Չեմ կարծում, որ ավագ դպրոցի դասատուներն աշակերտների հետ կպարապեն այնպես, ինչպես անհատական պարապմունքերի ժամանակ:
Չեմ կարծում, որ ավագ դպրոցի դասատուներն աշակերտների հետ կպարապեն այնպես, ինչպես անհատական պարապմունքերի ժամանակ:
Դա դեռ հարցի մի կողմն է: Չնայած հիմա մեծ թվով ուսուցիչներ են վերապատրաստվում ավագ դպրոցում աշխատելու համար, ու իրենք մյուս դպրոցների ուսուցիչների համեմատությամբ 20% ավել են վարձատրվելու:
Ինձ ավելի շատ հուզում է մյուս հարցը: Ավագ դպրոցը նախատեսում է հոսքային դասարաններ, ուր պետք է սովորեն հետագայում բարձրագույն ինստիտուտի հավակնորդ աշակերտներ: Ասել է թե ՝ավագ դպրոցի ուսուցիչը գործ է ունենալու խելացի ու ուսման ծարավ աշակերտների հետ: Այս դեպքում ավագ դպրոցի վարկը կբարձրանա, և իրոք աշխատող ուսուցչի աշխատանքը կերևա: Բայց ես վախենամ այս դեպքում էլ գործի «հայկական տարբերակը»: Գուցե հայ ծնողն էլի մտածի, բա ոնց կլինի էն մեկի երեխան ավագ դպրոց սովորի-ավարտի, իմը՝ ոչ: Ու տարբերակներ են մշակելու իրենց դմբոներին խցկելու ավագ դպրոցներ: Իսկ արդյունքում կլինի այն, որ հիմնական դպրոցի նույն կոնտինգենտը զուգահեռ կտեղափոխվի ավագ դպրոց: Իմաստը ո՞րը կլինի այդ դեպքում:
ահավոր բան ա դա մեր մենք ել դառանք փորձաճագար եդ դեբիլների ձեռը![]()
Արևհատիկ (24.07.2009)
Համաձայն եմ քո հետ, դրա համար պետք է մշակվի նաև ոչ հոսքայինների համար նորմալ ծրագիր, իսկ համապատասխան հոսքայիններ էլ, որպեսզի տեղափոխվեն իրենց ուզած հոսքը գոնե պետք է անցնեն համապատասխան քննություն, ու քննության միաորով առաջնորդվեն, թողեն թդ աշակերտին իր ուզած հոսքը , թե ոչ։
կամ էլ եթե ես լինեի նախարարը կվարվեի հետևյալ կերպ։ Ավագ դպրոցների սորտիրովկա կանեի, և ամեն ավագ դպրոցի, կտայի համապատասխան թեքում։ Ասենք ֆիզ-մաթ, օտար կեզուների, աշախարհագրական, պատմական, բնագիտական։ ու տենց հաստատ և՜ կրթության որակը կբարձրանարլ, և՜ աշակերտները կշահեին։
Մանոն (28.07.2009)
Այսօր տեղի ունեցավ քննարկւմ ավագ դպրոցի վերաբերյալ Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում:Քննարկմանը մասնակցում էին 30 լավագույն աշակերտները 11-րդ դասարաններից:Առաջ բերվեց ավագ դպրոց կառույցի հարցը:Բաժանվեցին 2 խմբի` կողմ և դեմ:Ավելի համոզիչ էր կողմնակիցների կարծիքը,քանի որ նրանք չէին խոսւմ միմիայն իրենց դպրոցում տիրող իրավիճակից,նրանք լավ պատկերացնւմ էին ,թե ինչ է իսկական ավագ դպրոցը: Վագը կկայանա նրանց քննարկման 2-րդ փուլը:Ներքևում կներկայացնեմ նռանց և իմ ընդհանրացված կարծիքը:
Պետք չէ ավագ դպրոց ասելով հասկանալ միայն այն դպրոցը,որտեղ սովորւմ եք: Պետք է հասկանաք,թե ինչ է իսկապես ավագ դպոցը:Ավագ դպրոցի նպատակն է ուսուցումը հասցնել այն մակարդակին, որ այլևս կրկնուսույցի կարիք չզգացվի(չնայած դրան ոչ ոք չի հավատում):Ես անձամբ սովորում եմ ավագ դպրոցում և դրա շնորհիվ է,որ ես սովորելով 11-րդ դասարանում դեռ չեմ պարապում:Այստեղ ես լրիվ կողմնորոշվել եմ, թե ինչ մասնագիտություն եմ ընտրելու:
Երեկ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 դպրոցի 30 աշակերտները<<Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից>>ծրագրի շրջանակներում այցելեցին Աշտարակի քաղաքապետարան:Նրանք ցանկանում էին ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:Բայց ինչպես ես էի պատկերացնում,չստացանք ոչ մի կոնկրետ պատասխան:Բոլոր պատասխանները միանման էին:Բոլոր հարցերը կապում էին ֆինանսապես ոչ ապահով լինելու հետ:Տպավորություն էր ստեղծվում,որ ցանակնում են րոպե առաջ ազատվել մեզնից:Դա հատկապես նկատվեց քաղաքապետի տեղակալ Խաչատրյանի մոտ:Այստեղից ինձ մոտ հարց է առաջանում,թե ինչով են զբաղված այդ պաշտոնյաները,եթե,ինչպես իրենք են ասում,ֆինանսապես ապահովված չէ քաղաքը,և իրենք չեն կարող քաղաքաշինության գործերով զբաղվել:
Ավագ դպրոցներ բացելը շատ ճիշտ որոշում է քանի որ.
1. Ավագ դպրոցը հնարավորություն է տալիս քո ցանկացած մասնագիտության գծով ավելի լուրջ սովորել և հետո ԲՈՒՀ-ում սովորելիս ավելի հեշտ կլինի:
2. Այլևս զիջել-միջել բան-ման չկա~աաա, ՄՈՌԱՑԵ'Ք: Իմ կարծիքով վաը սովորող աշակերտները չեն դիմի ավագ դպրոց:
3. Նոր աշխատատեղեր. սա էլ հաշվի պետք է առնվի:
Սակայն ավագ դպրոցները հարմարավետ պայմաններ են ստեղծվում կոռուպցիայի համար, հայկական <<հին սովորությունների>> արդեն դպրոցում տարածման համար:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ