One_Way_Ticket-ի խոսքերից
Եվս մի քանի բան, որ մեզ սխալ են սովորեցրել դպրոցում:
- Որ ճաշը dinner է, ընթրիքը՝ supper: Չնայած ըստ վիկիի որոշ ռեգիոններում հենց այդպես էլ կա, անգլոսֆերայում առավել տարածված են հետևյալ "ուտելաժամերը". breakfast` առավոտ յոթից սկսած (մյուս ծայրը պարզ չէ, որոշ մարդիկ շատ ուշ են նախաճաշում), lunch` 12 - 2 PM, dinner`6 - 8 PM: Supper բառը native speaker-ից երբևէ լսած չկամ:
- Շնորհակալությանը պատասխանել not at all: Աբսուրդ է: Ենթադրում եմ, որ մեկը շփոթել է "do you mind" տիպի հարցին պատասխանի հետ, ու այդպես ամրագրվել է դպրոցական դասագրքերում:
- Butcher-ը արտասանել "բատչր": Իրականում արտասանվում է "բուտչր":
- Ֆորմալ "բարև ձեզ"-ին ասել how do you do: Չկա նման բան: Hello-ն լիովին ընդունելի է նույնիսկ շատ բարձր պաշտոնյայի բարևելիս: Նամակագրության մեջ կարելի է փոխարենը սկսել "Dear <անուն>"-ով: Եթե անունը չգիտես, ապա "Dear Sir or Madam": Տարատեսակ how are you today-ները շատ ավելի ընդունելի են ոչ ֆորմալ միջավայրում: How do you do հենց այդ տեսքով ես երբևէ չեմ լսել:
Էջանիշներ