Առաջարկում եմ բոլր անգլերեն իմացողները,սկսնակնեը շփվեն սկայպով եւ խոսեն անգլերեն,
ես նոր եմ սկսել պարապել,երբ մի քիչ ավելի լավ կիմանամ կմիանամ
Մոդերատորական։ «Անգլերեն Skype-ով» թեման միացվել է «Օգնություն անգլերեն սովորողներին» թեմային, քանի որ թեման առանձին իմաստ չուներ, իսկ տվյալ թեմայում կարող է պարզապես անգլերենը լավացնելուն ուղղված խորհուրդ–առաջարկներից մեկը լինել։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ժողովուրդ ջան մի հարց ունեմ. երբ ա, որ ապաթարցը/ըփօստրըֆի/ պետք չի, օրինակ It's -ի մեջ, ու ինչու?
Thanks before.
Վերջին խմբագրող՝ Tornado: 03.04.2010, 13:48:
Tornado (03.04.2010)
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Tornado (03.04.2010)
Ժող, «with postlogues» ո՞նց է թարգմանվում։
Ժող ջան երկու հարց ունեմ.
1. Անգլերենում տողադարձը ինչի՞ ընդունված չի ու սակավ է լինում եւ սակավ դեպքում էլ ինչպե՞ս է արվում, հայերենի նմա՞ն:
2. Իսկ ստորակետը երբ ա դրվում, էլի հայերենիս նման, թե՞ ուրիշ:
Thanks so much before...
Վերջին խմբագրող՝ AniwaR: 03.05.2010, 21:39:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Freddie (06.05.2010)
Հա, մեկ էլ 1 կետին չեմ ուզում պատասխանել, որովհետև անկապ բլթեր եմ անելու, երկրորդն էլ եմ թողնում ուրիշին, բայց քանի որ սովորում ենք, կարծում եմ՝ դեմ չես լինի, որ այս սխալն ուղղեմ. բավական հաճախ ես գործածում "Thanks before" արտահայտությունը, որը, ըստ էության, սխալ է: Պարզ է՝ նկատի ունես «նախապես շնորհակալություն», իսկ "before"-ը նշանակում է «նախքան», «առաջ» և այլ կառույցներում է օգտագործվում: «Նախապես շնորհակալություն»-ը կլինի "thanks in advance" կամ մաքսիմում "thanks beforehand", բայց միշտ "thanks in advance" օգտագործիր, դա է ընդունված:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Tornado (04.05.2010), Yellow Raven (03.05.2010), Ռուֆուս (03.05.2010)
1. Տողադարձ գոյություն ունի, հատուկ կանոններ էլ կան, որոնք հայերենի կանոններին չեն համապատասխանում (քանի որ անգլերենում գաղտնավանկի ը չկա, թույլատրվում են վանկատելիս բաղաձայնների կուտակումները և այլն), բայց ամեն դեպքում մոռացի՛ր անգլերեն տողադարձի մասին, ընդհանրապես շատ հազվադեպ է օգտագործվում: Ես տողադարձ նկատել եմ միայն որոշ գրքերում ու տիպոգրաֆիայում, երբ բառերը տողադարձելով փորձել են տողերի վիզուալ տեսքը պահպանել:
2. Անգլերենում կետադրական կանոնները հայերենի պես խիստ չեն ու ընդհանրապես ողջունվում է հնարավորինս քիչ կետադրական նշաններ օգտագործելը: Օրինակ ստորադասական նախադասություններում ստորակետ չի օգտագործվում ու նմանատիպ էլի շատ դեպքեր: Կոնկրետ կանոնները հիմա չեմ հիշում, բայց խորհուրդ եմ տալիս ինտուիցիայով առաջնորդվել, եթե զգում ես, որ առանց ստորակետի նախադասություն իմաստը չի փոխվում, ուրեմն մի դիր: Քիչ կետադրական նշանները ավելի դյուրընթեռնելի են դարձնում տեքստը (երանի լեզվի տեսչությունն էլ մի օր սա հասկանար )
Thanks in advance-ի մասին էլ Վելվետն արդեն ասաց
I may be paranoid but no android!
Tornado (30.08.2010), Yellow Raven (03.05.2010)
misterharut, Tornado, ներողություն չգործող հղման համար:
Կարող եք փորձել բեռնել այստեղից: Ծավալը՝ 53.4 ՄԲ: Եթե բեռնելու հետ կապված խնդիրներ առաջանան, ասեք, կփորձեմ մասնատել ֆայլն ու ուղարկել ձեր նշած հասցեներով:
Tornado (04.05.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ