Համաձայն եմ Philosopher-ի հետ։ Ըստ իս, նա ոչ մի արտառոց, տարօրինակ կամ խիստ անընդունելի բան չի ասում, ուղղակի փորձեք հասկանալ ասվածը՝ առանց դրան լրացուցիչ երանգներ հաղորդելու և դրա նկատմամբ սուբյեկտիվ վերաբերմունք արտահայտելու։![]()
Համաձայն եմ Philosopher-ի հետ։ Ըստ իս, նա ոչ մի արտառոց, տարօրինակ կամ խիստ անընդունելի բան չի ասում, ուղղակի փորձեք հասկանալ ասվածը՝ առանց դրան լրացուցիչ երանգներ հաղորդելու և դրա նկատմամբ սուբյեկտիվ վերաբերմունք արտահայտելու։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ճիշտն ասած Philosopher-ի գրածներն էդքան էլ լավ չեմ հասկացել, բայց ինձ թվում ա, թե էն, ինչ հասկացել եմ ճիշտ եմ հասկացել, դե բայց իմ կարծիքն ասեմ, չնայած մեծ հավանականություն կա, որ նույն բանն ասեմ:
Իմ կարծիքով էդ ատելությունը լինում մի քանի պատճառով:
Առաջին պատճառն էն ա լինում, որ ծնողները շատ ջահել են լինում ու ցանկանում են իրենց կայֆերն անել, բայց երեխաները խանգարում են իրենց կայֆերին ու դրանից իրանց մոտ բացասական վերաբերմուք ա առաջանում երեխաների հանդեպ, նրանք սկսում են մեղադրել ամեն ինչում իրենց երեխաներին, չնայած երեխաներն սկի մեղավոր չեն, էդ ծնողներն են մեղավոր, որ իրենց ջահել հալներով նման մեծ պատասխանատվություն են վերցրել իրենց վրա ու հիմա երեխեքն են տուժվում: Նման դեպքերում ծնողները կարող են շատ կոպիտ լինել երեխաների հանդեպ, իրենց ամբողջ ագրեսիան նրանց վրա թափել:
Երկրորդ պատճառն էնա, որ տվյալ ծնողներն իրենք են ենթարկվել (подвергались) նման վերաբերմունքի իրենց ծնողների կամ մեծերի կողմից և հոգեկան որոշակի խախտումներ են ստացել, նրանց մեջ մանկուց լավ սնուցում ա ստացել սադիզմը, նրանք մանկուց բացի բռի ու կոպիտ վերաբերմունքից իրենց հանդեպ ոչինչ չեն տեսել ու նման վերաբերմունք նրանց հանդեպ հավանաբար ցուցաբերել են այն ծնողները, որոնք ունեցել են հոգեկան խանգարումներ, կամ եղել են արբեցողներ կամ թմրամոլներ (էս էլ երրորդ պատճառն ա):
Ընդհանրապես լինում են այնպիսի ծնողներ, որոնք կարծում են, որ խստությամբ, բռի, կոպիտ կամ դաժան վերաբերմունքով լավություն են անում իրենց երեխաներին, սովորեցնում են կյանքի կանոնները, պաշտպանում են այսպես կոչված կյանքի չարիքներից: Նման ծնողները հավանաբար մեծ սիրով են լցված իրենց երեխաների հանդեպ, վատություն չեն ցանկանում նրանց, սակայն այն ամենն ինչ իրենք անում են գալիս ա իրենց սխալ մտածելակերպից:
Երևի թե այսքանը, համենայն դեպս մտքիս մենակ էսքանն եկավ, ժամանակի ընթացքում եթե հիշեմ՝ կավելացնեմ:
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Այս թեմայով հետաքրքիր ու կարևոր գործ է Ալեքս վան Վարմերդամի "Աբել" ֆիլմը; Իսկապես որքան դրամատիզմ կա ծնողի և նրա կողմից սեփական կյանքից ու ճակատագրից զրկված երեխայի հակամարտության մեջ: Դժվար է ասել նույնիսկ, թե ով է հաղթում այս հակամարտությունում. եթե հաղթում է հայրը, ապա պարտվում է Բնության օրենքը, այսինքն` կյանքը ոչնչացնում է ինքն իր շարունակություն, իսկ եթե հաղթում է որդին, ապա նա հաղթում է իր սեփական առաջացմանն ու արմատին: Բայց երբեմն էլ հենց այսպես է պետք, որպեսզի շարունակվի կյանքը: Ի դեպ, հենց այսպիսի լուծում է տրվում այս հակամարտությանը շատ կրոններում, օրինակ` եգիպտական: Վարմերդամի մոտ ևս հաղթում է որդին, բայց այդ հաղթանակը սարսափելիորեն մոտ է Պյուրոսյան կոչվելուն: Դժվար է:
գիտեք...մանավանդ մեր հայ ծնողների մոտ մի քիչ տարօրինակ բնավորություններ կան: Սակայն, մարդ պիտի սեփական խելք ու մտածելակերպ ունենա, ու դա տարիքից կախված չի: Շատ սխալ կարծիք կա, թե մեծի խոսքը..բլա,բլա,բլա.. ծնողները շատ անգամ "լավն" ուզելով կարող են ամեն բան փչացնել....
դրա համար դու պիտի զգաս քեզ ինչա պետք ու հասնես քոնին, իսկ, եթե ծնողները դեմ են, չեն ուզում..դե հիմա....ինչ անենք....
սա կարծում եմ դարերով շոշափվող թեմայա
ընդամենը պետքա ծնողները գիտակցեն, որ երեխան իրենց սեփականությունը չի
իսկ երեխան պետքա պարքի զգացում ունենա
դա սովորական մարդկային հարաբերությունա
մի կծի քեզ կերակրող ձեռքը![]()
Այդպիսի ծնողներն ուղղակի իրավունք չունեն ծնող կոչվելու... անսիրտ, անհոգի բարբարոսներն ենծնող չի նշանակում միայն լույս աշխարհ բերել զավակին և անել ի՞նչ ուզում է... Ո՛չ
, ծնող կոչվում է այն մարդը, որը մեծ հոգատարությամբ է վերաբերվում երեխային
, հասկանում, փայփայում, շոյում, բացատրում, խելք սովորեցնում, բայց ո՛չ ծեծի միջոցով...
Այ մարդ չեմ կարողանում հասկանալ, ինչպե՞ս կարելի է ատել կամ արհամարել երեխաներին, սեփականի մասին նույնիսկ չեմ էլ ասում
Սիրեք երեխաներին, նրանք անմեխ հրեշտակներ են![]()
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Իրոք ցավալի է, բայց փաստ:Ժամանակին ես էի ուզում բացեի այս թեման...
Ես ինչ որ տեղ հասկանում եմ ծնողներին, կամ ավելի ճիշտ ոչ թե հասկանում, այլ ներկայացնում իմ մեկնաբանությունը. կան ծնողներ, որոնց համար կարևորը շահն է, փողը:
Այն երեխան, որը իրեն/ց/ /ծնողին / ներին / լավ է նայում, իրեն/ց/ ապահովում է ամեն ինչով, ու ծնողը սկսում է ավելի լավ վերաբերվել այդ երեխային, նրա համար ամեն ինչ անում է:Իսկ այն երկրորդ երեխան տանջվում է այն բանից, որ իր ծնողի /ների/ համար ինքը կարևոր չի, ինչքան էլ որ տնային տնտեսությամբ զբաղվի և այլն...
Այդպիսի հոգեկան ծանր ապրումներից կարող են շատ հիվանդություններ առաջանալ: Այդպիսի ծնողը կամ ծնողները ներման արժանի չեն:
Եվ հետո, այդ ծնողների երեխաները սկսում են իրենց երեխաների հետ <<վատ>> լինել, ցանկանալով , որ իրենց երեխաներն էլ զգան այն, ինչը զգացել են իրենք:
Շարունակելի...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ