Էդ վիճակին ներկա լինելը ինչ օգուտ կարողա տա????
ԱՄՆ-ում նույնիսկ պորտալարը տալիս են հայրը կտրի...
Ում ա պետք?
Շատ ավելի լավա առաջին անգամ մորն ու փոքրիկին տեսնել մահճակալին ու օրորոցում պառկած, քան թե արնաշաղախ ու գորշ:
Էդ վիճակին ներկա լինելը ինչ օգուտ կարողա տա????
ԱՄՆ-ում նույնիսկ պորտալարը տալիս են հայրը կտրի...
Ում ա պետք?
Շատ ավելի լավա առաջին անգամ մորն ու փոքրիկին տեսնել մահճակալին ու օրորոցում պառկած, քան թե արնաշաղախ ու գորշ:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Անձամբ ես չեմ ուզի, որ ամուսինս ներկա գտնվի։ Կարծում եմ դա կանանց հերթական սադիստական դրսևորումներից է (էն դեպքում, երբ տղամարդը չի ուզում, բայց իրենք ստիպում են, որ՝ չէ, պետք ա կողքիս լինես, եթե ինձ սիրում ես.. և այլն)։ Եթե երկուսն էլ երազում են էդ մասին, էդ դեպքում խնդիր չկա։ Եթե տղամարդը քեզ սիրում ա, պարտադիր չի տեսնի, ոնց տանջվեցիր, որ ավելի գնահատի։ Հետո ցանկացած քիչ թե շատ բանական մարդ գիտի, որ ծննդաբերությունը ցավոտ է, դժվար և այլն, պետք չի դա նրան ապացուցել։ Մի խոսքով, ես էլի տղերքի կողմից եմ Իրանք մեղք են, ավելի նուրբ ու քնքուշ, մի տանջեք ձեր ամուսիններին, ի սեր աստծո Էդ ոչ մի բանը կապ չունի լավ ամուսին ու լավ հայր լինելու համար, դրանք սուտ բաներ են, սիրող և նվիրված մարդը միշտ էլ կմնա սիրող և նվիրված, անկախ որևէ բանից, և՝ հակառակը։
When life gives you lemons, make lemonade
Լիովին համաձայն եմ քեզ հետ: Ինչ-ինչ, կինը միշտ պետք է տեղը տեղին լինի. դա առաջին հերթին կնոջ` որպես կին արժանապատվությունն է: Նույնիսկ ավելին` կինը շրջապատում երևալու հանդեպ կարող է ավելի անփույթ գտնվել, բայց սեփական, ամեն օր իրեն տեսնող ու իր հետ առնչվող ամուսնու դեպքում` երբեք չպետք է թույլ տա, որ իր արտաքինը ինչ-որ չափով ինչ-որ հանգամանքներից տուժի: Ամուսինը իր կնոջ մեջ, հավատացեք, ի վերջո առաջին հերթին գնահատում ա կին էակին, հետո որպես ընկեր, իր երեխաների մայր, վերջապես սպասարկող
Բայց չշեղվելու համար թեմայից ասեմ, որ դրսում, օրինակ, ծննդաբերությունից մի քանի ժամ առաջ կանայք իրենց հատուկ հետևում են, օրինակ պեդիկյուր-մանիկյուր , դե բա ինչպես` չէ՞ որ ոտքերը երևալու են Ինչպես նաև անձնական խնամքի ու հիգիենայի այլ պարագաները, ընդհուպ մինչև հետծննդաբերական հագուստի ընտրությունը… Դա էլ մի առանձին հաճույք է էդ պրոցեդուրաներով անցնելը...
Սլիմ (22.07.2009)
Մի անգամ Անուշին ատամնաբուժի մոտ տարա, սիրտս չէր դիմանում: Մի 5 անգամ դուրս եկա ծխեցի, չնայած նրան, որ ինքը շատ հանգիստ նստած էր: Բա որ ծննդազատման ժամանա՞կ կողքը կանգնեմ: Չէ չեմ ուզում:
նենց սովորական ժամանակ մոտս մարդ էլ սպանեն չեմ հուզվում: Բանակում թուրքերը կրակեցին հետիս ծառայողի ոտքին, նորմալ հանգիստ օգնություն էինք ցույց տալիս, մինչև բժիշկներն եկան:
էսպես չի մնա
Ասեմ իմանաք, որ կինոներում ցույց տրվող անընդմեջ ճիչերը մի քիչ չափազանցված են: Այդ ճիչեչը կարող են տևել մի քանի րոպե միայն, այն էլ կուլմինացիոն պահին, երբ ծնվում է մանկիկի գլուխը: Իսկ իրականում (ծննդատանը նոր ծննդաբերած կանանց եմ հարցրել), կանայք իրենց շատ քաջ են պահում, նույնիսկ ձայն չեն հանել (ծննդատանն եղած ժամանակ ծնարանի կողքի պալատում եմ պառկել ու 3 օրերի ընթաքցքում եղած ծնունդների ժամանակ ընդամենը մեկ անգամ եմ տնքոցներ լսել):
Ես էլ կցանկանայի, որ իմ ամուսինը ներկա լինի... Բացի ինձանից, թող նա էլ զգա ու տեսնի փոքրիկի լույս աշխարհ գալու պրոցեսը... Իսկ եթե շատ նրբիկ// լինի ամուսինս, միգուցե ես ինքնս չթողնեմ:
Հենց պատրաստվեմ մայրանալու, կհիշեմ էս թեման ու կգամ կգրեմ:
Լիովին համամիտ եմ...
Անձամբ իմ դեպքում... ես շատ էի ուզում, որ ամուսինս ներկա գտնվի մեր բալիկի ծննդյան պրոցեսին (հուսով եմ ինքը կգրի իր սեփական կարծիքն այդ մասին, այլապես ես ինքս կգրեմ, թե ինչ որոշման մենք եկանք): Սակայն հանգամանքների բերումով, իմ դեպքում դա հնարավոր չէր: Ճիշտ է, կեսարյան հատման ժամանակ էլ է դա հնարավոր, բայց իմ բժիշկը կտրականապես դեմ էր նույնիսկ իմ էպիդուրալ անզգայացմանը, որ ես տեսնեի թե ի՞նչ է կատարվում: Եվ երևի նա շատ ճիշտ գտնվեց իմ պարագայում:
Էպիդուրալ անզգայացումը դա մի առանձին թեմա է: Շատերը, որոնք այդ ռիսկին այսպես ասած սթափ ժամանակ չէին գնա, ցավերի կուլմինացիայի ժամանակ կարող ա նույնիսկ աղաչեն, որ իրենց էպիդյուրալ ներարկեն դրա համար սթափ վիճակում են ստորագրություն վերցնում
Ու ընդհանարպես ավելի լավ է մինչ ծննդաբերությունը ձեռք առնել հատուկ միջոցներ ծննդազատումն անցավ անցկացնելու համար. օրինակ մարզումներ, մասաժներ և այլն. դրանք դատարկ խոսքեր չեն, ու դրանց օգուտը հետո ես զգում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ