Համաձայն եմ: Ֆորումում խոսելով էլ կարող ես զարգացնել թե խոսակացական, թե գրական անգլերենը: Դրա համար մի առաջարկություն ունեմ: Փորձեք գրառումներ կատարել անգլերենով միայս այս ֆորումում: Իմ կարծիքով սա ձեզ շատ կօգնի:
Դավիթ (04.07.2011)
Ո՞նց թե՝ փորձեն անգլերեն գրառումներ կատարել այս ֆորումում։
Դե, եթե նկատի ունեիր «Լեզուներ» բաժնում հատուկ անգլերեն խոսելու համար բացված թեմայում, ապա, բնականաբար, կարելի է, քանի որ համապատասխանում է բաժնին, բայց մյուս բաժիններում, ինչպես նաև նույն բաժնի ոչ համապատասխան թեմաներում անգլերեն գրառումներ անել չի կարելի, քանի որ Ակումբում ընդհանրապես օտարալեզու գրառումներն արգելվում են՝ բացառությամբ մի քանի դեպքերի, որոնց կարիքն, ի դեպ, խիստ հազվադեպ է լինում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
եթե թեմաներից որևէ մեկն անգլերենով քննարկեք, դա կլինի մեծ առաջընթաց… BBC-ն ունի շատ լավ գրական հաղորդումներ և ռադիոթատրոններ. եթե ուզեք լինքերը կարող եմ տալ, բայց համոզված եմ որ դուք էլ կգտնեք ինքնուրույն… եթե ուզեք ՓՄ արեք....ես այս բաժնում շատ չեմ գրում… նոր եմ սկսել
Ժող ես տեխնիկական անգլերենի հետ պռոբլեմ չունեմ, կարդում հասկանում եմ անգլերեն գրված տեքստը: Որ անգլերեն խոսում են, ուշադիր լսում հասկանում եմ գրեթե ամբողջությամբ, մենակ լուրերը շատ արագ են ասում, չեմ հասցնում լրիվ հասկանալ:
Բայց անգլերեն խոսալ լավ չեմ կարում… Ինչ խորհուրդ կտաք, ոնց անեմ խոսակցականս լավանա?
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Իմ մոտ էլ նույն խնդիրնա
Полюбить так короля, своровать так миллион
Король +
Խորհուրդ եմ տալիս ուղղակի խոսել: Ճիշտ է՝ խորհուրդ տալը հեշտ է: Գիտեմ՝ մի տեսակ քաշվում ես ու վախենում խոսելուց, դիալոգի մեջ մտնելուց, նաև այն վախը կա, որ դու մի բան կասես, դիմացինը չի հասկանա կամ հակառակը: Ժամանակին ես էլ ունեի այդ պրոբլեմը, մինչև հարազատներիս մեջ չհայտնվեց մեկը, որի հետ այլըտնրանք չունեի և պետք է անգլերեն խոսեի: Լուծվեց: Հիմա ոչ մի կոմպլեքս չունեմ, ում հետ ուզում է լինի, անգլերեն կխոսեմ: Հա, թերևս գիրք կարդալն էլ է օգնում, իրոք, բանավոր խոսքն էլ է զարգացնում: Գեղարվեստական գրքեր կարդացեք:
Ժող, devil square ի՞նչ է նշանակում։
Վերջին խմբագրող՝ Freddie: 11.10.2009, 00:08:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 11.10.2009, 00:35:
Devil's square
Խոսքը էս աղյուսակի մասին ա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ