User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Առողջ սնունդ մանուկներին

  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,715
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Առողջ սնունդ մանուկներին

    Նորածինների ամենաառողջ սնունդն իհարկե մոր կրծքի կաթն է: Սակայն շատ դեպքերում կամ մայրն ի վիճակի չի լինում կերակրել մանուկին, կամ կաթը չի բավարարում փոքրիկին, կամ էլ երեխան ինքն է հրաժարվում մայրական կաթից: Ինչպե՞ս վարվել այդ դեպքում:
    Նշեմ, որ միանշանակորեն կովի կաթը չի կարելի տալ երեխաներին, այդ կաթի մեջ պարունակվում են որոշ աղեր, որոնք վնասակար են փոքրիկներին:
    Ներկայումս դեղատներում (և ինչո՞ւ միայն) վաճառվում է տարբեր երկրների արտադրության, տարիքային տարբեր խմբերի համար նախատեսված մանկական սնունդ: Ո՞ր կերն ընտրել փոքրիկի համար: Քանի ամսեկանից երեխաներին բացի կաթից տալ հավելյալ սնունդ և երբ կարելի է երեխաներին սովորեցնել շիլաների...

  2. #2
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առողջ սնունդ մանուկներին

    Բնության մեջ հազվադեպ է լինում, երբ մայրը բավարար քանակությամբ կաթ չի ունենում: Պարզապես երբեմն մայրերը զլանում են կերակրել ու տարբեր պատճառներ են բերում կերակրելուց խուսափելու համար: Ոմանք վախենում են <ոտը կապել>, ոմանք վախենում են փչացնել կրծքի ձևը:
    Առաջին սխալը կողքից հավելյալ սնունդ տալն է, հենց դա է նպաստում, որ պակասի կաթի քանակը: Կաթն արտադրվում է էնքան, ինչքան երեխան ուտում է, այսինքն` քիչ ուտելու դեպքում քիչ է արտադրվում: Առաջին 6 ամիսների ընթացքում նույնիսկ կարելի է ջուր չտալ. կրծքի կաթը բավարար է և կշտանալու, և ծարավը հագեցնելու համար: Կրծքով կերակրելը բազմաթիվ առավելություններ ունի. այն մատչելի է, առողջարար, տաքացնելու կարիք չունի, այն երբեք տանը չեն մոռանում
    Կրծքով կերակրելը հրաշալի առիթ է տնային գործերից հանգստանալու համար:
    Սիրելի մայրեր, մի զլացեք ձեր երեխաներին կրծքով կերակրել
    Ես ոչինչ չեմ ուզում...

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նաիրուհի (27.07.2011), Ուլուանա (27.07.2011)

  4. #3
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    41
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առողջ սնունդ մանուկներին

    Կրծքի կաթի հերիքելը ցավոք սրտի դոգմա չի և կախված է մարդուց, նրա օրգանիզմից:
    Կան որոշակի դեղամիջոցներ, որ շատացնում են կաթը, բայց եթե չհերիքեց չհերիքեց: Գոնե մինչև քառասունք, բայց հերիքում է, դրանից հետո եթե փոքրիկն ուզում է ուտել, ապա թեյեր կան բնական խոտաբույսերից (օրինակ երիցուկ) դրանցով կարելի է այսպես ասած աբարոնա պահել Կովի կաթ չի կարելի, որովհետև փոքրիկի մարսողական համակարգը դեռ չի ձևավորվել, և նրանում բացակայում են կովի կաթը յուրացնող ֆերմենտները:

    Դեղատներում վաճառվող կերերը պետք է ընտրել նորմալ մանկաբույժի հետ միասին, չմոռանալով փոքրիկին իհարկե ու իր կարծիքը Կարողա դուրը չի գալիս
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lionne_en_Chasse (09.06.2011)

  6. #4
    Հեքիաթային կարգավիճակ Փոքրիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2008
    Տարիք
    28
    Գրառումներ
    861
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առողջ սնունդ մանուկներին

    Կոնկրետ քույրս իր տղային 2ամսեկանից մինչև 6ամսեկան տվել է Նան1 փոշի կաթը, 6ամսեկանից սկսած՝ Նան2: Նանը լավն է, պարունակում է տարբեր վիտամիններ: Շիլաներ 4-5ամսեկանից ենք տվել, պուճուրիկները շատ են սիրում հերկուլես ու գրեչկա կաթով, իսկ սոկերը 3-4ամսեկանից կարելի է սկսել, սկզբում գազարի ու խնձորի սոկ մի քանի կաթիլ, հետո օրեցօր ավելացնել

  7. #5
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,715
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առողջ սնունդ մանուկներին

    Մեր փոքրիկը (Կորյունը 3 ամսական է) զզվանքով հրաշարվեց ՆԱՆ սնունդից: Մենք հիմա Մալյուտկայով ենք կերակրում: Բացի այդ արհեստական սնունդը, 2.5 ամսականից նրան խնձորի հյութ ենք տվել, որն հաճույքով խմում է (տվյալ պահին մոտ 50-60գ):


    Սիրելի մայրեր, եթե երեխային կրծքով եք կերակրում, շատ զգույշ եղեք ձեր սեփական սնունդն ընտրելիս, իսկ եթե արհեստականով, առավել ևս, ուշադիր եղեք և պահպանեք սնունդը պատրաստելու բոլոր պայմանները: Մի մոռացեք, որ ամառ է ու երեխայի թույլ, անօգ օրգանիզմում աղիքային ինֆեկցիա ձեռք բերելու հավանականությունը մեծ է:

  8. #6
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2009
    Հասցե
    Yere1
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Պատ. Առողջ սնունդ մանուկներին

    բարև ձեզ! ճիշտն ասաց արաջին անգամ եմ ինչ որ երեխաների և մայրերի մասին ֆորում մտնում, ուղղակի շատ հետաքրքրում է ինձ քանի որ ինքս մայրիկ եմ արդեն 1 տարի.
    Ես կաթը չբավականացնելու պատճառով երեխային կերակրել եմ հոլանդական Նուտրիլոն կատի խարնուրդով, որ վաճարռում է մեր դեղատներում. Շատ գոհ եմ, մինչև հիմա էլ աղջիկս մեծ հաճույքով է ուտում, իսկ Նանից զզվեց


    Մոդերատորական: Կարդացեք Ակումբի կանոնադրությունը։ Մասնավորապես ֆորումում արգելվում են լատիներեն տառերով հայերեն գրառումները: Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» թեման: Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։
    Վերջին խմբագրող՝ Dayana: 21.08.2009, 10:17: Պատճառ: տրանսլիտ

  9. #7
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    41
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առողջ սնունդ մանուկներին

    Էդ Նուտրիլոն կոչվածը մի պահ անցավ գետնի տակը, Վրաստանից էի բերել տալիս
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  10. #8
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առողջ սնունդ մանուկներին

    ԻՆՉ ՄԵՐԺՎՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ՈՒՂԱՐԿՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ

    *

    Մեկ ամիս առաջ «Եվրոնյուզ»-ով սենսացիոն տեղեկատվություն տարածվեց NESTL'E կաթնախառնուրդի մեջ արհեստական ներկանյութի հայտնաբերման մասին: Եվրոպական բոլոր խանութներից արտադրանքն ամբողջությամբ հավաքվեց: Մեզ մոտ դրանք շարունակում են վաճառվել:

    Մեր նախորդ հրապարակումներում Հայաստան ներկրվող կեղծված, ժամկետանց, առանց մակնշման սննդատեսակներին անդրադառնալիս շեշտադրել ենք դրանց վտանգավորությունը երեխաների եւ մեծահասակների առողջության համար: Բայց ահա նորածինների, մինչեւ 6 ամսական երեխաների համար նախատեսված մայրական կաթին փոխարինող որեւէ կաթնախառնուրդային սննդատեսակի կամ հեղուկի վերաբերյալ ոչ միայն մեր թերթում, այլեւ ընդհանրապես ԶԼՄ-ներում տեղեկատվություն գրեթե բացակայում է: Այս ոլորտի բացասական անկանխատեսելի իրողություններն ամբողջությամբ վերահսկողությունից դուրս են:

    HiPP հանրահայտ ապրանքանիշով գերմանական մանկական թեյերը նույնպես լայնորեն վաճառվում են մանկական սննդի կետերում եւ դեղատներում: Ըստ պիտակի հանձնարարականի, դրանք կարելի է տալ մեկ շաբաթական եւ ավելի մեծ երեխաներին: «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ ընդհանրապես մինչեւ 1 տարեկան երեխային ոչ մի տեսակի թեյ չի կարելի տալ, խոտաբույսերով թեյը թույն է մեր նորածինների համար», ասում է «Վստահություն» առողջապահական կազմակերպության տնօրեն Սուսաննա Հարությունյանը «Այրէքս» կազմակերպության կազմակերպած սեմինարի ժամանակ: «Վստահությունը» նույնանուն միջազգային ցանցի մի մասնիկն է, որի առաքելությունը սխալ մարկետինգային խախտումներով Հայաստան ներխուժած սննդատեսակների դեմ պայքարն է: Մի տարի առաջ կազմակերպությունը միջազգային ցանցի օգնությամբ դիմել է HiPP ֆիրմային եւ պատասխան ստացել, թե իրենք այդպիսի արտադրանք չունեն: Եվ երբ նրանց է ուղարկվել նաեւ իրենց արտադրանքի նմուշը, պատասխանել են, թե թեյն օգտագործել-չօգտագործելու ընտրությունը պիտի կատարեն մեր պետությունն ու առողջապահության նախարարությունը: Այս անգամ բողոքի նամակ են գրել առողջապահության նախարարությունն ու Յունիսեֆի հայկական գրասենյակը, բայց որեւէ արդյունք չի եղել: HiPP մանկական թեյերն այսօր էլ լայնորեն ներկայացված են մեր վաճառակետերում: Եվ մեր բուժաշխատողներն ու դյուրահավատ մայրերը, վստահելով պիտակի տեղեկատվությանը, տալիս են նորածին երեխաներին:

    Դեռ 20 տարի առաջ եվրոպական երկրները ԶԼՄ-ներով կատաղի քարոզչություն ծավալեցին դրա դեմ, բողոքի արշավ կազմակերպվեց նաեւ Գերմանիայում: Թերթերը հրապարակում էին փչացած ատամներով երեխաների լուսանկարներ` «HiPP երեխա» վերտառությամբ: Այսօր եվրոպական ոչ մի երկրում HiPP թեյեր չեն վաճառվում, դրանք տեղափոխվել են ԱՊՀ, մեզ նման թույլ վերահսկելի երկրներ: Բնականաբար, մեղքի մեծ բաժինը նաեւ մեր ներկրողինն է, որ անտեղյակության կամ, որ ավելի հավանական է, գերշահույթ ապահովելու համար Հայաստանը լցնում է երեխաների համար վնասակար սննդով:

    Մանկական կաթնախառնուրդներ, հյութեր ու պյուրեներ արտադրող արտասահմանյան ֆիրմաների անպատկառությունը սրանով չի ավարտվում: Նրանք հրատարակում են իրենց արտադրանքը գովազդող հատուկ տեղեկատվական գրքույկներ, բաժանում դրանք բուժաշխատողներին եւ մայրերին: Կաթնախառնուրդներն անվճար առաքվում են ծննդատներն ու մանկական հիվանդանոցները: Ֆիրմաներն իրենց կազմակերպության անվանումով անվճար հագուստ են բաժանում բուժաշխատողներին, վերջիններս կրում են դրանք` ակամա քայլող գովազդի վերածվելով եւ հոգեբանական սխալ տպավորություն տարածելով իրենց շուրջը:

    Սուսաննա Հարությունյանը պնդում է , որ հատկապես մեծ վնաս կարող են պատճառել գենետիկորեն ձեւախեղված օրգանիզմներով /գձօ/ սոյայի կաթնախառնուրդները: Ընդհանրապես, եթե գձօ-ները որեւէ արտադրանքի բաղադրության մեջ կան, այդ մասին անպայման գրառում պիտի լինի մակնշման մեջ: Դրանք բացակայում են ոչ միայն մանկական սննդատեսակների, այլեւ Հայաստան ներկրվող բազում այլ մթերքների պիտակներից:

    Մեկ տարի առաջ Ռուսաստանում հետազոտվել են NESTL’E-ի կաթնախառնուրդները եւ դրանց բաղադրության մեջ բացահայտվել է գենետիկորեն ձեւախեղված օրգանիզմների առկայությունը: Աղմկալի դատավարությունից հետո ռուս սպառողները հրաժարվեցին NESTL’E-ից: Հայաստանում այսօր էլ ակտիվորեն ներկրվում է կասկածելի NESTL’E-ն, ցավալին նաեւ այն է, որ մեզ մոտ դրանց բաղադրության մեջ գենետիկորեն ձեւախեղված օրգանիզմների առկայությունը ստուգելու հնարավորությամբ լաբորատորիաներ չկան: «Եվ օգտվելով առիթից, ինչ որ մերժվում է իրենց մոտ, եվրոպացի գործարարներն ուղարկում են մեզ նման երկրները»: Հետաքրքրական է, որ արտասահմանյան NESTL’E-ի նույնօրինակ արտադրանքը զերծ է այդ օրգանիզմներից, եթե արտադրվում է իրենց համար:

    Անկասկած, նորածին երեխաներին հասցեագրված կասկածելի սննդատեսակների մասին նախազգուշացումները որեւէ օգուտ չեն տա, քանի որ բացի ԶԼՄ ինֆորմացիայի բացակայությունից, մեր մայրերն անբավարար գիտելիքներ ունեն կամ լիովին անտեղյակ են դրանց վտանգներին: Իսկ մասնագետները, ովքեր տեղյակ են, անօգուտ են համարում ըմբոստանալը, քանի որ չկա արգելող օրենք նման սնունդ արտադրող արտասահմանյան ընկերությունների եւ մեր ներկրողների վնասակար գործունեության վերաբերյալ: Սուսաննա Հարությունյանը պատմում է, որ վերջերս ԱՄՆ-ից մի կազմակերպություն սոյայի հիմքով մեծաքանակ կաթնախառնուրդներ էր ուղարկել եւ անվճար առաջարկում էր արհեստական սնունդ ընդունող հայ երեխաներին: Բարեբախտաբար, հաջողվել է կասեցնել նման կարգի «բարեգործության» իրացումը:

    Մասնագիտական հետազոտությունների համաձայն, սոյայի հիմքով կաթնախառնուրդներով սնվող հատկապես տղա նորածինների արյան մեջ մեծանում է կանացի հորմոնների քանակը, որ հետո լուրջ պրոբլեմների առաջ է կանգնեցնում երեխային եւ նրա ծնողներին: Եվ բացի այդ, թունավոր բարձր ազդեցության պատճառով գձօ-ն քաղցկեղի ազդակներից մեկն է համարվում: ԱՄՆ-ից այսօր ներմուծվում են նաեւ կաթնախառնուրդներ, որոնց պիտակների վրա հայերեն կամ գոնե ռուսատառ որեւէ գրառում չկա: Եվ չնայած դրանք ակնհայտորեն խախտում են մակնշման մասին ՀՀ օրենքը, անարգել բաժանվում են մայրերին, վաճառվում դեղատներում:

    Ամեն տարի աշխարհում մեկուկես միլիոն երեխա է մահանում սխալ սնուցման պատճառով: Վերահսկողության ու օրենքի բացակայության պայմաններում մեր նորածինների փրկությունը նման սննդատեսակներից նրանց մայրիկների հրաժարումն է եւ գոնե մինչեւ 6 ամսական հասակը հնարավորինս կրծքի կաթով կերակրելը: Ցավոք, վիճակագրական տվյալներով, Հայաստանում մինչեւ 1 տարեկան երեխաներին կրծքով կերակրում է մայրերի ընդամենը 38 տոկոսը:

    Եվ վերջում` մեր առօրյայի անհեթեթություններից մեկը. կոմերցիոն եւ թանկարժեք արհեստական կաթնախառնուրդներով ու զանազան փոխարինիչներով կերակրվող կասկածելի նորույթների հետեւից ընկած հայ միլիոնատիրոջ թոռնիկն ավելի վատ է սնվում, քան ամենաաղքատ ընտանիքի կրծքով կերակրվող երեխան:

    Աղբյուր՝ http://www.armtown.com/news/am/azg/20061109/2006110910/

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  11. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (08.06.2011), Cassiopeia (04.09.2009), Dina (04.09.2009), Լուսաբեր (04.09.2009), Նաիրուհի (27.07.2011), Ներսես_AM (04.09.2009), Ուլուանա (27.07.2011), Փոքրիկ (04.09.2009)

  12. #9
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,715
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առողջ սնունդ մանուկներին

    HIPP-ի անորակության ու ֆիրմային չպատկանելու մասին լսել էի։ Ավելի ճիշտ, երբ կանգնեցինք արհեստական կերակրման խնդրի առաջ, Արտակին ծանոթ դեղատնից խորհուրդ տվեցին երբեք երեխային HIPP չտալ (չնայած հենց այդ դեղատանն առկա էր HIPP, իսկ մեզ առաջարկած սնունդը չկար):
    Սակայն ծննդատանը երեխայի առաջին օրերի սնվելու համար հենց HIPP պահանջեցին մեզանից։

  13. #10
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առողջ սնունդ մանուկներին

    Կան նաև Սիմիլակ, Իզոմիլ առանձին-առանձին, ինչպես նաև երկուսի խառնուրդը միաժամանակ` Իզոմիլ-սիմիլակ: Դա փորձել եք?
    Ես ոչինչ չեմ ուզում...

  14. #11
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առողջ սնունդ մանուկներին

    Էս հոդվածը երեւի բավական հին ա, բայց ամեն դեպքում կարծում եմ հետաքրիր ա ու դեռ արդիականությունը չի կորցրել:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  15. #12
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առողջ սնունդ մանուկներին

    Ամեն դեպքում, եթե չկան հակացուցումներ, ես կողմ եմ կերակրման ավանդական ձևին` կրծքով կերակրմանը, որը համարվում է լավագույնը թե մոր, թե երեխայի համար:
    Ես ոչինչ չեմ ուզում...

  16. #13
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,715
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առողջ սնունդ մանուկներին

    Կան նաև Սիմիլակ, Իզոմիլ առանձին-առանձին, ինչպես նաև երկուսի խառնուրդը միաժամանակ` Իզոմիլ-սիմիլակ: Դա փորձել եք?
    Մեր բալիկն արդեն բավական մեծ է ու շուտով կդադարի արհեստական սնունդներով սնվելը։
    հենց հիմա գրեչկայով շիլա եմ տալիս (առաջին անգամ) ու մենակ փոքրիկիս դեմքի զզվանքը տեսնեք, բայց նաև պատրաստակամությամբ բերանը բացելը

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (08.06.2011), Morpheus_NS (04.09.2009), Ձայնալար (04.09.2009)

  18. #14
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,715
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առողջ սնունդ մանուկներին

    Մայր բնության մեթոդով. ոչ մի արհեստական փոխարինող չի կարող համեմատեվել մայրական կաթի հետ

    Գայանե Աբրահամյան

    Ամենալավ բանը, որ մայրը կարող է անել իր նորածին մանկան համար, առողջապահության մասնագետների հավաստմամբ, նրան կրծքով կերակրելն է:

    Կրծքի կաթ ուտող երեխաներն ավելի լավ են աճում, ավելի դիմացկուն են հիվանդությունների նկատմամբ և, ընդհանուր առմամբ, ավելի առողջ են: Մասնագետները կարևորում են կրծքով կերակրելը ֆիզիոլոգիական տեսանկյունից, սակայն նաև կարծիք կա, որ կուրծք ուտելու բուն ակտը նպաստում է մոր և մանկան միջև կապի ստեղծմանը, որը մեծ հոգեբանական նշանակություն ունի:

    Ինչ վերաբերում է երիտասարդ մայրերին, ապա մասնագետների հավաստմամբ, կերակրելու խնդիրներ են ունենում նրանց ընդամենը 1-5 տոկոսը:


    Այդուհանդերձ, ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանում երեք մայրերից միայն մեկն է կրծքով կերակրում երեխային: ՅՈՒՆԻՍԵՖ-ը և միջազգային առողջապահական կազմակերպությունները հույս ունեն բարձրացնելու այդ ցուցանիշը, ինչը հեշտ չէ, քանի որ հանրապետությունում արհեստական կաթնախառնուրդները բավական լայն տարածում են գտել:

    Սակայն առաջընթացն ակնհայտ է:

    «1994 թվականին բացառապես մայրական կաթով սնվող երեխաները կազմում էին միայն մեկ տոկոս»,- ասում է «Կրծքով սնուցման խրախուսման և աջակցման» ազգային ծրագրի ղեկավար Կարմելա Պողոսյանը: (Մայրերի 21 տոկոսը նաև ջուր ու թեյ են տալիս նորածնին

    Վերին շնչուղիների վիրուսային վարակների, միջին ականջի բորբոքումների վտանգը 3 անգամ ավելի է արհեստական սնուցվող երեխաների մոտ, որոնց սնունդը ներառում է ջրային հիմքի վրա պատրաստված փոխարինողներ, որոնք հանգեցնում են բարդությունների:

    «Մեր հիվանդների մեծ մասը արհեստական սնուցմամբ երեխաներն են, կրծքով կերակրվող երեխաներն անհամեմատ նվազ խոցելի են»,- ասում է 25 տարվա մանկաբույժ Մարիետա Անտոնյանը:

    1994 թվականին Հայաստանում սկսվեց «Կրծքով սնուցման խրախուսման և աջակցման» ազգային ծրագիրը, որի նպատակն էր փոխել վերաբերմունքն ու գործելակերպը այս հարցում` արմատավորելով այն մոտեցումը, որ յուրաքանչյուր մանուկ իրավունք ունի օգտվելու կրծքով սնուցման առավելություններից:

    Ավանդույթները սկսում են փոխել հենց առաջին օրվանից. ծննդատներում այժմ խրախուսում են մոր և մանկան շփումը ամենասկզբից:

    «Մինչև 94 թվականը նորածիններն առանձին սենյակում էին, կերակրվում էին ժամային գրաֆիկով: Այսօր ծնվելուց անմիջապես հետո, եթե ինտենսիվ բուժման կարիք չկա, երեխային դնում են մոր կրծքին»,- ասում է Պողոսյանը:

    Արաբկիրի մանկական պոլիկլինիկայի տնօրեն, մանկաբույժ Արեգ Նարգիզյանի հավաստմամբ` Հայաստանում կրծքով սնուցումը կտրուկ նվազեց 1988-ի երկրաշարժից անմիջապես հետո, երբ մարդասիրական օգնություն բերող կազմակերպությունները սկսեցին անվճար մանկական սնունդ բաժանել: «Հաճախ անգամ կրծքով կերակրող մայրն արհեստական սնունդ էր տալիս իր երեխային` առանց գիտակցելու, թե ինչ է անում»,- ասում է բժիշկը:

    90-ականների սկզբի դժվարին տարիներին ընդունված և անհրաժեշտ արհեստական կաթնախառնուրդների «բարեգործական» անվճար բաշխումը 1995 թվականից Հայաստանում արգելվեց: Իսկ նման մանկական կերերի ներկրումը դրվեց հսկողության տակ:

    «Ներկրող ընկերությունները հաճախ անվճար կաթնախառնուրդներ, ծծակներ ու շշեր են բաժանում հիվանդանոցներին, ծննդատներին, հեռուստատեսությամբ պարբերաբար գովազդում են իրենց ապրանքը, բժիշկներին տալիս են զեղչի կտրոններ կամ էլ հատուկ կտրոն, որի վրա նշված են բժշկի անունը, դեղատան անվանումը, և եթե ծնողն այդ կտրոնով գնում է տվյալ մանկական սնունդը, բժիշկը գումարից որոշակի տոկոս է ստանում»,- ասում է «Վստահություն» հասարակական առողջապահական կազմակերպության նախագահ Սուսաննա Հարությունյանը:

    Այս կտրոնների բաժանումը ստեղծում է շահերի բախում, այսինքն` բժիշկը շահագրգռված է կաթնախառնուրդ խորհուրդ տալ, նույնիսկ եթե դա չի բխում երեխայի շահերից: Կրծքով սնուցման ջատագովները նաև շեշտում են այն հանգամանքը, որ երիտասարդ մայրերի վրա արհեստական կաթնախառնուրդ գնելու ճնշումը կիրառվում է այն ժամանակ, երբ նրանք առավել խոցելի են:

    Կաթնախառնուրդների անվճար բաժանման փաստը, ըստ Հարությունյանի, երբեմն անտեղյակության հետևանք է, բուժաշխատողները պարզապես չգիտեն, որ իրավունք չունեն կաթնախառնուրդներ ընդունել, իսկ դրանց գովազդը ՀՀ գովազդի մասին օրենքում 1998 թվականին կատարված լրացման խախտում է: Մասնագետների հավաստմամբ` Հայաստանում նորածինների մոտ 30%-ը ծանոթ չէ մայրական կաթի համին, իսկ նրանց մոտ 80%-ը 5 ամսականից ամբողջությամբ անցնում է արհեստական սնուցման: Այս անառողջ միտմանը նպաստում է այն հանգամանքը, որ Հայաստանում ոչ մի լաբորատորիա ի վիճակի չէ անցկացնելու որոշակի բակտերիաներ հայտնաբերող բարդ թեստեր, թեև ներկրվող մանկական սնունդը ենթարկվում է սովորական լաբորատոր ստուգման` համաձայն ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կանոնակարգի:

    Մանկական կերերի գրեթե անվերահսկելի շուկայում մասնագետներին հատկապես մտահոգում են լայն կիրառում ունեցող «ՀԻՓՓ» թեյերը, որոնց վրա գրված է, որ կարելի է տալ անգամ 1 շաբաթական երեխային:

    2002-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընդունած գլոբալ ռազմավարությունն այն է, որ մինչև վեց ամսական երեխան որևէ այլ սննդի կարիք չունի, բացի կրծքի կաթից, իսկ եթե արհեստական սնունդ է ստանում, ապա միայն կաթնախառնուրդներ, և ոչ թե թեյեր կամ շիլաներ:

    «Դրանք [թեյերը] վնասակար են, քանի որ պարունակում են որոշ բուսական նյութեր, որոնք կարող են բարձրացնել երեխաների աղիների պատերի թափանցելիությունը, իսկ դա նպաստում է ալերգիաների և ինֆեկցիաների ներթափանցման աճին»,- ասում է Հարությունյանը:

    ՀՀ առողջապահության նախարարությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակները համատեղ զգուշացրեցին «ՀԻՓՓ» և «Նեսթլե» ընկերություններին` արձանագրված խախտումների առնչությամբ:

    «Նեսթլեն» ընդունեց և վերացրեց որոշ խախտումներ, իսկ «ՀԻՓՓ» ընկերությունն առայսօր չի պատասխանել նամակին: Այդ թեյերն ու տարբեր ընկերությունների շիլաներն ազատ վաճառվում են ամենուր` վնաս հասցնելով մեր երեխաներին»,- ասում է Հարությունյանը:

    Առողջապահության մասնագետները շեշտում են, որ եթե անգամ մանկական արհեստական կերերի բաղադրիչները մտահոգությունների տեղիք չտային, մանկան համար լավագույն սնունդը մնում է նրան ծնունդ տված մոր կաթը:
    Ըստ www.armenianow.com

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    comet (06.11.2009)

  20. #15
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փառք Աստծո, երեխայիս կարողացա և դեռ շարունակում եմ կրծքով կերակրել, շիլաներն էլ եմ ինքս պատրաստում, բայց չի սիրում, մանավանդ եթե կաթով շիլա է, բայց այ ապուրներ էսպես ասած տղամարդավարի ճաշեր, հացով փրթած ու մեջը լիքը ծամելու բաներ նեեենց ա ուտում, միս էլ ա սիրում, ես էլ մենակ տնական "ծանոթ" միս եմ տալիս, որ հորմոնակոխ չլինի:

    Եթե կաթ չունենայի արհեստական չէի տա, կգնայի գյուղ ու մի ծանոթ այծի կաթ - ջրով բացած, ամեն օր թարմ կգնեի ու ոնց հին ժամանակներում ճստոյիս կմեծացնեի
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 10 խորհուրդ առողջ սրտի համար
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 12.08.2010, 23:04
  2. Առողջ և անառողջ հագուստ
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 20
    Վերջինը: 08.05.2010, 18:40
  3. Հոգևոր սնունդ
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 42
    Վերջինը: 06.05.2010, 11:43
  4. Ժամկետանց սնունդ / դեղեր/ ապրանքներ
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 08.03.2009, 20:19
  5. Դու քեզ առողջ համարու՞մ ես
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 16
    Վերջինը: 27.05.2008, 13:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •