1.Կողմ եմ ավագ դպրոցներ ստեղծելուն: Լավ սովորողները կարող են իրենց ուսումը շարունակել հենց այդտեղ:
Վերջին 2 դասարաններում աշակերտները կենտրոնանում են իրենց պարամունքների վրա, դպրոցի դասերին ուշադրություն չեն դարձնում:
2.Կողմ չեմ 12 տարվա միջնակարգ ուսուցմանը: Կարծում եմ, որ երեխային պետք չէ կտրել իր մանկության անհոգ կյանքից և զրկել նրան իր ազատությունից` ստիպելով նրան կարդալ, գրել և այլ բաներ սովորել 5 տարեկանից: 12 տարվա 2 տարին անտեղի ժամանակի կորուստ է իմ կարծիքով:
3. Կողմնակից չեմ ընդունելության քննությունների թեստային կազմվածքից: Իմ ընդունվելու ժամանակ մեր հետի պարապողներից մեկը 8 միավոր բախտի բերումով էր ստացել, անիմաստ նշումներ անելով: Ստացավ 17,5 միավոր` լինելով ամենավատ սովորողներից մեկը, ու լավ սովորողներից մի քանիսն էլ զրկվել էին իրենց միավորներից մի քանիսից` նշելուց վանդակից դուրս գալու պատճառով: Համակարգիչը չէր հաշվել այդ միավորները:




Մեջբերել
Էջանիշներ