Գերմանիայի վերաբերյալ մի քիչ ասեմ։
Հեշտ չի, բայց լրիվ ռեալ է ավարտելուց հետո աշխատանք գտնել, իհարկե մասնագիտության ոլորտն էլ նշանակություն ունի՝ մի դեպքում ավելի է դժվար, մի դեպքում պակաս դժվար։ Ամեն դեպքում, ինչ ոլորտում էլ լինես, արժի մի քանի բաների վրա ուշադրություն դարձնել։
Առաջին հերթին, աշխատիր հնարավորինս արագ գերմաներեն սովորել՝ հենց ուսման ընթացքում․ գերմաներենի իմացությունը մեծացնելու է աշխատանք գտնելու շանսերը։
Երկրորդ, անպայման արժի մասնագիտական պրակտիկա անել ուսման ընթացքում․ գերմանացիները մեծ նշանակություն են տալիս աշխատանքային փորձին ու գործատուների երաշխավորագրերին։ Ցանկացած, թեկուզ կարճատև պրակտիկան, թեկուզ լրիվ անվճար, մեծ պլյուս է լինելու։
Երրորդ, պետք է հիշել, որ աշխատանքային իրավունք ստանալը Գերմանիայում հեշտ ու կարճատև պրոցես չի, բացի դրանից ապագա գործատուն պիտի պատրաստ լինի օժանդակել էդ հարցում, սա իհարկե մի քիչ դժվարացնում է հարցը, բայց միևնույն է լրիվ հնարավոր տարբերակ է։
Ուղղակի պիտի ուսման հենց սկզբից մտածել էս հարցերի շուրջ։ Ժամանակ շահելու համար կարելի է մի քիչ երկարացնել ուսումը․ սովորաբար խնդիր չի լինում՝ չորս սեմեստրի փոխարեն հինգ-վեց սեմեստրում ավարտել մասթերը։
Ինչ վերաբերում է անգլերենի քննությանը, ինձ թվում է, մի քիչ բարդացնում ես հարցը․ եղածը մի ախմախ քննություն է, մի քիչ պարապիր՝ հանձնիր։ Քո գրածով, պիտի որ ահագին լավ մակարդակի լինի անգլերենդ․ ես ժամանակին շատ համեստ գիտելիքներով ահագին բարձր միավոր էի հավաքել TOEFԼ-ից։ Մի վախեցիր, հաստատ կարող ես։ Բացի դրանից՝ մի երկու միավոր ավել-պակասը էդքան նշանակություն չի ունենալու ընդունելության համար․ շատ ավելի կարևոր են քո մոտիվացիոն նամակը ու մնացած թղթերը, որոնցով իրենք քո մասին պատկերացում են կազմելու, ու կամ տպավորվելու ես կամ չես տպավորվելու մնացած դիմորդների ֆոնի վրա։
Վերջին խմբագրող՝ ivy: 21.07.2019, 20:44:
Շատ մերսի @ivy ջան։ Գերմանիայի հետ կապված մասը ահագին օգտակար էր։ Հա, ի դեպ, 850 եվրոյով հնարավոր ա խոշոր քաղաքներում ապրել, թե դա քիչ ա?
Իսկ TOEFL-ի պահով հաստատ ճիշտ ես ասում։ Ուղղակի երբեք չեմ առնչվել, ու որ կողքից մարդիկ միշտ իրանց ճղում են պարապելուց, թվում ա թե ինչ-որ բարդ քննություն ա։ Բայց ինչքանով ծանոթացա էս երկու օրը, էտ սխալ պատկերացում էր։
Отправлено с моего MI 8 Lite через Tapatalk
Նայած ինչ քաղաք: Բեռլինում՝ որպես ուսանող, հաստատ հերիք կանի, հավանաբար Համբուրգում էլ: Մյունխենում՝ դժվար թե հերիքի: Մյունխենը Գերմանիայի ամենաթանկ քաղաքն է, ու եթե որոշես էստեղ սովորել, ասենք՝ LMU-ում կամ TU-ում, ապա պիտի մի քիչ ավելի շատ ունենաս, քան ամսական 850-ը: Միակ բացառությունը էն կլինի, որ ուսանողական հանրակացարանում ապրես. էդ դեպքում կարող է հերիքել: Ուղղակի ուսանողական հանրակացարաններում ահագին դժվար է տեղ ճարել, պիտի հնարավորինս շուտ զբաղվել էդ հարցով:
Thom (22.07.2019)
ivy (22.07.2019)
Մագուշը, եթե չեմ սխալվում անվճար քոնթենթ էլ ունի, օրինակ բառեր սովորելունը: Ինչ վերաբերվում ա անգլերենիս, վախեցած էի ու մտածում էի 79 չեմ ձգի, բայց TOEFL-ը իրոք էնքան անգլերենը չէր, ինչքան բառապակցություններ սովորելը, էսսեի համար պլան կազմելը կամ կարդալու տեխնիկաներին տիրապետելը. եթե միջին մակարդակի անգլերեն գիտես արդեն ու ժամանակ էլ չունես, էֆֆեկտիվ կլինի կենտրոնանալ տեխնիկայի վրա, քան անգլերեն սովորելու
Thom (22.07.2019)
Իսկ կա՞ ինչ-որ մեկը, որ Քեմբրիջի բիզնես անգլերենի C1 մակարդակն է հանձնել ու եթե այո, կարո՞ղ եք նյութերով կիսվել։
Ես TOEFL-ի քննություն չեմ հանձնել, բայց B2-ի քննություն եմ հանձնել ֆրանսերեն ու ինձ թվում է իրար մոտ գտնվող ինչ որ բան են: էդ B2 ասվածը շատ ավելի հնչեղ ա, քան ինքը իրականում կա, բայց բայց լավ կլինի որ TOEFL-ի քննության պատրաստող մեկի հետ մի երկու ամսվա կուրս վերցնես նրբություններին ծանոթանալու համար ու տեղույն վրա անհագստությանդ աստիճանը կառավարես:Իսկ TOEFL-ի պահով հաստատ ճիշտ ես ասում։ Ուղղակի երբեք չեմ առնչվել, ու որ կողքից մարդիկ միշտ իրանց ճղում են պարապելուց, թվում ա թե ինչ-որ բարդ քննություն ա։ Բայց ինչքանով ծանոթացա էս երկու օրը, էտ սխալ պատկերացում էր։
էս կայքում էլ մի քիչ վեր ու վար արա (TOEFL թեման նայի) բավականին գաղափար կունենաս, փորձառու ուսուցիչներ են Կանադայից:
https://www.engvid.com/
Վերջին խմբագրող՝ Peace: 24.07.2019, 19:43:
Ամեն ինչի շատը լավ չէ:
Thom (24.07.2019)
Ոչ, Դելֆ չէր: Compétence en Français Langue Seconde, էս ծրագիրն էր, որին 11 ամիս մասնակցելուց հետո (առավոտը 8 մինչև 4), նոր B2 քննություն հանձնեցի, ամեն ինչը տեղույն վրա, առանց ձայնագրությունների: էս ծրագրին մասնակցեցեի մեկնելուց հետո, քիչ է պատահում էդպես, որ մեկնելուց հետո նոր քննություն տաս, բայց իմ պարագայում էնպես եղավ: Դասերին մասնակցելու ընթացքում, արդեն քննություն հանձնած երկիր մտած մարդիկ էին գալիս, որովհետեև երկիր մտնելուց հետո կառավարությունը գտել էր, որ մակարդակը բավարար չի, ու իրոք մի քանի նախադասություն բնականոն կերպով իրար չէին կարողանում կապել: Հետո ես իրենց հարցրեցի, թե ոնց են էդ վիճակով քննություն հանձնել, ասեցին, որ հատուկ ֆորմատով են պապրապել, առանց աջ ու ձախերի, մենակ քննությունն հանձնելու համար: Իրանք Alliance էին հանձնել:
Դրա համար եմ ասում, որ երևի դժվար չի, նրբություններն ա պետք սովորել:
Ամեն ինչի շատը լավ չէ:
Դե հա, TOEFL֊ը կոնկրետ դժվար չի, լեզվի իմացության հետ շատ կապ չունի, պետք ա նրբությունները սովորել։ Քո հանձնած քննության մասին չգիտեմ, բայց Դելֆը ես Alliance֊ում եմ հանձնել, ու առանց լեզվի իմացության անհնար ա հանձնելը։ Իհարկե B2 մակարդակն էնքան էլ բարձր չի, տեսականորեն հնարավոր ա, որ B2 նորմալ հանձնած մեկը չկարողանա երկու բառ իրար կապել (մանավանդ լեզվակրի հետ շփվելիս)։ Ու TOEFL֊ի հետ էլ համեմատելիս մոտավորապես 72 միավորի կողմերն ա։ Բայց ամեն դեպքում TOEFL֊ն իրոք էնքան էլ լավ չի արտացոլում անգլերենի գիտելիքները։ Հենց մենակ էդ խոսելիս ձայնագրվելու պահը լրիվ հերիք ա։ Ստեղծում ա լեզվի գործածության լրիվ անբնական իրավիճակ։ Մեկը ես, որ վարժ անգլերեն եմ խոսում, հաստատ ամիսներով ճռռալու էի TOEFL֊ին պատրաստվելիս, որովհետև լրիվ ինչ֊որ ֆինտուֆլուշկա հմտություններ էին պահանջվում, որոնք ես չունեի, ես մենակ անգլերեն գիտեի։ Օրինակ reading֊ը փորձնական տեքստերից ահավոր ցածր էի հավաքում, չնայած որ սաղ կյանքս անգլերեն գեղարվեստական ու գիտական տեքստեր եմ կարդացել (IELTS֊ի դեպքում տենց չէր)։
Peace (25.07.2019)
Փորձնական տեստը հանձնել եմ reading-ը 6 եմ հավաքել, լիսնինգն էլ 6.5 առանց պարապելու, բայց չասացին դա լավ ա՞, թե՞ վատ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ