Հայկօ-ի խոսքերից
Արվեստների մեծագույն մասը մարդն ընկալում է տեսողությամբ ու լսողությամբ, ընդ որում՝ այստեղ տեսողությունը ոչ թե միջոց է, այլ հենց նպատակակետ: Նույնիսկ արտահայտություն կա՝ «աչք շոյող»: Ուղեղին համարյա ոչ մի բան չի նմում ավելացնելու տեսածին. վերլուծելու՝ գուցե, փոփոխելու՝ ոչ: Իսկ գիրքը՝ ընթերցանությունը, միակ արվեստն է, որ հիմնվում է միայն ու միայն մարդու ուղեղի, պատկերացնելու կարողության, առանց նայելու տեսնելու, առանց ականջ դնելու՝ լսելու ունակության վրա: Բնականաբար՝ իմ ասածն այն չէ, թե առանց գրքի հնարավոր չէ ապրել. իհա՛րկե ապրել են և ապրում են՝ ճիշտ այնպես, ինչպես քո նշած՝ նկարչության ու երաժշտության մասին օրինակում: Բայց պնդել, թե գիրքը կատարելապես փոխարինելի է, իմ կարծիքով սխալ է: Ու գիրքն էլ դիտարկել զուտ որպես ինֆորմացիոն (տեղեկատվական իմաստով) աղբյուր նույնպես չի կարելի: Ի՞նչ հույժ կարևոր ինֆորմացիա էր պարունակում «Գիքորը»: Ոչ մի: Իսկ զգայական՝ ինչքան ուզես: Առաջարկիր այդ պատմվածքի արտահայտման գոնե մի՝ ոչ գրային տարբերակ, որի միջոցով մարդը կարող է զգալ նույնը, ինչ զգացել է «Գիքորը» առաջին անգամ կարդալիս:
Իսկ պոեզիա՞ն: Չափածո խոսքը՞: Վերևում նշածս «Նավապետ Գրանտի որդիների» օրինակը մի քիչ թույլ էր. հիմա խոսենք, օրինակ, Ուիթմենի «Խոտի տերևների» կամ Բոդլերի, Վեռլենի, Էլիոտի, Պոյի, Սահյանի ու Չարենցի մասին, ի վերջո: Ինչպե՞ս, եթե ոչ գրավոր: Ոչ մի կերպ: Չկա գիրք, չկա պոեզիա: Իսկ ես պոեզիայից հրաժարվելուն դեռ պատրաստ չեմ, չնայած չափածո խոսքի շատ մեծ երկրպագու էլ չեմ համարում ինձ:
Էջանիշներ