User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 75 հատից

Թեմա: Ի՞նչ է անհրաժեշտ արբանյակային հեռուստատեսության համար

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ի՞նչ է անհրաժեշտ արբանյակային հեռուստատեսության համար

    21-րդ դարում բավարարվել մի քանի անորակ անալոգային հեռարձակմամբ և ցածրորակ
    ծրագրերով համեմված տեղական պետական և մասնավոր հեռուստաընկերությունների ծրագրերով, մեղմ ասած այնքան էլ խելամիտ չի: Եթե սրանք գումարենք նաև պարբերաբար (բավականին հաճախ) երկար գովազդային ընդմիջումների առկայությունը, ապա պատկերն ավելի քան ամբողջական է դառնում: Եվ այսպես, դուք որոշել եք դիտել մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր կամ նույնիսկ մի քանի հազար արբանյակային, գերազանց թվային հեռարձակմամբ, բարձրորակ հեռուստաալիքներ և չգիտեք ի՞նչ է դրա համար անհրաժեշտ: Այս թեմայում դուք կստանաք պատասխաններ արբանյակային հեռուստատեսության սարքավորումների հետ կապված:

    Մինիմում որը անհրաժեշտ է արբանյակային ալիքներ դիտելու համար


    1. Մեկ LNB փոխարկիչ (գլխիկ)
      • Գլխիկները երկու տեսակի են լինում՝ ԿՈւ և ՍԻ

        , որոնք իրենց հերթին կարող են նախատեսված լինել կլոր կամ գծային ճառագայթների համար: Կախված նրանից թե ի՞նչ ալիքներ եք ուզում դիտել, պետք է գնել համապատասխան գլխիկ: Թե ի՞նչ գլխիկ է անհրաժեշտ այս կամ այն ալիքի կամ փաթեթի համար մեկ այլ թեմայում
    2. Մեկ ալեհավաք
      • Լինում են օֆսետ և ֆոկուսային:

        Կախված նրանից թե ո՞ր արբանյակն եք ուզում դիտել, պետք է գնել համապատասխան չափսի ալեհավաք: Թե ի՞նչ չափսի ալեհավաք է անհրաժեշտ այս կամ այն արբանյակի համար՝ մեկ այլ թեմայում Համենայն դեպս նշեմ, որ Հայաստանի համար ամենափոքր ալեհավաքը, որը իմաստ ունի գնել՝ 60 սմանոցն է:
    3. Մեկ թվային ընդունիչ
      Սրանց արտադրող ֆիրմաներն ու մոդելները այնքան շատ են, որ ամեն մեկի համար մի առանձին թեմա նույնիսկ կարելի է բացել: Այստեղ կսահմանափակվեմ մի քանի նախադասությամբ: Անալոգային ընդունիչների մասին խոսելն ավելորդ է, դրանք պատմություն են: Թվային ընդունիչ ընտրելու համար, պետք է հստակ իմանալ, թե ի՞նչ նպատակներով է այն օգտագործվելու: Չէ՞ որ, այդ սարքը կարող է լինել ամենապրիմիտիվից մինչև մի հզոր համակարգիչ: Սա էլ մեկ այլ, բավականին երկար թեմայի պատմություն է:
    4. Մեկ հեռուստացույց կամ համակարգիչ DVB քարտով
      • Հեռուստացույցը կամ մոնիտորը ցանկալի է գունավոր ու մեծ Իսկ DVB քարտը մոտավորապես ռեսիվերների նման պատմություն ա, պարզապես համակարգչի մեջ:
    5. կաբելներ այս ամենը իրար միացնելու համար և 220 վոլտ հոսանք


    Հիշեցնեմ, սա մինիմումն է, սակայն տարբերակները շատ ավելի բազմազան են: Դրանց մասին ընթացքում կխոսենք:

    Հետագայում թեման կհամալրվի թեմաների հղումներով, իսկ այս թեման բաց է հարցերի համար:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 21.07.2009, 14:33:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (21.07.2009), Dragon (21.07.2009), Elmo (26.07.2009), Interdenominational (21.07.2009), Kuk (21.07.2009), Norton (21.07.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անհրաժեշտ են մարդիկ նկարահանման համար
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 21.04.2012, 21:25
  2. Գիտական հետազոտության համար անհրաժեշտ են կամավորներ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 05.06.2010, 00:25
  3. Անհրաժեշտ է դիզայներ 2D խաղերի համար
    Հեղինակ՝ s_samvel88, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 31.01.2010, 00:33
  4. Գրառումներ: 17
    Վերջինը: 26.04.2008, 15:39
  5. Գրառումներ: 22
    Վերջինը: 19.11.2007, 15:14

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •