
Կախվածա կնոջ ցանկությունից, եթե ապագա կինս ցանկանա միանշանակ կողքին կլինեմ:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ