Smokie (14.08.2017)
Ի դեպ, ավսրալական, թե՞ ավստրալիական![]()
ինձ թվում է՝ ավսրալիական, ինչպես Ֆրանսիա - ֆրանսիական, Դանիա - դանիական, Անգլիա - անգլիական...
Բայց միևնույն ժամանակ ունենք Ռումինիա - ռումինական, Չեխիա - չեխական, Սերբիա - սերբական... Երևի էս վերջիններիս դեպքում դեր է խաղում, ռումին, չեխ, սերբ անունների գոյությունը, որպես ազգի անվանում, իսկ ավստրալ ազգի անուն հայերենում գոյություն չունի:
Ներսես_AM (14.08.2017)
Փաստորեն տարածվել էԷս էլ վիկիից.
https://en.wikipedia.org/wiki/No_worriesIts usage became more common in British English after increased usage in Australian soap operas that aired on television in the United Kingdom
Ա՜խ, էս ինչ լավ բան ասեցիր։ Ես դպրոցում իմ դասատուների հետ վիճում էի, որ dinner-ը ճաշը չի, ընթրիքն ա, ասում էին՝ դու չգիտես։ Ահամ, երկու տարի բրիտանական դպրոցում սովորելուց հետո իմ սովետահայ դասատուներն ավելի լավ գիտեին։ Ընդհանրապես, էն, ինչ մեզ դպրոցում սովորեցրել են, սովետական անգլերեն ա, որն աշխարհում ոչ մի տեղ գոյություն չունի։ Not at all-ն էլ ա էդ կատեգորիայից։
Բայց supper-ը գոյություն ունի։ Անգլիայի տարբեր հատվածներում շատ եմ լսել, dinner-ից հետո ա։ Ավելի մանրամասն բառի տարբեր տեսակի կիրառությունների մասին կարող ես էստեղ կարդալ։ Butcher-ի արտասանությունն էլ էլի տեղից ա կախված, տեղեր կան, որ կարաս բաթչեր լսես, տեղեր՝ բըթչըր։ Ընդհանրապես, անգլերենի ձայնավորների մասին ընդհանրացված պնդումներ անելը մի քիչ անշնորհակալ գործ ա, որովհետև տարբեր տեսակի անգլերենների հիմնական տարբերակիչ հատկանիշը հենց ձայնավորներն են։ Ասենք, բրիտանական դպրոցի իմ դասարանում Անգլիայի հարավից մի տղա կար, որ բաթըրին բութըր էր ասում։ Սաղ դասարանով վրան ղժժում էինք, բայց ամբողջ դասարանում անգլերենի միակ լեզվակիրն ինքն էր։ Հետո, սաղ աշխարհն իռլանդացիներին ասում ա այրիշ, իսկ իրանք իրանց՝ օյրիշ։ Դե էլ չենք խոսում նորզելանդացիների ձայնավորների մասին, որոնց վրա սաղ աշխարհն ա ղժժում։
How do you do-ն էլ կա, բայց շատ հազվադեպ կլսես։ Ես Նյուքասըլում մեկումեջ լսել եմ։ Հիմա փոխարենը how are you-ով են բարևում։ Համենայնդեպս, Անգլիայում ու Իռլանդիայում համատարած ա։
One_Way_Ticket (14.08.2017), Smokie (14.08.2017)
Մերսի, հետաքրքիր էր:
Արտասանության պահով՝ գոյություն ունի received pronunciation, կամ մեր լեզվով ասած՝ գրական անգլերեն: Ինչքան նկատել եմ, սովետական անգլերենը աշխատել են դրանից վերցնել (համենայն դեպս լավ եմ հիշում, որ պահանջում էին non-rhotic արտասանություն), ու ըստ այդմ butcher-ի արտասանությունը պարզապես սխալ են սովորեցրել:
Ընդհանրապես, անգլերենը պլուրիցենտրիկ լեզու ա, այսինքն՝ ունի մի քանի գրական տարբերակ։ Հետևաբար, անգամ գրական արտասանությունը տարբեր ա տարբեր գրական անգլերեններում։ Կոնկրետ butcher-ի համար չեմ ասում, այլ ընդհանրապես։ Օրինակ կարելի ա վերցնել either բառը, որը բրիտանական անգլերենում մի արտասանություն ունի, ամերիկյանում՝ մի։
Vitam regit fortuna, non sapientia.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ