21-րդ դարում բավարարվել մի քանի անորակ անալոգային հեռարձակմամբ և ցածրորակ
ծրագրերով համեմված տեղական պետական և մասնավոր հեռուստաընկերությունների ծրագրերով, մեղմ ասած այնքան էլ խելամիտ չի: Եթե սրանք գումարենք նաև պարբերաբար (բավականին հաճախ) երկար գովազդային ընդմիջումների առկայությունը, ապա պատկերն ավելի քան ամբողջական է դառնում: Եվ այսպես, դուք որոշել եք դիտել մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր կամ նույնիսկ մի քանի հազար արբանյակային, գերազանց թվային հեռարձակմամբ, բարձրորակ հեռուստաալիքներ և չգիտեք ի՞նչ է դրա համար անհրաժեշտ: Այս թեմայում դուք կստանաք պատասխաններ արբանյակային հեռուստատեսության սարքավորումների հետ կապված:
Մինիմում որը անհրաժեշտ է արբանյակային ալիքներ դիտելու համար
- Մեկ LNB փոխարկիչ (գլխիկ)
- Գլխիկները երկու տեսակի են լինում՝ ԿՈւ և ՍԻ
, որոնք իրենց հերթին կարող են նախատեսված լինել կլոր կամ գծային ճառագայթների համար: Կախված նրանից թե ի՞նչ ալիքներ եք ուզում դիտել, պետք է գնել համապատասխան գլխիկ: Թե ի՞նչ գլխիկ է անհրաժեշտ այս կամ այն ալիքի կամ փաթեթի համար մեկ այլ թեմայում- Մեկ ալեհավաք
- Լինում են օֆսետ և ֆոկուսային:
Կախված նրանից թե ո՞ր արբանյակն եք ուզում դիտել, պետք է գնել համապատասխան չափսի ալեհավաք: Թե ի՞նչ չափսի ալեհավաք է անհրաժեշտ այս կամ այն արբանյակի համար՝ մեկ այլ թեմայում Համենայն դեպս նշեմ, որ Հայաստանի համար ամենափոքր ալեհավաքը, որը իմաստ ունի գնել՝ 60 սմանոցն է:- Մեկ թվային ընդունիչ
Սրանց արտադրող ֆիրմաներն ու մոդելները այնքան շատ են, որ ամեն մեկի համար մի առանձին թեմա նույնիսկ կարելի է բացել: Այստեղ կսահմանափակվեմ մի քանի նախադասությամբ: Անալոգային ընդունիչների մասին խոսելն ավելորդ է, դրանք պատմություն են: Թվային ընդունիչ ընտրելու համար, պետք է հստակ իմանալ, թե ի՞նչ նպատակներով է այն օգտագործվելու: Չէ՞ որ, այդ սարքը կարող է լինել ամենապրիմիտիվից մինչև մի հզոր համակարգիչ: Սա էլ մեկ այլ, բավականին երկար թեմայի պատմություն է:- Մեկ հեռուստացույց կամ համակարգիչ DVB քարտով
- Հեռուստացույցը կամ մոնիտորը ցանկալի է գունավոր ու մեծ Իսկ DVB քարտը մոտավորապես ռեսիվերների նման պատմություն ա, պարզապես համակարգչի մեջ:
- կաբելներ այս ամենը իրար միացնելու համար և 220 վոլտ հոսանք
Հիշեցնեմ, սա մինիմումն է, սակայն տարբերակները շատ ավելի բազմազան են: Դրանց մասին ընթացքում կխոսենք:
Հետագայում թեման կհամալրվի թեմաների հղումներով, իսկ այս թեման բաց է հարցերի համար:
Էջանիշներ