Հայկ ջան, համաձայն չեմ: Գրականությունը նույնպես զգայական ընկալման ոլորտ ա, ինչպես և երաշտություն գրելը օրինակ, գրականություն ստեղծելը նույնպես նոտաներով ա, զգում ես երաժշտությունը` ուղեղիդ քիմքին:
Անձամբ ես, օրինակ, պոեզիա չեմ սիրում, ու չեմ կարդում, ու հրաշալի յոլա եմ գնում առանց դրա, ու չունեմ դրա քաղցը կամ կարիքը, պարզապես իմ քիմքին դա անհրաժեշտ չի` ճաշակի խնդիր, իսկ արձակը իմ համար երաժշտություն, ու ուղեղի վերլուծությունն էստեղ ուրիշ մակարդակում ա գնում, ու գիտես, էդ նույն վերլուծությունը նման մակարդակում երաժշտության մարդու համար գնում ա երաժշտությունը լսելիս, նկարչի համար - գծերի ու գույների խաղի մեջ: Ուրիշ իհարկե ինֆորմատիվ գրականությունը, որը զուտ ինֆորմացիա է հաղորդում, բայց դրան հաստատ կարող է փոխարինել "չոր ուցամաք" ինտերնետային հաղորդագրությունը կամ դոկումենտալ, թեկուզ գեղարվեստական ֆիլմերը, անգամ կոմիքսներն էլ
/չնայած դա էլ գրա-նկարչական ուրիշ արվեստ ա, ու մարդ կա իր քիմքին էլ դա է հաճելի/: Ասել կուզեմ, էս կարգի բաները ճաշակի խնդիր են: Ես օրինակ, որ ինչ-որ պերիոդ գիրք չկարդամ, ուղեղիս բջիջիները սովից սատկում են, բայց որ ցուցահանդես տարիներով չգնամ, պետքս չի:
Էջանիշներ