User Tag List

Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 7891011
Ցույց են տրվում 151 համարից մինչև 154 համարի արդյունքները՝ ընդհանուր 154 հատից

Թեմա: Ամուսնու ներկայությունը ծննդալուծման գործընթացին

  1. #151
    Սկսնակ անդամ Eliza1-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.06.2010
    Գրառումներ
    24
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միանշանակ դեմ եմ,ծննդալուծման ժամանակ հոր ներկայությանը:Կարծում եմ այն կարող է տղամարդու մոտ սթրես առաջացնել,եթե ոչ հիասթափություն:Իսկ ինչ վերաբերվում է կնոջը,չեմ կարծում, որ ամուսնու ներկայությունը կարող է նրան օգնել:Ուղղակի ծննդաբերությանը պետք է գնալ ուրախ տրամադրությամբ և վսահ ,որ ամեն ինչ լավ ավարտ կունենա:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (19.07.2010), Ariadna (20.07.2010), Elmo (19.07.2010)

  3. #152
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    31
    Գրառումներ
    8,726
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Eliza1-ի խոսքերից Նայել գրառումը
    Միանշանակ դեմ եմ,ծննդալուծման ժամանակ հոր ներկայությանը:Կարծում եմ այն կարող է տղամարդու մոտ սթրես առաջացնել,եթե ոչ հիասթափություն:
    Նայած տղամարդ:

    Մեջբերում Eliza1-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչ վերաբերվում է կնոջը,չեմ կարծում, որ ամուսնու ներկայությունը կարող է նրան օգնել:
    Նայած կին:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լուսաբեր (29.07.2010), Ֆոտոն (20.07.2010)

  5. #153
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,141
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես բավական լավ ծանոթ եմ (թեև ոչ սեփական փորձից) Հայաստանում, ինչպես նաև նախկին սովետական այլ երկրներում ծննդաբարանների աշխատանքի ձևին: Ու որ մտածում եմ, գալիս եմ էն կարծիքին, որ էդ համակարգի մեջ մի տեսակ չի ինտեգրվում ամուսնու ներկայությունը: Երևի ես էլ որ Հայաստանում ծննդաբերեի, կուզենայի ամուսինս էդ ամենից հեռու մնար, ու որ ես էլ հնարավորինս շուտ ազատվեի էդ հիմնարկությունից: Ես հավատում եմ իհարկե, որ Հայաստանում կան ծննդարաններ, որտեղ վերաբերմունքը ծննդաբերողի հանդեպ շատ լավն է, ու կինը քիչ սթերեսների է ենթարկվում, բայց միևնույն է կան բաներ, որոնք նախկին սովետի ծննդարանները պինդ պահպանել են, և դրանք ինձ համար բացարձակ անընդունելի են (չխորանամ մանրամասների մեջ): Ու նորից եմ ասում, որ էդ միջավայրի մեջ ինձ համար շատ դժվար է պատկերացնել ամուսնու ներկայությունը և դրան բնական վերաբերվելը:

    Ես Հայաստանում ծննդաբերող կանանց անկեղծորեն վերաբերվում եմ՝ որպես հերոսների: Իմ էսպիսի վերաբերմունքը իհարկե մեծամասամբ հիմնված է ենթադրություններիս վրա, բայց կարծում եմ ցանկացած կին, ով երկու փորձն էլ ունի՝ և Հայաստանում ծննդաբերության և ավելի զարգացած երկրում, ամենայն հավանականությամբ կարող է հաստատել իմ տխուր ենթադրությունը:

    Նաև համոզված եմ, որ էն կանայք, որոնք Հայաստանում են ծննդաբերել կամ նոր են պատրաստվում ծննդաբերության և դեմ են ամուսնու ներկայությանը, կվերանային իրենց վերաբերմունքը, եթե լինեին դրսի երկրներում, որտեղ ծննդարանը ավելի շատ սիրուն ու հարմարավետ սենյակի է նման, քան հիվանդանոցի: Ու էդ սենյակում ամուսինները միասին սպասում են իրենց կյանքի կարևոր իրադարձությանը, որը ընդամենը պահանջում է կողքից մասնագետի աջակցության, բայց ամբողջ պրոցեսն ու իրադարձությունը միայն իրենցն է: Ու էդպես էլ պիտի լինի:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (24.09.2010), murmushka (24.09.2010)

  7. #154
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,715
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ներկայումս բավական առաջընթաց կա հայկական ծննդատների գործունեության ու կառուցվածքի մեջ` համեմատած 2 տարի առաջվա հետ: Սակայն լիովին համաձայն եմ Ivy-ի հետ, որ ծնարանների կառուցվածքը բավական անհաջող է Հայաստանում:
    Սակայն, եթե մարդու մտքին լինի, որ ներկա լինի իր երեխայի ծննդյանը գործընթացին, ապա նա չի նայի ծննդատների վիճակին:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (24.09.2010)

Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 7891011

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ծննդալուծման տեսակները
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 44
    Վերջինը: 13.04.2012, 13:00
  2. Ամուսնու՝ պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 85
    Վերջինը: 17.08.2008, 23:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •