Մի հատ էլ էստեղ մերսի Ռիփ ջան Ու ընդհանրապես շնորհակալ եմ բոլորից շատ օգնեցիք
Մի հատ էլ էստեղ մերսի Ռիփ ջան Ու ընդհանրապես շնորհակալ եմ բոլորից շատ օգնեցիք
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Ժողովուրդ ջան ողջույն, մի երեխայի քննության համար տեստ են տվել, որի մեջ 8 սխալ կա, ես հիմա դրանք փորձել եմ գտնել, բայց լրացուցիչ ստուգելու կարիք ունեմ: Ամեն դեպքում ես կատարյալ լեզվի մասնագետ չեմ: Եթե ինչ-որ մեկը ժամանակ ունի, կարող է նայել, ճիշտ եմ գուշակել պատասխանները: Նախապես անչափ շնորհակալ եմ
1. His advice/advices is/are always useful. --- advice is
2. Where is/are the money/moneys?----- is the money
3. This/these is/are very interesting information.--- This is
4. His clothes is/are very dirty.----- are
5. Have you got any new/news from your mum? ----- news
6. Is/Are there any coffee/coffees in the coffeepot?----- is, coffee
7. Ann has done/made some mistakes.----- made
8. Did Mark manage doing/to do this?---- to do
9. The woman suggested to write/writing to her brother.---- writing
10. We agreed to listen/listening to Pete’s opinion. ----- to listen
11. Don’t worry! Just do/make your best.------ do
12. The girl gets up early in the morning, does/makes her bed and goes to
school.------does
13. If I saw your sister I will help/ would help/ would have helped her.----would have helped her
14. My brother will enter/ would enter/ would have entered the university next ------ will enter
year if he is not ill.
15. My mother asked me don’t come/ not to come home late.----not to come
16. My father made me do/ to do my homework in English.-----do
17. Our teacher asked us what our plans are/ were/ will be.----- were
18. I want to know where is Jack/ where Jack is.------ where Jack is
19. Our friends told us that they would come/ will come to see us on Monday.---would come
20. My father managed repairing/ to repair me bicycle.----- to repair
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
12 - makes (make the bad)
13 - would help (if + past simple ... would + base verb)
16 - to do (to make to do)
Ուլուանա (19.05.2014)
Ուլուանա (19.05.2014)
Շնորհակալ եմ Հայեեեեեր
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Ժողովուրդ, IELTS պարապելու նյութեր են պետք, հատկապես` sample test-եր, բայց տորենտանոցներում չեմ կարողանում գտնել:
Ու ընդհանրապես` ի՞նչ գրքերի կամ կայքերի միջոցով խորհուրդ կտաք պարապել:
Ես ունեմ, եթե մեյլդ ուղարկես, կարող եմ թեստերի գրքերն ուղարկել, իսկ եթե շտապ չի, ես պատրաստվում էի dropBox գցել բոլոր ունեցածս նյութերը, հետո ակումբում էլ հղում կդնեմ.
Լավ կայքերի հղումներ էլ կարող եմ դնել. Ուղղակի academic-ն ու general-ը մի թեթև տարբերություններ ունեն, եթե ասես թե կոնկրետ որն ես պարապելու, հղումները ավելի ճիշտ կտամ.
Ruby Rue (28.06.2014)
Ruby Rue (28.06.2014)
Փորձեմ IELTS-ի համար պետքական նյութերովս կիսվել.
Թեստերի ունեցածս գրքերը էստեղից կարող եք վերցնել.
Ինտերնետում մյուս մասերն էլ կարող եք գտնել, ինձ ուղղակի սրանք բավարար էին, նույնիսկ բոլոր թեստերը չեմ հասցրել անել.Գրքերում համ academic-ի համար կան թեստեր, համ generali.
Ինձ թվում ա կարելի ա սկսել ուսումնասիրել բաժինները հենց British council-ի առաջարկած ծրագրով. Ինչ-որ մասը հասանելի ա բոլորին, իսկ քննության համար գրանցվելուց հետո լրացուցիչ նյութեր են ավելանում.Ու մի բան էլ, եթե տեղադրելիք մյուս կայքերում գրված խորհուրդները 100%-ոց չեն, ու որոշ տեղեր կարող ա հակասող բաներ լինեն, ապա էստեղի ասվածների վրա կարելի ա վստահ լինել.
Հիմա փորձեմ ամեն բաժնի համար օգտակար հղումներ դնել.
Reading (Academic)
British Council-ի կողմից ընդհանուր ծանոթություն
True/False տիպի հարցերի հետ կապված խորհուրդներ (Իմիջիայլոց, էս աղջիկը շատ լավ ա բացատրում, բոլոր բաժինների համար լավ խորհուրդներ ունի, անունով կգրեմ մյուս տեղերում )
Ուրիշ հղումներ կարծես թե չեմ պահել, բայց եթե կոնկրետ ինչ-որ տեսակի հետ կապված հարցեր լինեն կփորձեմ օգնել.
Listening
British Council-ի կողմից ընդհանուր ծանոթություն
Էմմայի կողմից ընդհանուր ծանոթություն.
Նորից Էմման
IELTS-ի listening-ում հարցերի տեսակների մեջ մտնում են բաց թողնված հատվածում թվեր, հատուկ անուններ, ժամեր ու այլ տիպի բառեր լրացնելը. Դրա համար առաջին հերթին կարևոր ա բառերի spelling-ը իմանալ, որովհետև սխալի դեպքում պատասխանը չի հաշվվում(Ի դեպ, նույնը վերաբերվում ա reading-ին).Բացի դրանից, թվերի, ամսաթվերի, ժամերի գրելաձևեն ա պետք հիշել. Օրինակ ես պարապելու ընթացքում շատ հաճախ սխալ էի գրում թվերը ,օրինակ 1,500-ը 1500 էի գրում, կամ 15/50 տիպի թվերն էի խառնում.
Թվերի գրելաձև- մի փոքր շատ ա մանրանում, բայց նայել արժե.
IELTS-ում հաճախ հանդիպող բառերի spelling
Հաճախ հանդիպող սխալներ IELTS հանձնողների կողմից
Spelling-ի հետ կապված խորհուրդներ - Էստեղից մոտս տպավորվել ա ամսաթվերի հետ կապված կետ. IELTS-ի էն հարցերում, որտեղ բաց թողնված մաս ա պետք լրացնել, միշտ նշված ա բառերի մաքսիմալ քանակը. Մասնավորապես, կարա լինի գրված One word and/or a number. Ամսաթվերը գրելու տարբեր ձևեր կան, որոնք ընդունվում են, օրինակ ես նախընտրում էի միշտ գրել 28th June տարբերակով, բայց սա համարվում ա 2 բառ, իսկ նշված պահանջի դեպքում էս տարբերակը սխալ կլինի, այսինքն էս դեպքում պետք ա գրել 28 June (կամ June 28).
Օրինակ ես, մինչև IELTS պարապելը, միշտ խառնում էի ժամերն ասելու ձևը
Շատ լավ վարժություն - Ի դեպ, էս կայքով մյուս բաժիններն էլ կարելի ա պարապել, էստեղ վերջին քննություններից էլ են նյութեր տեղադրում.
Speaking
Ասեմ, որ TOEFL-ի համեմատ ահագին հեշտ ա, որովհետև մարդու հետ ես խոսում, ոչ թե համակարգչի Բաղկացած ա 3 մասից.
Էմմայի խորհուրդները-
1-ին մաս,
2-րդ մաս
3-րդ մաս
Էստեղ ամենակարևորը խոսալն ա, դե մեկ էլ լավ կլինի հարցերին պատասխանել խոսալուց
Writing
2 մասից ա կազմված ` W2-ը essay ա ու academic/general չի տարբերվում, իսկ W1-ը արդեն տարբեր են. Ես academic-ի մասին կգրեմ.
Գրառմանս սկզբում նշված հղումով բացի թեստերի գրքերից կա ֆայլ, որտեղ writing 1-ի հետ կապված խորհուրդներ են.Մեկ էլ կա TOEFL-ի speaking-ի ու writing-ի լավացման համար գիրք. Սա դրել եմ IELTS-ի նյութերի հետ, որովհետև գրքում շատ լավ խորհուրդներ կան essay-ների հետ կապված , ու դա կա W2-ում.
Հղումները՝
էմմա, ընդհանուր խորհուրդներ
Writing1 - վարժություններ, օրինակներ.
Writing 1, քարտեզների համար vocabulary
Writing 1, դիագրամներ., մի հատ էլ
Writing 2, ունիվերսալ բառակապակցություններ.
9 թիթիզ բառեր, հեղինակի պնդելով՝ սրանք օգտագործելով բառապաշարը ավելի բարձր level-ի տպավորութոյւն կթողի.
Ու վերջում ասեմ, որ էս գրածս ամեն ինչը գուգլելով շատ հեշտ բերում ա, գիտեմ, որ ոչ մի գյուտ չեմ արել Ուղղակի փորձել եմ հավաքել էն, ինչը ինձ պարապելու ընթացքում ավելի օգտակար ա թվացել. Ու ասեմ, որ անգլերենս ահագին հեռու ա գերազանցից, IELTS-ն էլ 9 չեմ ստացել (7 եմ հավաքել միջինը), նենց-որ գրածներիս վրա շատ մի հիմնվեք, ինչ-որ բան կասկածելու դեպքում մի հապաղեք , գուգլեք
Ողջույն բոլորին: 2012թ. անգլերենի շտեմարան որտեղից կարելի է ներբեռնել? Նախապես շնորհակալ եմ
Ես ոչինչ չեմ ուզում...
Ով կարա անգլերենի դասընթացներ ուղարկի ?նախապես Շնորհակալություն:
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Բար Մարիա շտեմարանի պատասխանները գտել ես,եթե հա ինձել կուղարկես մերսի շատ-շատ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ