Ես էլ ESOLARM-ում եմ հանձնել 2 տարի առաջ, իմ ժամանակ նորմալ էր կազմակերպված ամեն ինչ.
2 սենյակ կար էն ժամանակ, ամեն մեկում՝ ոչ ավել քան 20 հոգի. Իմիջիայլոց, ես էլ փորձեցի ընդմիջումս կարճ անել, բայց թույլ չտվեցին.
Կային մարդիկ, որոնք ընդհանրապես դուրս չեկան ընդմիջման, բայց դուրս եկողներին ժամանակից շուտ ներս չէին թողնում.
Օրվա հետ կապված՝ չեմ կարծում, թե շատ մեծ դեր խաղա, եթե խանգարող լինի, մի հոգին էլ լրիվ հերիք կլինի, պետք ա փորձես ուշադրություն չդարձնել.
Ես կարծեմ համարյա ամբողջ ընթացքում ականջակալները դրել էի, որ իզոլացվեմ շրջապատից, չնայած որ իմ դեպքում աղմուկ չկար էլ
Էջանիշներ