Բայց էսսեյները թղթի վրա մատիտով գրելը համը հանում ա։ Մնացած բաներով TOEFL-ից մի քանի անգամ ավելի լավն ա։
Բայց էսսեյները թղթի վրա մատիտով գրելը համը հանում ա։ Մնացած բաներով TOEFL-ից մի քանի անգամ ավելի լավն ա։
IELTS պարապողների համար
http://ieltsliz.com/
Եթե էսեյների (ճիշտ գրված) լավ լինքեր գիտեք, կիսվեք խնդրում եմ
Progart (20.04.2018)
IELTS֊ի համար չգիտեմ, թէ օգտակար կը լինի, թէ չէ, բայց ես թոյֆլի համար սրանից եմ օգտւում։ կարող ա օգնի ինչ֊որ բանով
http://vrrasi.com/exam/TOEFL.Essay.q...1411607740.pdf
նա խելագարուել է յոգնելուց
ու յոգնել խելագարներից․
յետոյ յոգնել է
որ միայն մարդ է ինքը․
Չիլոն
Katka (20.04.2018)
IELTS-ի նյութերով ո՞վ կարող է կիսվել:
https://vk.com/learn_english_learn
VK-ում լիքը գրքեր են լինում։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Katka (19.03.2019)
Ակումբցիներ ջան, լրջորեն դիտարկում եմ կրթությունս Գերմանիայում շարունակելու տարբերակը։ Դրա համար ինձ պետք ա հանձնել անգլերենի քննություն, ենթադրաբար TOEFL: Թեման կարդացի, ինչ-ինչ հետևություններ արեցի։ Պարապելու եմ ինքնուրույն, ուղղակի վստահ չեմ, որ մինչև տարվա վերջ կհասցնեմ։ Անգլերենիս ներկա մակարդակը թույլ ա տալիս հանգիստ շփվել արտասահմանցիների հետ, կարդալ նորություններ, նստել տարբեր ֆորումներում և այլն։ Պետք ա հավաքեմ գոնե 90 միավոր, էտ շատ ա, ու հնարավոր ա թե ոնց? Ուղղակի տեստի բարդության մակարդակը չեմ պատկերացնում։
Հնարավոր ա նաև դիմելը թողել մյուս տարվան ու հանգիստ խղճով աշխատել լեզվի բարելավման ու այլ հարցերի վրա։ Ինչ խորհուրդներ կտաք?
Progart (20.07.2019)
+1
ես toefl եմ յանձնել, ու երկու֊երեք ամսում առաջին քննութեանը հաւաքել 80+(կոնկրետ չեմ յիշում)՝ էն դէպքում, երբ դրանից առաջ անգլերէն չգիտէի։ ու ես գիտեմ, որ դա անգլերէն իմանալու արդիւնքում չի եղել, այլ՝ թեստի հետ կապուած որոշ «հմտութիւններ» օգտագործել կարողանալու հետ։
ու շուտով, ինքս էլ ielts եմ յանձնելու։ թեստի մակարդակն աւելի բարձր ա, ու գիտելիքներն էլ կօգնի ճիշտ գնահատել։ ու պարապելու ընթացքում էլ, անգլերէնդ լաւանալու ա՝ վստահաբար ։ճ
Հենց էտ ա, որ չեմ կարողանում հասկանալ իմ ունեցած մակարդակի ու թեստը հաջող հանձնելու համար պետքական գնահատականի տարբերությունը։ Հիմա էս միակ հարցն ա, որը ստիպում ա տատանվել՝ էս տարի դիմել, թե մյուս։
Մի հատ կասե՞ս, թե անգլերեն չիմանալը ինչ ա նշանակում։ Համալսարանների ճնշող մեծամասնությունը 80+ ա ուզում ինձնից, պլյուս որ իմ մոգը ահագին բարձր ա։ Ուզում եմ հասկանամ, եթե ես էլ քո չափ չգիտեմ, ուրեմն 4-5 ամսում հանգիստ պարապեմ տամ
Thom (20.07.2019)
Ու երեք ամիս հետո 80+???)) Հիմա դու ես հանճար, թե թեստն ա էտքան հեշտ?)
Համենայն դեպս, էտ նշանակում ա, որ արժի սկսել պարապելը։
IELTS տեստ նայեցի, տենց ինչ-որ շատ բարդ չէր երևում։ Ուղղակի եթե TOEFL ավելի հեշտ ա, էտ կընտրեմ, որ առանց տանջվելու հանգիստ ու վստահ տամ։ Լեզվիս վրա աշխատում եմ էսպես թե էնպես։
Отправлено с моего MI 8 Lite через Tapatalk
StrangeLittleGirl (20.07.2019)
Կարաս նայես IELTS֊ի թեստային օրինակները։
Հետո, էն ժամանակը, որ ծախսելու ես TOEFL պարապելու վրա, կորելու ա գնա քննությունը հանձնելուց հետո, իսկ քեզ մենակ քննություն հանձնել պետք չի, այլ անգլերեն իմանալ նենց մակարդակով, որ կարողանաս նաև սովորել։ IELTS֊ն էդ առումով քեզ ավելի պատրաստի մակարդակի վրա ա դնում, քննության վրա ծախսած ժամանակդ էլ անգլերենդ լավացնելու վրա ծախսած ժամանակ ա, ու ավելի պատրաստ կգնաս սովորելու։
Ու հա, TOEFL֊ը հնարավոր ա բարձր ստանալ անգլերեն բավական վատ իմանալով ու ցածր ստանալ ընտիր իմանալով։ Երկու դեպքերից էլ լիքը գիտեմ։ IELTS֊ն ավելի լավ ա արտացոլում գիտելիքները։
Thom (21.07.2019)
Մի շաբաթ առաջ Թոյֆլ եմ հանձնել ու երկու շաբաթ ինքնուրույն ոչ ինտենսիվ պարապելով ստացել եմ 101. Կուզեի կիսվել փորձովս: Ամենաառաջին կլիշե բանը, որ կասեմ էդ ստրեսադիմացկուն լինելն ա, երկրորդը ժամնակին հետևելը ու երրորդը պարապելը էն նյութերով, որոնք մաքսիմալ նման են իրականին, խոսքս ծրագրի մասին ա: Ինձ շատ օգնել ա Մագուշը (լիքը սմարտֆոնի համար նեախատեսված օգտակար ծրագրեր ունի) ու էս չինարեն էջը :Դ կարծում եմ չինարեն էջը ավելի շատ ա օգնել, որովհետև ամեն ինչը նման էր իրականին, դրանից բացի վիճակագրություն ա տալիս, թե օրինակ կարդալու բաաժնի, կոնկրետ որ տիպի խնդիրներում ես թերանում ու կարող ես մենակ էդ հարցերը պարապել:
StrangeLittleGirl (20.07.2019), Thom (21.07.2019)
Էրեկ նայեցի IELTS մի օրինակ, էտ էլ բարդ բան չէր երևում։ Մի հատ էս երկու օրը պետք ա էլի ուսումնասիրեմ ու վերջնական որոշեմ։ Ի դեպ, ի՞նչ կասես նրա մասին, որ գրեթե բոլորը միաբերան ասում են, թե Եվրոպայում, մասնավորապես Գերմանիայում, անգամ master degree ստանալուց հետո գործ ճարել ու մնալը դժվար ու քիչ հավանական բան ա։ Որպես էտ կողմում ապրող մարդ, վստահ եմ տեղեկացված ես։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ