Ինչպես գիտենք, TOEFL-ը անգլերեն լեզվի ստանդարտացված տեստ-քննություն է այն մարդկանց համար, ում համար անգլերենը օտար լեզու է: TOEFL-ի գնահատականը (score) հանդիսանում է բազմաթիվ ուսումնական հաստատությունների համար ընդունելության քննություն. ունենալով TOEFL-ի գնահատական կարող ես դիմել քո նախընտրած ուսումնական հաստատությունը ու եթե հավաքածդ միավորը բավարարում է, ընդունված ես: TOEFL-ի ալտերնատիվ տարբերակն է IELTS-ը, որը նույն տիպի բրիտանական ստանդարտացված տեստ է եւ հիմնականում ընդունվում է եւրոպական ուս. հաստատությունների կողմից:
TOEFL-ը ներկայում /եթե չեմ սխալվում/Հայաստանում ընդունվում է ինտերնետային տարբերակով` որի ընթացքում ստուգվում են գրավոր և բանավոր ունակությունները /speaking/
Այս քննության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նույնիսկ լավ անգլերեն իմանալու դեպքում հարկավոր են հատուկ հմտություններ տեստը լավ գրելու համար:
Այսօր Հայաստանում կա տեստավորման կենտրոն, որտեղ կարող եք հանձնել TOEFL` Հայաստանում Ամերիկյան Համալսարանը ( իսկ IELTS ընդունում է Հայաստանում Բրիտանական Խորհուրդը` British Council )
Եւ ասյպես `հարց է առաջանում. որտեղ/ ինչպես պարապել այս քննության համար, ինչ է անհրաժեշտ տեստը հաջող հանձնելու համար, ինչպիսի պարապելու մեթոդները ավելի արդյունավետ կլինեն?
Մանավանդ, անհանգստացնում է speaking-ը մասը, որը ահագին բարդ է, բայց արդյունավետ պարապել խոսակցականը շատ դժվար է, քանի որ փորձ է պահանջում
Էջանիշներ